Հին փողոցներն են

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Մոլոր-կորած Վիրավոր ժամանակ (Հին փողոցներն են)

Վարդան Վարդազարյան

Եվ շինես նոր դաստակերտ
***

Հին փողոցներն են`
Ծուռումուռ, փոշոտ...
Տարբեր են նրանք
Բարքերն անբարիք`
Սածիլված-անսանձ...
Թվուն են փոխված,
Բայց նույն մարդիկ են`
Կարծրացած, սոված...
Հին փողոցներում
Փնտրում են սև հաց,
Փնտրում են բարիք:
Ոմանք գտնում են,
Ոմանք չեն գտնում:
Հին փողոցներն են`
Անզգա, անգութ,
Ու հին մարդիկ են...