Ավա՜ղ, մի օր Դժվար պահին Կհասկանաս, Ու ինքդ քեզ Քո ականջին Հասկանալի Կշշնջաս. - Ի՞նչ ես գտել Այս կյանքի մեջ, Հեռացի՛ր, Եղած-չեղած Մի հաշիվ ես, Հեռացի՛ր... Կորած մարդ ես, Օտարախորթ Ճամփից, դռնից Դո՛ւ ետ դարձիր, Հեռացի՛ր...