Մայիս (Սմբատ Շահազիզ)
Արտաքին տեսք
Մայիս
Երկինքը պա՛րզ, օ՛րն մայիսյան.
Ես ճեմում եմ բուրաստանում,
Սիրտս ուրախ է. ես, ժպտալով.
Վարդ եմ քաղում, փունջ եմ հյուսում:
5
Թեթև զեփյո՛ւռ. կանաչ ափեր
Անուշության հոտ են փչում,
Եվ սոխակի դայլայլիկը
Քաղցր ականջիս է հասնում։
Նա մի վարդից դեպի մյուսն
10
Ոստոստում է ուրախալի,
Նա հնչում է դաշնակաձայն.
Ինձ յուր արվերստն է ցույց տալի։
1864