Jump to content

Հովը տերեւից, կամ` զրույց ծառի հետ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
***

Հովը տերեւից կախվել, խաղում էր,
Ախր տերեւը ոնց պահեր նրան։
Եվ մի ոստյունով տեղը փոխում է
Խաբուսիկ հովը շիկացած ամռան։
Ծառը տեսնում է, լռում է ծառը,
Ո՞ր մի հարցումի պատասխան տա նա։
ՈՒ ծառի սրտում սարսուռ մի սառը
Թախիծ է հյուսում խոհերից տարտամ։

Գոնե քիչ արդար լինեիր, անտառ,
Ծառը չվառվեր տապից արեւի,
Եվ քիչ էլ, ավաղ, ինքը կարենար
Շոգի մեջ առնել համն իր ստվերի։