Ղարիբի երգը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Ղարիբի երգը

Ալեքսանդր Ծատուրյան

ՂԱՐԻԲԻ ԵՐԳԸ

Օ՜խտը սարով, օ՜խտը տարով,
Հե՜յ սիրական իմ աշխարհ,
Հեռացել եմ քեզմեն լալով.
Լալո՛վ ընկել սարե՜—սա՜ր։

Կյանք եմ մաշում, սև օր քաշում,
Ընկա՜ծ խալխի դըռներին.
Քո սերն է ինձ հալում, մաշում —
Հոգիս կըտրում էդ սերին...

Կոււլեմ հողիդ կարոտն առնեմ
Հող ու ջըրիդ ես ղուրբա՜ն.
Ա՜խ, ո՞նց անեմ — ճամփեդ բըռնեմ,
Բախտն է կապել իմ ճամփան...

Վա՜յ ղարիբին — ո՛վ ա, ո՛վ չի—
Վայո՜վ կյանքն է անցընում.
Դուրսը մեռնի, չոլում կորչի—
Ո՞վ ա խեղճին հարցընում...