Jump to content

Հրաւէր

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Հրաւէր

ՀՐԱՒԷՐ


Տեսէք աղաւնին Նոյեան տապանին
Եկած ու կանգնած ի սար Տաւրոսին
Աւետիս կու տայ Հայկեան սերնդին
Թէ եկաւ գարուն Թորգոմայ զարմին:
                    Արթնցէ՛ք ՀԱՅեր, քաջաց զաւակներ
                    Առէ՛ք միութեան տէգ ու նիզակներ
                    Շուտով կազմեցէք սիրոյ խմբակներ
                    Հագէ՛ք քաջութեան զէն ու զրահներ:
Հինգ հարիւրամեայ մի քուն քնացանք
ԶԱստուած ու զեղբայր ի սպառ մոռացանք
Սիրոյ, միութեան լաթեր մերկացանք
Ատելութեան ձեռք խաղալիք դարձանք:
                    Մոռցանք Հայրենիք, մոռցանք ՀԱՅԱՍՏԱՆ
                    Կորուսինք մեր փառքն ու ԱՐՄԵՆԻՍՏԱՆ
                    Մաս մը Ռուսաստան, մաս մը Պարսկաստան
                    Մնացինք ՀԱՅեր, թշուառ անպաշտպան:
Երկինք բարկացաւ, Հայրենիք լացաւ
Մեր ջուրն ու հոգին մեզ արիւն դարձաւ
Խաչեալըն Յիսուս մեզի մոռացաւ
ՀԱՅերուն բաժին մնաց սուգ ու ցաւ:
                    Այսչափ քնանալ մեզի հերիք է
                    Թմրիլն ու պառկիլ խիստ մեծ չարիք է
                    Սիրել ու սիրուիլ արդէն բարիք է
                    ՀԱՅու զինուորին համար պարտիք է:
Եկէ՛ք միանանք, բանանք դպրոցներ
Մեր մատաղ մանկանց համար վարժոցներ
Վառե՛նք, բորբոքենք սիրոյ հնոցներ
Մեր սառած սրտին ըլլան հալոցներ:
                    Շուքի պէս անցան այս հինգ մեծ դարեր
                    Լացին հայրենեաց դաշտեր ու սարեր
                    Հերիք ալ ձեզի, հերիք է վատեր
                    Հերի՛ք մեր բաժին արցունք ու ահեր:



,Հրաւէրե երգի հակիրճ տարբերակը` Հայրիկ Մուրադեանի կատարմամբ