Հուրը լափում է հիմա սուրբ մարմինը քո
Արտաքին տեսք
Հուրը լափում է հիմա սուրբ մարմինը քո
Հուրը լափում է հիմա սուրբ մարմինը քո:
Շուրջդ մութ է, շուրջդ — մահ, — երեկո:
Կոպերի տակ քո փակված, կրակուն,
Այրվում է քո հոգին կրակում:
Հուրը լիզում է տարփոտ շրթերով դեղին
Քո երկնագույն աչքերի, քո սրտի ուղին:
Հուրը լափում է հիմա սիրտդ աղջկա —
Շուրջդ մութ է, շուրջդ — մահ, — ու փրկում չկա...