Jump to content

Մայրս ասաց. «Խելոք կացեք...

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Մայրս ասաց. «Խելոք կացեք...

* * *


Մայրըս ասաց. «Խելոք կացեք,
Ահա կըգա Նոր-Տարին,
Նա որ տեսնե ձեզ կռվելիս՝
Պարգև չի տալ ոչ մեկին։

Բայց որ տեսնե դուք սիրով եք
Եվ խռով չեք իրարից,
Այնուհետև ինչ որ ուզեք,
Չի խնայիլ ձեզանից»։

Այս ասելով՝ նա մեզ տըվավ
Տեսակ-տեսակ մրգեղեն,
Չիր ու չամիչ, տանձ ու խնձոր
Եվ զանազան քաղցրեղեն։

Քաղցրը կերանք ու քաղցրացանք
Եվ խնդացինք շատ ու շատ,
Չարազ արինք նուռ, սերկևիլ,
Ունաբ, սալոր, թուզ, փշատ։

«Հոնի կորիզն» այնուհետև
Բոլորովին մոռացանք,
Եվ շատ սիրով իրար գրկած,
Պառկոտեցանք, քնեցանք…