Ճայթի՛ր, փոթորիկ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ճայթի՛ր, փոթորիկ

Իսահակ Իսահակյան


* * *


Ճայթի՛ր, փոթորի՜կ,
Թո՛ղ կայծակը հուր իր թափով ուժգին
Հրաշունչ շանթի,
Ցրի կնճիռները, պարզի երկնքի
Ճակատն անմեկին։

Ճայթի՛ր, փոթորի՛կ,
Կայծակ ու փայլակ, ամպրոպ ու որոտ
Հուժկու, միահամուռ
Բոց տվեք մեռնող
Մեր կյանքին անհուր...

Ճայթի՛ր, փոթորի՛կ,
Կայծա՛կ, փայլակտի, ամպրո՛պ, որոտա,
Ճայթի՛ր ու շանթի՛ր —
Հոգիս կցանկա,
Սիրտս կտենչա..


1908