Չսեղմած ձեռքի համար թախծում են
Եվ սեղմած ձեռքից ջերմանո՜ւմ այնպես...
Այնպես հուզվում են,
այնպես խոսուն են
Ձեռքերս... որոնք նայում են միշտ ձեզ,
Ձեռքերս... որ ձեզ միշտ կարոտում են։
Նրանք ձեռքերն են Հայկ Նահապետի։
Նրանք նման են հորս ձեռքերին,
Որոնց ճաքերում մեր ամեն հանդից
մի նշխար հող կա,
Կոշտուկների մեջ
Կա եւ քարտեզը իմ անծայր երկրի։
Մարգարիտներ են հանում ձեռքերս
Ձեր ձայնից, սրտից,
ձեր լռությունից։
Նրանք զուլալ են,
երեխա են միշտ...
Իսկ թե խայթում է չարությունը ինձ՝
Ես լացի համար էլ չունեմ արցունք,
Նայեք ձեռքերիս,
Տեսեք ինչպես են նրանք բռունցքվում։
Դեհ՝ արցունքները - ինչքան էլ՝ խոշոր -
Չեն կարող լինել բռունցքների չափ։
Ես ամբողջովին ձեռք եմ ու բռունցք։