Jump to content

Հեղինակ:Մշակ/1873/1/Բովանդակություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Այս 1873 թ․ „Մշակը“ կը հրատարակվի մի և նոյն պրօգրամմայով։

I․ Տէրութեան կարգադրութիւններ։
II. Դատաստանական ժամանակագրութիւն․ կարգից դուրս նշանաւոր պրօցէսների կարճ տեղեկութիւններ։
III․ Ներքին տեսութիւն․ ամենանշանաւոր ժամանակակից երևոյթները մեր հայրենիքի կեանքում։
IV. Արտաքին տեսութիւն․ տեղեկութիւններ քաղաքական արդեան կեանքի ընթացքի օտար պետութիւնների մէջ, նմանապէս նոցա կենսական երևոյթների, քաղված թէ ռուսական, թէ այն ամեն արտասահմանեան պարբերական հրատարակութիւններից, որոնք կայսերութեան սահմաններում թոյլ են տուած։
V. Բանասիրական և զանազան յօդվածները (ինքնուրոյն և թարգմանական) գիտութիւնների զանազան ճիւղերից։
VI. Մատենագրութիւն հայկական, ռուսական և քանի մի օտար լեզուներով հրատարակվող գրքերի քննադատութիւններ։
VII. Ֆէլիէտօն․
VII. Առևտրական ժամանակագրութիւն։
IX․ Յայտարարութիւններ։

„Մշակը” կը հրատարակվի շաբաթը մի անգամ 1 մինչև 2 թերթ փոքր գրքի։ Տարեկան բաժանորդութեան գինն է 5 ռուբլի (փոստի ծախսով։


ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ծանուցումն։— Ինչ ենք արել և ինչ պէտք է անենք։― Ներքին տեսութիւն։ Թարգմանական գրվածքները բեմի վրա։ Նամակ Ս․ Պետերբուրգից։ Նամակ Ագուլիսից։ Նամակ Ղզլարից։ Ներքին լուրեր։― Արտաքին տեսութիւն։ Ֆրանսիա․ Գերմանիա․― խառն լուրեր։― Առեւտրական։― Յայտարարութիւններ։― Բանասիրական։


ԾԱՆՈՒՑՈՒՄՆ

Այս համարը ուղարկվում է Թիֆլիսի անցեալ տարվայ բոլոր բաժանորդներին։ Ով որ ցանկանումէ այս տարի ստանալ „Մշակ” լրագիրը, թող շուտով յայտնի։

„Մշակ” լրագրի 2-որդ համարը տօների պատճառով դուրս կը գայ միայն յունվարի 18-ին։