Jump to content

Հստակ հոսում են իմ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Հստակ հոսում են իմ

Հստակ հոսում են իմ
Երգերը Ձեր մասին.
Տրվե՜լ եմ Ձեր բույրին,
Ձեր մեղմախոս լույսին։

Հստա՜կ, հստակ է այս
Տխրությունը իմ նոր,
Որպես մանկան երազ,
Որպես մանկան օրոր։

Սրտիս վրա մի հեզ
Քնքշություն է իջել —
Թեթև՜, թեթև՜, որպես
Կապույտ վուալը[1] Ձեր։


  1. վուալ — քող, շղարշ (բարակ, թափանցիկ ու նուրբ գործվածք, որ կանայք գցում են երեսներին):