Jump to content

Հրատարակչական ընկերության «լոտոն»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Հրատարակչական ընկերության «լոտոն»
Աղբյուր. ԵԼԺ հ6, էջ 49
ծ. ― էջ 571
ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՑԱՆ «ԼՈՏՈՆ»

Թիֆլիսի հայոց հրատարակչական ընկերությունը՝ մի գեղեցիկ «խաղալիք» է հրատարակել հայ երեխայի համար—լոտո, պատկերներով, պատկերներն էլ չորս լեզվով բացատրած։ Այս ամենաօգտակար և շքեղ խաղալիքն է, որ տեսնում են մեր երեխաները։ Բացի նրանից, որ փոքրիկները հանգիստ կնստեն և կզբաղվեն այղ խաղալիքով, հանգստություն տալով և տանըցիներին, նրանք կսովորեն շատ բառեր և առարկաների անուններ, այլև նրանց թարգմանություններն ուրիշ լեզուներով, որ ընկերության նպատակն է եղել այս լոտոն հրատարակելով։

Բայց, չենք կարող չնկատել, որ առարկաների անունները և բառերի թարգմանությունները ճիշտ չեն։ Օրինակ, երեխաները ճոճվում են, փոխանակ՝ ճլորթի են ընկնում (պատկերն այդպես է)․ գերան և մանգաղ—գերանդի և մանգաղ, ապրանքի վագոն—ապրանքատար վագոն․ կատվիկները խաղում են—կատվի ձագերը խաղում են, փքոց—փուքս։ Նկարել են թակ, գրել են՝ կռան (молот), ձիու շրջակապ—хомут для лошади, կամար—дуга (կարելի էր կլկալ ասել, ինչպես ասում են գոմշի կլկալ, կովի կլկալ, կլիներ և ձիու կլկալ)։ Գրում են դույլ—ушат, կանաչ դույլ—зеленое ведро, ջրի աման—графин, փայտյա ջրաման—шайка, պահարան—комод, փայտյա պահարան—деревянный шкаф, կառք–карета, ուղեկառք—каляска և այլն։

Այո՛, օգտակար խաղալիք է պատկերներով լոտոն, այն էլ չորս լեզվով պատկերները բացատրած, բայց նա նպատակին չէ հասնում՝ սխալ թարգմանություններ ու շինծու բառեր սովորեցնելով երեխային։ Պետք է հուսալ, որ ընկերությունը նույն խաղալիքի երկրորդ հրատարակությունն անելիս՝ ավելի զգույշ կլինի այդ կողմից, և մանավանդ ցանկալի էր, որ պատկերները լինեին և մեր գյուղական կյանքից կամ հենց մի լոտո դրան լիներ նվիրած։