Մայիսն եկավ վարդավառ,
Կարմիր վարդը թփին շար, Բուրմունքն անուշ, շունչն անուշ, Գույն-գույն ծաղկի փունջն անուշ։
Մայիսն եկավ զովարար,
Դրախտ դառավ մեր աշխարհ, Պաղ-պաղ աղբյուրն է անուշ, Ուրախ զեփյուռն է անուշ։
Մայիսն եկավ կենսուրախ,
Զրնգում է երգ ու տաղ, Հովվի սրինգն է անուշ, Հոտաղի երգն է անուշ։