Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
***
Ճանապարհս
Սկսվում է արշալույսից։
Ու գնում է - անվախճան է։
Հատում է նա գիշեր ու լեռ,
Հատում է նա սար ու դարեր
ՈՒ գնում է,
Ու չի հատվում,
Չի վհատվում։
Ճանապարհս
Մայրամուտին չի ավարտվում.
Ոտքը հանկարծ քարի՞ն առավ՝
Ոչ թե ցավին մրմռացող,
Իմ սրտի՛ն է նա հավատում,
ՈՒ գնում է,
Ու չի հատվում,
Չի վհատվում...
Դուք չե՞ք տեսել ճանապարհս,
Չե՞ք տեսել ձեր ճանապարհին։
|
|