Հրոտ, հրաշեկ ոսկին արևի
Արտաքին տեսք
Հրոտ, հրաշեկ ոսկին արևի
Հրոտ, հրաշեկ ոսկին արևի`
Հրդեհված հոգու հովն է երևի...
Հուր հովը հոգու՝ հրդեհված հիմա —
Լեռնային վանքի խաչերի վրա:
Փարվել է վանքի ոսկեթև խաչին`
Ժպտավառ` որպես համբույրն առաջին:
Որպես կարմրությունն այն այրող, հրոտ
Հարսնական դեմքիդ` ամոթխած կարոտ...
Որպես թափանցիկ կարմրությունն հոսող
Այտերիդ վրա` ոսկեգույն մի շող...