Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Քեզմով հայ դաշնակ ձայներ ունեցանք,
Մեզ համար եղար դու մեկ նոր պարծանք.
Նոր-Նախիջևան քեզ անկեղծ սիրեց,
Դալար դափնիով գլուխըդ զարդարեց։
Դու մեր հոգին հրճվեցուցիր
Երկնապարգև քո ձիրքով,
Եվ Հայ բեմը զարդարեցիր,
Արդ պսակվե մեր ձեռքով։
|
|