Հիմա այնքան մոտիկ ես դուն...
Արտաքին տեսք
* * *
Հիմա այնքան մոտիկ ես դուն
Ե՛վ փոքրերուն, և՛ մեծերուն,
Մայրերն անգամ քեզ երանի
Եվ օրհնություն կուտան քանի,
Դուն հին ու նոր ու կենսալի
Ու դարին պես մեր մշտարթուն,
Մեզմով դարձար լիահնչյուն,
Մեզմով հասար քու իմաստիդ
Անկրկնելի բարձունքներուն։
Սոֆիա