Հեքիաթ Օշականի խոսվածքով
Ժամանակօվ կար չկար՝ մի պառավ կար, ըդրան ունէր մի ախչիկ. էտ ախչկանը բէրուց տղի շօրէր հաքցրուց, վօր հարէվանի տղէքանց հէտ հաղ անի։
Օրվա մի օրը թաքավօրի էրէխէն կօրավ, էտ պառավի տղէն քթավ, բէրուց տվուց պառավին ասէց.— Նանի, ջան, նանի, էս քօրփա բալին քթէլ էմ, պահա։— Պառավը վէ կալավ պահէց։
Թաքավօրը ջառչի քցէց, թէ.— Իմ էրէխէն կօրէլ ա, օվ քթէլ ա՝ բէրի, ինչ ուզի՝ կտամ։
Էտ ձէնը էկավ ընգավ պառավի հ’անկաջը, իմաց արուց թաքավօրին, թէ էրէխէն իրա կշտին ա։ Նազիրը նի էլավ Լյուլիզար ղսրախը, էկավ պառավի կուշտը, վէ կալավ էրէխուն, վօր տանի թաքավօրին, պառավի տղէն էլ հէտը գնաց։ Ճամփին Լյուլիզարը ասէց պառավի տղին.— Ախչի՛, թաքավօրը վօր ասի՝ ուզա՛ տամ, ինձ ուզա, էլ զատ ուզէս ոչ։
Գնացին թաքավօրի կուշտը, թաքավօրը խտըտէց իրա կօրած էրէխին, յէտ դառավ պառավի ախչկան ասէց.— Ուզա՛, տամ։
Տղէն ասէց.— Թաքավօրն ապրած կէնա, յէս քէզանից Լյուլիզարն էմ ուզըմ։
Թաքավօրն ասէց.— Ւմ թաքավօրութունը մի Լյուլիզարն էր, վօր Լյուլիզարս տվի, ախչիկն էլ պըտի տամ քէզ։
Բերուց օխտն օր, օխտը քշէր հարսանիք արուց, ախչիկը տըվուց էտ տղին։ Մի ժամանակ վօր ապրէցին, թաքավօրի ախչիկը տէհավ, վօր էտ պառավի տղէն էլ ախչիկ ա, գնաց մօրն ասէց.— Վօ՛չ դուք ըլէք, վօչ ձէր թաքավօրութունը, վօր ինձ տվիք մի ախչկա, նա՝ ախչիկ, յէս՝ ախչիկ, բա յէս ի՞նչ անէմ:
Մէրը գնաց թաքավօրին ասէց, թէ.— Ախչիկդ ըսէնց գանգատվըմ ա։
Թաքավօրն ասէց.— Բա ի՞նչ անէնք, ա՜յ կնիկ, թէ բէրէնք գլուխը կտրէնք, ըլիլ չի, թէ չը կտրէնք՝ մէր ախչիկն ա մնըմ օղօրմէլի,— իլլաճ չկա, բէրէնք ղրկէնք ընէնց տէղ, վօր փչանա:
Կանչեց փէսին, ասէց.— Վօրթի՛, պըտի էթաս Լյուլիզարի ախպօրը բէրէս։
Ախչիկն էլ, վէ կացավ, գնաց Լյուլիզար ձիու մսրքըմը լաց էլավ։
Ձին լէզու ըլավ, ասէց.— Ախչի, խի՞ էս լալի։
Ասէց.— Թաքավօրը ինձ ղրկըմ ա, որ էթամ քու ախպօրդ բէրէմ, յէս վօ՞նց բէրէմ։
Ասէց.— Ախչի, գնա թաքավօրիցը մի տկճօր հին գինի ու քիչ էլ բուրթ ուզա. էթանք, յէս կբէրէմ։
Տղէն գնաց թաքավօրիցը գինի ու բուրթ ուզէց, առավ էկավ, Լյուլիզարին դուս քաշէց, նի էլավ, քշէց։
Գնաց հասավ մի ծովի ղրաղ։
Լյուլիզարն ասէց.— Ախչի՛ վէր արի, էտ ախպրի ջուրը դարդակա՛, բուրթը խթա՛ իրա ակը, գինին ածա հավուզը, դու տափ կաց: Իմ ախպէրը ծօվից դուս կգա, էտ գինին կխմի՝ կհարփի, էն ժամանակը դուս կգաս, կթռչէս վրին, ինքը կտանի քէզ դըբա ծովը, դու կասէս. «Քիրդ կանչըմ ա՜, հրէն», նա իմ յէննուցը կգա:
Տղէն գնաց բուրթը կօխէց հ’ախպրի ակը, գինին լքցրուց հ’ախպրի հավուզը, ինքը տափ կացավ: Ծօվէղեն ձին դուս էկավ, ֆօտֆօտաց, ֆօտֆօտաց, էտ գինին խմէց՝ հարփեց, տղէն դուս էկավ, թռավ քամակը: Ձին վազէց դըբա ծօվը, տղէն ասէց. «Քուրիկդ կանչըմ ա, հրէ՛ն, հրէ՛ն»: Լյուլիզարն էլ առաչին հաղըմ էր: Ձին յէտ դառավ դըբա Լյուլիզարը, միացան, իրար հէտ էկան:
Տղէն բէրուց ձին տվուց թաքավօրին:
Թաքավօրի ախչիկը յէփ տէհավ տղին, էլյէդ բարկացավ հօր վրին, ասէց.— Ո՛չ դու ըլէս, վօ՛չ քու թաքավօրութունդ, ինձ ազատա՛ էս ախչկանից: Թաքավօրը հ’էքսի օրը կանչէց իրա ֆառաջին, ասեց.— Ի՞նչ անէնք վօր սրան փչացնէնք. գնաց, էլի էկավ:
Ասէց.— Թաքավօ՛ր, բէր ղրկէնք դէվստուն, մէր օխտը տարվա խարջը մնըմ ա՝ թօղ էթա բէրի: Դէվէրի ձէռիցը պրծնիլ չի:
Թաքավօրը կանչէց էտ տղին, ասէց.— Որթի, գնա դէվստուն, օխտը տարվա խարջը մնըմ ա, վէ կալ բէր:
Ախչիկը էլյէդ գնաց Լյուլիզարի մսուրքը՝ լաց էլավ, ասէց.— Լյուլիզար, իմը՝ դու, քունը՝ աստված, թաքավօրը ինձ ըսէնց ա ասէլ:
Լյուլիզարն ասէց.— Մի վախիլ, կէթանք կբէրէնք:
Տղեն նի էլավ ձին, ընկավ ճամփա, գնաց հասավ դէվստուն: Դրանք մի մառմար քար ունէին, ձին ասէց.— Ախչիկ ջան իմ պօչը կապա էս քարիցը՝ յէս քաշ կտամ, դու մտի նէքսէվ՝ խարջը վէկալ բէր:
Տղէն ձիու պօչը կապէց մառմար քարից, ձին սկսէց քաշ տալ, թօզը բանցրացավ. տղէն մտավ նէքսէվ, տէհավ քառասուն դէվ նստած էն: Դէվէրն ասէցին.— Ըհը, մէզ կէրակուր ա էկէլ:
Տղէն ասէց.— Ա՛յ տնաշէննէր, ըստի արխէին նստէլ էք, հրէն թաքավօրն էկավ ձէր խարջի դէմը տարավ ձէր մառմար քարը. յէս էկա ձէզ իմացնէմ:
Դէվէրը դուս թափվէցին: Տղէն թամաշ արուց, տէհավ օխտը տարվա խարջը սանիցը կախ տված էր, վէ կալավ ու փախավ, էկավ ձին նի էլավ, պօչը մառմար քարից կտրէց, հավալամիշ էլավ: Թռավ գնաց թաքավօրի դռանը վէր էկավ:
Տղէն տարավ օխտը տարվա խարջը տվուց թաքավօրին:
Թաքավօրի ախչիկը էլյէդ բարկացավ, կպավ հօր յախէն.— Դու խի՞ չէս էս տղին փչացնըմ:
Թաքավօրը կանչէց նազըրին, ասէց.— Դէվստընից էլյէդ էկավ, բա հըմի ի՞նչ անէնք:
Նազիրն ասէց.— Թաքավօ՛ր, քու պապին մի տէրօղօրմյա ունէր, Դէվէրը տարէլ էն, հրէն նրանց մօր ձէռին ա, ղրկէնք բէրի: Հնար չկա, վօր ըտէղ էթացօղը յէտ գա:
Թաքավօրը կանչէց փէսին, ասէց.— Փէսա՛, գնա մէր պապի տէրօղօրմէն՝ էսինչ դէվի մօր ձէռին ա, վէ կալ բէր:
Տղէն էլյէդ գնաց ձիու մսուրքը, լաց էլավ:
Ձին ասէց.— Հը, ախչի, խի՞ էս լալի: Ասէց.— Ի՞նչ անէմ, ղրկըմ ա տէրօղօրմին, յէս վօ՞նց բէրէմ դէվէրի մօր ձէռիցը:
Ասէց.— Ախչի՛, աստված մէնձ ա, մտածիլ մի, կէթանք կբէրէնք:
Տղէն նի էլավ ձին, գնացին: ԳՆացին հասան դէվի տունը:
Տունը շինած էր մի բանցր դըքի գլխին, ձօրի բէրնին: Ձին ասէց ախչկան.— Ախչի՛, վօր էթաս մննէս դէվի տունը, կտէնաս դէվի մէրը սան կշտին պառկած ա, տէրօղօրմէն սանից կախ տված էթըմ ա, գալի: Սհաթը վօր թամամըմ ա, տէրօղօրմէն ընգնըմ ա դէվի մօր բռի մէչը. մտիկ կտաս, յէփոր բռի մէչտէղն ընգնի՝ վէկունէս ու քէզ քարափիցը կքցէս, յէս տակը քու ճամփէն կպահէմ:
Տղէն գնաց մտավ տուն, սան տալտըմը տափ կացավ. տէհավ տէրօղօրմէն ընգավ դէվի մօր բռի մէչտէղը, հէնց վրա ընգավ, վէ կալավ ու իրան քցէց քարափօվը. ձին բանցրացէլ էր, ընէնց վօր տղէն ընգավ թամքի մէչը: Ձին թռավ, դէվի մէրը վէ կացավ, տէհավ տղէն տանըմ ա, բարկացավ, ասէց.— Ի՞նչ ասէմ, էլ անէծք չունեմ. թէ տղա էս՝ ախչիկ դառնաս, թէ ախչիկ էս՝ տղա դառնաս:
Էն սհաթը պառավի ախչիկը դառավ տղա: Տարավ տէրօղօրմէն տվուց թաքավօրին, վազէց գնաց ախճկա կուշտը: Էս դօնըմ ախչիկը գնաց թաքավօրի կուշտը, ասէց.— Իմը սա ա, ըսէնց տղա չի’լիլ:
Թաքավօրը մի քաղաք բախշէց իրա ախչկանն ու փէսին, ասէց.— Գնացէք, ձէզ հըմար թաքավօրութուն արէք:
Տղէն գնաց իրա պառավ մօրն էլ բէրուց իրա կուշտը, կէրան, խմէցին քէֆ արին:
Աստվածանից հ’իրէք խնձօր վէր ընգավ, մինն՝ ասօղին, մինը՝ լսօղին, մինն էլ՝ հ’անգաջ դնօղին: