Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Հողը
Էտիդ գամ ուր որ երթաս,
Թէ չուզես քով քովի՝
Շուքի՛դ միայն ընկեր,
Էտիդ գամ ո՛ւր որ երթաս:
Էտիդ՝ ոտքերուդ հայիմ,
Կոխած հողերըդ ժողվեմ,
Ես գիտեմ թէ՝ էս ցաւով
Էս օր վաղը տի մեռնիմ,
Կոխած գետինիդ հողով,
Ոտքերուդ հողով թաղուիմ:
1908
|
|