Հետո պարզվեց

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Կգնան, չեն գա Վիրավոր ժամանակ (Հետո պարզվեց)

Վարդան Վարդազարյան

Վայրկյան
***

Ժամանակը
Երբ ինձ տեսավ,
Ուրախացավ,
Ալեկոծվեց,
Մանուկ դեմքս
Կոհակ-կոհակ
Նա գուրգուրեց...
Հետո պարզվեց`
Նա չի սիրում
Միօրինակ
Ու միացեղ
Օր ու տարի:
Վաղուց արդեն
Գուրգուրում է
Շատ հազվադեպ,
Բարկանալիս
Կոհակներով
Ապտակում է,
Որ խելքի գամ,
Բյուրեղանամ:
Զո՜ւր և իզո՜ւր...
Դեմքս է միայն
Անհետ փոխվում,
Ինձ հազիվ եմ
Ես ճանաչում:
Բայց և այնպես,
Ժամանակին
Չեմ հավատում
Առաջվա պես,
Քանզի նա միշտ
Չարի դրդմամբ
Խարդախում է,
Քանդարար է...