Jump to content

Հետաքրքիրը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Հետաքրքիրը
թարգմանությունը՝ Խնկո Ապոր

ՀԵՏԱՔՐՔԻՐԸ

«Բարաջողո՛ւմ: Վո՞րտեղ ե յիր, բարեկամ»:
«Թանգարանում ման եմ յեկել յերեք ժամ»:
Ենքան զարմանք բաներ տեսա ենտեղ յես
Վոր չեմ կարող, իսկապես,
Տեսածներս պատմել քեզ:
Հրաշքների դա մի տուն ե իսկական,

Են բոլորը կարծես խաղ ե բնության:
Ել ի՜նչ ձևի գազաններ ու թռչուններ կան,
Ի՜նչ թիթեռներ ու բզեզներ—
Բլոճ, պիծակ ու մժեղներ...
Մեկը կարծես զմրուխտ լինի, մյուսը՝ մարջան:
Զատիկներ կան այնքան մանրիկ,
Գնդասեղի գլխից ել են նրանք փոքրիկ»:
«Հը, փիղը վո՞նց եր, նրան ել տեսա՞ր,
Յես կարծեմ՝ աչքիդ յերեվաց մի սար»:
«Ենտեղ փիղ կա՞»:—«Բա չկա՞»:
«Ներողությո՛ւն, փիղն աչքոըվս չնկավ»: