Այս տարի աշուն չտեսանք։ Դու էլ չես
գնացել մեր ժամադրությանը,
որ տեսնես՝ ես եկե՞լ եմ, գոնե, թե՝ ոչ։
Այսուհետեւ արեգակն ինքն է
միշտ պտտվելու մեր հին,
չհոգնող երկրագնդի շուրջ։
Ստվերները բազմանում են ցանկացած
լույսի տակ։ Ինչպես հանգիստ առնել, երբ
Նյուտոնը բացառում է դադարի վիճակը։
Ցլամարտ։ Գույներ՝ ամեն սեռի։ Իսկ կարմի-
րը՝ էգ։ Եվ այն, ինչ անընդհատ աչքիս առաջ է,
ինձնից ծածուկ է պահվում... տեսնվելով։
Հեռացող երազի հետագիծը
շարունակում է կարմիր-կարմիր
շեղումներ արձանագրել հորիզոնում։