Լեռան կանաչ կրծքից ելած,
Շողը լեռոտ,
Թեւը՝ հողոտ-ցողո՛տ արեւ,
Քո կարոտը ծանոթ է ինձ.
Որքան կուզես
Թեւածիր դու երկնի հեռվում
Ու մի՛ հիշիր մայր լեռներին:-
Միեւնույն է,
Երբ մարելու ժամդ հասնի,
Ինչ որ մի սեր
Ակամայից քեզ կքաշի,
Կբերի քեզ,
Որ լեռների գրկում... հանգչես: