Jump to content

Ձմեռ (Ռափայել Պատկանյան)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

[ 234 ]


ՁՄԵՌ



Չըգիտեմ՝ ինչո՞ւ ձըմեռվա օրը
Հիշում եմ ես միշտ իմ հայ֊եղբորը,
Ասում եմ` արդյոք չունի՞ նա կարիք,
Հաց, միս, եղ ու փայտ ունի՞ նա հերիք
Ունի՞ տաք հալավ, ունի՞ նա մուշտակ,
Ամո՞ւր է տունը, կըտուրը չէ՞ ծակ...
Ու այնպես ես միշտ ձըմեռվա օրը
Միտս բերում եմ իմ հայ֊եղբորը։