Jump to content

Հրանտ Մաթեւոսեանը եւ Ընթերցողները/Գ․ ՄԱՍ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Գ. ՄԱՍ

՛՛ Հրանտ Մաթեւոսեանի արձակը զուգահեռների մեջ՛՛


Այս հատորին 169—րդ էջէն տանք Հրանտ Մաթեւոսեանի սկզբունքը հաստատող տողերը.

«Ինձ համար իւրանքանչիւր իրական մարդ աւելի թանկ է քան բոլոր տեսակի վերացարկումները, որովհետեւ վերացարկումներից են գոյանում գումարտակները, այսքան մարդ է զոհուել: Իւրաքանչիւր իրական մարդ դարերի աշխատանք է, հազար տարուայ գոյութիւն, ծմակուտցի ցանկացած մարդու մէջ Շեքսպիրեան ողբերգութիւն կայ, Շիլլէրեան ճախրանք, Տոլստոյական մաքրութիւն, էլ ինչո՞ւ պիտի մարդ յօրինեմ, կեանք յօրինեմ: Ես իմ երկրի լուսանկարիչն եմ, վաւենրագրողն եմ, եւ ինձ լիովին բաւարարում է եղած կանքը»:

Նկատի ունենանք այս սկզբունքը, եւ յայտնենք թէ Քալանթարեանի կը գրէ.

«Վուլֆ—Մաթեւոսեանի զուգահեռի առիթը Վուլֆի ՛՛Երկրի Ոստայնը՛՛ վիպակի վերընթերցումն է: Վուլֆի այս երկի եւ Մաթեւոսեանի ՛՛Ծառերը՛՛ վիպակի առնչութեան միտքը ծնւում է անմիջապէս: Կառուցուածքային որոշակի նմանութիւնը երկու վիպակի հերոսուհիների մենախօսութիւնը, նրանց անցած կանքի վերյուշը եւ ընդհանուր ոգին կարող են այն տպաւորութիւնն ստեղծեել, թէ Մաթեւոսեանն անվերապահօրեն ազդուել է Վուլֆից այն պարզ պատճառով, որ հակառակը լինել չէր կարող»:

Ինչո՞ւ: Քանի որ Թմաս Վուլֆի յիշեալ երկին ռուսերէն թարգամության լոյս տեսած 1971-ին, իսկ Մաթեւոսեանի ՛՛Ծառը՛՛ վիպակը լոյս տեսած է 1975 թ.-ին: Վուլֆի Մաթեւոսեանէն ազդուած ըլլալը կը բացառուի: Կը մնայ քննել Մաթեւոսեանի հարցը: Արդեօք Մաթեւոսեանը կարդացա՞ծ էր Վուլֆի գործին ռուսերէն թարգմանութիւնը: Եթէ այո՝ ապա որպիսին է ազդեցութեան հարցը:

Քալանթարեանը կը պարզաբանէ.

—«Բուն գաղափարական հարցադրումների իմաստով տարբեր են վիպակները: ՛՛Երկրի Ուստայնը՛՛ վիպակի հերոսուհի Էլայզան յիշում է անցած կեանքի տարբեր դրուագներ, որոնք մի գաղափարի շուրջ են կենտրոնանում եւ ընդհանուր պատկերացում են տալիս Ամերիկեան բարքերի մասին:»

՛՛Ծառերը՛՛ վիպակի հերոսուհու ամբողջ մենախօսութիւնը կենտրոնացված է մի որոշակի գաղափարի՝ առնական ուժի, վրիժառու կամքի, կեանքի հանգամանքներին համապատաասխան ճկուն վարքագիծ ունենալու շուրջ:

Տարբերութիւնը յստակ է: ՛՛Ծառեր՛՛—ի մայրը յատուկ դիրքորոշում ունի կյանքի նկատմամբ, նա մերժում է չէզոք կեցուածքը, թուլութիւնը, խեղճութիւնը, անտարբերութիւնը, նման յատկանիշներ ունեցող մարդկանց մասին ասում է. ՛՛Ծառերի պես կան, ոտի վրայ փտում են: Աշխարհի ոչ չարն են հասկանում… ոչ բարին… ծառի, թփի, ինչ ասեմ լծկանի, ինչ ասեմ, խոտի պէս կան, չար ու բարու ցաւը իրենցը չի, ում լուծն էլ լինի, լծկանն իրենց են, այո, ով հացւոր՝ իրենք հաց, ով լծող՝ իրենք լծկան, ով ացնաւոր՝ իրենք ծառ»: Այսքան տարբերութիւններէ ետք ալ ի՞նչ ազդեցութեան հարց, երբ Մաթեւոսեանը ին եւս տեղ մը արտայայտուելով ըսած է.

«Երբ ազեցութիւններու մասին խօսին՝ կ՛ըսեմ մօրմէս, Չեխովէն, Չարենցէն, Տոլստոյէն, Համո Սահեանէն կրնամ ազդուած ըլլալ, բայց վճռականապէս կ՛ըսեմ՝ Ամերիկեան գրականութենէն երբե՛ք»:

Նմանութիւններու հարց ամէն տեղ կրնայ պատահիլ:

Արդէն Քալանթարեանը եւս կ՛ըսէ.

«Միագամայն այլ բան է, որ երկու գրողների դէպքում էլ գործ ունենք ոչ թէ նեղ փաստագրական այլ գեղցարուեստական լայն ընդհանրացումների հետ, երբ գրողները վաւերական անհատին դնում են անձնական ու հասարակական բարդ կապերի մէջ: Նրա միջոցով երեւան հանում կեանքի թաքնուած ճշմարտութիւնները, տեսանելի, առաւել եւս անտեսանելի կողմերը»:

՛՛Տաշքենդ՛՛ վիպակը Հր. Մաթեւոսեանի եւ 20—րդ դարի արձակի համատեքստում

«Այս ուսումնասիրութեան նպատակն է տիպաբանական քննութեան միջոցով երեւան հանել այն ընդհանրութիւններն ու տարբերութիւնները, որ ունի Հր. Մաթեւոսեանի ՛՛Տաշքենտ ՛՛ վիպակը 20—րդ դարի արձակի մի քանի բնորոշ դրսեւորումների, մասնաւրապէս Ու. Ֆոլքների ՛՛Շառաչ եւ ցասում՛՛ վպի հետ: Դա հնարաւորութիւն կը տայ բացայայտելու հայ գրողի մտածողութեան ու գեղագիտութեան ինքնատիպութիւնը»: Այս վիպը նախապէս տպուած է ՛՛Անձրեւած Ամպեր՛՛ խորագիրով: Մաթեւոսյանը կը սիրէր վերնագրեր փոխել գործի բովանդակության յարմար, զօրանցելու համար իմաստը վիպակին: Ուրիշ վիպակներու մէջ եւս կը հանդիպինք նման փոփոխութիւններու:

—«՛՛Տաշքեդ՛՛ վիպակում հերոսների կռիւն շատ ներքին է, քան արտաքին, աւելի բարոյական քան սորցիալական բնույթի կռիւ: Այստեղ գործողութիւնները զարգանում են հակառակ տրամաբանութեամբ այն իմաստով, որ բարոյական անկման պատճառով են առաջանում սոցիալական խնդիրները… անբարոյական աշխարհն ինքն է խինդիրներ ստեղծում»:

—«՛՛Տաշքենդը՛՛ եզրափակում են հերոսի՝ հակառակ պնդող խօսքերը. ՛՛Մի՛ գնացէք, էնտեղ մարդ չկայ, բոլորը մեռել ու կորել են բոլորը՛՛: Հերոսի բերանով արտայայտուած այս խօսքերը գրողի ցաւի արտայայտութիւնն են, նրա մտահոգութիւնը կորչող բարոյական արժեքների նկատմամբ: ՛՛Էս աշխարհում ոչ մէկը ոչ մէկիս լաւ ապրելը չի ուզում-ուզում են կարգին մէջ լինես եւ իր կարեկցանքի ենթարկութեան տակ՛՛»:

Քննելով Մաթեւոսեանի ՛՛Տաշքենդի՛՛ աղերսները ռուսական գիւղագրութեան հետ կը, հիմնավորէ.

—«՛՛Տաշքենդում՛՛ ներկայացող գիւղաշախարհի փոփոխութիւնների պատկերով Մաթեւոսեանը համաքայլ էր ընդանում ամողջ Խորհրդային գրականության հետ, որն ի հարկէ չէր կարող սահմանափակուել գիւղագրութեամբ: Մի կողմից՝ երկրորդ համաշխարային պատերազմի պատճառով քայքայուած գիւղը իր բազմաթիւ հոգսերով եւ արաջին հերթին՝ մարդկային ճակատագրերով գրաւում էր Խորհրդային գրողների՝ Վ․ Աստաֆեւի, Վ․ Բելովի, Վ․ Շուկշինի, Վ․ Ռասպուտինի եւ էլի շատերի ուշադրութիւնը, եւ Մաթեւոսեանը նրանց սերնդակիցն էր ու վաստակակիցը ու նրանց կողքին հայ գրողի անունը հնչում էր նոյն հզօրությամբ։ Պատերազմի եւ պատերազմից յետոյ եկած սերնդի մասին էին գրում այս գրողները: ՛՛Պատերազմը տղամարդկանց քչացրեց եւ զարմանալիօրէն գրողի համայնքի մարդիկ իրար կապուեցին: Իմ տպաւորութեամբ էնպէս էր, որ բոլորը բոլորի հայրերն էին եւ բոլորը բոլորի մայրերն էին՛՛- յիշում է Մաթեւոսեանը: Պատերազմից յետոյ այս համերաշղութեան փլուզումն էր սկսվում գիղւում, ստեղծւում էր նոր իրավիճակ։ Եւ յիշեալ գրողներն այդ իրավիճակի տարեգիրներն էին։ Լայնածաւալ Խորհրդային երկրում ուր արագօրէն զարգանում էին գիտութիւնն ու արդիւնաբերութիւնը, գրողը շարունակում էր պահպանել իր կարեւորորութիւնը… Այսպէս կոչուած՛՛ գիւղագրութեան՛՛ առաջացումը Մաթեւոսեանը համարում էր կեանքի թելադրանք եւ հիմնաւորում Վալերի Ռասպուտինի խոսկորով, թէ գիւղագրութիւունը՛՛ ընդունակ եղաւ ճշգրիտ գտնել նէարդային վերջոյթները այն վիթխարի մարմնի, որ մենք անուանում ենք ժողովուրդ՛՛։ ՛՛Տաշքենդը՛՛ հենց ժողովրդի տարեգրութիւնն է, որն ընդգրկում է յետպատերազմեան հայ գրողի կեանքը, ուր սակայն պատումը անդրադարձնում է ոչ այնքան արտաքին դէպքերը, որքան դրանք արձագանքները մարդկանց հոգիներում»։ —«Բնութիւնը տեղի է տալիս քաղաքաշինութեան, արդիւնաբերութեան, առաջ»:

Երրորդ հարցին առջեւն ենք, տալ ո՛չ թէ հերոսները՝ այլ խառնուածքները:

«Մաթեւոսեանի նկարագրած գիւղը ՛՛ Տաշքենդում՛՛ ապրում է երէկուայ յիշողութեամբ ու այսօրուայ առօրեայով: Վիպակի հերոսները իրենց կենսագրութիւնն ու երէկուայ օրը կրում են իրենց մէջ ու անվերջ անդրադառնում են դրան»:

—«՛՛Տաշքենդ՛՛ վիպակում Մաթեւոսեանի կենտրոնանում է մարդու հիմնախնդրի վրայ: Սա հենց այն ամէնակարեւոր հարցն է, որ Մաթեւոսեանի արձակը հանում է գիւղագրութեան նեղ շրջանկից եւ տեղադրում համաշխարհային հարթութեան վրայ: Մարդը եւ նրա ճակատագիրն են յուզել տարբեր դարերի, տարբերի լեզուներով գրող համաշխարհային մեծերին»:

Այսպէս.

«Մի կողմից սեփական ստեղծագործական փորձի աստիճանական հարստացման ճանապարհով, միւս կողմից 20—րդ դարի մեծ գրականութեան աւանդների խաչաձեւումով Մաթեւոսեանը ՛՛Տաշքենդում՛՛ հասնում է արուեստի նոր մակարդակի: Նրա արձակում արդէն առկայ էին այն նախադրեալները, որոնք համահունչ էին 20—րդ դարի մտածողութեանը»:

Քալանթարեան վերլուծողը կը շարունակէ.

«Գիտակցութեան հոսքի կամ ներքին մենախօսութեան առումով էլ հազիւ թէ հարկ կայ ֆոլքլորի հետ զուգահեռի, որվհետեւ դեռեւս իր առաջին գործերում Մաթեւոսեանը ներառում էր հերոսների բնութագրման այդ ձեւը, երբ դեռեւս իսկապէս ծանօթ չէր, չէր կարդացել Ամերիկեան գրողին»:

Քալանթարեանը կը զօրացնէ շեշտադրութիւնը:

—«Հոգեբանական խառնուածքների բացայայտման առումով թերեւս ամէնանպատակահարմար միջոցը ներքին մենախօսութիւնն է, երբ կերպարն ինքն իր հետ մենակ է մնում եւ մտածում է նաւ այն ինչը ուրիշների ներկայութեան չէր արտաբերի, հոգեպէս մերկանում է ինքն իր առջեւ, եւ դրանով գրողն աւելի արդիւնաւէտ Է դարձնում իր խօսքի ազդեցութիւնը, որովհետեւ, ի վերջոյ, գրողն է նաեւ հերոսի ինքնախոստովանութեան հեղինակը, միայն թէ այս տպաւորուութիւնն աւելի առարկայական է թւում»:

Ինչպէս միշտ, մեր ըրածը Քալանթարեանին խօսքերը ներկայացնելն է, եւ ահա գրականագէտին եզրակացութիւնը.

—«Այսպիսով, բնաւ էլ ոչ սպառիչ այս քննութիւնը հիմք է տալիս ասելու, որ ՛՛Տաշքէնդը՛՛ Մաթեւոսեանի գեղարուեստական մտածողութեան այն բարձր մակարդակն է, որտեղ գալիս հանգուցւում են Մաթեւոսեանական գեղագիտութեան բոլոր առանձնայատուկ կողմերը՝ բնաւորութիւնների ստեղծումը, ամբողջական հայեացքը շերտաւորուած հասրակութեան վրայ, ժողովրդական լեզուի արարչական ոգու յայտնագործումը, իր մեծ նախորդների աւանդների ստեղծագործական իւրացումը: Այս ամէնի շնորհիւ գրողն իր տեղը հաստատեց 20—րդ դարի գեղարուեստական մտածողութեան մէջ՝ ապացուցելով, որ արուեստի որակը չափւում է ոչ միայն թեմայի կարեւորութեամբ այլեւ այն մատուցելու վարպետութեամբ»: