Այս հոգսաշատ աշխարհի
Հոգսն եմ շալակս առել,
Պտտվում եմ կուրորեն,
Ոչ մի ճամփա չեմ գտնում:
Բարձրանում եմ լեռն ի վեր,
Ճամփան ներից չեմ գտնում,
Զգույշ պիտի դեռ իջնեմ,
Որ անդունդը չընկնեմ:
Թե իմաստուն ես,
Դու գերված իմ լեռ,
Մի ճամփա ցույց տուր,
Որ դեպի քեզ գամ
Աշխարհի բոլոր
Ճամփեքը թողած,
Քեզ ու ինձ թողած
Հեռու չգնան,
Հեռուն մոռանամ,
Իմ տանը մնամ: