Jump to content

Ձին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՁԻՆ


Արձակել էին ոտքերի շղթան,
Սակայն, նա նորից վախով էր քայլում,
Լուռ ու տխրամած։
- Ավելի ծանր է հետքը շղթայի,
Ծա՛նր ավելի, քան ինքը՝ շղթան։