Հրաշքը կարճ է տեւում

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Հեթանոսական Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Հրաշքը կարճ է տեւում)

Վարդան Հակոբյան

Մենակվեց գիշերը աստղերի դեմ
***

Հրաշքը կարճ է տեւում,
Հրաշքը տեւում է վայրկյան,
Վայրկյանը կյանք է թվում՝
Խաբկանքներով տիրական։

Հմայքը կարճ է տեւում,
Իսկ ցավը՝ երկար, երկար,
Վայրկյանը կյանք է թովում՝
Խոստումներով խելագար։
Հրաշքը կարճ է տեւում,
Հրաշքը տեւում է մի դար,
Պատրանքը կյանք է թվում,
Կյանքը թվում է... վթար։