Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
***
Ձյունը մնում է եւ օրը հալչում,
հալչում-գնում է ու դառնում է հուշ.
ձորը գետի շուրջ արդեն չի հնչում,
եւ ժայռը ասես լռում է անշունչ։
Ինձ ինձնից խլեց լռությունն անսանձ,
անբաժան էի օրվա կավից ես.
ոնց եղավ՝ օրը հալվեց ու գնաց,
իսկ օրվա ցավը մնում է այսպես։
Մնում է՝ իր մեջ պահած մի ոստան,
որին դարերն էլ գլուխ են տալիս.
եւ ցավը՝ ցավին, ձգվում է շղթան՝
զնգոցը հոգուս խորքից է գալիս։
|
|