Հին բանաստեղծություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Չգիտակցված սկզբնատող Գրպանի բանաստեղծություններ (Հին բանաստեղծություն)

Աշոտ Գաբրիելյան

Ճամարտակ բանաստեղծությունից հեռու
ՀԻՆ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ

1.
Իմ բանաստեղծություններից
Մի քանի տող պետք է ավելանա
Չգրվելու համար...

2.
Երկինքը`
Կապույտ ծաղկաթերթերից.
Կապույտ սարդը
Փորձում է երկնքից պոկվել
Ու միանալ իմ երազներին.
Բանաստեղծության համար
Ոստայն եմ հյուսում

3.
Երազ
Մեր չանցած ճամփեքը
Անվերադարձ գնացին
Անցած ճամփեքով