Jump to content

Մասնակից:Անունով խմբագիր/Արցախյան շարժման և զինված պայքարի տարեգրություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Արցախյան շարժման և զինված պայքարի ժամանակագրություն
(1988 - 1994)

Օր-օրի, ժամ առ ժամ
ԱՐՑԱԽՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԵՎ ԶԻՆՎԱԾ ՊԱՅՔԱՐԻ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
(1988 - 1994)

[խմբագրել]

ՄՈՒՏՔ

[խմբագրել]

Ամեն ինչ ասես միանգամից է սկսվել։ Հանկարծակի։

Կաթիլ-կաթիլ հավաքվելով՝ լցվել է, ծովացել։ Ու մարդիկ դուրս են եկել փողոց՝ բողոքի։ Արդարացի՛ բողոքի։ Իսկ մինչ այդ՝ ծածուկ, քողարկված, հավաքվում էին համախոհներով, զրուցում, կարծիքներ փոխանակում, նույնիսկ՝ թերահավատներին համոզում, բայց ա՛յս հարցում թերահավատներ շատ քիչ կգտնեիր, բոլորն էլ՝ համակիր ու համոզված, որ իրոք՝ Հայաստանից անբաժանելի՛ է անարդարացիորեն բաժանված Արցախը։

Եվ դեռևս 1986-87-ին սկսվել են ստորագրությունների հավաքման ու Մոսկվա ուղարկվելիք պատվիրակությունների կազմման աշխատանքները։ Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում փաստացի ընթացել է կազմակերպիչների կողմից «հանրաքվե» անվանված ընդհատակյա զանգվածային ստորագրահավաք, որի ընթացքում 75-ից 80 հազար ստորագրություն է հավաքվել և այլ նամակների ու պահանջագրերի հետ 1987 թ. դեկտեմբերի 1-ին, արցախահայության աոաջին պատվիրակության կողմից, հանձնվել ԽՄԿԿ Կենտկոմի ընդունարան, ընդունարանի վարիչ ընկ. Ա.Կրիգինի հետ հանդիպման ժամանակ։ Սակայն երկրի իշխանության բարձրագույն ատյաններն այդպես էլ անհաղորդ են մնացել արցախահայության արդարացի պահանջին, համայն հայության նվիրական իղձերի իրականացմանը։

Ու՝ Արցախում ալեկոծվել է ժողովրդյան հորդացած գետը, ափերից ելել, աղմկել ու, ի վերջո, ծովացել Արցախի մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում, որը կրում էր ռուսական պրոլետարիատի աոաջնորդ Վլադիմիր Լենինի անունը։

Եվ այսպես՝


1988. «ՄԻ-Ա-ՑՈՒՄ»

[խմբագրել]

Այո, արցախյան առաջին հանրահավաքների աոաջին և գլխավոր կարգախոսը դա էր, որովհետև հավատավոր արցախցին հավատում էր իր նվիրական իղձի իրականացմանը։ Հունվար-փետրվար ամիսներին մարզի հիմնարկ-ձեռնարկություններում, կոլտնտեսություններում ու պետտնտեսություններում տեղի են ունեցել կոլեկտիվների, սկզբնական կուսկազմակերպությունների ընդհանուր ժողովներ, ժողովրդական պատգամավորների գյուղական, ավանային, շրջանային ու քաղաքային խորհուրդների նստաշրջաններ, որոնցում աշխատավորության պահանջով քննարկվել է ԼՂԻՄ-ը Հայաստանի հետ վերամիավորելու հարցը։ Բոլոր կազմակերպություններում միաձայն որոշվել է հարցն արդարացիորեն լուծելու խնդրանքով դիմել վերադաս մարմիններին։ Կուսակցության քաղկոմների ու շրջկոմների բյուրոներն ու պլենումները ևս նույնանման որոշումներ են ընդունել։

ԽՄԿԿ Կենտկոմի քաղբյուրոյի անդամ, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության նախագահի առաջին տեղակալ Պ. Դեմիչևը և ԽՄԿԿ Կենտկոմի ազգամիջյան հարաբերությունների ենթաբաժնի վարիչ Վ.Միխայլովը ընդունել են Արցախը Մայր-Հայաստանի հետ վերամիավորվելու պահանջով հունվարի 5-ից 12-ը Մոսկվայում գտնվող արցախահայության երկրորդ պատվիրակությանը։ Փետրվարի 9-ից 17-ը Մոսկվայում գտնվող արցախահայության երրորդ պատվիրակությանը կրկին ընդունել է Վ.Միխայլովը։

Իսկ դրան զուգահեռ սկսել են նաև ադրբեջանական կողմի «լայնածավալ գործողությունները», հատկապես՝ պատմագրության ասպարեզում։ Որոշ «ականավոր» գիտնականներ ու ակադեմիկոսներ գրել ու տպագրել են մի շարք «արժեքավոր» աշխատություններ, որոնցով «պարզվում» է, որ Արցախի բնակչությունը ոչ թե հայեր են, այլ՝ աղվաններ, և նրանց վանքերն ու եկեղեցիներն էլ, բնականաբար, աղվանական են, ոչ թե՝ հայկական։ Օրինակ, Մարտակերտի շրջանում «կան» 18, Մարտունիում՝ 14, Հադրութում՝ 9, Ասկերանում՝ 6 «ալբանական» վանքեր ու եկեղեցիներ։

Ադրբեջանի կոմկուսի Կենտկոմն էլ իր հերթին ստեղծված իրավիճակում անում էր հնարավոր ամեն ինչ՝ ժողովրդի ձայնը լռեցնելու համար։ Կուսակցության ԼՂ մարզկոմի աոաջին քարտուղար Բ. Կևորկովը փետրվարի 11-ին հավաքել է մարզի պատասխանատու աշխատողներին ու տեղեկացրել նրանց Ադրբեջանի կոմկուսի Կենտկոմի տեսակետին, այն է՝ ԼՂԻՄ-ը Հայաստանի հետ վերամիավորելու հարցը ԽՄԿԿ Կենտկոմում չի քննարկվում և չի քննարկվելու, իսկ մարզի աշխատավորների ներկայացուցիչներից կազմված պատվիրակություններին Մոսկվայում չեն ընդունել ու չեն ընդունելու։

Նույն օրը Ատեփանակերտ է ժամանել Ադրբեջանի կոմկուսի Կենտկոմի երկրորդ քարտուղար Վ. Կոնովալովը, որպեսզի կանխի ԼՂԻՄ-ը Հայաստանի հետ վերամիավորելու շարժումը։ Կուսմարզկոմի բյուրոյում Վ. Կոնովալովը հայտարարել է, որ փետրվարի 12-ին անհրաժեշտ է մարզի բոլոր շրջաններում և Ստեփանակերտ քաղաքում անցկացնել կուսակցական-տնտեսական ակտիվի ժողովներ, ուր պիտի դատապարտվի շարժումը։ Նրան ուղեկցում էին Ադր. ԿԿ Կենտկոմի վարչական մարմինների բաժնի վարիչ Մ. Ասադովը և Ադրբեջանի ՊԱԿ-ի նախագահի տեղակալ Ն. Իմրանովը։

Այդպիսի ժողովներ փետրվարի 12-ին իրոք կայացել են Արցախի շրջաններում, սակայն, հակառակ Ադրբեջանի ղեկավարության ցանկության, պաշտպանվել է հայ ագգաբնակչության ձգտումը՝ մարզը Մայր Հայաստանի հետ վերամիավորելու վերաբերյալ, իսկ շրջկենտրոններում ու մայրաքաղաքում ավելի տարերայնորեն են դարձել աշխատավորների հանրահավաքներն ու երթերը։

Նույն օրը Ստեփանակերտ՝ Վ. Կոնովալովին օգնության են շտապել Ադր. ԿԿ Կենտկոմի քարտուղարներ Թ. Օրուջևը և Ռ. Մեհթիևը։

ՓԵՏՐՎԱՐԻ 13. Առավոտյան ժ. 11։00-ին Ստեփանակերտի Լենինի անվան հրապարակում՝ կուսմարզկոմի շենքի առաջ, տեղի է ունեցել քաղաքի աշխատավորների մոտ մեկ ու կես ժամ տևած հանրահավաքը, որի ընթացքում պահանջվել է ԼՂԻՄ-ը վերամիավորել Հայաստանի հետ, վանկարկվել են կարգախոսներ՝ ի աջակցություն վերակառուցման, հրապարակայնության, ժողովուրդների բարեկամության, Մ.Գորբաչովի և լենինյան ազգային քաղաքականության։ Դրան ի պատասխան՝ նույն օրը Ստեփանակերտ է ժամանել ներքին զորքերի մեկ դիվիզիա՝ գեներալ-մայորներ Գրիգորևի և Սաֆոնովի հրամանատարությամբ։

Ստեփանակերտում ու շրջկենտրոններում փետրվարի 15-ին կրկին հանրահավաքներ ու ցույցեր են կայացել, որոնց ընթացքում պահանջվել է հրավիրել ժողովրդական պատգամավորների խորհուրդների նստաշրջաններ։ Նույն օրը կայացել է Ստեփանակերտի քաղխորհրդի, Ասկ երանի, Հադրութի, Մարտակերտի ու Մարտունու շրջխորհուրդների նստաշրջաններ, ուր ընդունվել են ԼՂԻՄ-ը Հայկական ԽՍՀ-ի հետ վերամիավորելու մասին որոշումներ։

Ադրբեջանի ղեկավարությունը Ստեփանակերտ և մարզի շրջաններ է մտցրել միլիցիայի լրացուցիչ ուժեր՝ մարզին հարակից ադրբեջանաբնակ շրջաններից, ինչն էլ տեղի է տվել մարզի աշխատավորների արդարացի բողոքին։ Ահավասիկ՝

ՓԵՏՐՎԱՐԻ 16. Վաղ առավոտից քաղաքի արդյունաբերական ձեռնարկությունների բանվորները, լքելով իրենց աշխատատեղերը՝ հավաքվել են կենտրոնական հրապարակում (մինչ այդ, հանրահավաքներն անց էին կացվում աշխատանքային օրն ավարտվելուց հետո միայն)։ Հանրահավաքի թիվ մեկ պահանջը ժողպատգամավորների մարգային խորհրդի նստաշրջանի հրավիրումն է, ուր պիտի վերջնականապես քննարկվի մարզը Հայաստանի հետ վերամիավորելու հարցը։ Հրապարակում հավաքվածները երեկոյան չեն ցրվել, ոչ ոք չի շտապել տուն, հանրահավաքն անընդմեջ շարունակվել է մինչև մարտի 2-ը։ Գիշեր ու ցերեկ՝ վանկարկվել է «Պահանջում ենք», «Միացում», «Հայաստան»՝ արցախահայության այդ օրերի ամենանվիրական բառերը։

ՓԵՏՐՎԱՐԻ 19. Հրապապակվել է Ազերինֆորմի հաղորդագրությունն այն մասին, որ ԽՄԿԿ Կենտկոմում տարածքային ոչ մի հարց չի քննարկվել ու չի քննարկվելու։

ՓԵՏՐՎԱՐԻ 20. Ստեփանակերտ է ժամանել Ադր. ԿԿ Կենտկոմի աոաջին քարտուղար Ք. Բաղիրովը՝ Ադր. ԿԿ Կենտկոմի բյուրոյի մի քանի անդամների և ԽՄԿԿ Կենտկոմի պատասխանատու աշխատող Վ. Յաշինի ուղեկցությամբ։

Լենինի հրապարակում ու մերձակա փողոցներում հավաքված մարդկանց թիվն անցնում էր մոտ 70 հազարից։ Սակայն ժողովրդի պահանջը՝ հրավիրել մարզային խորհրդի նստաշրջան և ընդունել մարդկանց իղձերն արտահայտող որոշում՝ արժանացել է մերժման, ինչը դրդել է նրանց գործադուլ հայտարարել։ Ք. Բաղիրովի նախագահությամբ կայացել է կուսմարզկոմի բյուրոյի նիստ, ուր նա համառորեն ձգտել է հաստատել տալ Բաքվից իր հետ բերած որոշման նախագիծը, բայց մարզկոմի բյուրոյի անդամները չեն համաձայնվել ու նախագիծը չի ընդունվել։

Նախօրոք հայտարարված ժամը 16։00-ի փոխարեն, ծայր աստիճան դժվարին պայմաններում, ժողպատգամավորների ԼՂ մարզային խորհրդի 20-րդ գումարման արտահերթ նստաշրջանը ժամը 20։00-ին սկսել է իր աշխատանքը. 149 ժողպատգամավորներից մասնակցել են 110-ը։ Նստաշրջանը որոշել է. «Ընդառաջելով ԼՂԻՄ-ի աշխատավորների ցանկություններին՝ խնդրել Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհրդին և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդին՝ ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իղձերի խոր ըմբռնման զգացում և լուծել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմի մեջ անցկացնելու մասին հարցը, միաժամանակ ԽՍՀ Միության Գերագույն խորհրդի առաջ միջնորդել ԼՂԻՄ–ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմի մեջ անցկացնելու հարցի դրական լուծման մասին»։

ՓԵՏՐՎԱՐԻ 21. Հրապարակվել է ԽՄԿԿ Կենտկոմի «Լեռնային Ղարաբաղի իրադարձությունների մասին» որոշումը, որով արցախահայերն անվանարկվել են «ազգայնամոլներ», «ծայրահեղականներ» և նման այլ պիտակներով։

Կեսօրից հետո տագնապալի լուրեր են ստացվել մարզին հարակից ադրբեջանաբնակ շրջաններում տեղի ունեցող հայերի հալածանքների ու ջարդերի, հայերին պատկանող փոխադրամիջոցների վրա կատարված հարձակումների մասին։

ՓԵՏՐՎԱՐԻ 22. Ատեփանակերտ են ժամանել ԽՄԿԿ Կենտկոմի քաղբյուրոյի անդամության թեկնածուներ, ԽՄԿԿ Կենտկոմի քարտուղար Գ. Ռազումովսկին և ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության նախագահի աոաջին տեղակալ Պ. Դեմիչևը, որոնց մասնակցությամբ Ստեփանակերտում անց է կացվել մարզի կուսակական-տնտեսական ակտիվի ժողով, ուր քննարկվել է ԽՄԿԿ Կենտկոմի փետրվարի 21-ի որոշումը։

Բոլոր ելույթ ունեցողները նշել են, որ արցախյան շարժման մասին ԽՄԿԿ Կենտկոմի գնահատականներն օբյեկտիվ չեն և պահանջել են խորապես ուսումնասիրել այն։ Ժողովին չեն կարողացել մասնակցել Ասկերանի և Մարտակերտի շրջանների ներկայացուցիչները, քանի որ ադրբեջանցիների կողմից խափանված էր տրանսպորտային հաղորդակցությունը։ Ավելին, նույն օրը Աղդամի շրջանի տարածքից մի խումբ «քաղաքակիրթ» ադրբեջանցիներ իրենց շուրջն են համախմբել մոտ ութ հազար մարդ, որոնք արշավել են դեպի Ասկերանի շրջան՝ «կարգուկանոն հաստատելու» համար։

ՓԵՏՐՎԱՐԻ 23. Տեղի է ունեցել կուսակցության ԼՂ մարզկոմի պլենումը, աշխատանքում տեղ գտած լուրջ թերությունների համար Բ. Կևորկովին ազատել են կուսմարզկոմի աոաջին քարտուղարի պաշտոնից։ Կուսմարզկոմի աոաջին քարտուղար է նշանակվել Հ. Պոդոսյանը։ Պլենումի արդյունքների մասին, հարյուր հազարանոց հանրահավաքի մասնակիցների աոաջ, հաղորդումով հանդես է եկել մարզկոմին աոընթեր կուսակցական վերահսկողության հանձնաժողովի նախագահ Վ. Հարությունյանը։ Ցանկացել է ելույթ ունենալ նաև Ք. Բաղիրովը, սակայն ցուցարարները լռեցրել են նրան։

ՓԵՏՐՎԱՐԻ 24. Հանրահավաքներն ու գործադուլը շարունակվել են։

ՓԵՏՐՎԱՐԻ 25. «Պրավդա», «Իզվեստիա», կենտրոնական այլ թերթերում տպագրվել են արցախյան իրադարձությունները ոչ ճշմարտացիորեն արտացոլող հոդվածներ, որոնք տեղի են տվել մադկանց արդարացի դժգոհությանը:

ՓԵՏՐՎԱՐԻ 26. Ժամը 12։00-ին Ադրբեջանի հեռուստատեսությամբ հանդես է եկել Գ. Ռազումովսկին և ընթերցել Մ. Գորբաչովի դիմումը Ադրբեջանի ու Հայաստանի ժողովուրդներին ու աշխատավորներին։

ՓԵՏՐՎԱՐԻ 27. Ստեփանակերտ է ժամանել ԽՄԿԿ Կենտկոմի բաժնի վարիչի տեղակալ Կ.Բրուտենցը, «Նորություններ» մամուլի գործակալության նախագահի տեղակալ Կ. Խաչատուրովը և ԽՄԿԿ Կենտկոմին առընթեր մարքսիգմ-լենինիզմի ինստիտուտի տնօրենի տեղակալ Մ. Մչեդլովը։

ՓԵՏՐՎԱՐԻ 27-29. Սումգայիթում կազմակերպվել է հայերի ցեղասպանություն։ Ըստ պաշտոնական տվյալների՝ սպանվել է 26, վիրավորվել՝ 400 հայ, թալանվել է 200 բնակարան։ Երկրի ղեկավարությունը եղեռնագործության միայն երրորդ օրն է զորք մտցել Սումգայիթ և դադարեցրել հետագա արյունահեղությունը։

ՓԵՏՐՎԱՐԻ 29. Պ. Դեմիչևը կրկին ժամանել է Ստեփանակերտ և...

...Այստեղ ընդհատենք ժամանակագրությունը, որովհետև ինչքան հավաստիացումները շատացել են, այնքան ավելի լկտիորեն են գործել մեր հակառակորդները։ Սումգայիթում կատարված հրեշավոր գործողությունների մասին ստացված առաջին տեղեկություններն ահավոր էին։ Բայց... մեծահոգի արցախցին ցուցաբերել է հերթական... մեծահոգությունը՝ մարտի 2-ին շնորհավորական հեռագիր է ուղարկել Մ. Գորբաչովին՝ ծննդյան օրվա առթիվ, դադարեցրել գործադուլն ու կրկին սպասել իր պահանջի արդարացի լուծմանը, իսկ ժողովրդի հետագա պայքարն աո֊աջնորդելու համար ընտրվել է «Կռունկ» կոմիտեն։

Ստեփանակերտում սուգ է հայտարարվել Սումգայիթյան ողբերգության զոհերի հիշատակի առթիվ։ Եղբայրական գերեզմանոցում կանգնեցվել է հուշաքար, բայց և այնպես, շարունակվել են հանրապետության ղեկավար մարմինների ներկայացուցիչների այցելությունները, որոնց ընթացքում կրկին փորձ է արվել պարտադրել իրենց կամքը և ձգտումը՝ ղարաբաղյան հարցը քաղաքական ասպարեզից տեղախոխել սոցիալ-տնտեսական ոլորտ։

Սակայն բոլոր հանձնաժողովներն էլ՝ թե՛ հանրապետական և թե՛ միութենական, ձեռնունայն են մեկնել Ստեփանակերտից. ամեն անգամ նրանց դեմ-հանդիման հառնել են արցախցու անկոտրում ոգին ու մշտնջենական պահանջը՝ «Միացում»։ Արցախյան իրադարձությունները շարունակվել են խեղաթյուրվել մամուլում, հատկապես՝ կենտրոնական, ուր տպագրվում էին կազիմիրովյան «նրբանկատությամբ» լեցուն ադրբեջանահաճո հոդվածներ, որոնք ավելի էին շիկացնում առանց այն էլ լարված մթնոլորտը, տեղի տալիս բողոքի նոր ցույցերի ու գործադուլների, արգելվել է «Կռունկ» կոմիտեն, չարտոնված հանրահավաքների ու ցուցերի անցկացումը։ Սակայն այդքանը՝ հանրապետության ղեկավարության կողմից։ Արցախցին շարունակել է կրել իր խաչը, մինչև...

ԱՊՐԻԼԻ 2. Ադրբեջանաբնակ Խոջալու գյուղի բնակիչները ջարդել են քաղաքացի Սարգսյանի ավտոմեքենան ու հասցրել նրան մարմնական վնասվածքներ։ Կամ՝

ԱՊՐԻԼԻ 3. «Մոսկովսկիե նովոստի» թերթի թիվ 14-ում տպագրվել է մեծանուն գիտնական և հումանիստ, ակադեմիկոս Անդրեյ Սախարովի՝ Լեռնային Ղարաբաղին նվիրված հոդվածը։

Ահա, այսպիսի հակասական պայմաններում շարունակվել է կյանքը։ Մարդիկ աստիճանաբար վերադարձել են աշխատանքային նորմալ ռիթմին, հրավիրվել են կուսմարզկոմի բյուրոյի նիստեր, քննարկվել երկրի ղեկավարության որոշումներն ու մարզի կուսկազմակերպության անելիքները, քաղաքակիրթ նամակներ հղվել գերագույն ատյաններ, սակայն պատկերը մշտապես մնացել է նույնը՝ չի լուծվել արցախցիների պահանջը,ավելին՝ շարունակվել են ադրբեջանցիների կողմից անօրինական գործողությունները։

ՄԱՅԻՍԻ 5. Շուշի քաղաքում ադրբեջանցիները դաժանորեն ծեծել են պատանի Վիտալի Պետրոսյանին, որը 4 օր անց ստացված վերքերից մահացել է։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։

ՄԱՅԻՍԻ 6. Ստեփանակերտ քաղաքում քաղաքացի Թ.Աբասովը կատարել է խուլիգանական արարք, կոտրել է քաղաքացի Ռ.Զաքարյանին պատկանող ավտոմեքենայի ապակին և մարմնական վնասվածքներ հասցրել նրան ու Ա. Դանիելյանին։ Փաստի առթիվ հարուցվել է...

Եվ՝ վերջ։ Դրանով էլ սահմանափակվել է օրինապահների գործունեությունը։ Միայն թե՝ մարդիկ իմանան, որ «հարուցված է», որ տարվում է «հետաքննություն»։ Եվ՝ վերջ։ Շարունակվել է դիմումների ու նամակների հոսքը հանրապետական ու կենտրոնական իշխանության օրենսդիր ու գործադիր մարմիններ, ուր ներկայացվել էր իրականության ճշմարտացի պատկերն ու խնդրվել հասկանալ «ինչպես որ է», սակայն դրանք միշտ էլ հնչել են որպես «ձայն բարբառո հանապատի»։

ՀՈՒՆԻՍԻ 9. ԽՄԿԿ Կենտկոմ են հրավիրվել կուսմարզկոմի աոաջին քարտուղար Հ. Պողոսյանը, Հայաստանի և Ադրբեջանի ԿԿ ԿԿ աոաջին քարտուղարներ Ս. Հարությունյանն ու Ա. Վեզիրովը՝ Լեռնային Ղարաբաղի հարցը քննարկելու համար, սակայն մարզում այդպես էլ հայտնի չէր, թե ինչ որոշում է ընդունվել այդ հանդիպման ժամանակ տեղի ունեցած քննարկումների արդյունքում։

Ադրբեջանական ԽՍՀ ԳԽ նախագահությունը և Հայկական ԽՍՀ ԳԽ 7-րդ նստաշրջանը հունիսի 13-ին ու 15-ին քննարկել են ԼՂ մարզային խորհրդի 20-րդ գումարման արտահերթ նստաշրջանի՝ մարզը Ադր. ԽՍՀ կազմից Հայկ. ԽՍՀ կազմի մեջ անցկացնելու համար միջնորդության խնդրանքը և ընդունել իրարամերժ որոշումներ։

Ու շարունակվել են հայերի նկատմամբ անօրինական արարքները մարզի հարակից ադրբեջանաբնակ շրջաններում։ Դրանք տեղի են տվել մարդկանց արդարացի դժգոհությանը, ինչն էլ կրկին բանվորներին կտրել է աշխատատեղերից... Կրկին՝ գործադուլ, բողոքի բազմահազարանոց ցույցեր, երթեր, հանրահավաքներ...

Կրկին պահանջվել է գումարել ժողովրդական պատգամավորների ԼՂ մարզային խորհրդի արտահերթ նստաշրջան։ Հունիսի 21-ին կայացած նստաշրջանը նախ իր անհամաձայնությունն է հայտնել Ադր. ԽՍՀ ԳԽ նախագահության հունիսի 13-ի և ԳԽ 7-րդ նստաշրջանի հունիսի 17-ի ընդունած որոշումներին, խնդրել կրկին անդրադառնալ հարցին՝ ճիշտ և արդարացի որոշման հանգելու համար։

Նստաշրջանը խնդրել է ԽՍՀՄ ԳԽ նախագահությանը՝ մինչև ԼՂԻՄ-ի հարցի վերջնական ու դրական լուծումը, մարզը ժամանակավորապես դուրս բերել Ադր. ԽՍՀ կազմից և դնել կենտրոնական ենթակայության տակ։

Նստաշրջանը միաժամանակ հեռագրել է Մ. Գորբաչովին, ուր հավանություն է տրվում երկրի ղեկավարի կողմից վարվող վերակառուցման քաղաքականությանը։ Ու թեև հեռագրի մեջ նշվեք է, որ որոշվել է վերջ տալ գործադուլներին, այնուամենայնիվ, դրանք շարունակվել են, ուղեկցվելով ցույցերով ու հանրահավաքներով։

ՀՈՒՆԻՍԻ 28. ԽՄԿԿ 19-րդ համամիութենական կոնֆերանսի բացման օրը Ստեփանակերտի մի շարք ձեռնարկությունների շատ բանվորներ վերադառնալով աշխատանքի՝ հույս են փայփայել, որ գոնե այս անգամ «վերևներում» կանսան ժողովրդի ձայնին, բայց հուսախաբված զգալով իրենց՝ միացել են գործադուլավոր ընկերներին։

ՀՈՒԼԻՍԻ 12. Գումարվել է ժողովրդական պատգամավորների ԼՂ մարզային խորհրդի 20-րդ գումարման 8-րդ նստաշրջանը, ուր հռչակվել է ԼՂԻՄ-ի դուրս գալը Ադր. ԽՍՀ կազմից և մարզը վերանվանվել է Արցախի հայկական ինքնավար մարզ։

ՀՈՒԼԻՍԻ 18. Կայացել է ԽՍՀՄ ԳԽ նախագահության նիստ, ուր քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հարցը, սակայն վերջնականապես լուծել այն՝ կրկին անգամ չի հաջողվել։ Նիստի ընթացքում որոշվել է Լեռնային Ղարաբաղ ուղարկել ԽՄԿԿ Կենտկոմի և ԽՍՀՄ ԳԽ նախագահության ներկայացուցիչներ, որոնք ընդունված որոշումներն անվերապահորեն կատարելու համար սերտորեն կհամագործակցեն Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ։

ՀՈՒԼԻՍԻ 27. ԽՄԿԿ Կենտկոմը և ԽՍՀՄ ԳԽ նախագահությունը ընդունել են նոր որոշում Լեռնային Ղարաբաղի մասին, ըստ որի՝ Լեռնային Ղարաբաղում ԽՄԿԿ Կենտկոմի և ԽՍՀՄ ԳԽ նախագահության ներկայացուցիչ է նշանակվել ԽՄԿԿ Կենտկոմի բաժնի վարիչ Արկադի Վոլսկին։

Ա. Վոլսկին նույն օրը ժամանել է Ստեփանակերտ։ Ադրբեջանցիները, սակայն,շարունակել են առաջ տանել իրենցը։ Ավելին, նրանք խուլիգանական արարքներին զուգընթաց հեռագնա նպատակներ հետապնդող գործողությունների են ձեռնամուխ եղել, օրինակ, մարզի ադրբեջանաբնակ գյուղերի արագ կառուցապատում, Ղարաբաղում Հայաստանից փախած ադրբեջանցիների, մեսխեթցի թուրքերի վերաբնակեցում և այլն։

Այդուհանդերձ, ժողովուրդը ետ չկանգնելով իր արդար պահանջից, ձգտել է վերականգնել աշխատանքային բնականոն ռիթմը, ապրել նորմալ կյանքով, բայց միշտ սպասողական վիճակում, միշտ՝ լարված։ Այդպես է անցել օգոստոսը, իսկ աշնանը կրկին սրվել է իրավիճակն ու մինչև տարեվերջ շարունակ մնացել լարված։

Դեկտեմբերի 7-ի ահավոր երկրաշարժն անասելի ուժով ու անդառնալիորեն բազմապատկել է երիցս տառապած հայ ժողովրդի մեծ ցավը։ Հազարավոր մարդիկ մնացել են անապաստան, շատ-շատերը հարազատներին ու մոտիկներին են կորցրել, րայց, այնուամենայնիվ, անկոտրում է մնացել հայ ոգու ուժը և՝ անպարտելի՛...

1989. «ԱՐԴԱՐ ՊԱՀԱՆՋ, ՈՉ ՄԻ ՆԱՀԱՆՋ»

[խմբագրել]
Անոնք, որ ինչպես Ղարաբաղի կտրիճ մելիքներ, յանկարծ գոռալեն կելլէին, երբ ոչ ոք կը սպասէր իրենց ու կ'արձակէին իրենց մարտական կանչը,- Հայաստա՜ն...
Վազգեն ՇՈՒՇԱՆԵԱՆ

Թեև հարարերական լարվածությունն անընդհատ իրեն զգացնել էր, տալիս, այս հունվարին համեմատաբար որոշ առաջընթաց է արձանագրվել։ Նախ, մարզում «Ամարաս» բարեգործական ընկերության ստեղծման համար կազմկոմիտեի ձևավորումը որոշ չափով առաջադիմական քայլ էր, քանի որ ստեղծված պայմաններում մարդկանց բարոյապես, ինչու չէ՝ նաև նյութապես աջակից լինելն արդեն ժամանակի պահանջ էր։ Եվ երկրորդ՝ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի հրամանագրով հունվարի 12-ից ԼՂԻՄ-ում մտցվել է կառավարման հատուկ ձև և ստեղծված Հատուկ կառավարման կոմիտեն ԼՂԻՄ-ում իր գործունեությունը սկսել է հունվարի 20-ից։

Տեղում ծանոթանալով իրադրությանը, Հատուկ կառավարման կոմիտեի նախագահ Արկադի Վոլսկին հունվարի 26-ին մեկնել է Բաքու, հանդիպում ունեցել Ադր. ԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Ա. Վեզիրովի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ԼՂԻՄ-ում իրադրության նորմալացման և ինքնավար մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ուղղությամբ, ԽՄԿԿ Կենտկոմի ու ԽՍՀՄ Նախարարների խորհրդի կողմից ընդունված որոշումների կատարմանն առնչվող հարցերը։

Հունվարի 26-ին Արկադի Վոլսկին մեկնել է Երևան և հանդիպել Հայաստանի կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Սուրեն Հարությունյանի հետ։ Նա Ղարաբաղի ժողովրդի անունից կրկին անգամ վշտակցություն է հայտնել Հայաստանի ժողովրդին՝ տեղի ունեցած ահավոր երկրաշարժի կապակցությամբ, որը տասնյակ հազարավոր մարդկանց կյանքեր է խլել։ Այնուհետև Ա. Վոլսկին ներկայացրել է Հատուկ կառավարման կոմիտեի հիմնական նպատակներն ու խնդիրները, հույս հայտնել, որ առաջիկայում այդ ուղղությամբ սերտ կապեր կստեղծվեն երկու հանրապետությունների և Հատուկ կառավարման կոմիտեի միջև։

Կառավարման հատուկ ձև մտցնելն Արցախում, իրոք, ժամանակի առաջադիմական քայլերից մեկն էր։ Հայաստանի հետ փաստացի միավորվելը քանի դեռ հնարավոր չէր՝ ժողովուրդն ըմբռնումով էր մոտենում կոմիտեի գործունեությանը, նշմարվում էր հույսի որոշակի նշույլ, սակայն ամեն ինչ դեռ առջևում էր։

Իսկ մինչ այդ, զգալի էին համագործակցության առաջին քայլերը. ԽՍՀՄ մամուլի պետական կոմիտեի թիվ 30 հրամանով հունվարի 27-ից Ատեփանակերտում արդեն գործում էր ԼՂՀ տարածքային խմբագրահրատարակչական միավորումը, հունվարի կեսերին Ստեփանակերտ է ժամանել ԽՍՀՄ ներքին գործերի նախարար, գեներալ-լեյտենանտ Վ. Բակատինը և որոշվել է ներքին գործերի ԼՂ մարզային վարչությունը օպերատիվ կերպով ենթարկեցնել ԽՍՀՄ ՆԳ նախարարությանը։

Բայց կառավարման հատուկ ձև մտցնելով՝ մարզում դադարեցվել է տեղական իշխանության մարմինների գործունեությունը, ինչն էլ տեղիք է տվել ժողովրդի արժանի դժգոհությանը։

ՓԵՏՐՎԱՐԻ 13. Արցախում մեկօրյա գործադուլ է հայտարարվել Ղարաբաղյան շարժման ակտիվիստների ազատ արձակման և ԼՂ մարզային խորհրդի իրավասությունների վերականգնման պահանջով։

ՓԵՏՐՎԱՐԻ 16. Հրապարակվել է Հայաստանի նախարարների խորհրդի տեղեկագիրը, ըստ որի՝ գաղթականների թիվը հասել է 166 հազարի։ Շարունակվել է գաղթականների հոսքը Ադրբեջանից։

ՓԵՏՐՎԱՐԻ 19. Երևանում մի խումբ մտավորականների նախաձեռնությամբ ստեղծվել է «Ղարաբաղ» կոմիտեի հիմնադիր-անդամ Իգոր Մուրադյանի (բանտարկյալ) պաշտպանության կոմիտե։

ՓԵՏՐՎԱՐԻ 26. Ստեփանակերտում ԼՂԻՄ Հատուկ կառավարման կոմիտեի նախագահ Ա. Վոլսկու մասնակցությամբ կատարվել է Սումգայիթի եղեռնի զոհերի հիշատակին կանգնեցված հուշարձանի բացումը։

ՄԱՐՏԻ 2. ժնևում ոչ-կառավարական կազմակերպությունները դիմել են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների պաշտպանության հանձնախմբին՝ Երևանում, Մոսկվայում և Կիբովաբադում բանտարկված արցախյան շարժման ղեկավարներին ազատ արձակելու խնդրանքով։

ՄԱՐՏԻ 6-15. Արցախահայությունը գործադուլ է հայտարարել և պահանջել, որ Հատուկ կառավարման կոմիտեն իր անելիքների ու արածի մասին պարբերաբար զեկուցի ժողովրդին, վերջ տա Արցախի ժողովրդական տնտեսությունը կրկին Ադրբեջանին կապելու փորձերին, թույլ տա ժողովրդին ընտրել իր ցանկացած թեկնածուներին, վերջ տա պարետային ժամին։

Հայկական ԽՍՀ պետական աղբյուրների համաձայն, Ադրբեջանից գաղթած հայերի թիվը մարտի վերջին կազմել է շուրջ 168 հագար 408 մարդ։

ՄԱՐՏԻ 26. ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավորների ընտրությունների ընթացքում Արցախից ժողովրդական պատգամավորներ են ընտրվել Արկադի Վոլսկին, Զորի Բալայանը, Հենրիկ Պողոսյանը, Վաչագան Գրիգորյանը, Վահան Գաբրիելյանը, Բորիս Դադամյանը և Վագիֆ Ջաֆարովը։

ԱՊՐԻԼԻ 23. Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի 1988 թվականի նոյեմբերի 22-ի որոշմամբ ապրիլի 24-ը հայկական ցեղասպանության զոհերի հիշատակի օր է հայտարարվել։ Իսկ ներքին գործերի նախարարությունը ծանուցել է, որ Երևանի քաղաքային խորհուրդը արգելում է ապրիլի 24-ին որևէ հանրահավաք կամ ցույց անցկացնել։

ԱՊՐԻԼԻ 24. ժողովուրդը կրկին շարժվել է դեպի Ծիծեռնակաբերդի հուշակոթող՝ պարզելով եռագույն դրոշն ու Հայաստանի Հանրապետության զինանշանը։

ՄԱՅԻՍԻ 1. Հարյուր հազարանոց ցույց է տեղի ունեցել Երևանում՝ «Ղարաբաղ» կոմիտեի անդամների ազատ արձակման և Ղարաբաղը Հայաստանի հետ անհապաղ վերամիավորելու պահանջով։

ՄԱՅԻՍԻ 2. Արցախահայությունը կրկին դիմել է ընդհանուր գործադուլի՝ պահանջելով ԼՂՒՄ-ը վերամիավորել Հայաստանի հետ, վերացնել պարետային ժամը, դադարեցնել ադրբեջանցիների կողմից սկսված շինարարական աշխատանքները։

ՄԱՅԻՍԻ 27. Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում է ընդունել 1918 թվականի մայիսի 28-ը հայտարարել Հայոց պետականության վերականգնման օր, իսկ եռագույնը (կարմիր, կապույտ, նարնջագույն) այդ պետականությունը խորհրդանշող ազգային դրոշ։

ՄԱՅԻՍԻ 23. Պահանջվել է չեղյալ հայտարարել 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագիրը և Կոմունիստական կուսակցության՝ Հայ Հեղափոխական Դաշնակցության նկատմամբ ընդունած 1926 թվականի որոշումը, որով Դաշնակցությունը որակվել է իբրև «ցեղապաշտ և ֆաշիստական կուսակցություն»։

Մայիսի վերջին օրերին ագատ արծակվել ու Երևան են վերադարձել «Ղարաբաղ» կոմիտեի անդամները։

Հունիսի առաջին օրերին շարունակվել է արցախահայության համընդհանուր գործադուլը։

ՀՈՒՆԻՍԻ 9. ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների համագումարը մերժել է Հայաստանի և Արցախի պատգամավորների Արցախում հանրաքվե անցկացնելու առաջարկը։

ՀՈՒՆԻՍԻ 17. Երևանում տեղի է ունեցել «Հայոց համազգային շարժման» հիմնադիր ժողովը, ընտրվել է համագումարի նախապատրաստության խումբ, որի մեջ ընդգրկվել են գլխավորապես «Ղարաբաղ» կոմիտեի անդամները։

ՀՈՒՆԻՍԻ 20. Ստեփանակերտի Շահումյանի անվան պուրակում 22 հոգի դիմել են նստացույցի՝ պահանջելով Արցախի միացումը Հայաստանին, պարետային ժամի վերացումը և Արկադի Աանուչարովի ազատ արձակումը։

ՀՈՒՆԻՍԻ 30. Արցախում հիմնադրվել է «Միացում» ժողովրդական շարժում-կազմակերպությունը, որը փաստորեն մտնում է Հայոց համազգային շարժման կառուցվածքի մեջ։ Հուլիսի առաջին օրերին Հայաստանից Արցախ մեկնող ավտոմեքենաները անընդհատ հարձակման են ենթարկվել, իսկ Արցախում շարունակվել է համընդհանուր գործադուլը։

ԽՍՀՄ Գերագույն խորհրդի հանձնաժողովը, որը պիտի Արցախ ժամաներ իրադրությունը տեղում ուսումնասիրելու համար, շարունակում էր ուշանալ։ Արցախում ադրբեջանական զինված խմբերը կրկին իրենց գործողություններով ձգտել են ազգամիջյան բախումների, որոնցից մեկը հուլիսի 5-ին, Հադրութի շրջանի Տող գյուղում զինվորականների կողմից կանխվել է։

Բայց, այնուամենայնիվ, հուլիսի 6-ի գիշերը նրանք հասել են իրենց նպատակին՝ Ստեփանակերտի Կրկժան թաղամասում հրդեհելով հայերին պատկանող մի քանի առանձնատներ։ Իսկ ՏԱՍՍ-ի տեղեկատվության համաձայն, իբր Կրկժանում ադրբեջանցիներն են ենթարկվել հարձակման, որն ավելի է բորբոքել կրքերը։

Ավելին՝

ՀՈՒԼԻՍԻ 12. Շուշի քաղաքում ադրբեջանցիները հարձակվել են հայերին պատկանող մի բնակարանի վրա ու ծեծել տանտերերին։

ՀՈՒԼԻՍԻ 16. Բաքվում տեղի է ունեցել հակահայկական հանրահավաք, որից հետո ցուցարարները հարձակվել են հայերի բնակարանների վրա։

ՀՈՒԼԻՍԻ 18. ԼՂԻՄ և հարակից շրջանների հատուկ դրության շրջանի զինվորական պարետ, գնդապետ Մուսաթովին փոխարինելու համար Ստեփանակերտ է ժամանել գեներալ-մայոր Սաֆոնովը։

Դրության նորմալանալու միտում, սակայն, մինչև հուլիսի վերջը չի նկատվել։

Օգոստոսը ևս լարված էր ու անհանգիստ։ Ադրբեջանցիների կողմից շարունակվել է ԼՂԻՄ-ի շրջափակումը, Բաքվում ադրբեջանցի խաժաճուժները հարձակվել են Խուտորի հայ ազգաբնակչության վրա։

Երևանում 30 հազար հայեր են մասնակցել «Ղարաբաղ» կոմիտեի նախաձեռնությամբ կազմակերպված հանրահավաքին, ուր քննարկվել է Արցախի կացությունը և «Նաիրիտ» գիտա-արտադրական միավորման փակման հարցը։

Ստեփանակերտում լույս է ընծայվել «Միացում» ժողովրդական շարժման «Միացում» տեղեկագրի անդրանիկ համարը։

Ամիսն ավելի հատկանշական էր նրանով, որ ընտրվել է Արցախի ազգային խորհուրդը (նախագահ՝ Վ. Գրիգորյան, տեղակալներ՝ Վ. Աթաջանյան և Վլ. Թովմասյան)։

ՕԳՈՍՏՈՍԻ 23. Ընդառաջելով Ազգային խորհրդի կոչին՝ Արցախի հայությունը դադարեցրել է մայիսի 3-ից սկսած գործադուլը։

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2. Զինված ադրբեջանցիները, մոտ 1000 հոգի, Աղդամից շարժվել են դեպի Ասկերան։ Խառնամբոխը ետ է շպրտվել։

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4. Արցախի Ազգային խորհուրդը դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, խնդրելով հայ բնակչության անվտանգությունն ապահովելու համար զինված ուժեր մտցնել տարածաշրջան։

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10. Հայերի կողմից շրջափակման են ենթարկվել Շուշին ու Քելբաջարը։

...Իսկ Հայաստանի ու Արցախի շրջափակումը շարունակվել է, Բաքվում և Ադրբեջանի հայաբնակ շրջաններում անընդհատ արձանագրվել են հայ ազգաբնակչության վրա հարձակումների բազմաթիվ դեպքեր։ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի ազգամիջյան հարաբերությունների հանձնաժողովն էլ իբր իր պարտականություններն է «կատարել» Արցախի հարցի քննարկման ուղղությամբ, ընդունվել են որոշումներ, որոնք, սակայն, անգործունակ են գտնվել։

ՆՈՅԵՄԲԵՐԻ 23. Վերացվել է Հատուկ կառավարման կոմիտեն և Արցախում վերականգնվել է ադրբեջանական իշխանությունը։

...Բայց նման փաստի հետ Արցախի ժողովուրդը ոչ մի կերպ չէր կարող համակերպվել: Եվ տեղի է ունեցել անխուսափելին`

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1. Հայաստանի Գերագույն Խորհրդի և Արցախի Ազգային խորհրդի համատեղ նիստում հայտարարվել է Միացյալ Հայկական Հանրապետություն:

1990. «ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ՝ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ»

[խմբագրել]
Երբ ղարաբաղցին բարձր կանգնած է անծայր հարթավայրերու վրայ, անոր հորիզոնները կ'ընդարձակուին իրմէ դուրսը, հեռուներր, թէկուզ առանց խորանալու իր մէջը, Մաշթոցի, Նարեկացիի նման։ Ղարաբաղցին հպարտ է ու մռայլ և տիրական ոգի ունի իր երկրի նման, և ոչ մէկ արգելք անյաղթելի է՝ իր նպատակներուն հասնելու համար...
Ռուբէն

ժողովուրդը երբեք մտադիր չէր ետ կանգնել իր նախնընտրած ճանապարհից։ Նահանջել՝ երբեք, և քայլ առ քայլ առաջանալով այդ տառապալից ճանապարհով, գնում էր առաջ՝ այնտեղյակ սպասվող որոգայթներին ու դավերին։ Գնում էր իր արդար պահանջով, «մահ կամ ազատությունն» աչքերի մեջ առած և զգում էր, որ այդ երթն անվերջ է, այդ պայքարը հարատև...

Նոր տարին կրկին արյունով է սկսվել:

ՀՈՒՆՎԱՐԻ 2. ԽՍՀՄ ՆԳՆ կուրսանտի գնդակի զոհն է դարձել Արցախյան շարժման ակտիվ մասնակից, քանդակագործ Արմեն Հակոբյանը:

ՀՈՒՆՎԱՐԻ 13-19. Բաքվում, մեկ շաբաթ շարունակ, հայ ժողովրդի այդ հատվածի` բաքվաբնակ հայության նկատմամբ սպանդ է իրականացվել: Բաքվից, Կասպից ծովով, Հայաստան ու Հյուսիսային Կովկաս են տեղափոխվել անմարդկային խոշտանգումների ենթարկված գաղթականների քարավանները:

ՀՈՒՆՎԱՐԻ 20. ԽՍՀՄ Գերագույն խորհրդի հրամանագրով Բաքվում արտակարգ դրություն է հայտարարվել և մտցվել սահմանափակ քանակությամբ զինված ուժ, ինչով էլ կանխվել է հետագա արյունահեղությունը, թեև ադրբեջանցիներն արդեն արել էին իրենց սև գործը բաքվաբնակ հայության նկատմամբ: (Ակամա մտաբերում ես ԽՍՀՄ առաջին ու վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովի` դեռևս Արցախյան համաժողովրդական շարժման առաջին օրերին արտահայտած միտքը, որ ասես հրահանգի պես էր հնչում` «Իսկ դուք չե՞ք մտածում Բաքվում ապրող 200 հազար հայերի մասին»):

ՀՈՒՆՎԱՐԻ 27. Ստեփանակերտ է ժամանել, այսպես կոչված, հանրապետական կազմկոմիտեն, որը պիտի ստանձներ մարզի ամբողջ իշխանությունը: Ի նշան բողոքիª քաղաքում կրկին գործադուլ է հայտարարվել:

ՓԵՏՐՎԱՐԻ 1. Կազմկոմիտեն սկսել է արդեն կոնկրետ ձեռնարկումների դիմել` մարզը Ադրբեջանին վերաենթարկեցնելու նպատակով փորձվել են բոլոր հնարավոր միջոցները (Շարժման ակտիվիստների ու հիմնարկ-ձեռնարկությունների որոշ ղեկավարների ձերբակալումներ, մամուլի և լրատվության միջոցների ենթարկեցում կազմկոմիտեին և այլն):

Փետրվար ամսվա ընթացքում մարզի մի խումբ ղեկավար աշխատողներ բազմիցս մեկնել են Մոսկվա, հանդիպել ԳԽ նախագահի տեղակալ Անատոլի Լուկյանովի, Նախարարների խորհրդի նախագահ Նիկոլայ Ռիժկովի, պաշտոնատար այլ անձանց հետ։ Հանդիպումների ընթացքում վերլուծվել է Ղարաբաղի քաղաքական կացությունը, տնտեսական վիճակը, դժվարությունները հաղթահարելու համար օգնություն է խոստացվել, բայց ամենուր չէ, որ հանդիպումները ծառայել են իրենց նպատակին, օրինակ, ԽՍՀՄ ԳԽ Միության խորհրդի նախագահ Ե. Պրիմակովը հանդիպման ժամանակ հայտարարել է, որ 1989-ի նոյեմբերի 28-ի որոշումը մնում է ուժի մեջ և այն պետք է իրագործվի։

Իսկ արտակարգ դրության շրջանի պարետ Վ. Սաֆոնովը շարունակել է իր սադրանքները՝ մեկը մյուսի հետևից։ Այս անգամ հերթական զոհը արտաքին աշխարհից կտրված Բերդաձորի ենթաշրջանն էր, ուր «անձնագրային ռեժիմի ստուգումներ» է նախաձեռնվել։ «Ստուգումների» անվան տակ խուզարկվել են հայկական գյուղերը, շարունակվել անօրինական ձերբակալությունները, որոնց ընթացքում վիրավորվել է բնակչության ո՛չ միայն ազգային արժանապատվությունը։

Օրինակ՝

ՄԱՐՏԻ 14. Մարտակերտի շրջանի Չայլու գյուղում գեներալ Սաֆոնովի զինվորները «անձնագրային ռեժիմի ստուգումներ» անցկացնելու ժամանակ գնդակահարել են 12-ամյա դպրոցական Արմեն Ռուբենի Մկրտչյանին։

Այդ ամենն արվել է ԽԱՀՄ ԳԽ վերստուգիչ-դիտորդ հանձնաժողովի նախագահ Վ. Ֆոտեևի աչքի առաջ, կամ էլ հենց նրա համաձայնությամբ։ «Կազմկոմիտեն» ու Սաֆոնովի պարետատունն ամեն կերպ արգելել են մարզխորհրդի նստաշրջան անցկացնելը, բայց, այնուամենայնիվ, մարտի 27-ին նստաշրջանը կայացել է, ուր որոշվել է վերականգնել ԼՂԻՄ 20-րդ գումարման ժողպատգամավորների խորհրդի գործունեությունն ու նրա գործադիր կոմիտեն, որի հետևանքով ապրիլի 2-ին դադարեցվել է մոտ երկու ամիս տևած գործադուլը, քաղաքում վերականգնվել նորմալ աշխատանքային ռիթմը, բայց ցավն ու դժգոհությունը շարունակել են հետապնդել մարդկանց, ինչո՞ւ «վերին ատյանները» այսպես են վերաբերվում մեր արդարացի պահանջին, ինչո՞ւ է երկակի քաղաքականություն վարվում պետության կողմից՝ ներքին և արտաքին ոլորտներում, օրինակ, ԽՍՀՄ-ը կողմնակից է գերմանացիների միասին ապրելու գաղափարին, բայց հայերի՝ ոչ, ինչո՞ւ։ Սրանք հարցեր են, որոնց ոչ-ոք չէր կարողանում պատասխան գտնել։

Ադրբեջանի ԳԽ նախագահության հրամանագրով որոշակի փոփոխությունների է ենթարկվել նաև մարզի վարչատարածքային կառուցվածքը. Խոջալուն «դարձել է» շրջանային ենթակայության քաղաք, մարզի մի շարք ադրբեջանաբնակ գյուղերում ձևավորվել են ավանային խորհուրդներ, իսկ Ստեփանակերտի Կրկժան թաղամասը ստացել է... քաղաքատիպ ավանի կարգավիճակ։ Այդ ամենն արվել է առանց տեղական իշխանությունների իմացության, ինչն էլ կրկին անգամ տեղիք է տվել մարզի բնակչության արդարացի դժգոհությանը և բողոքին՝ վերացնել արտակարգ դրությունը, ցրել «կազմկոմիտեն», մարզի տարածքից դուրս բերել ԽՍՀՄ ՆԳՆ ստորաբաժանումները, բայց, ինչպես միշտ, ի պատասխան, ավելի է դաժանացել սաֆոնովա-պոլյանիչկոյական խաժամուժը։ Այդպես են անցել գարունն ու ամառը, իսկ սեպտեմբերի 9-ին զանգվածային լրատվության միջոցները հրապարակել են տագնապալի լուր՝ Մոսկվայի «Մոսկվա» հյուրանոցում անժամկետ հացադուլ է հայտարարել ԽՍՀՄ ժողպատգմավոր Զորի Բալայանը, հետո նրան են միացել ևս երեք պատգամավորներ՝ ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը, ժողովրդական դերասան Սոս Սարգսյանը և Արցախի Ազգային խորհրդի նախագահ Վաչագան Գրիգորյանը։ Հացադուլը դադարեցվել է երեք շաբաթ անց, Ամենայն Հայոց կաթողիկոս Վագգեն Առաջինի խնդրանքից հետո միայն։

Հոկտեմբերի 3-ին «Լիտերատուրնայա գազետա»-ում տպագրվել է Խաղաղության պաշտպանության Խորհրդային կոմիտեի դիմումը ԽԱՀՄ Գերագույն խորհրդին, ուր խնդրվում և պահանջվում էր վերականգնել իշխանության ընտրովի մարմինները Լեռնային Ղարաբաղում։ Դա ևս երկրի ղեկավարության կողմից անուշադրության է մատնվել։

Մարզը շարունակում էր մնալ քաղաքական, տնտեսական և լրատվական շրջափակման մեջ, անջատված է գազը, ղադարեցված՝ վառելիքի և քսանյութերի ներկրումը, արդյունաբերական ձեռնարկությունները չեն ստանում անհրաժեշտ հումք և այլ օժանդակ նյութեր։ Իսկ ադրբեջանական երկաթուղու կայարաններում «բանտարկված» էին մնում Ստեփանակերտ ուղարկված վագոնները, որոնց թիվը միայն չորրորդ եռամսյակում հասել է 200-ի։

Դեկտեմբերի 25–ին ԽՍՀՄ ժողպատգամավոր Բորիս Դադամյանի առևանգումը ավելի է խորացրել Արցախի ժողովրդի դժգոհությունը։

Արցախահայությունն անցնող տարվա ընթացքում նման շատ տհաճ, նաև դառը փորձությունների է հանդիպել, միշտ էլ դրանց հակադրել իր անկոտրում կամքն ու վճռականությունը՝ մինչև վերջ մնալ իր ուխտին հավատարիմ։

1991. ԱՅՍՏԵՂ 1915 ԹՎԱԿԱ՞ՆՆ է...

[խմբագրել]
SOS! SOS! SOS!
Մենք՝ Ադրբեջանում գտնվող Գետաշեն և Մարտունաշեն երկու հայկական գյուղերի բնակիչներս՝ աղաչում ենք փրկել մեր կյանքը, Խորհրդային բանակը ոչնչացնում է մեզ, խորհրդային քաղաքացիները կրակում են մեզ վրա թնդանոթներից, գնդացիրներից և ավտոմատներից։ Երկնքից մեզ գնդակոծում են ուղղաթիռները, ցամաքում՝ ճզմում տանկերը՝ մեր տներում և բակերում երեխաներին, կանանց ու ծերերին պատանդ են վերցնում ադրբեջանցի օմօնականները՝ ջարդում նրանց ձեռքերն ու ոտքերը, կողերը... քերթում գլխամաշկը՝ մերկացրած քշում փողոցներով... Մենք երեք տարի դիմացեք ենք, սակայն բանակին մենք չենք դիմանում, մեր տղամարդիկ անզոր են պաշտպանելու մեզ որսորդական հրացաններով, բանակը բնաջնջում է մեզ՝ ստիպելով ճանաչել Ադրբեջանի իշխանությունը կամ լքել հայրենի գյուղերը։ Բայց նույնիսկ փախչել չեն թողնում՝ կրակում են... Աշխարհի մարդիկ, փրկեցեք գոնե մեր երեխաներին... SOS! SOS! Փրկեցե՛ք...
Գետաշենցիների հեռագրից


Տարին կրկին սկսվեց մեռելածին որոշումների ընդունումով։ Հունվարի 2-ին Ադրբեջանի նախագահ Ա. Մութալիբովը ստորագրեց «ԼՂԻՄ-ում և նրան հարակից ադրբեջանական շրջաններում նախագահական կառավարում մտցնելու մասին» հրամանագիրը։ Իսկ ի՞նչ ասել է դա, նորահայտ իշխանությունը փոխարինելու է կազմկոմիտեի՞ն, թե՞ աջակցելու է նրան հետագա գործունեության ընթացքում։ Իսկ ադրբեջանական ելուզակները շարունակում են իրենց սև գործը։

ՀՈՒՆՎԱՐԻ 8. Ժամը 17-ին Թուրշ-սու (Շուշիի շրջան) գյուղի մոտ ադրբեջանցիները փորձել են կանգնեցնել Մեծ շենի Թելմանի անվան կոլտնտեսության բեռնատար մեքենաները, որոնք Ստեփանակերտից գյուղ էին վերադառնում։ Կիրառվել է հրազեն, որի հետևանքով սպանվել է հինգ երեխաների հայր Սերոբ Գրիգորյանը և առևանգվել Ալյոշա Նսաիբյանը։

ՀՈՒՆՎԱՐԻ 12. Մոտ ժամը 20։00-ին Ստեփանակերտի ավտոդպրոցի «ԿամԱԶ» մակնիշի մեքենայի վարորդ, 30-ամյա Սլավիկ Մարտիրոսյանը և Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 36-ամյա Լեոնիդ Եղյանը ծառայողական գործուղումից վերադառնալու ժամանակ Ջառուն բաղի մոտ զինվորական կարգախմբի կողմից ենթարկվել են գնդակոծության։

ՀՈՒՆՎԱՐԻ 13. Ադրբեջանական զինված կազմավորումները գնդակոծել են Բերդաձորի հայկական գյուղերը, իսկ Ծաղկաձոր գյուղը երկրորդ անգամ հրդեհվել ու քարուքանդ է արվել։

ՀՈՒՆՎԱՐԻ 14. Ադր. ԳԽ նախագահությունը որոշում է ընդունել Շահումյանի և Կասում-Իսմայիլովի շրջանների միավորման մասին՝ վերանվանելով Գերանբոյի շրջան։

ՓԵՏՐՎԱՐԻ 1. Լուսաբացին տեղի է ունեցել հզոր պայթյուն, որի հետևանքով կրկին շարքից հանվել է Ստեփանակերտի ջրատարի դժվարանց մի հատված։ Զինվորական կարգախմբի հսկողությամբ սկսվել են վերականգնողական աշխատանքները։

ՓԵՏՐՎԱՐԻ 8. Ստեփանակերտի օդանավակայանում օմօնականներն ավտոմատներով են դիմավորել ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր Յուրի Չեռնիչենկոյին, գրողներ Թիմուր Գայդարին, Վալենտին Օսկոցկուն, Անդրեյ Նույկինին և նրա կնոջը՝ Գալինային։ Նրանք ենթարկվել են հարցաքննության, որից հետո որոշվել է քաղաք բաց թողնել միայն Յու. Չեռնիչենկոյին և Թ. Գայդարին, իսկ մյուս երեքը հաջորդ իսկ չվերթով ետ են վերադարձվել Երևան։

Գիշերը Ստեփանակերտում, ավելի քան 150 զինծառայողներ, դուրս գալով փողոց՝ հանրահավաք են անցկացրել։ Նրանց կոչերն էին՝ «Կեցցե՜ Ռուսաստանը», «Արցախի հայերի պահանջն արդար է», «Մեզ վերադարձրեք տուն», «Կորչե՜ն ադրբեջանական օմօնականները»։

ՓԵՏՐՎԱՐԻ 11. Վաղ առավոտյան Մարտունու շրջանի Ճարտարի Կամոյի անվան կոլտնտեսության խոզաբուծական ֆերմայի պահակակետում գտնվել է պահակի՝ 57-ամյա Արամայիս Սարգսյանի խոշտանգված դիակը։

ՓԵՏՐՎԱՐԻ 20. Ժամը 9-ն անց 30-ին Եվլախ-Շուշի ճանապարհին, Շուշվա մետաքսկոմբինատին պատկանող «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենայի խցիկում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել։ Պայթել է նստատեղի տակ դրված պայթուցիկ սարքը, որի վրա նստած ուղևորը զոհվել է, իսկ վարորդը՝ ծանր վիրավորվել։

ՄԱՐՏԻ 15. Ժամը 2-ն անց 10 րոպեին Խոջալուի կողմից ավտոմատ զենքով գնդակոծվել է Ստեփանակերտի օդանավակայանում ավացիոն տեխնիկան հսկող ժամապահը։ Զրահաբաճկոնը զինվորին փրկել է գնդակներից։

ՄԱՐՏԻ 24. Քյոսալար գյուղի մոտ պայթեցվել է Տրակետ-Ստեփանակերտ ջրատարի 60 մետրանոց մի հատված։ Հրոսակները պայթեցրել են նաև ջրատարի մոտ գտնվող կամուրջը և ականապատել դեպի աղետի վայրը տանող միակ ուղին։

ՄԱՐՏԻ 25. Ժամը 13։30-ին Մարտակերտի շրջանի Թալիշ և Միր Բաշիրի շրջանի Բորսունլու բնակավայրերի միջև ընկած տարածքում տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով զոհվել է թալիշցի Գ.Իսախանյանը։

ՄԱՐՏԻ 30. Լաչինի շրջանի Աղանուս և Ունանով գյուղերի կողմից ադրբեջանցի հրոսակները կրակի տակ են առել Հին շենը, իսկ Զերթ գյուղի կողմից՝ Եղծահողը։ Ելուզակները վառել են կոլտնտեսության «Բելառուս» մակնիշի տրակտորը։ Ձեռքից վիրավորված տրակտորիստ Հրաչիկ Պետրոսյանը կարողացել է փրկել կյանքը։

Ուշ գիշերը ադրբեջանցիները մտել են Հադրութի շրջանի էդիլլուի «Բարեկամություն» խորհտնտեսության խոզաբուծական ֆերման, սպանել 18 գլուխ խոզ, գցել ավտոմեքենայի թափքի մեջ ու անհետացել։

ՄԱՐՏԻ 31. Ժամը 9։30-ին ադրբեջանցի գրոհայինները պաշարել են Եղծահողն ու ներկայացրել վերջնագիր՝ մինչև ժամը 16։00-ն թողնել գյուղը։ Անպաշտպան հայերին օգնության է շտապել գյուղում տեղակայված զինվորական կարգախումբը, որից հետո թշնամին ստիպված է եղել նահանջել, սակայն երեկոյան ժամը 20։30-ին կրկին ուժեղ գրոհ կազմակերպել՝ օգտագործելով գնդացիրներ, կարաբիններ, ավտոմատներ, նռնակներ։ Գնդակոծվել են նաև զինվորական պահակակետերը։ Պատասխան կրակից հետո ադրբեջանական կողմը լռել է։

Ապրիլ ամսում ավելի են «ծաղկել» կողոպուտն ու թալանը։ Գնդացրային ու հրետանային կրակի տակ են առնվել խաղաղ բնակավայրերը, թալանվել կաթնապրանքային և խոզաբուծական ֆերմաներ, գերեվարվել անասնապահներ, սպանվել խաղաղ բնակիչներ, և դրան ի պատասխան՝ ընդամենը, արտակարգ դրության շրջանում, պարետային ժամը ապրիլի 5-ից սահմանվել է ժ. 22։00-ից մինչև ժ. 6։00-ն, սակայն դա ևս չի օգնել։

ԱՊՐԻԼԻ 1. Սրխավենդ ադրրբեջանական գյուղի կողմից գիշերը գնդակոծվել է Մարտակերտի շրջանի Կիչան գյուղը։ Տուժածներ չկան։

Ժամը մոտ 21.00-ին անհայտ անձինք գնդակոծել են Բերդաձորի Կիրով և Ծաղկաձոր գյուղերի մոտ տեղակայված ներքին զորքերի զորային կարգախմբերը։ Զինծառայողները պատասխան կրակ են բացել։

ԱՊՐԻԼԻ 2. Գիշերվա ժամը 3։00-ին Ասկերանի շրջանի Խոջալու բնակավայրում տարբեր տեսակի զենքերից ինտենսիվ կրակ է բացվել։ Հակաիրավական գործողություններ կատարած անձանց հայտնաբերելու նպատակով իրավապահ մարմինների կողմից հետաքննություն է տարվում։

ԱՊՐԻԼԻ 3. Մարտունու շրջանի Ղարադաղլու գյուղից կրակ բացելով ավտոմատներից ու որսորդական հրացաններից, անհայտ անձանց մի խումբ ներխուժել է նույն շրջանի Կաղարծի գյուղի Պ. Սևակի անվան կոլտնտեսության խոզաբուծական ֆերման ու քշել 25 գլուխ՝ խոզ։ Ահազանգ ստանալով, շտապ դեպքի վայր են ժամանել ներքին զորքերի զինծառայողները։ Գողերը ստիպված ճողոպրել են, սակայն վերջին պահին նրանք հասցրել են սպանել 5 գլուխ խոզ։

Մոտ ժամը 11-ն անց 20 րոպեին, վթարի է ենթարկվել Ադրբեջանի ներքգործնախարարության ՄԻ-8 ուղղաթիոը։ Շուշվա շրջանի Թուրշու գյուղում վայրէջք կատարելու պահին պոկվել է նրա պոչային մասը։ Ողղաթիռն ընկել ու վաովել է։ Զոհեր չկան։ Հետաքննություն է տարվում՝ վթարի պատճաոները պարգելու համար։

ԱՊՐԻԼԻ 5. Գիշերվա մոտ ժամը 2-ին Հադրութի շրջանի Բանաձոր գյուղի կաթնապրանքային ֆերմայից քշվել է 67 գլուխ անասուն։ Ադրբեջանցի գրոհայինները պատանդ են վերցրել Բանաձորի գինեգործարանի պահակ Ա.Տոնյանին։ Աոավոտյան ժամը 9։00-ին նրա դիակը հայտնաբերվել է Ջաբրայիլի շրջանի Էֆենդիլար գյուղի մոտակայքում։

ԱՊՐԻԼԻ 7. Կուբաթլվի շրջանում ադրբեջանցի ծայրահեղականների հետ փոխհրաձգության ժամանակ զոհվել է լեյտենանտ Օլեգ Բարակը։ Ծայրահեղականներից ևս կան սպանվածներ ու վիրավորներ։

ԱՊՐԻԼԻ 8. Անձնագրային ոեժիմի ստուգումներ են աւնցկացվել Մարտակերտի շրջանի Այգեստան (Թալիշ) գյուղում։

ԱՊՐԻԼԻ 9. Ստեփանակերտ է ժամանել ԽՍՀՄ ներքին գործերի նախարարի աոաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Բորիս Վսևոլոդովիչ Գրոմովը։ Ստեփանակերտում մնալով երկուսուկես ժամ, նա հանդիպում է ունեցել արտակարգ դրության շրջանի զինվորական պարետության և կազմկոմիտեի ներկայացուցիչների հետ։ Քաղաքի ղեկավարությանը չի հանդիպել, հարցազրույց չի ունեցել լրագրողների հետ։

ԱՊՐԻԼԻ 10. Խանլարի շրջանի Կուշչի-Արմավիր ադրբեջանականացված գյուղից ամենատարբեր զենքերից գնդակոծվել է Գետաշենը։ Հրաձգությունն սկսվել է երեկոյան ժամը 22։30-ին, իսկ կես ժամ հետո այն ստացել է ինտենսիվ բնույթ։ Սպանվել է 12-ամյա գետաշենցի դպրոցական Արամայիս Սահակյանը։

ԱՊՐԻԼԻ 11. Հադրութի շրջանի Խանձաձորի Մանվելյանի անվան կաթնապրանքային ֆերմայից քշվել է 62 գլուխ խոշոր եղջերավոր անասուն։ Ադրբեջանական ազգության երեք կասկածվող անձինք ձերբակալված են, կատարվում է հետաքննություն։

Զինված ադրբեջանցիները հափշտակել են Արևշատ (Դոլանլար) գյուղի բնակիչներին պատկանող 400 գլուխ մանր եղջերավոր անասուններն ու գերեվարել նախրապահ Հմայակ Բաբայանին, ում հետո ազատ են արձակել։

Իսկ Աղջաքենդ գյուղի կաթնապրանքային ֆերմայից քշել են 100 գլուխ խոշոր եղջերավոր անասուն։

ԱՊՐԻԼԻ 14. Ավտոմատներով և այլ զենքով զինված ադրբեջանցի հրոսակները Միր-Բաշիրի շրջանի Ասկիփարա գյուղից խախտելով սահմանը, ոչ այնքան հեռու տարածությունից գնդակոծել են Մարտակերտի շրջանի Մոխրաթաղի Ֆրունզեի անվան խորհտնտեսության դաշտում աշխատող մի խումբ բանվորների։ Վիրավորվել է տնտեսության ինժեներ-մելիորատոր Արեգ Սարգսյանը։

Ադրբեջանցի ազգության զինված մի խումբ հարձակվել է Մարտունի քաղաքի Մյասնիկյւսնի անվան կոլտնտեսության կաթնապրանքային ֆերմայի վրա և քշել 82 գլուխ խոշոր եղջերավոր անասուն։

ԱՊՐԻԼԻ 15. Մոտավորապես ժամը 17։00-ին մի խումբ սպառագեն ադրբեջանցիներ շրջապպտել են Մարտունա շրջանի Պաոավաթումբի «Նոր կյանք» կոլտնտեսության կաթնապրանքային ֆերման ե սկսել ինտենսիվ գնդակոծումը։ Որսորդական հրացաններից պատասխան կրակ են բացել ֆերմայի պահակները։ Գլխից վիրավորվել է Իլգար Չիրինովը։ Մյուս ավարառուները, չհասնելով իրենց նպատակակետին, հեռացել են ֆերմայի տարածքից։

ԱՊՐԻԼԻ 16. Մոտավորապես ժամը I. 10։30 րոպեին, Աղդամ-Մարտունի ավտոճանապարհին, զինվորական պահակակետից ոչ այնքան հեռու, ավտոմատ զենքից գնդակոծվել է «Մոսկվիչ-412» մակնիշի մի ավտոմեքենա։ Սպանվել են Ֆիզուլի քաղաքի բնակիչներ Մուբարիզ Իսմայլովը և Ադիլ Իբրահիմովը։ Ադրբեջանական ազգության երկու վիրավորներ տեղափոխվել են Աղդամի շրջանային հիվանդանոց։

Ժամը 17։30-ին Շահումյանի շրջանի Զեյվա բնակավայրից 10 կիլոմետր հեռավորության վրա հայտնաբերվել են ադրբեջանական ազգության երկու քաղաքացիների դիակներ։ Մահը վրա է հասել հրազենի վերքից։ Սպանվ ածների անձն աոայժմ անհայտ է։

ԱՊՐԻԼԻ 17. Ժամը մոտ 28։30-ին Շուշվա ժայռից գրեթե մեկուկես ժամ ինտենսիվ գնդակոծություն է տեղի ունեցել դեպի Քարին տակ գյուղը։ Ուղիղ նշանառությունից բռնկվել է Սիրան Ավանեսյանի տունը և լրիվ այրվել տանիքը։ Ունեցվածքը փրկվել է։

Մոտավորապես ժամը 13։00-ին ավտոմատներով և որսորդական հրացաններով զինված ադրբեջանցի մի խումբ գրոհայիններ հարձակվել են Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղի Մշկերակ տեղամաս՝ նախիրն արոտի բերած նախրապաններ էդուարդ Գևորգյանի և Հովսեփ Մեսրոպյանի վրա, գերեվարել նրանց և քշել 375 գլուխ մանր եղջերավոր անասունները, սպանելով օգնության եկած դաշտապահ Սուրեն Մեսրոպյանին։

ԱՊՐԻԼԻ 18. Ժամը 6։00-ին Մարտակերտի շրջանի Այգեստան (Թալիշ) գյուղի ծայրամասում հայտնված երկու ավտոմեքենաների մեջ գտնվող անհայտ անձինք վիրավորել են անասնապահ Գ.Սարգսյանին։

Ժամը 20։30-ին Ֆիզուլու շրջանի Դիվանալար գյուղի մոտակայքում զինված հարձակում է կատարվել ներքին զորքերի զորային կարգախմբի վրա։ Պատասխան կրակ է բացվել։ Փոխհրաձգության ընթացքում զոհվել են ներքին զորքերի զինծառայող Այնար Իմաևը, տեղամասային տեսուչ, միլիցիայի լեյտենանտ Ն. Հումբաթովը և վարորդ Ա. Աղաևը։ Վիրավորվել է ներքին զորքերի սերժանտ Ի. Իսմայլովը։

ԱՊՐԻԼԻ 19. Ժամը 19։45-ից ականանետներով, նռնականետնետով և ավտոմատներով զինված խոջավենդցիները նորից կրակի տակ են առել Մարտունի քաղաքը։ Պատասխան կրակ է բացվել։ Փոխհրաձգությունը տևել է մինչև ժամը 24։00-ն։ Վիրավորվել են Ա և Վ. Փաշաև ամուսինները։

Զինվորական պարետի որոշմամբ արտակարգ դրության շրջանում պարետային ժամը սահմանվել է տեղական ժամանակով ժամը 23։00-ից մինչև առավոտյան ժամը 5։00-ն։

Շարունակվել է անձնագրային ռեժիմի ստուգումների անցկացումը միայն հայաբնակ գյուղերում։ Թեև շարունակ Ստեփանակերտ են ժամանել ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության բազում բարձրաստիճան ղեկավարներ, դրությունը մնացել է նույնը։

Ավելին.

ԱՊՐԻԼԻ 20. Գետաշենից հանվել են ներքին զորքերի ստորաբաժանումները։ Ադրբեջանցի ավարառուները Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի մոտակայքից հափշտակել են 300 գլուխ անհատական ոչխարի հոտը և գերեվարել հովիվ Ա. Օհանյանին։ Հետո նրան կապկպել են ծառին, իսկ ոչխարի հոտը քշել Աղդամի շրջանի Ջինլի բնակավայրի ուղղությամբ։

ԱՊՐԻԼԻ 22. Ստեփանակերտ քաղաքի ծայրամասում գտնվող նորաստեղծ բնակելի զանգվածում մոտավորապես ժամը 20։10-ին տեղի է ունեցել հզոր պայթյուն։ Տեղում ծանր վերքերից մահացել է սումգայիթցի փախստական, 13-ամյա Սլավիկ Մարկոսյանը։ Վիրավորվել են նրա քույրը՝ 8-ամյա Ստելլան և բաքվեցի փախստական, 8-ամյա Արթուր Եսայանը։ Նրանք շտապ տեղափոխվել են մարզային հիվանդանոց։

ԱՊՐԻԼԻ 23. Ժամը 14։00-ին Աղդամի շրջանի տարածքից Մարտակերտի շրջանի Ղազանչի գյուղի կոլտնտեսության կաթնապրանքային ֆերմա է ներխուժել մի ավազակախումբ։ Ահաբեկելով անասնապահներին, նրանք քշել են ավելի քան 100 գլուխ կով։

ԱՊՐԻԼԻ 24. Հայոց անսփոփ վշտի օրը ողբերգական էր Վաղուհաս (Մարտակերտի շրջան) գյուղի համար։ Զինված ավազակները Լաչինի շրջանից թափանցելով Վաղահասի գյուղամերձ հանդը, հարձակվել են անհատական նախիրը հսկող Խաչատուր Սևյանի վրա, դիմահար կրակով սպանել նրան և 20 գլուխ կովը քշել Լաչինի շրջան։

Ղարաչինար գյուղի զինված ավարառուները Ջանյաթաղ (Մարտակերտի շրջան) գյուղից քշել են 180 գլուխ մանր եղջերավոր անասուն։ Ավարը ետ է վերադարձվել։

ԱՊՐԻԼԻ 25. Մոտ ժ. 23։30-ին Շուշվա ժայռից գնդացրային և ավտոմատային կրակի տակ է աոնվել Քարին տակ գյուղը։ Ինտենսիվ գնդակոծությունը տևել է մեկ ժամ։ Վիրավորվել է Գուրգեն Ավանեսյանը, ով գիշերվա կեսին հասցվել է մարզայրն հիվանդանոց։

ԱՊՐԻԼԻ 26. Առավոտյան զինված հարձակման են ենթարկվել Մարտակերտի շրջանի Արծվաշեն (Սեյսուլան) գյուղի Պուշկինի անվան խորհտնտեսության բանվորներն ու ներքին զորքերի զինծառայողները։ Մահացու վերքերից վախճանվել է ներքին զորքերի շարքային Անատոլի Պարշինը։

Զինված օմօնականները հարձակվել են Շահումյանի շրջանի Հայ Բորիս գյուղի վրա։ Տեղի բնակիչները շրջապատել են նրանց։ Ներքին զորքերի ստորաբաժանամները, որ մինչ այդ չեն միջամտել նման ընդհարումներին, այս անգամ սկսել են պաշտպանել օմօնականներին։ Գյուղի պաշտպանները ստիպված հետ են քաշվել։ Ադրբեջանական միլիցիայի հատուկ ջոկատայինները, տալով հինգ զոհ, նահանջել են։

ԱՊՐԻԼԻ 27. «Կամ ապրել Ադրբեջանի սահմանադրությամբ, կամ ապաստան գտնել հանրապետության սահմաններից դուրս,- Ադրբեջանի նախագահ Ա. Մութալիբովից այսպիսի վերջնագիր է ստացել Արցախի հայությունը։

Եվ՝

ԱՊՐԻԼԻ 29. Տարբեր զենքերով զինված մի խումբ ադրբեջանցիներ օրը ցերեկով ներխուժել են Ասկերանի շրջանի Ռև գյուղի տարածք, դաժան ծեծի ենթարկել հովիվ Պավել Հարությունյանին և հափշտակել բնակչությանը պատկանող 350 գլուխ մանր եղջերավոր անասունները։ Կողոպտիչներին հետապնդելիս՝ հրազենից ծանր վիրավորվել ու մարզային հիվանդանոց է տեղափոխվել Ռև գյուղի 33-ամյա բնակիչ Գրիգոր Զաքարյանը։

ԱՊՐԻԼԻ 30. Լուսաբացին մոտ զանգվածային հարձակում է սկսվել Գետաշեն և Մարտունաշեն գյուղերի վրա։ Նախ, ռազմական ուղղաթիռներից գնդացիրներով գնդակոծվել են այդ գյուղերը, հետո սկսվել է հրետակոծությունը։ Գետաշենն ու Մարտունաշենը չորս կողմից շրջապատվել են Անդրկովկասյան զինվորական օկրուգի չորրորդ բանակի զինծառայողներով, որոնց կեսից ավելին ադրբեջանցիներ են։ Գյուղի մերձակա բարձունքներում դիրքավորվել են տասնյակ տանկեր ու զրահամեքենաներ։ Սկսվել է խաղաղ բնակչության ջարդը։ 80-ամյա Արմենակ Խումյանը գնդակահարվել է իր տանը, ծանր հիվանդ, անկողնուն գամված Բենո Գյանջումյանը գնդակահարվել է անկողնու մեջ։ 60-ամյա Պապիկ Սեյրանյանը տանկերի դղրդյունը լսելով դուրս է եկել իր տան պատշգամբը։ Զինվորականի արձակած գնդակը խլել է նրա կյանքը ևս։ Ժամը 21։00-ին մոտ արդեն սպանվել էր ավելի քան 10 մարդ, այդ թվում՝ կանայք, երեխաներ, ծերեր։ Կային ծանր վիրավորներ։ Սպանվածներին հուղարկավորել են հենց իրենց տների բակերում, որովհետև գյուղական գերեզմանոցը գտնվում էր օմօնականների գնդակոծության տակ։ Կեսգիշերին զոհերի թիվն զգալիորեն ավելացել է։

ՄԱՅԻՍԻ 1. Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա ողջ ընթացքում Գետաշեն ու Մարտունաշեն գյուղերում շարունակվել է խաղաղ բնակչության ջարդը։ Գետաշենում հրկիզվել է 40 տուն, հրի է մատնվել Մարտունաշենը։ Սպանվել են 17, վիրավորվել մի քանի տասնյակ բնակիչներ։ 14 հոգի անհայտ կորել են։ Չի թույլատրվել բժշկական առաջին օգնություն ցույց տալ վիրավորներին, ինչի հետևանքով վախճանվել է ևս 6 մարդ։

Ժամը 17։00-ին ադրբեջանական Խոջավենդ գյուղի մոտ անհայտ անձանց կողմից գնդակոծվել է մի ավտոբուս։ Վարորդ Դ. Ջավադյանը, ծնված 1933 թ., վիրավորվել է ձախ ուսից։

Նույն օրը օմօնականները հարձակվել են Հադրութի շրջանի Տող գյուղի կապի բաժանմունքի վրա և ավերել այն։ Տողի ենթաշրջանի բոլոր գյուղերը զրկվել են հեոախոսակապից։

ՄԱՅԻՍԻ 2. Մի խումբ անհայտ անձինք զինված հարձակում են գործել Մարտակերտի շրջանի Չլդրան գյուղի ֆերմայի վրա։ Փոխհրաձգության ընթացքում հարձակվողներից մեկը սպանվել է։

ՄԱՅԻՍԻ 5. Ժամը 00։20-ին Ատեփանակերտ քաղաքում պայթյունի հետևանքով քանդվել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական պատգամավոր Ռազմիկ Պետրոսյանի նորակառույց տունը։

ՄԱՅԻՍԻ 6. Ասկերանի շրջանի Խանցք գյուղի կաթնապրանքային ֆերմայում գտնվել է պահակ Ի. Մուրադովի դիակը՝ դեմքի հրազենային վերքով։

ՄԱՅԻՍԻ 7. Ստեփանակերտ են հասել գետաշենցի և մարտունաշենցի առաջին փախստականները՝ հիմնականում կանայք ու երեխաներ։ Մարդկանց տեղավորել են քաղաքացիների տներում, մանկապարտեզներում։ «Այստեղ 15 թվականն է»,– Գետաշենից գրել է ռուս ճանաչված գրող Ինեսա Բուրկովան, նկարագրելով խորհրդային զինվորի՝ մեզ համար մինչ այդ չբացահայտված «դիմանկարը»։

Ժամը 12։45-ին Ասկերանի շրջանի Խոջալու գյուղի մոտ, զինվորական ծառայության վայրում դեռահաս Մ. Մամեդովի կողմից մահացու վիրավորվել է շարքային զինվոր Ռոման Վասիլևիչ Դուտկոն։

Նույն օրը Մարտունու շրջանի Քերթի Կոմիտասի անվան կոլտնտեսության վարչության նախագահ Արազ Լալայանը և վարորդ Կաբախան Թովմասյանը Զառին-բաղի մոտ շրջապատվել են ադրբեջանցիներով և ենթարկվել դաժան ծեծի։

Ժամը 14։15-ին Կուրոպատկինո ավանի մոտ փախցվել է ԳԱԶ-53 67-12 ԱԳՖ համարանիշի ավտոմեքենան՝ վարորդ Բ. Ա. Մովսիսյանի հետ միասին։ Մեքենան պատկանել է Մարտունու շրջանի Բերդաշենի Կիրովի անվան կոլտնտեսությանը։

Ժամը 21։30-ին Մարտակերտի շրջանի Ղազանչի գյուղում հարձակում է կատարվել ԳԱԶ-53 67-69 ԱԳՖ համարանիշի ավտոմեքենայի վրա։ Ինքնաշեն հարմարանքի պայթյունի հետևանքով վիրավորվել են քաղաքացիներ Յու. Շեկյանը (ծնված 1939 թ.) և Ս.Պետրոսյանը (ծնված 1953 թ.)։

Երեկոյան ժամը 23։50-ին զինված հարձակում է գործվել Ստեփանակերտ քաղաքի երկաթուղային կայարանի բենզինի ցիստեռնի պահակակետի ժամապահի վրա։ Ներքին զորքերի շարքային Ցա. Կուլիկովը վիրավորվել է կրծքից։

ՄԱՅԻՍԻ 8. Ժամը 18։30-ին գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելու ժամանակ Մարտունու շրջանի Նորշենի դաշտն են խուժել զինված անհայտ անձինք և պատանդ վերցրել հայազգի 6 մարդու։ Պատանդները տարվել են ադրբեջանական Գյուլափլու գյուղի ուղղությամբ։

ՄԱՅԻՍԻ 10. Ժամը 2։00-ին Մարտակերտի շրջանի Կիչան գյուղի ֆերմայից գողացվել է 80 գլուխ խոշոր եղջերավոր անասուն։ Պատանդ է վերցվել ֆերմայի պահակ Վ. Արզումանյանը։

Ժամը 15։00-ին Մարտակերտի շրջանի Սեյսուլան գյուղի մոտ միլիցիայի համազգեստով անհայտ անձանց կողմից ավտոմատ զենքով մահացու վիրավորվել է քաղաքացի Ս. Առաքելյանը։

Ժամը 21։05-ին Ստեփանակերտի մարզադաշտի կողմից նռնակներով կրակել են ԼՂ կազմկոմիտեի նախագահ Վ. Պ. Պոլյանիչկոյի կաբինետի լուսամուտի վրա։ Կազմկոմիտեի նախագահը, ով այդ պահին եղել է իր կաբինետում, ջարդված ապակու րեկորներից դեմքի թեթևակի վնասվածք է ստացել։

ՄԱՅԻՍԻ 11. Մարտակերտի շրջանում պատանդ է վերցվել Չափար գյուղի բնակիչ, անասնապահ Ծ. Սարգսյանը (ծնված 1989 թ.)։ Գողացվել են 140 գլուխ մանր եղջերավոր անասուն և տարվել Չարեքտար գյուղի ուղղությամբ։

ՄԱՅԻՍԻ 13. Վաղ աոավոտյան, ադրբեջանական օմօնականներն ու ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի ստորաբաժանումները իրենց տրամադրության տակ գտնվող զրահամեքենաներով պաշարել են Հադրութի շրջանի Առաքել, Ջիլան, Բինյաթլու, Քարագլուխ, Մուլքուդարա, Ծամձոր, Հին Թաղեր, Խծաբերդ և Արևշատ (Դոլանլար) գյուղերը։ Անձնագրային ռեժիմի ստուգման պատրվակով նրանք խուզարկել են տները, բռնացել, ծաղրուծանակի ենթարկել հայազգի բնակչությանը։ «Ստուգումների» ընթացքում կալանվել ու ադրբեջանաբնակ Ջաբրայիլ է տեղափոխվել ավելի քան 50 մարդ։

Առավոտյան մոտ ժամը 8։00-ին երկու զրահամեքենաներով կտրելով Ծամձորի ճանապարհները, ավելի քան 100 օմօնականներ՝ երկու ավտոբուսներով և 20 ՈԻԱԶ մեքենաներով ներխուժել են գյուղ։ Ավտոմատներով սպաոնալով բնակչությանը՝ նրանք սկսել են կողոպուտն ու թալանը, ձերբակալությունները։ Անօրեն կալանվածների թվում է՝ գյուղի «Հաղթանակ» կոլտնտեսության նախագահ Կարո Հովսեփյանը։

Օմօնականները և զինվորները՝ շներով ու զրահամեքենաներով մտել են Արևշատ (Դոլանլար) գյուղը, տակն ու վրա արել ամեն ինչ, պահանջել, որ բոլորը հեռանան գյուղից։ Վեց հոգու (այդ թվում՝ կոլտնտեսության նախագահ Արթուր Հայրապետյանին) պատանդ վերցնելով՝ հեռացել են։

Մարտակերտի շրջանի Արծվաշեն (Սեյսուլան) գյուղ է մտել հատուկ նշանակության մի զորաջոկատ՝ ստուգումներ անցկացնելու նպատակով։ Մանրամասնություններն անհայտ են։ Գյուղը կտրված է արտաքին աշխարհից։

ՄԱՅԻՍԻ 14. Բերդաձորի ենթաշրջանի հայկական գյուղերից հանվել են պարետության զինվորական պահակակետերը։

ՄԱՅԻՍԻ 15. Վաղ առավոտյան օմօնականներն ու ներքին զորքերի ստորաբաժանումները անձնագրային ռեժիմի ստուգման պատրվակով ներխուժել են Բերդաձորի ենթաշրջանի հայկական գյուղերը, թալանել տները, ծաղրուծանակի ենթարկել բնակչությանը, կալանել 16 տարեկանից բարձր բոլոր տղամարդկանց։ Դիմահար կրակով սպանվել է Անուշավան Գրիգորյանը, որը փորձել է պաշտպանել իր հղի կնոջը (նրան դաժանորեն ծեծում էին)։ Թալանվել են բոլոր տները, քշվել խոշոր և մանր եղջերավոր անասունները։ Իսկ երբ գյուղի վրա իջել է թանձր մառախուղը, մի խումբ մարդկանց հաջողվել է դուրս պրծնել մահվան օղակից և հասնել Ստեփանակերտ։

Հադրութի շրջանի Արփագյադուկ գյուղի գերեզմանոցի մոտ վայրէջք կատարած զինվորական տարբերանշաններով ուղղաթիռից իջել են ավելի քան 25 օմօնականներ ու ներքին զորքերի բազմաթիվ զինծառայողներ և շրջափակել գյուղը։ Հետո մտել են տները, ջարդել, կոտրատել դռներն ու պատուհանները, դուրս թափել մթերքները, ոտնատակ տվել հացը, թալանել բնակիչների ունեցվածքը։ Նրանք կալանել են գյուղի բոլոր 11 բնակիչներին, որոնցից չորսին գնդակահարել են, մեկին պատանդ վերցրել։ Մյուսները փախել ու ապաստան են գտել Խծաբերդ գյուղում։

Սպիտակաշենում (Հադրութի շրջան) ավազակները հրի են մատնել տները։ Բնակիչների ճակատագիրն անհայտ է։ Վաղ առավոտյան օմօնականները նորից պաշարել են Աոաքել գյուղը։

Վերջիններս հայ բնակչությունից պահանջել են 24 ժամվա ընթացքում ազատել տները և հեոանալ Հայաստան։ Նրանք կալանել ու Ջաբրայիլ են տեղափոխել ներքին գործերի Հադրութի շրջանային բաժնի 8 աշխատակիցների, այդ թվում՝ միլպետի տեղակալ Վ. Մարտիրոսյանին, սպաներ Մ. Կոստանդովին, Պ. Հայրյանին և Է. Պողոսյանին։

Անձնագրային ռեժիմի «ստուգումներ» են անցկացվել Մեծ Թաղերի տնտեսության կաթնապրանքային և խոզաբուծական ֆերմաներում։ Գերեվարվել ու Ֆիզուլի են տեղափոխվել ֆերմաների վարիչներ Յու. Դանիելյանը, Ա. Մարգարյանը, անասնաբույժ Ս. Ալթունյանը, անասնապահներ Ս. Ղուլյանն ու Ե. Ալթունյանը։

Քարագլուխ գյուղից բռնի Ջաբրայիլ են տեղափոխվել բրիգադավար Շ. Աթայանը, հանդապահներ Հ. Ստեփանյանն ու Յու. Գասպարյանը։

Բանաձորի և Ցորի երեխաները, կանայք, ծերերը էվակուացվել են շրջկենտրոն։

Զանգվածային ձերբակալություններ են կատարվել նաև Մարտունու շրջանի Ճարտար, Սոս, Բերդաշեն, Եմիշճան, Սպիտակաշեն, Մաճկալաշեն, Գիշի գյուղերում և Մարտունի քաղաքում։ Շրջանում կալանվել է 84 մարդ։

Ասկերանի շրջանի Արցախաշեն գյուղում օմօնականները և ներքին զորքերի կարգախմբերը կալանել են 28 մարդու, ջարդուփշուր արել դպրոցն ու հիվանդանոցը։

ՄԱՅԻՍԻ 16. Օմօնականները, խորհրդային բանակի ու ներքին զորքերի զինծառայողները նորից ներխուժել են Հադրութի շրջանի Հին Թաղերի և Առաքելի ենթաշրջանների գյուղերը։

Նրանք սկսել են հայ բնակչության տեղահանությունը։ Մեկ օրվա ընթացքում ամայացել են Արևշատ (Դոլանլար), Արփագյադուկ, Սպիտակաշեն, Ջիլան, Մուլքուդարա, Ծամձոր, Առաքել, Բինյաթլու, Քարագլուխ և Բանաձոր հայկական գյուղերը։ Հարևան ադրբեջանական գյուղերի բնակիչները սկսել են թալանել այդ բնակավայրերը, քշել անհատական և հանրային անասունները։

Հատուկ ցուցակներով խուզարկություններ են կատարվել Մարտունի քաղաքում, Կարմիր շուկա ավանում, Ճարտար, Գիշի, Նորաշեն գյուղերում։ Կալանվել է 21 մարդ։ Ադրբեջանցի գրոհայինները Մարտունու Կարվին թաղամասում ավտոմատային կրակահերթ են բացել խաղաղ բնակիչների վրա։ Վիրավորվել ու հիվանդանոց են տեղափոխվել տեղաբնակներ Ռոբերտ Բաբաջանյանը և Արծվիկ Սուլեյմանյանը։

Օմօնական հրոսակախմբերը Շուշվա զինվորական պարետատան զինծառայողների հետ հաժկարծակի ներխուժել են Քարինտակ գյուղը և կալանել ավելի քան 100 մարդու։ Այդ օրհասական պահին Ստեփանակերտից գյուղ է ժամանել զինվորականների մի խումբ, որը հաշվված րոպեներում համոզվել է օմօնականների անօրեն գործողությունների մեջ և ազատ արձակել գերիներին։

Ստեփանակերտ քաղաքի իրենց բնակարաններում ապօրինաբար ձերբակալվել են Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավոր Համլետ Գրիգորյանը և Ստեփանակերտի կահույքի ֆաբրիկայի արտադրամասի պետ Ռաֆայել Գաբրիելյանը։ Տեղեկություններ կան, որ նրանք գտնվում են Ադրբեջանի ՊԱԿ-ի մեկուսարաններում։

ՄԱՅԻՍԻ 17. Արտակարգ դրության շրջանի պարետությունը Ստեփանակերտի ծննդատան բուժանձնակազմին ուղղաթիռ է տրամադրել Բերդաձորի գյուղերից հղի կանանց տեղափոխելու համար։ Նրանց հաջողվել է Հինշեն և Մեծշեն գյուղերից Ստեփանակերտ հասցնել երկու հղի կանանց և 80 երեխաների։ Օմօնականները չեն թույլատրել տեղափոխել 86-ամյա Անուշավան Գրիգորյանի դիակը։

ՄԱՅԻՍԻ 18. Մոտավորապես ժամը 4։00-ին խորհրդային բանակի ռազմադաշտային համազգեստով հինգ սպաներ Ստեփանակերտում հարձակվել են կապի փոստային բաժանմունքի պահակի վրա։ Նրանք ԼՂԻՄ ներքգործվարչության բաժնի՝ պատահարի վայր ժամանած աշխատակիցների հանդեպ ֆիզիկական ուժ գործադրելով և սպառնալով հաշվեհարդարով, առգրավել են նրանց տաբելային զենքը, իսկ պահակին՝ Գ. Դավթյանին, խցկելով իրենց ավտոմեքենան, պլաստմասսայե տարողությունից բենզին են թափել շենքում ու նետելով պայթուցիկ փաթեթ՝ հեռացել են անհայտ ուղղությամբ։ Բարեբախտաբար, քաղաքի ռազմականացված ինքնուրույն հրշեջ մասի աշխատողներին հաջողվել է վերացնել հրդեհը։

ՄԱՅԻՍԻ 19. Օմօնականներն ու զինվորները մտել են Բադարա գյուղը։

Անձնագրային ռեժիմի ստուգման անվան տակ նրանք ջարդուփշուր են արել կոլվարչության և դպրոցի շենքերը, պայթուցիկ նյութերի օգնությամբ բացել չհրկիզվող պահարանները, առգրավել այնտեղ եղած ողջ գումարը, ահաբեկել մարդկանց, խլել նրանցից ոսկեղենը, փողը, չօգտագործված հագուստեղենը, ձերբակալել կոլվարչության նախագահ Ա. Դավթյանին և ուրիշների։ Ստուգումներ են կատարվել Մարտունի քաղաքում՝ փնտրվել են փախուստի դիմած երկու զինվորներ։ Նրանցից մեկը նախօրյակին ինքնասպան էր եղել, մյուսը գտնվել է անսթափ վիճակում։

ՄԱՅԻՍԻ 20. Կրկին անգամ «անձնագրային ոեժիմի ստուգումներ» են անցկացվել Արցախաշենում (Ասկերանի շրջան)։ Այս անգամ «ստուգումներին» մասնակցել են ՆԳ Աղդամի շրջանային բաժնի աշխատակիցները։ «Ստուգումների» արդյունքների հիման. վրա կազմված փաստաթղթի տակ ստորագրել են ոչ թե Ադրբեջանի միլիցիայի, այլ՝ ներքին զորքերի ստորաբաժանումների ներկայացուցիչները։

Ասկերանի շրջանի Սաոնաղբյուրի (Աղբուլաղ) մարշալ Բաբաջանյանի անվան կոլտնտեսության կաթնապրանքային ֆերմայից քշվել է 139 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, որի մի մասը՝ 94 գլուխը, հաջողվել է ետ վերադարձնել։

Հադրութի շրջանի Կեմրակուճ գյուղի տարածքում թալան անելիս բռնվել են երկու ադրբեջանցիներ։

Հադրութի շրջանի Առաքել, Ցոր, Բանաձոր գյուղերի բնակիչները ներքին զորքերի ուղեկցությամբ փորձել են վերադառնալ իրենց տները, սակայն օմօնականները թույլ չեն տվել։

ՄԱՅԻՍԻ 21. Խանձաձոր գյուղի կանանց և երեխաներին էվակուացրել են շրջկենտրոն, տղամարդիկ թույլ չեն տվել, որ ադրբեջանական թալանչիները մտնեն գյուղ։

Բռնագաղթված մի քանի ընտանիքներ վերադարձել են Ծամձոր։

Թաղասեռի երիտասարդներն օգնել են գյուղի պաշտպանությանը։

Աոաքել, Ցոր, Բանաձոր գյուղերում ստեղծվել են զինվորական պահակակետեր։

ՄԱՅԻՍԻ 22. Զինվորականների ուղեկցությամբ Բանաձոր և Առաքել գյուղերն են վերադարձել մինչ այդ շրջկենտրոնում հանգրվանած տեղաբնակները։ Արտակարգ դրության պարետատունը խոստացել է ապահովել նրանց անվտանգությունը։

Լաչինի շրջանից սպառազեն ավազակները թափանցել են Խծաբերդ և գողացել կոլտնտեսության 60 գլուխ խոշոր եղջերավոր անասունները։

ՄԱՅԻՍԻ 23. Հադրութի շրջանի Արփագյադուկ գյուղում մինչև ատամները զինված մոտ երեք տասնյակ ադրբեջանցիներ հարձակվել են զինվորական կարգախմբի վրա։ Զինվորները պատասխան կրակ են բացել։ Գրեթե երկու ժամ տևած փոխհրաձգության ընթացքում սպանվել են պրապորշչիկ Իվան Ստորոժիցկին և երկու ադրբեջանցիներ։ Արտակարգ դրության շրջանում անհետացել է վարորդ, սերժանտ Իվան Լազարևիչ Կոկորովը՝ կանաչ գույնի ՈԻԱԶ-469 մակնիշի ավտոմեքենայի հետ։

ՄԱՅԻՍԻ 24. Ելուզակները հարձակվել են Շահումյանի շրջանի Հայ Բորիս գյուղի տնտեսության ֆերմայի վրա և հափշտակել խոշոր եջերավոր անասունները։ Գյուղի հինգ երիտասարդներ կորուստը հետ բերելու նպատակով գնացել են ավարառուների հետքերով, սակայն բոլորն էլ զոհվել են դավադիր գնդակներից։

Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղից մեկ կիլոմետր հեռավորության վրա գտնվող արոտավայրից ադրբեջանցի ելուզակներն օրը ցերեկով քշել տարել են մոտ 60 գլուխ խոշոր եղջերավոր անասուն։ Հետքերը տանում են դեպի ադրբեջանական Լաջար գյուղը։

ՄԱՅԻՍԻ 25. Ազատ են արձակվել մի քանի օր աոաջ ձերբակալված ներքին գործերի Հադրութի շրջբաժնի 8 աշխատակիցներից հինգը, սակայն հաշվեցուցակային զենքը չի վերադարձվել։ Մյուս երեքը՝ շրջմիլպետի տեղակալ, միլիցիայի կապիտան Վլադիմիր Մարտիրոսյանի, կապիտան Միքայել Կոստանդովի և լեյտենանտ Պավել Հայրյանը առայժմ պահվում են Ջաբրայիլ քաղաքում։

Գիշերն ավարառուները ներխուժել են Մարտունու շրջանի Սոսի Շահումյանի անվան կոլտնտեսության կաթնապրանքային ֆերման և քշել 54 գլուխ տավարամատղաշ։ Հետքերը տանում են Ֆիզուլա շրջան։

ՄԱՅԻՍԻ 30. Օրը ցերեկով, ավտոմատներով և այլ զենքերով զինված մի խումբ ադրբեջանցիներ ներխուժել են Ասկերանի շրջանի Լուսաձորի (Մեհտիշեն) Սպանդարյանի անվան կոլտնտեսության կաթնապրանքային ֆերմա, հափշտակել ու Խոջալու քշել մոտ 60 գլուխ խոշոր եղջերավոր անասուն։ Ադրբեջանական ավարառուները հայտնվել են Նորագյուղի «Հաղթանակ» կոյտնտեսաթյան Սարդարաշենի տեղամասում։ Կրակ բացելով՝ նրանք վիրավորել են երկու անասնապահների և տարել 55 գլուխ խոշոր եղջերավոր անասուններ։

Հետագա օրերին ևս հայկական բնակավայրերում շարունակվել են «անձնագրային ռեժիմի ստուգման» պատրվակով անցկացվող զանգվածային խուզարկությունները, նախօրոք կազմված հատուկ ցուցակներով իրականացվող ձերբակալությունները, խաղաղ բնակավայրերի վրա բացարձակ հարձակումները, թալանը,մարդկանց գերեվարումը և այլն։

Իրեն զգացնել է տվել նաև անասնագողության տեմպերի թուլացումը, շատ հաճախ, գողացված անասունները մասնակիորեն, հաճախ նաև՝ ամբողջությամբ, ետ են վերադարձվել։

Առճակատումը գնալով ավելի լարված բնույթ է ստացել։ Ադրբեջանցի գրոհայինների հարձակումները սկսել են նաև կանխվել։ Նրանք արդեն հաճախ էին «հայտնաբերում» իրենց իսկ օմօնականների ու գրոհայինների դիակները։ Հայ վրիժառուների ձեռքով հունիսի 20-ին Կրկժանում սպանվել է Թ. Ռզաևը, հունիսի 26-ին՝ Իմ-Քերավենդում՝ Դ. Ազիզովը, հուլիսի 2-ին՝ Ումութլվում՝ Կ.Կասումովը և ուրիշներ։

ՀՈՒՆԻՍԻ 1. Աոավոտյան ժամը է 10։00-ին Մարտակերտի շրջանի Վանք գյուղն է մտել զինվորական մի շարասյուն, որը շրջափակել է Վանք-Աոաջաձոր ճանապարհը և սկսել հատուկ գործողություն։ Ստուգվել է Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտչի եկեղեցին, որտեղ զենք ու զինամթերք չի գտնվել։ Ստուգվել են նաև Վանքի պետտնտեսաթյան պահեստները, անասնապահական ֆերման, կողպեքի տակ գտնվող տները։ Զինամթերքի ու զենքի որոնման գործում զինվորականների ջանքերն ապարդյուն են անցել։

ՀՈՒՆԻՍԻ 2. Ժամը 4։80-ին ձերբակալվել է միլիցիայի մայոր Հրաչիկ Շահբազյանը, որը հերթապահում էր ներքին գործերի քաղաքային բաժնում։ Ըստ տեղեկությունների՝ նրան տեղափոխել են Շուշի։ Մի քանի դոլանլարցիներ, բնակվելու նպատակով, փորձել են մտնել հայրենի գյուղ, որի բնակիչները դեռևս մայիսի կեսերին խորհրդային զինվորների և ադրրբեջանցի օմօնականների կողմից բռնի տեղահանվել են, սակայն ավտոմատավոր օմօնականներն իսկույն շրջապատել են գյուղը։ Իրենց գյուղին քաջածանոթ երիտասարդները «Վիլիս» մակնիշի ավտոմեքենան թողնելով գյուղում, դուրս են պրծել ծուղակից և թաքնվել լեռներում, որտեղից պարզ տեսել են, թե ինչպես գյուղում վայրէջք կատարած զինվորական ուղղաթիռը Դոլանլար է բերել լրացուցիչ ուժ՝ 25-30 զինված օմօնական։ Քիչ հետո գյուղ են մտել 5-6 ավտոբուսներ, բերելով անհայտ մարդկանց՝ վերաբնակեցնելու նպատակով։

Մոտավորապես ժամը 23։45-ին ադրբեջանական սպառազեն կազմավորումները Շուշվա կողմից սկսել են ինտենսիվ հրաձգություն, որը տևել է մոտ երկու ժամ։ Կրակի տակ են առնվել Ասկերանի շրջանի Մխիթարաշեն և Շոշ գյուղերը։ Բարեբախտաբար՝ զոհեր չկան։

Ադրբեջանցի ավարառուներին հաջողվել է Հին Թաղերից (Հադրութի շրջան) հափշտակել 250-300 գլուխ մանր եղջերավոր անասուն։ Պատանդ է վերցվել նաև հովիվ Միշա Խուդաթյանը, որի ճակատագիրն առայժմ անհայտ է։

ՀՈՒՆԻՍԻ 3. Մի խումի ադրբեջանցի ավտոմատավորներ Ջաբրայիլի շրջանի Մազրա գյուղի կողմից խուժել են Քարագլուխ գյուղը և կրակ բացել բնակիչների վրա։ Գնդակոծություն է կատարվել նաև ուղղաթիռից, որի հետևանքով բռնկվել է տեղաբնակ Վանյա Սարգսյանի կիսաքանդ տունը։ Զոհեր չկան։ Ձերբակալվել և Ջաբրայիլ են տեղափոխվել երիտասարդ քարագլուխցիներ Վարուժան և Հովիկ Գասպարյանները, Հենրիկ Ստեփանյանը։ Կալանվել է նաև Վանյա Սարգսյանը՝ վիրավոր վիճակում։ Նրանց ճակատագիրն անհայտ է։

Օմօնականների ուղղաթիռն անընդհատ պատվել է Խանձաձոր գյուղի վրա, կրակ բացել՝ ահաբեկելով գյուղի բնակիչներին։ Կանանց և երեխաներին նախօրոք տեղափոխելով շրջկենտրոն՝ գյուղի տղամարդիկ անհավասար կռվի մեջ են մտել մինչև ատամները զինված ելուզակների դեմ, որը տևել է մինչև լուսաբաց, և թույլ չեն տվել, որ օմօնականները մտնեն գյուղ։

ՀՈՒՆԻՍԻ 5. Առավոտյան Ստեփանակերտ ժամանեց ԼՂԻՄ-ի վերաբերյալ միութենական վերահսկիչ-դիտորդ հանձնաժողովը՝ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի հրապարակայնության, քաղաքացիների, իրավունքների և դիմումների հարցերի կոմիտեի նախագահ Վլադիմիր Ֆոտեևի գլխավորությամբ։ ԼՂԻՄ կազմկոմիտեում տեղի է ունեցել խորհրդակցության հանձնաժողովի անդամների և արտակարգ դրության շրջանի զինվորական պարետատան ղեկավարների մասնակցությամբ։ Խորհրդակցությունից հետո, հանձնաժողովի անդամներն այցելել են մարզին սահմանակից Լաչինի շրջան։

ՀՈՒՆԻՍԻ 6. Վանքի պետտնտեսության տարածքում զինվորական զրահամեքենայի խոշոր տրամաչափի գնդացրով կրակ է բացվել անտառի ողղությամբ։ Շրջանաձև կրակահերթով մոտ կես ժամ զրահամեքենան «սանրել» է անտառը։ Վանք գյուղի բնակիչ Ա. Չիլինգարյանը, որի մոտ չի հայտնաբերվել զենք ու զինամթերք, կալանվել է զինվորների կողմից, սակայն պետտնտեսության ղեկավարների միջամտությունից հետո ազատ է արձակվել։

ՀՈՒՆԻՍԻ 8. Ժամը 16։00-ին օմօնականները Միր-Բաշիրի շրջանի Ղարաղաղլու գյուղից հարձակվել են Մարտակերտի շրջանի Կարմիրավան գյուղի անասնապանական ֆերմայի վրա։ Նրանց հակահարված են տվել, որի հետևանքով սպանվել են երկու ադրբեջանցի, իսկ երկուսն էլ վիրավորվել են, որոնց տարել են Միր-Բաշիր։ Ասկերանի շրջանի Արցախաշեն գյուղի մոտակայքում բռնագրավվել և Խոջալու են տեղափոխվել Ստեփանակերտի No 18 շրջիկ մեքենայացված շարասյան «ԿամԱԶ» և «ՈՒԱԶ-469» մակնիշի երկու ավտոմեքենաները։

Արտակարգ դրության շրջանի պարետի հրամանով կալանվել են մեկ տասնյակից ավելի մարդատար ավտոմեքենաներ՝ ի պատասխան այն բանի, որ անհետացել է պարետատան ՈՒԱԶ մակնիշի մեքենան՝ ազգությամբ հույն մի զինվորականի հետ միասին։

ՀՈՒՆԻՍԻ 9. Գիշերը, մոտավորապես ժամը 1։00-ին, Կիչա՚նի գերեզմանատան մերձակայքում հարձակման են ենթարկվել հայ գյուղացիները։ Վիրավորվել է 32-ամյա Էդուարդ Դավթյանը, ում շտապ տեղափոխել են մարզային հիվանդանոց։

Գիշերը Ատեփանակերտում մոր ձերբակալություններ են կատարվել։ Կալանվել են կահույքի խանութի վարիչ Վալերի Բարսեղյանը, առևտրական բազայի հաշվապահ Գրիշա Դանիելյանր։ Փորձել են կալանել նաև ոսկերչական ապրանքների խանութի վարիչ Ալյոշա Կասյանին։ Այդ փորձը, սակայն, անհաջող է ավարտվել։

Գիշերը, ժամը 2։80-ին, մարզգործկոմ են ներխուժել չորս ավտոմատավոր զինվոր, մեկ փոխգնդապետ և մեկ կապիտան, որոնք ստուգել են հերթապահների անձնագրերը, հետաքրքրվել ԼՂ մարզգործկոմի նախագահ Սեմյոն Բաբալանի տան հեոախոսահամարով։

ՀՈՒՆԻՍԻ 10. Ժամը 12.00-ին Կիչանում տագնապ է բարձրացել։ Ելուզակները կրողի անհատական ոչխարի հոտը հափշտակելու և դեպի Սրխավենդ քշելու փորձ են արել։ Դեպքի վայր հասած կիչանցիներին հաջողվել է փրկել հոտը և վերադարձնել գյուղ։

Շուշվա ժայռից գնդակոծվել է Քարինտակը, այնուհետև հրոսակները փորձել են քարեր գլորել դեպի գյուղ, սակայն ներքին զորքերի զորային կարգախումբը, որը ապահովում է խաղաղ բնակչության անվտանգությունը, ավտոմատ զենքից պատասխան կրակ է բացել։ Հարձակվողներն իսկույն թողել են դիրքերը և դիմել փախուստի։

Ժամը 16։35-ին Ղափանլու գյուղի կողմից հարձակման է ենթարկվել Կարմիրավան-Արծվաշեն (Մարտակերտի շրջան) ճանապարհահատվածը։ Ավտոմատ զենքով գնդակոծվել են «ժիգուլի» և «Մոսկվիչ» մակնիշի երկու ավտոմեքենա։ Գնդակոծության հետևանքով զոհվել է 25-ամյա Անուշ Ավանեսյանը, վիրավորվել է «Աոսկվիչի» վարորդը՝ 40-ամյա Գրիշա Խաչատրյանը։ Երկուսն էլ արծվաշենցիներ են։ Ելուզակները առևանգել են նաև «ժիգուլի» ավտոմեքենան։

ՀՈՒՆԻՍԻ 11. Առավոտյան Ղաջար գյուղի թվով 40 բնակիչներ, անհրաժեշտ գործիքներով և բեռնատար ավտոմեքենաներով ներխուժել են Մարտունու շրջանի Սարգսաշենի Հովհ. Շիրազի անվան կոլտնտեսության թթայգի և ճղակոտոր արել ավելի քան 50 թթենիներ։ Շերամորդի համար թալանած կերը նրանք առանց խոչընդոտի տեղափոխել են Ղաջար։ Ադրբեջանցիների զինված մի խումբ ժամը 15։45-ին Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի անասնապահական ֆերմայից հափշտակել է 70 գլուխ խոշոր եղջերավոր անասուն։ Զորային կարգախումբը հմուտ գործողությունների շնորհիվ խլել է նախիրն ու վերադարձրել իր օրինական տերերին։

ՀՈՒՆԻՍԻ 13. Օրը ցերեկով ադրբեջանցի ավարառուները ներխուժել են Ասկերանի շրջանի Սղնախի Շահումյանի անվան կոլտնտեսության տարածքը։ Կրակ բացելով ավտոմատ զենքից, նրանք սպառնացել են տնտեսության անասնապահներին և արոտատեղից Շուշվա շրջանի Նաբիլար գյուղ քշել ավելի քան 80 գլուխ խոշոր եղջերավոր անասուն։

Ժամը մոտ 12։30-ին, սպառազեն ադրբեջանցիները փորձել են հափշտակել Հադրութի շրջանի Ուխտաձորի (էդիլլու) խորհտնտեսության Քյուրաթաղի տեղամասի բնակչությանը պատկանող անասունները։ Ու մինչև անասնապահները իմաց կտային գյուղի բնակչությանը, ավարառուները 12 գլուխ խոշոր եղջերավոր անասուններ են քշել-տարել մինչև Հողեր ադրբեջանականացված գյուղի տարածք, սակայն քյուրաթաղցիներ Հայկ Մարտիրոսյանը և Վանյա Օհանջանյանը, դիմելով համարձակ ու գողերի համար անակնկալ քայլի՝ փակել են ճանապարհը։ Անասնագողերը ստիպված թողել են անասուններն ու փախել դեպի Հողեր։ Հափշտակված անասունները վերադարձվել են Քյուրաթաղ գյուղ։

ՀՈՒՆԻՍԻ 17. Խոջալու գյուղում քարկոծվել և վթարի է ենթարկվել մեկ ավտոբուս. ինչի հետևանքով վեց հոգի, այդ թվում՝ կանայք, ստացել են մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ։ Տուժածները տեղափոխվել են մարզային հիվանդանոց։

Գիշերը մի խումբ ելուզակներ Աղդամի շրջանի Գյուլափլու գյուղի կողմից ներխուժել են Մարտունու շրջանի Աշանի Լևոն Միրզոյանի անվան կոլտնտեսության կաթնապրանքային ֆերմայի տարածք, հրազենից կրակ բացել ֆերմայի շինությունների և ծղոտի դեզերի վրա, բռնկվել է հրդեհ, կրակի ճարակ է դարձել 60 տոննա ծղոտ։

ՀՈՒՆԻՍԻ 18. Ժամը մոտ 22։20-ին Շուշի քաղաքի մուտքի մոտ տեղաբաշխված ներքին զորքերի հսկիչ-անցագրային կետից մոտ հինգ կիլոմետր հեոավորության վրա ինտենսիվ կերպով գնդակոծվել է «ՈԻԱԶ-469» մակնիշի ավտոմեքենան, որով ներքին զորքերի մի խումբ զինվորականներ Շուշիից մեկնում էին Խոջալու։ Զոհվել է ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի՝ արտակարգ դրության շրջանում տեղարաշխված Ն զորամասի հրամանատարի տեխնիկական մասի գծով տեղակալ, մայոր Ալեքսանդր Խոմիչը։ Ծանր վիրավորվել և զինվորական հոսպիտալ է տեղափոխվել ներքին զորքերի գումարտակի հրամանատարի քաղգծով տեղակալ, ավագ լեյտենանտ Վադիմ Կոլմանովիչը։

ՀՈՒՆԻՍԻ 20. Ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ մարզխորհրդի գործկոմի վարչական շենքում տեղի է ունեցել խորհրդակցության, որին մասնակցել են մարզի և շրջանների խորհրդային, կուսակցական և պետական մարմինների ղեկավար աշխատողներ։ Օրակարգում դրված էր մարզում իրավիճակի նորմալացման միջոցառումների մասին հարցը։ Բոլոր ելույթ ունեցողները նշել են, որ անհրաժեշտ է առճակատման քաղաքականությունը փոխարինել երկխոսության քաղաքականությամբ։

Մոտ Ժամը 10։30 րոպեին Ստեփանակերտի Կրկժան տեղամասի ադրբեջանական հատվածում հայտնաբերվել է շարքային միլիցիոներ Թափտղ Ռզաևի դիակը։ Դեպքի վայրում հայտնաբերվել են միլիցիոների անձնական հաշվեցուցակային զենքը և օգտագործված պարկուճներ։ Ստույգ տեղեկությունների համաձայն, մահը վրա է հասել ատրճանակի պատահական կրակոցներից փորի ներքևի մասում ստացված վերքից։

ՀՈՒՆԻՍԻ 21. Աոավոտյան Ստեփանակերտի օդանավակայանում օմօնականների կողմից բռնագրավվել են ԼՂԻՄ-ի շրջանավարտների համար ուղարկված ավարտական վկայականները։

Ժամը 16։20-ին Ասկերանի շրջանի Մեշալի բնակավայրի շրջակայքում հայտնարերվել ու ոչնչացվել է հակատանկային մեկ ՏՄ-57 ական։

Ժամը 20։00-ին Մարտակերտի շրջանի Բաշ-Գյոնեփայա բնակավայրի մոտ փոխհրաձգության հետևանքով սպանվել է Մ. Գարիբովը։

ՀՈՒՆԻՍԻ 22. Ժամը 19։50-ին Ստեփանակերտ քաղաքի Չկալովի փողոցում զորային կարգախմբի կողմից կալանվել է «Նիվա» մակնիշի մեկ ավտոմեքենա։ Մեքենայում գտնվող վարորդ Ա. Աբրահամյանը և ուղևոր Վ. Իշխանյանը պատանդ են վերցվել։ Երկուսն էլ Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ են։

ՀՈՒՆԻՍԻ 24. Ադրբեջանաբնակ Խոջավենդ գյուղ են մտել օմօնականներով լի երեք ավտոբուս։ Նրանք դիմել են շրջանի պարետին և խնդրել, որ զինվորներով օգնի Մարտունու շրջանում անցկացնել անձնագրային ռեժիմի ստուգումներ։ Պարետը, ըստ լուրերի, մերժել է։

ՀՈՒՆԻՍԻ 25. Ժամը մոտ 2։00-ին Շահումյանի շրջանի Կարաչինար գյուղից քշել են 170 գլուխ խոշոր եղջերավոր անասուն։

ՀՈՒՆԻՍԻ 26. Մոտավորապես ժամը 12։00-ին Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղի կոլտնտեսության կաթնապրանքային ֆերմայի վրա գործած հարձակման հետևանքով վիրավորվել է անասնապահ, 30-ամյա Շահրաման Միրզոյանը, ով շտապ տեղափոխվել է Մարտունու շրջանային հիվանդանոց։ Անասնագողերը տարել են 50 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, որոնք հետո զինվորականների և բերդաշենցիների ջանքերով վերադարձվել են կոլտնտեսությանը։

Ժամը 13.00-ին ադրբեջանցի անասնագողերը Մարտունու շրջանի Աշան գյուղից քշել են 150 գլուխ մանր եղջերավոր անասուններ։ Զինծառայողների հմուտ գործողութունների շնորհիվ հոտը վերադարձվել է տերերին։

Ժամը 16։00-ին Մարտակերտի շրջանի Իմերեթ-Քերավենդ գյուղից մոտ 10 կիլոմետր դեպի հյուսիս տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով սպանվել է Դ. Ազիզովը, վիրավորվել Ռ. Թալիշովը։

ՀՈՒՆԻՍԻ 27. Մարտունու շրջանի Ղարադաղլու գյուղում հրաձգության հետևանքով սպանվել են 6 ադրբեջանցիներ, վիրավորվել 2-ը, հրկիզվել է երկու բնակելի տուն։ Ներխուժելով անասնապահական ֆերմա, անհայտ անձիք քշել են 130 գլուխ խոշոր եղջերավոր անասուններ։

ՀՈՒՆԻՍԻ 28. Լուսաբացին զինվորականները խուզարկություններ են կատարել Մարտունու շրջանի Բերդաշեն, Հաղորտի և Սպիտակաշեն գյուղերում, սակայն ոչինչ չի հայտնաբերվել։

Ադրբեջանցի օմօնականները ներխուժել են Մուշկապատի անասնապահական ֆերմա և պատանդ վերցրել ֆերմայի հաշվառ Նորիկ Հովսեփյանին, աշխատակիցներ Յուրի Դավթյանին, Շահեն և Կարո Պ՚ետրոսյաններին, Մարտին Մուսայելյանին, Յուրի Ասրիբաբայանին, Ալեքսանդր Սարգսյանին և Շահմուրադ Գրիգորյանին, որոնց անմիջապես տեղափոխել են Շուշի։

ՀՈՒՆԻՍԻ 30. Ժամը 13։00-ին Մարտակերտի շրջանի Լենինավան գյուղից 14 ուղևորներ փոխադրող մի զինվորական ուղղաթիռ վթարի է ենթարկվել Սիսիանի շրջանի Նորավան գյուղի մոտակայքում։

Գիշերը, մոտ ժամը 3։30-ին անհայտ անձինք Ասկերանի շրջանի Քարաշեն գյուղում Բեբա Հովհաննիսյանի տան բակից հափշտակել են 19 գլուխ ոչխար և 10 գլուխ գառ։ Ավարը քշվել է դեպի Շուշվա շրջանի Մալիբեկլու գյուղ։

ՀՈՒԼԻՍԻ 1. Մոտավորապես ժամը 11-ին նոր ձերբակայություններ են կատարվել Ստեփանակերտում։ Ձերբակալված Կամո Դանիելանը, Վահան Փիլիյանն ու Սամվել Բաբայանը վարչական կալանքի են ենթարկվել 30 օրով և տեղափոխվել Շուշի։

ՀՈՒԼԻՍԻ 2. Հրկիզվել են Մարտունու շրջանի Աշան և Բերդաշեն գյուղերի հացահատիկի արտերը։

Օրը ցերեկով ադրբեջանցի հրոսակները հրդեհել են Ասկերանի շրջանի Սարուշենի «Մայիսի 9-ի» կոլտնտեսության Ամարասի հովտի հացահատիկի արտերը։ Դեպքի վայր հասած համագյուղացիները, ովքեր ջանում էին հանգցնել կրակը, ադրբեջանական սպառազեն կազմավորումների կողմից ենթարկվել են հարձակման։ Հրազենից վիրավորվել է Սոս գյուղի բնակիչ Սամսոն Ղահրամանյանն ու տեղափոխվել մարզային հիվանդանոց։

ՀՈՒԼԻՍԻ 3. Առավոտյան ժամը 4։00-ին օմօնականները զինվորականների ուղեկցությամբ մտել են Շուշվա շրջանի Քարինտակ գյուղը և կալանավորել 12 մարդու։ 30-ից ավելի մարդ տարվել է անհայտ ուղղությամբ։ Քշվել է նաև ավելի քան 100 գլուխ անասուն։

Ներքին զորքերի զինծառայողների և օմօնականների կողմից անձնագրային ռեժիմի ստուգումներ են կատարվել Մարտակերտի շրջանի Վանք գյուղում։ Կալանվել է հայ ազգության 10 մարդ։ Գործողության ընթացքում գյուղը շրջապատված էր ռազմական տեխնիկայով, օդում պտտվում էին ռազմական ուղղաթիռները։

Անձնագրային ռեժիմի ստուգման պատրվակով խուզարկություններ են անցկացվել Մարտունու շրջանի Աշան, Մուշկապատ, Բերդաշեն, Հաղորտի, Սպիտակաշեն հայկական գյուղերում։ Հաղորտուց ձերբակալվել են 6, Մուշկապատից՝ 1 մարդ, որոնց ճակատագիրն անհայտ է։

Ժամը 7։10-ին Մարտակերտի շրջանի ադրբեջանաբնակ Ումութլու գյուղի ֆերմայի մոտակայքում անհայտ անձանց կողմից սպանվել է Կ.Կասումովը։

ՀՈՒԼԻՍԻ 4. Խուզարկություններ են կատարվել Մարտակերտի շրջանի Առաջաձոր գյուղում։ Ստուգումներն անց են կացվել նախօրոք կազմված ցուցակներով։

Ձերբակալություններ են կատարվել Ննգի և Աշան գյուղերում։ Անհայտ ուղղությամբ տարվել է Աշանի Լևոն Միրզոյանի անվան կոլտնտեսության նախագան Էմիլ Բալայանը։

Ժամը մոտ 22։30-ին ավտոմատ զենքով գնդակոծվել է Հադրութի շրջանի Սարինշեն գյուղը։ Սպառազեն օմօնականները զավթել են գյուղն ու իրենց օջախներից վտարել բնակիչներին։

ՀՈՒԼԻՍԻ 5. Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում երրորդ անգամ անց են կացվել անձնագրային ոեժիմի ստուգումներ, որոնց ընթացքում կալանվել են նախկին բաքվաբնակ Էդիկ Շահգելդյանը և խորհտնտեսության տրակտորիստ Վիլեն Մարտիրոսյանը։ Գյուղի կանայք ոտքի են կանգնել, պահանջելով ազատ արձակել կալանվածներին։ Զինվորականները կանանց վախեցնելու նպատակով սկսել են օդ կրակել։ Ի վերջո, ստիպված ազատել են կալանվածներին, բայց կրակոցների հետևանքով երկու ձեռքից վիրավորվել է Մարտակերտ քաղաքի բնակիչ, 16-ամյա Գարիկ Բաղրանը։

Մոտ ժամը 15։00-ին Մարտակերտի շրջանի Ջագլիկ գյուղի մոտակա անտառում սպանվել է 35-ամյա (Թ. Չոբանյանը, վիրավորվել է նրա 27-ամյա եղբայր Բ. Չոբանյանը։

ՀՈՒԼԻՍԻ 6. Հադրութի շրջանի Սարինշեն գյուղում ստեղծվել է զինվորական պահակակետ։ Ներքին զորքերի զինծառայողների հետ միասին այստեղ հերթապահում են նաև տեղի հայ միլիցիոներները՝ անձնական հաշվեցուցակային զենքերով։ Դրանից հետո ավտոմատավոր օմօնականները հարկադրված թողել են գյուղն ու հանգրվանել իրենց իսկ կողմից ջարդված ու թալանված մոտակա ռադիոհեռուստահաղորդիչ կայանի շենքում։ Սակայն սարինշենցիներից ոչ ոք դեռ չի վերադարձել հարազատ գյուղ։ Ձերբակալված և Ջաբրայիլ տարված գյուղացիների մի մասն ազատ է արձակվել։ Մյուսների ճակատագիրն առայժմ անհայտ է։

Մարտունու շրջանի Հաղորտու Ն. Սաֆարյանի անվան կոլտնտեսության խոզաբուծական ֆերմայում բռնկված հրդեհը զգալի վնաս է հասցրել տնտեսությանը։ Լիովին այրվել է անասնաշենքերից մեկը։ Տուժել է նաև կենդանիների գլխաքանակը։ Ֆերմայի մոտ տեղադրվել է զինվորական պահակակետ։ Վերացվել են դիվերսիայի հետևանքները։ Ժամը մոտ 20։00-ին հրկիզվել են Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղի տնտեսության ցորենի արտերը։

ՀՈՒԼԻՍԻ 7. Ավտոմատներով և այլ զենքերով զինված մի խումբ ադրրեջանցիներ Աղդամի շրջանից ներխուժել են Նախիջևանիկի Ֆրունզեի անվան խորհտնտեսության տարածք և կրակ բացելով հրազենից, վիրավորել անասնապահ Աշոտ Օհանջանյանին, քշելով 41 գլուխ խոշոր եղջերավոր անասուն։ Նախիջևանիկցիներին և ներքին գործերի Ասկերանի շրջբաժնի օպերատիվ խմբին հաջողվել է անասունները ետ վերադարձնել։

Մոտ ժամը 7։00-ին անհայտ անձանց կողմից սպանվել են Մարտակերտի շրջանի Սրխավենդ ադրբեջանաբնակ գյուղի չորս բնակիչներ։

ՀՈՒԼԻՍԻ 8. Վաղ առավոտյան Չլդրան-Կիչան ճանապարհահատվածում ադրբեջանական սպառազեն ավազակները գնդակոծել են երեք մարդատար ավտոմեքենա։ «Մոսկվիչ» մակնիշի անձնական օգտագործման մեքենայի վարորդ, Այգեստան գյուղի բնակիչ Օլեգ Սարգսյանր գլխից ծանր վիրավորվել և տեղափոխվել է Մարտակերտի շրջանային հիվանդանոց։ Ավազակները բենզին են լցրել ու հրկիզել շրջված մեքենան։ Մարմնական վնասվածքներ է ստացել նաև «Ժիգուլի» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Կիմ Ավագյանը։ Հանրային վնասարարները հրկիզել են Աշանի Լևոն Միրզոյանի, Մարտունու Ալ.Մյասնիկյանի և Քերթի Կոմիտասի անվան կոլտնտեսությունների հացահատիկի արտերը։ Մոտավոր հաշվումներով այրվել է 220 հեկտար ցորենի արտ։

Ժամը 10։20-ին Ասկերանի շրջանի Խաչեն գյուղի մոտակայքում հրկիզված վիճակում հայտնաբերվել է «ԿՌԱԶ» մակնիշի մի ավտոմեքենա։

Ժամը 20։05-ին ներքի զորքերի պահակախմբի կողմից կալանվել է Ֆիզուլի քաղաքի բնակիչ Ի. Մամեդովը, ումից առգրավվել է 9 փամփուշտներով ինքնաշեն փոքր տրամաչափի ատրճանակ։ Կալանվածը տեղափոխվել է Աղդամ քաղաքի պարետատուն։

Ժամը 20։30-ից մինչև կեսգիշեր ավտոմատ զենքով և նռնականետով գնդակոծության են ենթարկվել Շահումյանի շրջանի Էրքեջ, Բուզլուխ և Մանաշիդ գյուղերը։

ՀՈՒԼԻՍԻ 9. Մարտունու շրջանում հրկիզվել են շուրջ 180 հեկտար ցորենի արտեր։

Օրը ցերեկով, Ատեփանակերտ քաղաքի կոնդենսատորների գործարանի մերձակա տարածքից «անհետացել» են մի խումբ բնակիչներ։ Տնտեսական կարիքների համար խոտ կուտակող այդ մարդկանց սկզբում շրջապատել են գրահամեքենաներով ժամանած զինծառայողները, որից հետո «ՈԻԱԶ» մակնիշի ավտոմեքենայով քաղաքացիական հագուստոով անհայտ անձինք և զինված օմօնականներ են հայտտվել տեղում։ Քաղաքաբնակներ Կարեն Հայրումյանը, եղբայրը՝ Լևոնը, որդիները՝ Արթուրը, Նորայրն ու Լեռնիկը և Կիմ Հարությունյանն առանց որևէ պատճառի կալանվել և զրահամեքենայով տարվել են Խոջալու ադրբեջանաբնակ գյուղը, որտեղին էլ տեղափոխվել են Շուշի։ Քաղաքի զորամասերից մեկի պրապորշչիկ Կարո Հարությունյանը, որը վում էր եղբոր և մյուսների ճակատագրով, նույնպես «անհետացել» է։ Բռնագրավվել և Խոջալու է տարվել «ԳԱԶ-58» մակնիշի ավտոմեքենան։

Մոտավորապես ժամը 18։00-ին Ֆիզուլու շրջանի Վերին Վեյսալու գյուղի շրջակայքում «Մոսկվիչ» մակնիշի անհատական ավտոմեքենայով Մարտունուց Ճարտար մեկնող շրջանային արտադրական վարչության ավտովարորդ Սերգեյ Աղաջանյանի ճանապարհը կտրել են քաղաքացիական հագուստով չորս ադրբեջանցիներ։ Նրանք դաժանաբար ծեծել են իրենց զոհին, ապա հափշտակելով պետական ավտոմեքենան՝ հեռացել են անհայտ ուղղությամբ։

ՀՈՒԼԻՍԻ 11. Գիշերը Ասկերանի շրջանի Սղնախի Ստ. Շահումյանի անվան կոլտնտեսության կաթնապրանքային ֆերմա են ներխուժել ադրբեջանցի ավարառուներն ու հափշտակել 41 գլուխ հորթ։ Հետքերը տանում են դեպի Շուշվա շրջանի Նաբիլար գյուղ։

ՀՈՒԼԻՍԻ 13. Տեղացել է ուժեղ կարկուտ, որը հսկայական վնաս է հասցրել Մարտունու և Ասկերանի շրջանների տնտեսություններին։ Խիստ տուժել են խաղողի պլանտացիաները, բանջարանոցները, պտղատու այգիները, եգիպտացորենի, սիսեոի և այլ կուլտուրաների ցանքսերը։ Առանձնապես տուժել են հացահատիկայինների արտերը՝ փչացել է մոտ 700 հեկտար ցանքատարածություն։

Ցերեկը Շահումյանի շրջանի Էրքեջ գյուղի վրա ռազմական Ուղղաթիռներ են երևացել, բարձրախոսից հնչել են գյուղն ազատելու կտրական պահանջներ, այլապես բոլոր բնակիչները կգնդակահարվեն։ Բուզլուխ և Էրքեջ գյուղերի բնակիչներին ներկայացված վերջնագիրը երկարաձգված է մինչև ժամը 18։00-ն։ Կանայք և երեխաներն էվակուացված են այդ գյուղերից։ Տղամարդիկ հրաժարվում են տեղահանվել։ Էրքեջի մոտակայքում հայտնվել են Բաքվից նախօրոք այստեղ հասցված մեծ թվով լրագրողներ և լուսանկարիչ-թղթակիցներ։ Մանաջիդին ներկայացված է մինչև հուլիսի 18-ը տեղահանվելու վերջնագիր։

Վաղ առավոտից անջատված են մարզի կապի բոլոր գծերը արտաքին աշխարհի հետ։ Մարզի հերսում չեն գործում Մարտակերտ և Հադրութ գլխավոր ուղղությունները։ Դադարեցված է նաև Հայաստանի Հանրապետության ոադիոհաղորդումների աոաջին ծրագրի ընդունումը։

ՀՈՒԼԻՍԻ 14. Բաքվից Ստեփանակերտ է ժամանել ակադեմիկոս Անդրեյ Սախարովի հիշատակին անցկացված առաջին միջազգային կոնֆերանսի պատվիրակությունը՝ Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի սպիքերի տեղակալ, բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորությամբ։ Պատվիրակությանը օդանավակայանից ուղեկցել են պարետատան շենքը, որտեղ սպասում էին կազմկոմիտեի, պարետատան և մարզային դատախազության ներկայացուցիչները։ Մարզխորհրդի ներկայացուցիչները ևս այդտեղ էին, որոնց խնդրանքով էլ պատվիրակությունը մարզխորհրդի գործկոմի շենքում հանդիպում է ունեցել Հադրութից, Բերդաձորից րռնագաղթվածների, անօրեն կալանվածների և Ադրբեջանի բանտերում խոշտանգվող հայազգի քաղաքացիների հարազատների հետ։ Հյուրերը եղել են նաև Շուշվա բանտում, Մարտունու շրջանի Մաճկալաշեն և Ղարադաղլու գյուղերում։ Նույն օրը պատվիրակությունը կրկին մեկնել է Բաքու։

Ադրբեջանցիները կրկին գերակշիռ ուժերով հարձակվել են Շահումյանի շրջանի գյուղերի վրա։ Ընկել են Մանաշիդ և Բուզլուխ գյուղերը։

ՀՈՒԼԻՍԻ 15. Ընկել է Էրքեջ գյուղը (Շահումյանի շրջան)։

ՀՈՒԼԻՍԻ 16. Կրկին Ստեփանակերտ է ժամանել ակադեմիկոս Անդրեյ Սախարովի հիշատակին անցկացված աոաջին միջազգային կոնֆերանսի պատվիրակաթյունը, որի անդամներն եղել են Հադրութի և Շահումյանի շրջաններում, Շուշի քաղաքում, Մարտակերտի շրջանի ադրբեջանաբնակ Ումութլու գյուղում, Արևշատ (Դոլանլար) գյուղում, ուր բռնի տեղահանված հայերի տներում ադրբեջանցիներ են բնակվում, հյուրընկալվել են Տողի հայկական և ադրբեջանական մի քանի ընտանիքներում։ Օրվա վերջում պատվիրակությունը Ստեփանակերտից մեկնել է Բաքու։

ՀՈՒԼԻՍԻ 17. Օդային կապը Երևանի հետ դադարեցված է։ Արցախն ամբողջովին կտրված է արտաքին աշխարհից։ Ստփանակերտ-Երևան օդային կապն ապահովող հայ ավիատորները, ի նշան բողոքի, գործադուլ են հայտարարել։ Նրանք պահանջում են Ստեփանակերտի օդանավակայանից դուրս բերել ադրբեջանական զինված կազմավորումները և ստեղծել նորմալ պայմաններ՝ թռիչքներ կատարելու համար։

Շահումյան և Էրբեջ բնակավայրերի միջև ընկած ճանապարհահատվածում գնդակոծվել է ՈԻԱԶ-469 մակնիշի մի ավտոմեքենա, ինչի հետևանքով զոհվել են 4 հոգի։

Կեսօրին գազանաբար սպանվել է Հաղորտու միջնակարգ դպրոցի զինղեկ, 33-ամյա Վալերի Կարապետյանը։ Նա իր երկու ընկերների հետ ձմռան համար փայտ էր մթերում Հաղորտի և Ղարադաղլու գյուղերի միջև ընկած Ննգիջան տեղամասում։ Ադրբեջանցի ավազակները Վ. Կարապետյանի վրա հարձակվել են այն պահին, երբ ընկերները խորացել էին անտառում։ Սպառազեն մարդասպանները վայրենաբար խոշտանգել են իրենց անմեղ ու անպաշտպան զոհին, իսկ հետո՝ հրկիզել դիակը։

ՀՈՒԼԻՍԻ 18. Մոտ Ժամը 14։00-ին ադրբեջանցիները լուսածիր հրթիռ են արձակել Չլդրանի Օրջոնիկիձեի անվան խորհտնտեսության ցորենի արտերի ուղղությամբ, որի հետևանքով հրդեհ է բռնկվեյ։ Այն հաջողվել է մարել կարճ ժամանակում, սակայն չորս հեկտարը հրի ճարակ է դարձել։

ՀՈՒԼԻՍԻ 21. Ժամը մոտ 19։30-ին «ՎԱԶ 2108» մակնիշի ավտոմեքենայով Ճարտարից իրենց 8-ամյա աղջկա հետ Մարտունի վերադառնալու ճանապարհին Վերին Վեյսալու գյուղի մոտակայքում հարձակման են ենթարկվել ամուսիններ, շրջկենտրոնի հացի գործարանի պահեստապետ Մավրիկ Գրիգորյանը և շրջանային «Ամարաս» թերթի խմբագիր Մելանյա Ադամյանը։ Որսորդական հրացանից արձակված կրակոցից գլխից թեթև վիրավորվել է Գրիգորյանը։ Այնուհետև որսորդական հրացաններով զինված երկու ադրբեջանցի մոտեցել են մեքենային և մոտ տարածությունից կրկին կրակել Մ. Գրիգորյանի վրա՝ վիրավորելով նրան կրծքից ու փորից։ Հետո ծանր վիրավորին ու նրա կնոջը մեքենայից կոպտորեն դուրս են հրել և առեանգել ավտոմեքենան։ Վիրավորը հասցվել է շրջանային հիվանդանոց։ Երկարատև վիրահատությունից հետո նրա վիճակը շարունակում էր մնալ ծանր։ Ժամը մոտ 13։30-ին հրդեհ է բռնկվել Խոջալու գյուղի ցորենի արտում։ Հրդեհը միիցիայի աշխատողների մասնակցությամբ մարել են Նորագյուղ և Խոջալու գյուղերի բնակիչները։ Այրվել է մոտ 30 հեկտար հացահատիկի բերք։

Ժամը 16։30-ին երեք զինված ադրբեջանցիներ հարձակում են գործել Ասկերանի շրջանի Քռասնի գյուղի «Արցախ» փորձարարական տնտեսության աշխատակից Լևոն Գրիգորյանի վրա, ով գյուղից 200-250 մետր հեռավորության վրա արածեցնում էր տնտեսությանը պատկանող մատղաշ անասուններին։ Ավարառուները նրան ծեծելով փորձել են քշել մատղաշներին, բայց 62-ամյա անասնապահը կարողացել է իմաց տալ համագյուղացիներին։ Անասնագողերը, տեսնելով օգնության շտապող ռռասնեցիներին, փախել են դեպի Ղուշչիլար գյուղի կողմր։ Տուժած Լ. Գրիգորյանը տեղափոխվել է մարզային հիվանդանոց։

ՀՈՒԼԻՍԻ 23. Տող-Ֆիզուլի մայրուղու «Դիրմանենբանդ» կոչվող տեղամասում մոտ ժամը 13։00-ին անհայտ անձնաց կողմից ավտոմատ զենքից սպանվել են Տողի միլիցիայի բաժանմունքի աշխատակիցներ Օքթայ Հյուսեյնովը և Ամիլ Յուսուբովը։

ՀՈՒԼԻՍԻ 24. ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի ստորաբաժանումները ադրբեջացի օմօնականների հետ միասին ներխուժել են Ուխտաձորի «Բարեկամություն» խորհտնտեսության Ակնաղբյուր (Աղբուլաղ) և Քյուրաթաղ գյուղերը։ Պատանդ են վերցվել խորհտնտեսության աշխատողներ Սլավիկ Սարդարյանը, Վլադիմիր Պետրոսյանը, Յաշա Բրուտյանը, Զարմիկ Պետրոսյանը, Եղվարդ Գասպարյանը, որոնց ճակատագիրն անհայտ է։

Երեկոյան դեմ Մեծ Թաղեր-Ազոխ ճանապարհի Իշխանագետի կամրջի հատվածից պատանդ է վերցվել Մեծ Թաղերի Խամփերյանցի անվան խորհտնտեսության բանվոր Արտյուշա Ալթունյանը և տարվել անհայտ ուղղությամբ։

ՀՈՒԼԻՍԻ 25. Զգուշանալով հնարավոր հարձակումից, Շահումյանի շրջանի Վերիշեն գյուղի հայ բնակչության մի մասն անցել է Մարտակերտի շրջան։ Շրջանի ղեկավարությունը ձեռնարկել է տեղահանությունը կանխելու փորձեր։ Հաջողվել է Վերիշենի բնակչության մեծ մասը ետ ուղարկել։ Նրանց ցույց է տրվել անհրաժեշտ նյութական օգնություն։ Որոշ ընտանիքներ դեռևս մնում են Մարտակերտում։

ՀՈՒԼԻՍԻ 26. Մարտակերտի շրջանի Ումութլու գյուղից մի սպառազեն խումբ թափանցել է հարևան Զագլիկ գյուղի տարածք և կրակ բացել հայկական գյուղի վրա։ Հրաձգության հետևանքով զոհվել է զագլիկցի երիտասարդ Վլադիկ Արամյանը։

ՀՈՒԼԻՍԻ 27. Փառուխ-Խրամորթ Ասկերանի շրջանի ճանապարհին ադրբեջանական ազգության մի խումբ զինված անձանց կողմից գնդակոծվել է ԳԱԶ-53 մակնիշի մի ավտոմեքենա, որտեղ գտնվում էին յոթ մարդ։ Ավազակային հարձակման հետևանքով սպանվել են 41-ամյա Սամվել Միքայելյանը և 24-ամյա Սամվել Մելքումյանը։ Հրազենային վերքերով Ստեփանակերտի մարզային հիվանդանոց են տեղափոխվել 60-ամյա փականագործ Աբել Աոստամյանը ե 35-ամյա հյուսն Ալբերտ Խաչատրյանը։

ՀՈՒԼԻՍԻ 28. Շարունակվում է Շահումյանի շրջանի Վերիշեն գյուղի կրակե պաշարումը։ Զինվորականները գնդացրային և ավտոմատային կրակահերթերով խոչընդոտում են նույնիսկ ձեռքով հացահատիկի բերքահավաքն սկսելուն, քանի որ շրջափակման պատճառով գյուղտեխնիկայի համար վառելիք չկա։ Գնդակոծվում են նաև կարտոֆիլի դաշտերն ու արոտավայրերը։

ՀՈՒԼԻՍԻ 29. Հարձակում է կատարվել հայկական Էրքեջ գյուղի վրա, որը ներկայումս վերահսկում են Ադրբեջանի օմօնի զորամասերը։ Ձեռնարկման հետևանքով սպանվել են յոթ, վիրավորվել 10-ից ավելի օմօնականներ։

ՀՈՒԼԻՍԻ 30. Հարձակման է ենթարկվել Հադրութի շրջանի Ծամձոր գյուղը, որի հայ բնակչությունը լիովին արտաքսվել էր այս տարվա մայիսին և որտեղ շտապ կարգով վերաբնակեցվել են ադրբեջանցիներ։ Հարձակման ընթացքում սպանվել է երկու ադրբեջանցի, հինգը պատանդ է վերցվել։ Այն գյուղերում, որտեղից վերջերս տեղահանվել էին հազարավոր հայեր, սկսվել են հայտնվել թռուցիկներ «Գետաշենցի վրիժառուներ» ստորագրությամբ։

ՀՈՒԼԻՍԻ 31. Երեկոյան Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղի մոտակայքում հարձակում է կատարվել զինվորական շարասյան վրա։ ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի զինծառայողների շարասյունը, որը գնում էր նույն շրջան Իմերեթ-Քերավենդ ադրբեջանաբնակ գյուղը, ժամը 17։30-ին շրջափակվել է նրա գլխամասում և ետնամասում երկու պայթեցումներից հետո։ Այնուհետև սկսվել է գնդակոծություն, նռնականետներից, գնդացիրներից և ավտոմատներից։ Զինվորականները պատասխան կրակ են բացել։ Փոխհրաձգության հետևանքով վիրավորվել են չորս զինծառայողներ և պերմցի լրագրող Վալերի Դեմենտևը։ Վնասվել են նաև երկու զրահամեքենաներ։

ՕԳՈՍՏՈՍԻ 1. Մեկ տարի առաջ Երևան-Ստեփանակերտ ուղերթի 87453 «ՅԱԿ–40» մարդատար ինքնաթիռի վթարից զոհվածների հիշատակին Ստեփանակերտում տեղի ունեցավ սգո արարողություն։

ՕԳՈՍՏՈՍԻ 2. Առավոտյան ժամը 5։00-ից սկսած, Հադրութի շրջանի Սարինշեն գյուղում տեղի է ունեցել հրաձգություն՝ գյուղի մոտ վերջերս կառուցված հեռուստահաղորդումների ընդունման կայանում պահակություն անող օմօնականների և գյուղում տեղաբաշխված զինվորական կարգախմբի զինվորների միջև։ Զոհեր ե տուժածներ չկան։

ՕԳՈՍՏՈՍԻ 4. Ժամը մոտ 21։20-ին մարզի տարածքով անցնող Եվլախ-Լաչին ճանապարհի Բերդաձորի խաչմերուկում ավտոմատի կրակոցից ողնաշարային վիրավորում է ստացել և մարզային հիվանդանոց տեղափոխվել Ասկերանի շրջխորհրդի գործկոմի բաժնի քննիչ, միլիցիայի ավագ լեյտենանտ Թաթուլ Բաղրյանը։ Երկարատև վիրահատությունից հետո ծանր վիճակում գտնվող վիրավորին ուղղաթիռով տեղափոխել են Երևան։

ՕԳՈՍՏՈՍԻ 6. Ժամը 12։30-ին հրդեհ է բռնկվել Մարտունու շրջանի Ննգի գյուղի կոլտնտեսության ցորենի դաշտում այն բանից անմիջապես հետո, երբ կանաչ գույնի մի ուղղաթիռ մոտ 20 մետր բարձրության վրա պտտվել է ցորենի դաշտի վերևով և անհետացել Աղդամի ուղղությամբ։ 6 հեկտար արտ կրակի բաժին է դարձել։ Գյուղացիներին օգնության հասած հրշեջների համառ ջանքերի շնորհիվ հաջողվել է հրդեհը մարել։ Նույն օրը ժամը 15։00-ի և 16։00-ի արանքում Խոջալու գյուղի մոտակայքում պատանդ են վերցվել Մարտունու շրջանի Կարվին ավանի գինեգործարանի վարորդ Ղարիբ Առստամյանը և գործարանի աշխատակից Ռոմիկ Մկրտումյանը։ Նրանք «ԶԻԼ– 133» մակնիշի ավտոմեքենայով Ասկերանի նավթամթերքների բազա էին մեկնել վառելիք քերելու։

ՕԳՈՍՏՈՍԻ 7. Գիշերվա ժամը 2։00-ի և 3։00-ի արանքում Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղի խորհտնտեսության Ծաղկաշեն (Դամիրլու) գյուղի դաշտային տեղամասի բանջարանոցին հարող ծածկի տակ որսորդական հրացանի երկու կրակոցից սպանվել են տեղաբնակներ Արկադի Աոաքելյանը և Յուրի Մարությանը։

ՕԳՈՍՏՈՍԻ 9. Առավոտյան մոտ ժամը 6։00-ին Ասկերանի շրջանի Սառնաղբյուր (Աղբուլաղ) և Դահրազ գյուղերում ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի և ադրրեջանական օմօնի ուժերով անձնագրային ռեժիմի ստուգում է անցկացվել։ Օմօնականները բնակիչներից թալանել են փող և հագուստեղեն։ Նույն օրը, ժամը 14։00-ին, անձնագրային ռեժիմի ստուգման է ենթարկվել Հովսեփավանը (Ասկերանի շրջան)։ Զինվորական համազգեստով 4 ավտոմատավորներ և միլիցիայի ու քաղաքացիական հագուստով մոտ 15 զինված ադրբեջանցիներ, առանց պետհամարանիշի ՊԱԶ մակնիշի ավտոբուսով ներխուժել են ավան, զենքի սպառնալիքի տակ տեղի բնակիչներին և աշխատողներին լցրել ավտոբուս և տարել։ Հասնելով Խոջալուի և Նորագյուղի մոտակա խաչմերուկին, կանգնեցրել են ավտոբուսն ու բաց թողել բոլոր կալանվածների՚ն, բացի երեք հոգուց։ Առևանգվածների՝ «Զվարթնոց» կոոպերատիվի նախագահ Յուրի Զհանգիրյանի, կոոպերատիվի աշխատողներ Կարլեն և Վաչիկ Գրիգորյանների ճակատագիրն առայսօր անհայտ է։

ՕԳՈՍՏՈՍԻ 10. Ժամը 13։30-ին Ստեփանակերտ քաղաքի Կիրովի պողոտայում, երաժշտական ուսումնարանի մոտ անհայտ անձանց կողմից, ավտոմատ զենքից սպանվել է կուսակցության ԼՂ մարզկոմի կազմակերպական բաժնի վարիչ Վալերի Գրիգորյանը։ Հարուցվել է քրեական գործ, կատարվում է հետաքննություն։ Գիշերը Մարտունու շրջանի Սոս գյուղի կոլտնտեսության ֆերմայից գողացվել է 150 գլուխ մանր եղջերավոր անասուն։ Ֆերման արդեն լրիվությամբ դատարկ է։

ՕԳՈՍՏՈՍԻ 12. Ժամը 1։30-ին Ստեփանակերտ քաղաքում զինվորական քաղաքիկի զորամասի պահպանության պոստից կորել է ժամապահը՝ ավտոմատով, զինամթերքով և տրանսպորտային ռադիոկայանով։

ՕԳՈՍՏՈՍԻ 13. Զինվորականների կողմից կալանվել է Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղի բնակիչ, ավտովարորդ ժորա Պ՚ետրոպանը։

Նույն օրը ժամը 14։00-ին հաթերքցիները շրջափակել են մի զրահամեքենա և պատանդ վերցրել 12 զինծառայողների։ Այնուհետև պատանդ են վերցվել ևս 17 զինծառայողներ, ովքեր պատանդ վերցված զինծառայողներին օգնելու նպատակով Հաթերք էին ուղարկվել։ Բռնագրավվել է նաև «ԶԻԼ-135» մակնիշի մեկ ավտոմեքենա։

Ժամը 16։00-ին Հաթերք գյուղում պատանդ են վերցվել ևս չորս զինծառայողներ։

ՕԳՈՍՏՈՍԻ 14. Հաթերքցիները պահանջել են պատանդ վերցված զինծառայողներին փոխանակել անօրեն ձերբակալված և Շուշիի բանտում տառապող հայորդիների հետ։

ՕԳՈՍՏՈՍԻ 16. Մոտավորապես ժամը 14։00-ին զինվորական համազգեստով մի խումբ սպառազեն ադրբեջանցիներ Ասկերանի շրջանի Նախիջևանիկի խորհտնտեսության Արխին տակ տեղամասի խաղողայգիներից գերեվարել են 11 աշխատողների և տնտեսությա «ԳԱԶ-53» մակնիշի մեկ ավտոմեքենա։ Նույն օրը ժամը 19։40-ին Ստեփանակերտ քաղաքի Շահումյանի պուրակի մոտ անհայտ անձանց կողմից պայթեցվել է կազմկոմիտեին պատկանող ՈԻԱԶ-469 մակնիշի մեկ ավտոմեքենա։ Զոհեր չկան։ Տուժածները տեղափոխվել են բուժհիմնարկ։

ՕԳՈՍՏՈՍԻ 17. Ստեփանակերտի օդանավակայանում բուն դրած օմօնականներից մեկը դաժանաբար ծեծել է օդանավակայանի բանվոր, 53-ամյա Սուրեն Շահրամանյանին, գործի դնելով ավտոմատի կոթը։ Ս. Շանրամանյանը ստացել է մարմնական վնասվածքներ։

ՕԳՈՍՏՈՍԻ 18. Մոտավորապես ժամը 19։00-ին Իմերեթ-Քերավենդ և Ումութլու ադրբեջանաբնակ գողերի կողմից շուրջ 100 միավոր ռազմական տեխնիկայով ու մեծ թվով զինծառայողներով շրջապատվել է Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղը։

ՕԳՈՍՏՈՍԻ 19. Ավտոմատներով զինված և զինվորական համազգեստ հագած 4 ադրբեջանցիներ կեսօրին մոտ շրջապատել են Քարին տակ (Շուշվա շրջան) գյուղից ոչ անքան հեռու գտնվող անհատական բանջարանոցում աշխատող մի խումբ հայ գյուղացիների և սկսել են լուտանքներ տեղալ նրանց գխին։ Այնուհետև նրանք դաժանաբար ծեծել են Լուսիկ Գրիգորյանին և հափշտակել են Արամայիս Հովսեփյանի սեփական երեք կովը։ Լուր ստանալով՝ քարինտակցիներն անմիջապես օգնության են շտապել համագյուղացիներին։ Վախենալով արդար հատուցումից, ավազակները հեռացել են Շուշվա շրջանի Նաբիլար գյուղի ուղղությամբ, այնուհետև ինտենսիվ կրակ են բացել հայ գյուղացիների վրա։ Զոհեր և տուժածներ չկան։

Երեկոյան մի խումբ սպառազեն ադրբեջանցիներ գերեվարել և Թարթառի (Միր-Բաշիր) շրջան են տարել Լենինավանի Լենինի անվան խորհտնտեսության բանվոր Ռազմիկ Սարգսյանին։ Մարտակերտի շրջանային պարետատան համառ ջանքերի շնորհիվ նույն գիշերը Ռ. Սարգսյանին ազատ են արձակել։

Գիշերը ինքնապաշտպանության ջոկատները Հաթերքում (Մարտակերտի շրջան) ազատ են արձակել պատանդ վերցված զինծառայողներից 28-ին։

ՕԳՈՍՏՈՍԻ 20. Երեկոյան Հաթերքում ազատ են արձակվել վերջին 12 զինծառայողները։ Զինվորական իշխանություններին են վերադարձվել նաև առգրավված զրահամեքենան և «ԶԻԼ-135» մակնիշի ավտոմեքենան։ Ներքին զորքերի ստորարաժանումները լիովին վերացրել են գյուղի պաշարումը։

Նույն օրը մոտ ժամը 17։00-ին մի խումբ զինված ադրբեջանցիներ Խոջալու գյուղի մոտակայքում պատանդ են վերցրել նորագյուղցիներ Ռոմելա Ներսեսյանին, Լենա Գրիգորյանին և ռևցի Բարմեն Ավագիմյանին։ Նրանց ճակատագիրն անհայտ է։

ՕԳՈՍՏՈՍԻ 21. Վերականգնվել է Երևան-Ստեփանակերտ օդային կապը։ (Ստեփանակերտի օդանավակայանը չէր գործում հուլիսի 17-ից)։

Մոտ ժամը 11։00-ին Ծամձոր և Սարինշեն գյուղերի միջև ընկած ճանապարհին ականից պայթել է «ԿԱՎԶ» ավտոբուսը, որը օմօնականներ էր ւոեղափոխում տեղահանված Սարինշեն հայկական գյուղ։ Մահացել է ավտովարորդ Շ. Ահմեդովը, վիրավորվել են հինգ օմօնականներ։

ՕԳՈՍՏՈՍԻ 22. Ազատ է արձակվել նախիջևանիկցի 11 պատանդներից մեկը՝ ավտովարորդ Միքայել Պետրոսյանը։

Մոտավորապես ժամը 4։30-ին Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի Բեջանլարի տեղամասում տեղաբնակներ Ֆելիքս Ալավերդյանը և Գագիկ Դանիելյանը ընկել են 15 հոգուց բաղկացած ադրբեջանական սպառազեն խմբի ծուղակը։ Ավտոմատներով սպառնալով հայ գյուղացիներին, ադրբեջանցիները նրանց գերեվարել են «ՎԱԶ-2106» մակնիշի անձնական օգտագործման երկու ավտոմեքենաների հետ միասին։ Մոտակա անտառում ավազակներն ազատ են արձակել պատանդներին, իսկ ավտոմեքենաները քշել Ֆիզուրու շրջանի Դիվանլար գյուղ։

ՕԳՈՍՏՈՍԻ 25. Ազատ են արձակվել Ռև և Նորագյուղ գյուղերի բնակիչներ Բարմեն Ավագիմյանը, Ռոմելա Ներսիսյանը և Լենա Գրիգորյանը որոնք Խոջալու գյուղի մոտ առևանգվել են ադրբեջանական ավազակախմբի կողմից։

Մոտ ժամը 13։00-ին Ասկերանի շրջանի Հարավ գյուղի բնակիչ Ալյոշա Մելքումյանը գյուղամերձ տեղամասին հարող ավտոճանապարհից ոչ հեռու, անտառում, ադրբեջանցիների կողմից զինված հարձակման են ենթարկվել։ Ծանր վիճակում Ա. Մելքումյանը տեղափոխվել է մարզային հիվանդանոց։

Ուշ գիշերը, Աղդամի Շելլի գյուղից քիչ վերև, ծեծված վիճակում բաց է թողնվել նախիջևանիկցի ևս մեկ պատանդ խորհտնտեսության բանվոր Վլադիմիր Շահգելդյանը։ Ըստ նրա վկայության՝ ադրբեջանցիները մյուս ինը պատանդների ազատման համար պահանջել են 200 հազար ռուբլի։

ՕԳՈՍՏՈՍԻ 27. Կրկին դադարեցվել են Երևան-Ստեփանակերտ թռիչքները։ Օդաչուները պահանջել են Սաեփանակերտի օդանավակայանից անհապաղ դուրս բերել ադրբեջանական միլիցիայի հատուկ նշանակության ջոկատները։

ՕԳՈՍՏՈՍԻ 29. Արտակարգ դրության շրջանի պարետատան առջև հավաքվել են մի խումբ ուսանողներ և ծնողներ։ Նրանք պահանջել են ապահովել ուսանողների մեկնումը Երևան։ Գնդապետ Ժուկովը խոստացել է մինչև սեպտեմբերի 8-ը ներքին զորքերի ուժերով ապահովել ուսանողների, երեխաների և հիվանդների անվտանգ մեկնումը Ստեփանակերտի օդանավակայանից։

ՕԳՈՍՏՈՍԻ 31. Ժամանակավորապես վերականգնված է օդային կապը։ Երևանի «Էրեբունի» օդանավակայանի ղեկավարությունը դիմել է նման քայլի՝ հաշվի առնելով արտակարգ շրջանի պարետ Ժուկովի հավաստիացումը, որ ներքին զորքերի գինծառայողները մինչև սեպտեմբերի 3-ը կապահովեն ուղևորների անվտանգությունը։ Այնուհանդերձ, ուղևորների և ուղեբեռների ստուգումը հիմնականում իրականացնում էին օմօնականները, որոնք, չնայած զինծառայողների ներկայությանը, իրենց դարձյալ լկտի ու սանձարձակ էին պահում։

Իր անձնանան օգտագործման «ՎԱԶ–2111» մակնիշի ավտոմեքենայով Խոջալու գյուղում խառնամբոխի ծուղակն է ընկել Ասկեպանի շրջանի Փրջամալ գյուղի բնակիչ Բորիս Սարգսյանը։ Ադրբեջանցիները ավտոմքենայի հետ միասին գերեվարել են վարորդին, իսկ ուղևորին՝ ստեփանակերտցի Անժելա Համբարձումյանին, ազատ են արձակել։

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1. Մոտ ժամը 11։40-ին Եվլախ-Լաչին ավտոմայրուղու 86 կիլոմետրի վրա, Խոջալու գյուղի մոտակայքում, Ասկերանի շրջանի Հիլիսի «Նոր հույս» կոլտնտեսության ավտովարորդ Դավիթ Ղուլյանի ճանապարհը կտրել են ութ զինված ադրբեջանցիներ և կոլտնտեսության «ԳԱԶ–53» մակնիշի ավտոմեքենայի հետ միասին տարել անհայտ ուղղությամբ։

Ուշ գիշերը Ասկերանի մուտքի մոտ տեղաբաշխված զինվորական հսկիչ-անցագրային կետում պատանդների փոխանակում է կատարվել։ Ադրբեջանական ազգության մեկ աղջկա դիմաց ադրբեջանցիներն ազատ են արձակել դեռևս օգոստոսի 16-ին պատանդ վերցված 11 նախիջևանիկցիներից 9-ին, որոնց երկուսին բաց էին թողել ավելի վաղ։

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2. Ազատ են արձակվել մեկ օր առաջ հանրային դաշտում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու պանին պատանդ վերցված Ասկերանի շրջանի Փրջամալի Մաշտոցի անվան կոլտնտեսության մեխանիզատորներ Սերյոժա Գևորգյանը, Ռուբեն Բեգլարյանը, Ալեքսանդր Համբարձումյանը և ավտովարորդ Զորիկ Գևորգյանը։ Պատանդների հետ գերեվարված ավտոբուսը չի վերադարձվել։

Կայացել է ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ խորհրդի նստաշրջանը, որը քննարկել է կազմակերպական հարց։ Նստաշրջանը մարզխորհրդի գործկոմի նախագահի պարտականություններից ազատել է Սեմյոն Բաբայանին՝ իր դիմումի համաձայն։ Մարզխորհրդի գործկոմի նախագահ է ընտրվել Լեոնարդ Պետրոսյանը։

Երեկոյան տեղի է ունեցել ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը՝ բոլոր մակարդակների խորհուրդների պատգամավորների մասնակցությամբ։ Համատեղ նստաշրջանը ընդունել է Հռչակագիր՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն հռչակելու և պետական իշխանության և կառավարման նրա ժամանակավոր մարմիններ կազմավորելու մասին։ Նստաշրջանը դիմումներ է հղել ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների հինգերորդ արտակարգ համագումարին, Ռուսաստանի պրեզիդենտին, ինչպես նաև ադրբեջանական ժողովրդին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդին։

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4. Մոտ ժամը 12։00-ին Մարտունու շրջանի տարբեր բնակավայրերում տեղի է ունեցել նախօրյակին գերեվարված մի խումբ պատանդների փոխանակություն։ Ազատ են արձակվել Ննգու Կնունյանցի անվան կոլտնտեսության ավտովարորդ Անդրանիկ Հայրապետնանը, տրակտորիստներ Վալերի Դավթյանը, Ռոբերտ Աբրահամյանը, Ճարտարի Կամոյի անվան կոլտնտեսության դաշտապահ Ռևազ Պողոսյանը և Գևորգավանի գինեգործարանի պահակ Մարտիկ Մարտիրոսյանր։

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5. Մոտավորապես ժամը 16։10-ին օմօնականներն ավտոմատ զենքից գնդակոծել են Հադրութի շրջանի Վարդաշեն (էդեշա) հայկական գյուղը։ Տուժածներ չկան։ Չեն վնասվել նաև բնակելի տներն ու մյուս շինությունները։

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6. Գիշերը հարձակման է ենթարկվել Մարտակերտի շրջանի Վանքի խորհտնտեսության անասնապահական ֆերման։ Քողարկման գույնի համազգեստով ավելի քան 20 սպառազեն ադրբեջանցիներ գերեվարել են երկու անասնապահների, իսկ 170 գլուխ տավարամատղաշը քշել Քելքաջարի շրջանի ուղղությամբ։

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7. Մոտ ժամը 10։30-ին ծուղակի մեջ են ընկել Առաջաձորի անհատական անասունները հսկող Ժորա Աղասյանը, Կառլեն, Սեյրան, Տոնական Շահբազյանները և Մանյա Մարտիրոսյանը՝ իր անչափահաս տղայի հետ միասին։ Համագյուղացիների կազմակերպած գործողությունների շնորհիվ հաջողվել է ազատել նրանց։

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8. Ասկերանի շրջանի Նորագյուղի երկհարկանի բնակելի տներից մեկում տեղի է ունեցել հզոր պայթյուն, ինչի հետևանքով բեկորային վերքեր են ստացել Վալերի Մարտիրոսյանը, նրա կինը՝ Անահիտը և չորսամյա դուստրը՝ Արմինեն։ Փլվել են ննջասենյակի առաստաղը, հատակը, ջարդվել են պատուհանների ապակիներն ու դռները։

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9. Գիշերը հրթիռակոծվել է Նորագյուղը։ ժամը 4։30-ին Խոջալու ադրբեջանաբնակ գյուղի կողմից արձակվել են «Ալազան» պիպի 13 հրթիռներ, որոնցից մեկն ընկել է բնակելի տան վրա։ Երեք կին և երկու երեխա ստացել են մարմնական թեթև վնասվածքներ։ Զգալի վնաս է հասցվել շենքին և տնային ունեցվածքին։ Կես ժամ անց ինտենսիվ կերպով հրթիռակոծվել են Խոջալու գյուղը և ադրբեջանական օմօնականների դիրքերը։ Արձակվել են «Ալազան» տիպի 40 հրթիռներ։ Զոհվել են երկու, վիրավորվել՝ յոթ ադրբեջանցիներ։ Այրվել են բնակելի տներ և այլ շինություններ։

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10. Վաղ առավոտյան ադրբեջանական կողմը կրկին փակել Ասկերանը Ստեփանակերտի հետ կապող երկու ավտոճանապարհները։

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11. Ժամը 15։30-ին Խոջալուի կողմից ավտոմատներոմ զինված երկու ադրբեջանցիներ կրակ են բացել Ասկերանի շրջանի Լուսաձորի (Մեհտիշեն) Սպանդար յանի անվան կոլտնտեսության դաշտում աշխատող տրակտորիստներ Սլավիկ Պողոսյանի, Արգո Պետրոսյանի և Վաչիկ Հակոբյանի վրա։ Վիրավորվել և մարզային հիվանդանոց է տեղափոխվել 43-ամյա Սլավիկ Պողոսյանը։

Ազատ է արձակվել մի քանի օր առաջ Մարտակերտի շրջանի Արծվաշեն (Սեյսուլան) գյուղի մոտակայքից առևանգված երեք պատանդներից մեկը, ով Լենինավան գյուղի բնակիչ է։ Ազատ արձակվածի միջոցով ադրբեջանական կողմը ներկայացրել է իր պահանջը՝ արծվաշենցիներ Գենադի և Վլադիմիր Հարությունյաններին փոխանակել վերջին դեպքերի ընթացքում Շահումյանի շրջանում պատանդ վերցված մի խումբ օմօնականների նետ։ Բանակցությունները, սակայն, դրական արդյունք չեն ավել։

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12. Ավտոմատային կրակահերթով սպանվել է Հադրութի շրջանի Հին Թաղեր գյուղի բնակիչ, 26-ամյա Սաշիկ Շադյանը, ով այդ օրը գյուղամերձ հանդում պահում էր անհատական նախիրը։

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13. Մոտ Ժամը 9։00-ին կարաբիններով զինված երեք ադրբեջանցիներ ներխուժել են Սակերանի շրջանի Քարաշեն (Դաշուշեն) կոլտնտեսության տարածք։ Կրակ բացելով, նրանք ահաբեկել են նախրապան Ռ.Ավետիսլանին, հետո կապկպելով նրա ձեռքերն ու փակելով աչքերը, տնտեսության 28 գլուխ խոշոր եղջերավոր անասունների հետ տարել Մալիբեկլու ադրբեջանաբնակ գյուղի ուղղությամբ։ Անցնելով գրեթե մեկ կիլոմետր, ավարառուները ծեծված վիճակում բաց են թողել իրենց զոհին և շարունակել ճանապարհը։ Հասնելով գյուղ, Ռ. Ավետիսյանը հայտնել է ավազակային հարձակման մասին։ Համագյուղացիների և ներքին զորքերի զինծաոայողների համառ ջանքերով հաջողվել է անասունները վերադարձնել գյուղ։

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15. Կրճատվել է պարետային ժամը. այն գործողության մեջ է ժամը 22։00-ից մինչև 5։00-ն։ Բնակավայրերի միջև ավտոտրանսպորտային երթևեկությունը թույլատրվում է ժամը 5։00-ից մինչև 21։00-ն։

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22. Ականանետներով, կարաբիններով, ավտոմատներով, գնդացիրներով, նռնականետներով զինված ադրբեջանական հրոսակները հարձակվել են Մարտակերտի շրջանի Չափար գյուղի վրա։ Գրոհն սկսվել է մոտ ժամը 21։00-ին, Մարտակերտի շրջանի Խմերեթ-Քերավենդ գյուղի կողմից, այնուհետև նրանց միացել են նաև Քելբաջարի շրջանի Աղդաբան գյուղից ուղղաթիռներով տեղափոխված օմօնականները։

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23. Առավոտյան Իմերեթ Քերավենդ գյուղի կողմից Չափարն ինտենսիվ կերպով գնդակոծվել է զրահամեքենայով, ինչի հետևանքով հրկիզվել է երեք բնակելի տուն։ Կրակը հանգցնելու պահին սպանվել է 58-ամյա Արտո Գասպարյանը։ Իմերեթ Քերավենդում փոքր տրամաչափի հրացանի գնդակից վիրավորվել է ներքին զորքերի շարքային Մ. Պոպովը։ Ըստ արտակարգ դրության շրջանի պարետատան՝ մոտ տարածությունից զինվորի վրա կրակել է ադրբեջանական գրոհայիններից մեկը։ Կեսօրից հետո, Աղդաբանի կողմից ադրբեջանական սպառազեն կազմավորումները ընդհուպ մոտեցել են Չափարին։ Հրոսակները սպանել են Սերգեյ Մարտիրոսյանին, Վալերի Սարգսյանին, Մհեր Էմիրյանին, Լեոնիդ Գրիգորյանին և 13-ամյա դպրոցական Վախթանգ Սարգսյանին, խոշտանգել նրանց դիակներր։ Դրանից հետո ոտքի են ելել Չափար գյուղի պաշտպանները։ Տեղի է ունեցել իսկական մարտ։ Չորս հայ գյուղացիներ թեթե վիրավորվել են, իսկ հակառակորդը նահանջել է։ Ադրբեջացիների մոտ կան սպանվածներ և վիրավորներ։

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29. Մարտունու շրջանի Ամիրանլար գյուղի մի խումբ չարագործներ հրդեհել են շրջկենտրոնի Մյասնիկյանի անվան տնտեսության նռնայգին։ Ժողովրդական բարիքը փրկելու նպատակով ոտքի են ելել տնտեսության աշխատողները, ներքին զորքերի զինծառայողներն ու շրջմիլիցիայի աշխատակիցները։ Նրանց հաջողվել է փրկել 16 հեկտար նռնայգին, բայց 3 հեկտարն, այնուամենայնիվ, հրդեհի բաժին է դարձել։

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30. Վաղ առավոտյան Ստեփանակերտի հայերով և ադրբեջանցիներով բնակեցված Կրկժան թաղամասում կրկին վերսկսվել է փոխհրաձգությունը, ինչի հետևանքով վիրավորվել են խաղաղ բնակիչներ։ Զինվորական պարետության ջանքերով թաղամասում կայացել է հայկական և ադըրբեջանական համայնքների ներկայացուցիչների հանդիպում՝ կրակը դադարեցնելու նպատակով։ Ավելի քան երկու ժամ տևած բանակցություններից հետո ընդդիմադիր կողմերը համաձայնության են եկել։ Սակայն, որոշ ժամանակ հետո, մոտ ժամը 16։00-ին, ադրբեջանական օմօնականները նորից սկսել են գնդակոծել թաղամասի հայկական հատվածը։ Հրազենային վերք է ստացել Ռայա Բեգլարյանը։

Ուշ գիշերը ադրբեջանական կողմն ազատ է արձակել նախորդ օրը աշխատանքի մեկնելու ճանապարհին աոկանգված Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղի բնակիչ, անասնաբույծ Յուրի Դավթյանին։ Պայմանավորվածության համաձայն, հակական կողմը վերադարձրել է Ալի Հյուսեյնովին։

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1. Ստեփանակերտ է ժամանել Խորհրդային երկրի քաղաքական կուսակցությունների ու շարժումների ցենտրիստական բլոկի պատվիրակությունը, որը եղել է ժողովրդական պատգամավորների ԼՂՀ խորհրդի գործկոմում, հանդիպել հանրապետության ղեկավարության հետ, այցելել արտակարգ դրության շրջանի պարետատուն, կազմկոմիտե, զինկոմիսարիատ, հանդիպումներ ունեցել Կրկժան թաղամասի հայ և ադրբեջանցի բնակչության, Կիրովականի մանկավարժական ինստիտուտի Ստեփանակերտի բաժանմունքի դասախոսների և ուսանողների հետ։

Կրկժանում երկխոսությունը շարունակելու նպատակով կրկին հանդիպել են հայկական և ադրբեջանական կողմերի ներկայացուցիչները։ Հանդիպմանը մասնակցել են նաև արտակարգ դրության շրջանի պարետ Բորիս Մաքսինը, No 2 տեղամասի պարետ Սերգեյ Կիբալինը, պարետատան բարձրաստիճան զինվորականներ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել մի շարք կարևոր հարցերի շուրջը, երկուստեք դադարեցնել կրակը, կոնֆլիկտի գոտուց հանել բոլոր անօրինական սպառազեն կազմավորումները, սահմանել ներքին զորքերի զինծառայողների, հայ և ադրբեջանցի միլիցիոներների համատեղ պարեկություն, վերացնել ադրբեջանցիների կողմից Ուզբեկստան և Գալստյան փողոցների վերահսկումը և ապահովել մարդկանց ազատ ելումուտը, հայ բնակչությանը թույլատրել օգտվելու համայնքների սահմանագծում գտնվող աղբյուրից, ապօրինի գործողությունների մասին տեղյակ պահել հասարակայնությանը, պարետատանը, իրավապահ մարմիններին։

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2. Մինչև կեսօր Կրկժան թաղամասում կրակոցներ չեն լսվել։ Իրադրությանը մոտիկից ծանոթանալու նպատակով զինծառայողների ուղեկցությամբ թաղամաս է այցելել ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդի գործկոմի նախագահ Լեոնարդ Պետրոսյանը։

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3. Առավոտյան ադրբեջանցիներին պատկանող ՈԻԱԶ մակնիշի ավտոմեքենայից, որն անցնում էր Մարտունի քաղաքով, կրակ է բացվել հայազգի քաղաքացիների վոա։ Հայերի կողմից պատասխան կրակ է բացվել։ Փոխհրաձգության հետնանքով զոհվել է 21-ամյա Աբրիկ Արզումանյանը, վիրավորվել է նրա ընկերը։ Դեպքի վայրում հայտնվել է մի զրահամեքենա, որից կրակ է բացվել հայերի վրա։ Զինվորականների արձակած գնդակներից սպանվել է իր բանջարանոցում աշխատող Սայի Տոնյանը, վիրավորվել փողոցով անցնող դպրոցական Արթուր Ավանեսյանը։ Ադրբեջանցիների կողմից զոհերի ու տուժածների մասին տեղեկություններ չկան։

Կեսօրին մոտ ադրբեջանցիներին պատկանող մի ուղղաթիոից գնդակոծվել է Ասկերան ավանի շրջակա տարածքները։ Մոտակայքում գտնվել է հայազգի մի քաղաքացի, ով, բարերախտարար, չի տուժել։

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4. Գիշերը կրկին պայթեցվել է Ստեփանակերտի գլխավոր ջրմուղը, որն անցնում է Շուշվա շրջանի տարածքով։ Ստեփանակերտի բնակչության մեկ երրորդը ՚նորից մնացել է աոանց խմելու ջրի։

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5. Առավոտյան հրթիռակոծվել է Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղը։ Հրդեհվել և ամբողջությամբ ավերվել է մեկ տուն։ Ութ տներ լուրջ վնասվել են։ Զոհեր և տուժածներ չկան։

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6. Աղղամի շրջանի Գյուլափլի գյուղից վաղ առավոտյան հրթիռակոծվել են Մարտունու շրջանի Ավդուռ և Մյուրիշեն գյուղերր։ Ավդուռ գյուղում ամբողջությամբ ավերվել է մեկ, լուրջ վնասվել են երեք տներ։ Զոհեր չկան, վիրավորվել է 21-ամյա Արտեմ Հակոբյանը։

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7. ԼՂՀ խորհրդի գործկոմի որոշմամբ ԽՍՀՄ Սահմանադրության օրը հանրապետության տարածքում հայտարարված է աշխատանքային օր։ Աղդամի շրջանի Ջիննի գյուղի կողմից հրթիռակոծվել է շրջանի Փաոուխ գյուղը։ Վնասվել է մեկ տուն։ Այնուհետև հայերի կողմից աշխույժ գնդակոծության է ենթարկվել ադրբեջանական գյուղը, որտեղից, սակայն, պատասխան կրակ չի բացվել։

Մարտունի քաղաքի և Խոջավեեդի միջև տեղի է ունեցել փոխհրաձգություն։ Վիրավորվել է 41-ամյա Էդիկ Աղաբեկյանը։

Երեկոյան հրթիռակոծվել է Մարտունու շրջանի Ղարադաղլու գյուղը։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8. Ժամը 17։00-ին ադրբեջանաբնակ Խոջավենդից գնդակոծվել են Մարտունու թաղամասերը։ Հայերի կողմից պատասխան կրակ է բացվել, որից հետո ադրբեջանցիները գնդակոծությունը դադարեցրել են։ Փոխհրաձգության ընթացքում վիրավորվել է հայ ազգության մի քաղաքացի։

Երեկոյան ադրբեջանական ուղղաթիռից գնդակոծության են ենթարկվել Մարտունու շրջանի Բերդաշենի պահեստներն ու գինու գործարանը։ Տուժածներ չկան։ Վնասվել են շինությունները և մոտակայքում գտնվող «Ժիգուլի» մակնիշի մեկ ավտոմեքենա։

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9. Վաղ առավոտվանից Ստեփանակերտի Կրկժան թաղամասից ադրբեջանցիները գնդակոծել են մոտակա No 9 հայկական միջնակարգ դպրոցը, թեթև վիրավորվել է աշակերտներից մեկը։

Կեսօրից հետո վերսկսվել է հրաձգությունը Խոջավենդի և Մարտունու միջև։ Գնդակոծության տակ է ընկել ՈՒԱԶ մակնիշի մի ավտոմեքենա, վիրավորվել է Ննգի գյուղի բնակիչ, 29-ամյա Արմո Արզումանյանը։ Հայ ազգության մի այլ քաղաքացի, սպիտակաշենցի Խաչատուր Խաչատրյանը, վիրավորվել է Մարտունու «Կարվին» թաղամասում։

Շուշվա, Ասկերանի շրջանների և Ստեփանակերտ քաղաքի ղեկավարները ստորագրել են պայմանագիր՝ զինադադարի մասին։

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10. Գիշերը Հադրութի շրջանի Սարինշեն գյուղում տեղակայված զինվորական պահակակետը ենթարկվել է գնդակոծման։ Երեք գինծաոայողներ վիրավորվել ու տեղափոխվել են Ստեփանակերտի հիվանդանոց։

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11. Կեսօրից հետո ադրբեջանցիները հարձակվել են Ղայբայիշենի մոտ գտնվող պայթեցված ջրմուղը վերանորոգող հայ բանվորների վրա։ Վիրավորվել է 49-ամյա Մանվել Մարտիրոսյանը և շտապ տեղափոխվել Ստեփանակերտի հիվանդանոց։

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12. Գիշերը Ստեփանակերտի Կրկժան թաղամասում ադրբեջանցիների կողմից վիրավորվել է մեկ զինծաոայող, որին Ստեփանակերտի հիվանդանոցում աոաջին օգնություն ցույց տալուց հետո տեղափոխել են Երևան։

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13. Ժամը 17։00-ին Մարտունու շրջանի Շեխեր գյուղի մոտակայքում ադրբեջանցիների կողմից վիրավորվել է Հադրութի շրջանի Ազոխ գյուղի բնակիչ Կամո Արզումանյանը։ Տուժածը հասցվել է Ստեփանակերտի հիվանդանոց և ստացել անհրաժեշտ բժշկական օգնություն։

Գիշերը պայթեցվել է Տրակետի ջրամբարը, որը խմելու ջրով ապահովում է Ստեփանակերտի բնակչության մի մասը։

Մարտունու շրջանի Սոս գյուղում գիշերը վիրավորվել է 36-ամյա Շահեն Դանիելյանը և տեղափոխվել Ստեփանակերտի հիվանդանոց։

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15. ԼՂՀ խորհրդի գործկոմում գրանցվել է «Ղարաբաղի նորությունների գործակալության» կանոնագիրը։ Գործակալության նպատակն է՝ ապահովել բոլորին, առանց ազգային և այլ քաղաքական խտրականության, հանրապետությանը ճշմարտացիորեն ներկայացնող տեղեկատվություննրով։

Ադրբեջանցիները հարձակվել են Հադրութի շրջանի Տող գյուղի տնտեսության դաշտերում հողագործական աշխատանքներ կատարող հայազգի քաղաքացիների վրա։ Վիրավորվել և Ստեփանակերտի հիվանդանոց են տեղափոխվել տրակտորիստներ Գարիկ Մարգարյանը և Աոստամ Բեջանյանը։

Զինվորականների միջնորդությամբ Ֆիզուլի քաղաքում Ֆիզուլու և Հադրութի շրջանների ղեկավարների միջև կնքվել է համաձայնագիր՝ զինադադարի մասին։ Ըստ պայմանավորվածության, երկու կողմերը պետք է ապահովեն սահմանակից գյուղերի հողագործների կյանքի անվտանգությունը աշնան դաշտային աշխատանքների կատարման ժամանակ։

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16. Ժելեզնովոդսկում ստորագրված կոմյունիկեի համաձայն՝ Ռուսաստանի ե Ղազախստանի դիտորդների հանձնախումբը 15 օր ուշացումով վերջապես հասել են Ստեփանակերտ։ Դիտորդները հանդիպեյ են ԼՂՀ ղեկավար շրջանների, հասարակական կազմակերպությունների ու հոսանքների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել է Արցախում իրադրությունը կայունացնելու հարցը։

Գիշերը Հադրութի շրջանի Տող գյուղում ադրբեջանցիները հրդեհել են երկու տուն։ Այնուհետև ներխուժելով Միսաք Դանիելյանի բնակարանը՝ ավազակները սպանել են նրա ընտանիքի հինգ անդամներին։

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18. Առավոտյան Մարտակերտի շրջանի Չլդրան գյուղի մոտ, անտառում, ադրբեջանցիների կողմից սպանվել է 34-ամյա Մելսիկ Սարգսյանը, իսկ Մռավ Սարգսյանը՝ վիրավորվել է։

Գնդակոծվել է Ղարադաղլու գյուղը, սպանվել է ադրբեջանական ազգության մեկ քաղաքացի։

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19. Մարտակերտի շրջանի Սրխավենդ գյուղի մոտակայքում գնդակոծվել է օմօմականներին պատկանող ՈԻԱԶ մակնիշի մեկ ավտոմեքենա։ Սպանվել է վարորդը, կան վիրավորներ։

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20. Շուշի քաղաքի և Ասկերանի շրջանի Շոշ գյուղի միջև տեղի է ունեցել փոխհրաձգություն։ Զոհեր և տուժածներ չկան։

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22. Ժամը 11։00-ից գնդակոծության է ենթարկվել Շուշվա շրջանի Քարին տակ գյուղը։ Տուժածներ չկան։

Ժամը 12։00-ին գնդակոծվել են Մարտակերտի շրջանի Սրխավենդ, Օրթափայա և Բաշգյունեփայա գյուղերը։ Սպանվել է մեկ ադրբեջանցի, կան վիրավորներ։

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23. Աոավոտյան Ստեփանակերտ-Շուշի ճանապարհի վրա գնդակոծության է ենթարկվել ադրբեջանցիներին պատկանող ՈՒԱԶ մակնիշի մեկ ավտոմեքենա։ Զոհերի և տուժածների մասին տեղեկություններ չկան։

Ժամը 24։00-ին Ստեփանակերտում զինվորների կողմից սպանվել է 31-ամյա Ստեփան Հովսեփյանը, ով խախտել էր պարետային ժամը և իբր չէր կատարել զինվորների պահանջը՝ կանգնեցնել «Մոսկվիչ» մակնիշի իր սեփական մեքենան։

Գիշերը Հադրութի շրջանի Սարինշեն գյուղի մոտ տեղակայված հեռուստահաղորդիչ կայանում բնավորված օմօնականները կրկին անգամ փորձել են գրոհել Սարինշենի զինվորական պահակակետը։ Զինվորականները պատասխան կրակ են բացել, որից հետո օմօնականները նահանջել են։ Զոհերի և տուժածների մասին տեղեկություններ չկան։

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24. Գիշերը մոտ ժամը 3։00-ին Աղդամի շրջանի Փափրավենդ գյուղից ադրբեջանցիները Մարտակերտի շրջանի Գյուլաթաղ գյուղի ուղղությամբ արձակել են «Ալազան» տիպի 16 հրթիո, որի հետևանքով վնասվել են մի քանի բնակելի տներ ու շինություններ։ Բարեբախտաբար՝ տուժածներ չկան։

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27. Շուշվա մոտակայքում պատանդ է վերցվել ադրբեջանական ազգության մի քաղաքացի։

Մոտ ժամը 4։00-ին Խոջավենդից ադրբեջանցիները հրաձգության են սկսել դեպի Մարտունու հայկական թաղամասերը։ Զինվորականների կողմից պատասխան կրակ է բացվել։ Ըստ լուրերի՝ սպանվել են երկու օմօնական, մեկը՝ վիրավորվել է։

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28. Աոավոտյան Մարտակերտ-Ստեփանակերտ ավտոճանապարհի Ցեխ-ձոր տեղամասում ադրրեջանցիների կողմից գնդակոծվել է հայերին պատկանող «ԿաՄԱԶ» մակնիշի մի ավտոմեքենա, ինչի հետևանքով վիրավորվել են երեք հոգի, որոնցից մեկը Գետավանի գյուղական սպառընկերության նախագահ Կոլյա Հարությունյանն էր։

Կեսօրին հետո, մոտ ժամը 17։00-ին Խոջավենդից օդ է բարձրացել ադրբեջանցիներին պատկանող մի ուղղաթիռ և սկսել Մարտունու հայկական թաղամասերի գնդակոծությունը։ Բացվել է պատասխան կրակ։ Փոխհրաձգության ընթացքսւմ զոհվել է Ճարտարի անասնապահական ֆերմայի պահակ Հրանտ Բաբայանը, ոտքից վիրավորվել է շրջխորհրդի գործկոմի պատասխանատու աշխատող Ռուդիկ Գրիգորյանը։ Կարճատև դադարից հետո փոխհրաձգությունը շարունակվել է ամբողջ գիշերվա ընթացքում։

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29. Արտակարգ դրության շրջանի զինվորական պարետ, գեներալ Մաքսինն ավարտեց իր «առաքելությունն» Արցախում։ Նոն պարետ է նշանակվել գեներալ Նիկոլայ Ժինկինը։

Ստեփանակերտի Կրկժան թաղամասից ադրբեջանցիները գնդակոծել են հայաբնակ փողոցները, ինչի հետևանքով գլխից վիրավորվել և հիվանդանոցում մահացել է Սեյրան Աթայանը։

Երեկոյան ադրբեջանցի անասնագողերը հարձակվել են Ասկերանի շրջանի Լուսաձորի անասնապահական ֆերմայի վրա։ Լսելով այդ մասին, կոլտնտեսության նախագահը մի բանի հոգու հետ սկսել են հետապնդել գողերին, որոնց կողմից ավտոմատային կրակահերթեր են բացվել հայերի ուղղությամբ։ Զոհվել է կոլտնտեսության նախագահ Տիգրան Խաչատրյանը։

Գիշերն օմօնականները հարձակվել են Հովսեփավանի (Ասկերանի շրջան) վրա։ Բացվել է պատասխան կրակ։ Փոխհրաձգության ընթացքում զոհվել է 21-ամյա Արթուր Սարգսյանը։ Օմօնականները նահանջել են։

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30. Խոջավենդում բնավորված ադրբեջանցի գրոհայինները վաղ առավոտվանից սկսել են Մարտունու հայաբնակ թաղամասերի գնդակոծումը։ Զինվորականների կողմից պատասխան կրակ է բացվել։ Վիրավորվել է զինծառայող Միշա Նաբազինը։ Այնուհետև փոխհրաձգությունը վերածվել է իսկական ռազմական գործողության։ Ըստ տեղեկությունների՝ սպանվել են վեց օմօնականներ։

Գիշերը ադրբեջանաբնակ Ղարադաղլու (Մարտունու շրջան) գյուղը ենթարկվել է գնդակոծության։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31. Մոտ ժամը 3։00-ին ադրբեջանցիները հրթիռակոծել են Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղը։ Վնասվել են 6 բնակելի տներ։ Տուժածներ չկան։

Կազմակերպված գործողությունների շնորհիվ հայ ազատամարտիկներին հաջողվել է ազատագրվել է Տող գյուղի թուրքաբնակ թաղամասը։

ՆՈՅԵՄԲԵՐԻ 6. Ժամը 2։00-ին Մարտունի քաղաքում տեղակայված ԽՍՀՄ ՆԳՆ զորքերի ստորաբաժանման և Խոջավենդ գյուղում տեղակայված օմօնականների միջև մեկժամյա տևողությամբ ինտենսիվ հրաձգություն է տեղի ունեցել, ինչի արդյունքում՝ ծոծրակից սպացած հրազենային վերքից մահացել է Մարտունի քաղաքի բնակիչ Արմեն Մանասյանը։ Հրաձգության մասնակից կողմերի վնասների մասին տեղեկություն չի հրապարակվել։

Ժամը 3։40-ին Խոջավենդից Մարտունու գնդակոծումը վերսկսվել է՝ ուղեկցվելով «Ալազան» տիպի 50 հրթիռների արձակումով։

Մի քանի զինված անհայտ անձինք հարձակվել են Ասկերանի շրջանի Քարաշեն գյուղի հասարակական հոտի հովիվ Դ.Ա. Աբրահամյանի վրա, գազանաբար ծեծել նրան ու քշել 18 խոշոր եղջերավոր տնասուն։

ՆՈՅԵՄԲԵՐԻ 7. Ադրբեջանական ազգության ավտոմատավորների մի քանի խմբեր Ֆիզուլու շրջանի Արիշ և Չմեն գյուղերի կողմից ժամը 15։00-ին հարձակվել են Հադրութի շրջանի Բլութան, Աղբուլաղ և Խրմանջուկ գյուղերի վրա և մի քանի ժամ անընդհատ ավտոմատներով ու նռնականետերով գնդակոծության ենթարկել։ Խրմանջուկում, նախնական տվյալների համաձայն, հրի է մատնվել 10 տուն։ Բլութանում հրազենից վիրավորվել է 2 մարդ։

Նույն օրը, ժամը մոտ 11։10-ին Մարտունու շրջանի Ղարադաղլու գյուղի կողմից, մի քանի զինված ադրբեջանցիներ, հիմնականում միլիցիայի համազգեստով, հարձակվել են նույն շրջանի Մուշկապատ և Հաղորտի գյուղերի վրա։ Երկարատև ինտենսիվ հրաձգության հետևանքով Մուշկապատ գյուղի բնակիչ Արսեն Մուսայելյանը վիրավորվել է երկու ոտքից և տեղափոխվել Ճարտարի գյուղական հիվանդանոց։

ՆՈՅԵՄԲԵՐԻ 8։ Անհայտ անձինք ժամը 10։15-ին ԼՂՀ դատախազության շենքի մոտից գողացել են «ՈՒԱԶ-469» մակնիշի 57-61 ԱԳՏ համարանիշով ավտոմեքենան, որը պատկանում էր Շուշվա ՄՏԿ-ին։

Ստեփանակերտ-Մարտակերտ ավտոճանապարհին, Մարտակերտի շրջանի Արխավենդ ադրբեջանական գյուղի մոտ, ժամը 16։00-ին մի խումբ անհայտ անձինք հարձակվել են «ՈԻԱԶ» և «ԿաՄԱԶ» մակնիշի ավտոմեքենաների վրա, ինչի հետևանքով զոհվել է 2, վիրավորվել՝ 4 մարդ։ Հարձակվողները, որպես պատանդ, Սրխավենդ գյուղի կողմն են տարել Գյուլյա Սուլթանի Գրիգորյանին՝ իր երկու զավակների ւհետ։

Ժամը 11։00-ին Շուշվա շրջանի Ղայբալի ադրբեջանական գյուղի մոտ պայթեցվել է ջրապատնեշը, ինչի հետևանքով Ստեփանակերտ քաղաքի բնակչության 30 տոկոսը մնացել է աոանց խմելու ջրի։

ՆՈՅԵՄԲԵՐԻ 9. Ֆիզուլու շրջանից մի խումբ անհայտ անձանց կողմից գնդակոծվել է Հադրութի շրջանի Ադբուլաղ հայկական գյուղը։ Հրազենային վերք է ստացել և հոսպիտալացվել նշված գյուղի բնակիչ Արկադի Աղասյանը։

Ժամը 9։00-ից մինչև ժամը 13։00-ն Շուշվա շրջանի ադրբեջանական Ղուշչիլար գյուղի կողմից ավտոմատ զենքից գնդակոծվել է Ասկերանի շրջանի Շոշ գյուղին պատկանող «Փրմըքե» տեղամասի անասնաբուծական համալիրը։ Արդյունքում՝ աջ ոտքից հրազենային վերք է ստացել Շոշ գյուղի բնակիչ Միքայել Երամիշյանը։

ՆՈՅԵՄԲԵՐԻ 10. Զինվորական համազգեստով երկու անհայտ անձինք, Ասկերանի շրջանի Խնածախ հայկական գյուղից ոչ հեռու, կանգնեցրել են Բ. Ղազարյանին պատկանող սպիտակ գույնի «Նիվա» մակնիշի Ժ 45-64 ԱԳ համարանիշով ավտոմեքենան, գազանաբար ծեծել վարորդին ու մեքենան քշել անհայտ ուղղությամբ։

Ժամը 16։45-ին Մարտունու շրջանի Խոջավենդ ադրբեջանական գյուղի կողմից լուսածիր գնդակներով գնդակոծվել է նույն շրջանի Ճարտարի Կամոյի անվան կոլտնտեսության ֆերման։ Հրի է մատնվել խոտի դեզը։ Մարտունի քաղաքի հակահրդեհային ծառայության ուժերով ժամը 17։30-ին հաջողվել է մարել հրդեհը։ Տուծածներ չկան։

ՆՈՅԵՄԲԵՐԻ 11. Ժամը 23։30-ից սկսած Շուշի քաղաքից ինտենսիվ գնդակոծության տակ է առնվել Քարին տակ գյուղը։ Տուժածներ չկան։

ՆՈՅԵՄԲԵՐԻ 12. 0։30-ից ուժեղ հրաձգություն է սկսվել Ասկերանի շրջանի հայկական Դաղդաղան և Շուշվա շրջանի ադրբեջանական Մալիբեկլու, ինչպես նաև՝ Շուշվա շրջանի հայկական Քարին տակ ու ադրբեջանական Նաբիլար գյուղերի միջև։ Տուժածներ չկան։

Ժամը 2։05-ից Մարտունու շրջանի ադրբեջանական Ամիրանլար գյուղից, ուր բուն են դրել Ադրբեջանի միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի ավարառուները, Մարտունի քաղաքի վրա բաց է թողնվել «Ալազան» տիպի 12 հրթիռ։ Կան ավերածություններ։ Շրջանի պարետատան կողմից ձեոնարկված միջոցների շնորհիվ հրթիռակոծաթյունը դադարել է, սակայն մինչև ժամը 4։30-ը շարունակվել է երկուստեք հրաձգությունը օմօնականների ու զինվորականների միջև։

Նույն օրը, ժամը 13։30-ին, Թարթառի (Միր-Բաշիր) շրջանի Սախլաբադ ու Ասիրփարա ադրբեջանական գյուղերից անհայտ անձանց գնդակոծության հետևանքով որովայնի շրջանում հրազենային վերք է ստացել ու վախճանվել դաշտում աշխատող, Մարտակերտի շրջանի Լենինավանի Լենինի անվան սովխոզի տրակտորիստ Էվալդիկ Հակոբյանը։

Ժամը 16։20-ին Աղդամի կողմից Ասկերան ավանի վրա արձակվել է «Ալազան» տիպի 4 հրթիռ։ Մարդկային զոհեր չկան։ Ուղիղ նշանառությունից վնասվել է «Միջկոլտնտշինի» շենքի տանիքը։

Ժամը 17։00-ին հանրապետական հիվանդանոց է բերվել Ասկերանի շրջանի Դաշբուլաղ (Աստղաշեն) - Խնձրիստան ճանապարհահատվածի խաչմերուկում հրազենից վիրավորված, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Արտավարդ Օհանջանյանը։ Հանգամանքները չեն պարզվել։

ՆՈՅԵՄԲԵՐԻ 15. Ազատագրվել են Հադրութի շրջանի Սարիշեն և Ծամձոր գյուղերը։ Սկսած ժամը 6։00-ից, Հադրութի շրջանի հեռուստահեռարձակման կայանից, ուր տեղաբաշխված է ադրբեջանական օմօնականների ջոկատը, ինտենսիվ գնդակոծության են ենթարկվել շրջակա հայկական բնակավայրերը։ Միաժամանակ Ջաբրայիլի շրջանից հրետակոծության է ենթարկվել Հադրութի շրջանի Ծամձոր գյուղը։ Փոխհրաձգության հետևանքով զոհվել են 2 հայ և մեկ ադրբեջանցի։ Վիրակորվել են 8 և անհայտ կորել՝ 4 ադրբեջանցիներ։ Պատանդ վերցված Իմիշլի շրջանի 12 ՆԳ աշխատակիցները ետ են վերադարձվել։

Աղդամի կողմից Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի հրետակոծության հետևանքով հրազենային և բեկորային վերքեր են ստացել հիշյալ գյուղի 17 բնակիչներ։ Տեղում զոհվել է Ռոզա Հարությունյանը։

Մոտավորապես ժամը 11։00-ին Մարտունու շրջանի Խոջավենդ ադրբեջանական գյուղից անհայտ անձինք ներխուժել են Մարտունի քաղաքի արվարձաններից մեկը և հրդեհել քաղաքացիներ Ռազմիկ Աղաբեկյանին ու Նադեժդա Նասիբյանին պատկանող տները։ Հրդեհը նշանակալից վնաս է հասցրել։ Մարդկային զոհեր չկան։

ՆՈՅԵՄԲԵՐԻ 16. Ժամը 8։30-ին Մարտունու շրջանի Կարվին ավանի և Խոջավենդ ադրբեջանական գյուղի միջև տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է խոջավենդցի 1 և վիրավորվել 8 մարդ։

Ժամր 17։40-ին անհայտ անձինք հրդեհել են Մարտունի քաղաքի ծայրամասին գտնվող, Խոջավենդ գյուղին սահմանակից, քաղաքացի Արտաշ Խաչատրյանի տունը։

ՆՈՅԵՄԲԵՐԻ 17. Մարտունու շրջանի Խոջավենդ գյուղից ժամը 2։30-ից, ավտոմատ զենքերից, ինտենսիվ կերպով գնդակոծվել է Մարտունի քաղաքը։ Միաժամանակ՝ ադրբեջանական Ամիրանյար գյուղից քաղաքի վրա արձակվել է «Ալազան» տիտի 20 հրթիռ, որոնցից 2-ը, անցնելով քաղաքի վրալով, պայթել են ադրբեջանական Խոջավենդ գյուղում։ Կան ավերածություններ։ Իսկ ժամը 11։30-ին Խոջավենդի կողմից վերսկսված գնդակոծության հետևանքով վիրավորվել ու հոսպիտալացվել է Մարտունի քաղաքի բնակչուհի Արևիկ Մանասյանը։

ՆՈՅԵՄԲԵՐԻ 18. Ստացված տեղեկատվության համաձայն, Մարտունու շրջանի Խոջավենդ ադրբեջանաբնակ գյուղ է ժամանել 12 մեքենաներից բաղկացած մի ավտոշարասյուն։ Ընդ որում, դրանցից 4-ի վրա հրթիռանետ կայանքներ են տեղադրված։

Ժամը 1։30-ից. մինչև ժամը 5։00-ն ինտենսիվ փոխհրաձգություն է տեղի ունեցել Մարտունի քաղաքի և նույն շրջանի ադրբեջանական Խոջավենդ գյուղի միջև։ Տուժածներ չկան։

Ժամը 3։00-ից՝ ավտոմատներով զինված, 7 հոգուց բաղկացած, դիմակավոր սպառազեն մի խումբ ներխուժել է Մարտակերտի ՆԳ շրջանային բաժանմունք և, կապկպելով հերթապահներ՝ միլիցիայի լեյտենանտ Մ. Սահիլանին, սերժանտ Վ. Միրզոյանին, կրտսեր սերժանտ Ռ. Մուրադյանին, խլել է նրանց «Մակարով» տիպի տաբելային ատրճանակները՝ հինգ պահունակներով, ջարդել զինանոցի դուռը, հափշտակել որսորդակակ հրացանների մի մասն ու անհետացել։

ՆՈՅԵՄԲԵՐԻ 19. Ժամը 1։15-ից լուսածիր գնդակներով չընդհատվող փոխհրաձգություն է սկսվել Մարտունու շրջանի Խոջավենդ գյուղի և Մարտունի քաղաքի միջև, ինչի հետևանքով զոհվել են երկու խոջավենդցիներ, հրդեհվել 2 բնակարան և միջնակարգ դպրոցի շենքը։

Վերջնականապես վնասազերծվել է ադրբեջական ռազմական հենակետի վերածված Խոջավենդ գյուղը (Մարտունու շրջան)։

Մոտավորապես ժամը 10։00-ին միլիցիայի համազգեստով անհայտ անձինք Հադրութ-Դուդուկչի ճանապարհահատվածում ավտոմատ զենքից գնդակոծել են «Բելառուս» մակնիշի տրակտորը, ինչի հետևանքով տեղում զոհվել են Դուդուկչի գյուղի բնակիչներ Լալա Ավանեսյանն ու Սամսոն Սարգսյանը, իսկ ծանր վիրավոր Վլադիկ Պողոսյանը տեղափոխվել է Հադրութի շրջանային հիվանդանոց։

ՆՈՅԵՄԲԵՐԻ 21. Մոտավորապես ժամը 10։00-ին, ավտոմատներով զինված մի խումբ անհայտ անձինք Ասկերանի շրջանի Մեհտիշեն հայկական գյուղից ոչ հեռու կանգնեցրել են Ստեփանակերտի շինանյութերի կոմբինատին պատկանող «ԿՐԱԶ-266» մակնիշի 53-64 ԱԳՏ պետհամարանիշով ավտոմեքենան, գազանանաբար ծեծել՛ ավտովարորդ Վագիֆ Մարտիրոսյանին, ինչպես նաև ուղևորներին՝ Խանաբադ գյուղի բնակիչներ Գարեգին Հայրապետյանին ու Կիմ Մելքումյանին և թալանել Խանաբադի գյուղական խանութի համար նախատեսված բեռները։

Մոտավորապես ժամր 23։30-ին Ասկերանի շրջանի Աղբուլաղ գյուղը հրետակոծվել է ադրբեջանական Գյուլափլի գյուղի կողմից։ Արձակվել է «Ալազան» տիպի 10 հրթիո։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Ժամր 8։00-ին անհայտ անձինք, որպես պատանդներ, գերեվարել ու Աղդամ են տարել Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղի «Դալխան» տեղամասի կոլտնտեսային այգում աշխատող Գրիգոր Գրիգորյանին և Ռուբեն Գևորգյանին։

ՆՈՅԵՄԲԵՐԻ 22. Ժամը 4։00-ից մինչև 6։00-ն Ստեփանակերտի շրջակայքի ադրբեջանական բնակավայրերից ինտենսիվ կերպով հրթիռահրետակոծվել է Ստեփանակերտ քաղաքը։ Կան նշանակալի ավերածություններ։ Իրենց բնակարաններում ծանր վիրավորվել են քաղաքացիներ Ալյոշա Հակոբյանն ու Բորիկ Գրիգորյանը։ Քաղաքի վրա արձակվել է 20 արկ ու հրթիո։

Մոտավորապես նույն ժամերին հրթիռա-հրետակոծվել է նաև Շուշվա շրջանի Քարին տակ գյուղը։ Կան ավերածություններ։ Խորեն Բալասանյանի բնակարանն ամբողջությամբ հրի է մատնվել։ Զոհեր չկան։

Ժամը 3։30-ին Աղդամի կողմից միաժամանակ հրետակոծվել են Ասկերանի շրջանի Խրամորթ և Խնաբադ գյուղերն ու Ասկերան ավանը, ինչի հետևանքով զոհվել է Ասկերանի բնակիչ Վանյա Սարգսյանը։ Ավերվել է նույն ավանի բնակիչ Սամվել Ավագյանի տունը:

ՆՈՅԵՄԲԵՐԻ 23. Ժամը 8։00-ին, Ասկերանի շրջանի Քռասնի գյուղի մոտ, իր բանջարանոցում գտնվել է Ստեփանակերտի բնակիչ Հովհաննես Բախշիյանի դիակը։ Սպանության հանգամանքները չեն պարզվել։

Ժամը 23։00-ից մինչև 1։30-ը Շուշի քաղաքի կողմից հրթիռա-հրետակոծվել է Ասկերանի շրջանի Շոշ գյուղը։ Արձակվել է «Ալազան» տիպի 20 հրթիռ և ավելի քան 80 հրետանային արկ։ Մասնակի ավերածություններ են ստացել 5 տներ։ Հիմնովին ավերվել է Վազգեն Հովհաննիսյանի բնակարանը։ Ընդ որում, բեկորային վերք է ստացել նրա դուստրը՝ Նելան։ Ժամը 14։00-ին, ադրբեջանական ազգության անհայտ անձինք հերթական անգամ պայթեցրել են Ղայբալի-Ստեփանակերտ ջրատարը՝ քաղաքի մոտ 60 տոկոսը մնացել է առանց խմելու ջրի։

Ժամը 23։00-ից 3։40-ը Շուշիի կողմից հրթիռակոծվել է Ատեփանակերտ քաղաքը։ Կան բնակելի և վարչական շենքերի զգալի ավերածություններ։ Ռուբենի փողոցի թիվ 6 տանն ընկած հրթիռի բեկորներից վիրավորվել է հիշյալ տան բնակիչ Սիմոն Պետրոսյանը։ Զոհեր չկան։

Ժամը 22։30-ին, Մարտունու շրջանի ադրբեջանական Ամիրանլար գյուղում տեղակայված օմօնի և զինվորական շրջիկ պարեկի միջև տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով աջ ազդրից վիրավորվել է լեյտենանտ Պյոտր Գոլշանովը։

Շուշի քաղաքի կողմից, սկսած ժամը 20։00-ից մինչև 20։30-ը, ավտոմատ զենքից գնդակոծության է ենթարկվել Շուշվա շրջանի Քարին տակ գյուղը։ Զոհեր ու սւվերածությո.ններ չկան։

ՆՈՅԵՄԲԵՐԻ 24. Ժամը 20։25-ից մինչև 6։00-ն Ստեփանակերտը տարբեր տեսակի զինատեսակներից հրետակոծության է ենթարկվել Շուշիի կողմից։ Կան ավերածություններ։ Հրազենից կրծքավանդակի շրջանում վերք է ստացել քաղաքի Հին Արմենավան թաղամասի բնակիչ Արթուր Հակոբջանյանը։

Հադրութի շրջանի Բլութան գյուղում տեղակայված ՆԳ զորքերի ստորաբաժանման և ադրբեջանական օմօնականների միջև ժամը 22։00-ից մինչև 23։00-ն ինտենսիվ փոխհրաձգաթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով վիրավորվել է ՆԳ զորքերի մի մարտիկ։ Օմօնականների կողմից կորուստների մասին տեղեկություններ չկան։

Ժամը 19։30-ին Ասկերանի շրջանի ադրբեջանաբնակ Խոջալու գյուղի կողմից մի զրահամեքենա է մոտեցել Հասանաբադ (հայկական) գյուղի խաչմերուկին և կրակ բացել հիշյալ բնակավայրի ու գյուղատնտեսական նշանակության կառույցիների վրա։ Զրահամեքենան հեռացել է միայն շրջիկ պարեկախմբի մոտենալուց հետո։ Տուժածներ չկան։

Ժամը 12։00-ին մի խումբ անհայտ անձինք Մարտունու շրջանի ադրբեջանաբնակ Ղարադաղլու գյուղի կողմից զինված հարձակում են գործել նույն շրջանի Կաղարծի գյուղի Պարույր Սևակի անվան կոլտնտեսության անասնապահ Նելսոն Հարությունյանի վրա, սպանել նրան ու Ղարադաղլուի կողմը քշել 25 խոշոր եղջերավոր անասուն։

ՆՈՅԵՄԲԵՐԻ 28. Ազատագրվել է Հադրութի շրջանի Բանազուր (Պնաձոր) գյուղը։

15-20 մեքենաներից բաղկացած ավտոշարասյունը, որը Շուշիից Աղդամ էր շարժվում, անհայտ անձանց կողմից գնդակոծվելով, Ստեփանակերտ չհասած, ստիպված ետ է վերադարձել։ Զոհեր չկան։

Ժամը 17։00-ին Խոջալու ադրբեջանաբնակ գյուղի մոտ անհայտ անձինք ավտոմատ զենքից կրակ են բացել ԼՂՀ կապի միավորմանը պատկանող «ՈԻԱԶ-469» մակնիշի 68-42 ԱԳՖ համարանիշով ավտոմեքենայի վրա։ Գնդակային վերքեր են ստացել ավտովարորդ Սերգեյ Հովսեփյանն ու ուղևոր Մարատ Հակոբջանյանը։

ՆՈՅԵՄԲԵՐԻ 29. Առավոտյան ժամը 8։00-ին պարզվել է, որ գիշերը անհայտ անձինք ջարդել են Ասկերանի շրջանի Շոշ գյուղի Էնգելսի անվան կոլտնտեսության ֆերմայի դուռն ու քշել կոլտնտեսությանը պատկանող 70 խոշոր եղջերավոր անասուն։

Սկսած ժամը 13։50-ից զանգվածային հրետակոծության ու հարձակման են ենթարկվել ԼՂՀ տարբեր բնակավայրեր։

Մոտ 100 օմօմականներ Շուշվա շրջանի Ղուշչիլար գյուղի կողմից ընդհուպ մոտենալով Ասկերանի շրջանի Հարավ գյուղին՝ ինտենսիվ կերպով գնդակոծել են այն։ Վիրավորվել է նույն գյուղի մեկ բնակիչ։

Ժամը 17։00-ին Աղդամի կողմից հրետակոծության է ենթարկվել Ասկերան ավանը։ Միաժամանակ դեպի Ասկերան են շարժվել ադրբեջանական ազգության զինված մի քանի մեծ խմբեր։ Միայն ժամը 19։00-ին ՆԳ զորքերի ստորաբաժանումների օգնությամբ, հնարավոր է եղել կասեցնել այդ հարձակումները։

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1. Ժամը 21։00-ից մինչև 4։00-ն Ստեփանակերտի հայկական թաղամասերը գնդակոծության են ենթարկվել Կրկժան ավանի կողմից։ Մահացու վերքից հանրապետական հիվանդանոցում մահացել է Կրկժան ավանի բնակիչ Վանյա Խաչատրյանը։ Նռնակների օգտագործումից ավերվել ու հրի է մատնվել ադրբեջանցիներին պատկանող 6 տուն ու դպրոցը։

Ստեփանակերտի օդանավակայանի մոտերքից «Ալազան» տիպի 8 հրթիռ է արձակվել Ստեփանակերտի վրա։ Ուղիղ նշանաոռթյունից մասնակիորեն տուժել է երաժշտական դպրոցի շենքը։ Զոհեր չկան։

Սկսած ժամը 12։00-ից մինչև 3։00-ն Շուշի քաղաքի կողմից ավտոմատ զենքից և «Ալազան» տիպի հրթիռներով գնդակոծվել է Քարին տակ գյուղը։ Հրթիռներից վնասվել է 6 բնակելի շենք և գյուղական եկեղեցու տանիքը։ Մարդկային զոհեր չկան։

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9. Գրավվել է Վերին Դիվանլար գյուղը (Ֆիզուլու շրջան)։

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության համաժողովրդական հանրաքվեն, թեև հրթիռահրետակոծությունների ներքո, այնուամենայնիվ, կայացել է։ Արցախում ընտրելու իրավունք ունեցող 132 328 արցախցիներից 108 736-ը մասնակցել է քվեարկությանը և նրանցից 108 615-ը (քվեարկողների 99,89 %-ը) «այո» է ասել քվեաթերթիկի՝ «Համաձա՞յն եք Դուք, որպեսզի հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լինի անկախ պետություն, ինքնուրույն որոշելով համագործակցության ձևը ուրիշ պետությունների և ընկերակցությունների հետ» հարցին։ Արցախի տարածքում բնակվող ադրբեջանցիները հրաժարվել են մասնակցել հանրաքվեին, թեև ժամանակին ծանուցվել ու բոլոր բնակավայրերը քվեաթերթիկներ են ուղարկվել։ Ի դեպ, քվեաթերթիկի բովանդակությունը ձևակերպված էր երեք՝ հայերեն, ռուսերեն և ադրբեջաներեն լեզուներով։ Օրվա ընթացքում Ստեփանակերտում և հայաբնակ այլ վայրերում գնդակոծության հետևանքով զոհվել են 10, վիրավորվել 11 խաղաղ հայ բնակիչ:

Ժամը 22։30-ին, Ասկերանի շրջանի Հարավ գյուղից Դահրազ մեկնելիս գնդակոծվել է «ՈԻԱԶ-452» մակնիշի 10-05 ԱԳՑ համարանիշի մի ավտոմեքենա։ Արդյունքում՝ զոհվել են Հարավ գյուղի բնակիչ Սամվել Առաքելյանը և Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Նելսոն Ստեփանյանը, վիրավորվել՝ ստեփանակերտցիներ Արթուր Դադայանն ու Սեյրան Բաղդասարյանը։

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11. Սկսած ժամը 6։00-ից մինչև հաջորդ արավոտյան 8։00-ն՝ Ստեփանակերտ քաղաքը և Հայկավան թաղամասը, որոշակի ընդմիջումներով, հրթիռահրետակոծվել են Շուշիի և Մալիբեկլուի կողմից։ Քաղաքի վրա արձակվել է «Ալազան» տիպի 167 հրթիռ և Տ-12 տիպի 68 արկ։ Վերքերից հանրապետական հիվանդանոցում մահացել է Հայկավանի բնակիչ Ալբերտ Ծատրյանը։ Մասնակի ավերածություններ են ստացել 21 բնակելի տներ ու բնակարաններ, 3-ում հրդեհ է բռնկվել։

Սկսած ժամը 6։00-ից՝ Խոջալու գյուղի կողմից հրթիռակոծվել է Նորագյուղ գյուղը։ Արձակվել է 30 հրթիռ։ Ավերվել է 4 տուն, բեկորային վիրավորում է ստացել Կարինե Պետրոսյանը։ Ժամը 18։00-ին Հադրութի շրջանի Տող գյուղի 4-րդ գինեգործարանի մոտակայքում ավտոմատ զենքից գնդակոծվել է բեռնատար մի ավտոմեքենա։ Արդյունքում՝ զոհվել է ավտոմեքենայի վարորդ Էդիկ Բաղդասարյանը։ Վիրավորվել է 2 մարդ, որոնցից մեկը՝ ներքին գործերի ծառայող։

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14. Սկսած Ժամը 9։45-ից՝ Կրկժան թաղամասի ադրբեջանական մասից ինտենսիվորեն գնդակոծվել է Ստեփանակերտ քաղաքը։ Տարբեր ժամանակահատվածներում հրազենային վերքից հանրապետական հիվանդանոց են տեղափոխվել Բորիկ Պետրոսյանը, Կարեն Բաղդասարյանը, Հրանտ Դավթյանը և էլմիրա Ավանեսյանը։

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15. ժամը 2։45-ին Ստեփանակերտը հրետակոծվել է Շուշի քաղաքի և Կրկժան թաղամասի կողմից։ Արձակվել է Տ-12 տիպի 10 արկ։ Զոհեր ու ավերածություններ չկան։

Աղդամի կողմից Ասկերան ավանն ու նույն շրջանի Խրամորթ, Խանաբադ և Նախիջևանիկ գյուղերը ինտենսիվ հրետակոծության են ենթարկվել «Ալազան» տիպի հրթիռներով և Տ-12 տիպի արկերով։ Արձակվել է ավելի քան 80 հրթիռ ու արկ։ Նախնական տվյալների համաձայն՝ Ասկերան ավանում հրի է մատնվել 1 տուն։

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16. Վնասազերծվել է Ջամիլու գյուղը (Ասկերանի շրջան)։

Ժամը 14։00-ին Շուշիի շրջանի Ղուշչիլար գյուղի կողմից մի մեծ խումբ զինված մարդիկ հարձակվել են Ասկերանի շրջանի Հասանաբադ գյուղի և նույն շրջանի Շոշ գյուղի «Փրմըքե» տեղամասի անասնաբուծական համալիրի վրա։ Տեղական բնակչության ե արտակարգ դրության պարետատան ուժերով հարձակումը կասեցվել է։ Ավելի քան 8 ժամ տևած մարտում տարբեր բարդության վերքեր են ստացել Ռոզա Բաբայանր, Գրիգոր Գրիգորյանը, Կարեն, Աբգար Ավետիսյանները, կապավոր Ալեքսանդր Լեոնովը, շարքային Սերգեյ Չերնիշովը, Կարեն Կոստանդյանը, ով ստացած վերքերից մահացել է տեղում։

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17. Ամբողջ օրվա ընթացքում Կրկժան թաղամասի կողմից գնդակոծվել է Ստեփանակերտ քաղաքը։ Հրազենային վերքից հանրապետական հիվանդանոց է տեղափոխվել քաղաքի ընակիչ Արմեն Վարդանյանը։

Տարբեր հաճախականությամբ, համարյա ամրողջ օրը, Աղղամի շրջանի Ավդալ և Գյուլափլու գյուղերի կողմից հրետակոծվել են Մարտունու շրջանի Ավդուռ և Մյուրիշեն գյուղերը։ Արձակվել է Տ-12 տիպի 35 արկ։ Նախնական տվյալների նամաձայն՝ զոհեր ու ավերածություններ չկան։

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18. Սկսած ժամը 1։00-ից՝ Շուշի քաղաքի, Մալիբեկլու գյուղի և Կրկժան թաղամասի կողմից ինտենսիվորեն հրետակոծվնլ է Ստեփանակերտ քաղաքը։ Արձակվել է «Ալազան» տիպի ավելի քան 35 հրթիռ և Տ-12 տիպի 28 արկ։ Բեկորային վերք է ստացել ու հոսպիտալացվել քաղաքի բնակիչ Գրիգորի Առաքելյանը։ Լուրջ վնասվածք է ստացել Հայկավան-Շուշի գազատարը։

Ժամը 17։30-ին Հասանաբադ գյուղի տարածքից հանրապետական հիվանդանոց են բերվել երկու ոտքերից հրազենային վերք ստացած Վլադիմիր Աթասյանը և Վաչիկ Հարությունյանի ու Վազգենի (տվյալները չեն ճշգրտվել) դիակները։ Վիրավորի խոսքերից պարզ է դարձել, որ դեպքը տեղի է ունեցել ամսի 16-ին Հասանաբադի վրա կատարված հարձակման ժամանակ։

Ժամը 15։30-ից Աղդամի կողմից ինտենսիվորեն հրետակոծվել է Ասկերան ավանը։ Արձակվել է Տ-12 տիպի ավելի քան 25 արկ։ Կան ավերածություններ։

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19. Սկսած ժամը 14։30-ից մինչև 17։10-ը Ստեփանակերտ քաղաքը հրթիռակոծության է ենթարկվել Շուշիի կողմից։ Արձակվել է «Ալազան» տիպի ավելի քան 36 հրթիո։ Տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել 20 շենքեր։ Բեկորային և հրազենային վերքերից հիվանդանոց են տեղափոխվել քաղաքի բնակիչներ Կարինե Գասպարյանր, Կարինե Կարապետյանը, Կամո Բալայանը, Ալեքսանդր Հարությունյանը, Վալերի Սիմոնյանը և Վլադիկ Ասրյանը։

15 մարդուց բաղկացած մի խումբ, զինված ավտոմատ զենքով, ավազակային հարձակում է գործել Մարտակերտի շրջանի Ղազանչի գյուղի Մյասնիկյանի անվան կոլտնտեսության անասնապահական ֆերմայի վրա, որը հսկվում էր ՆԳ զորքերի 3 մարտիկների կողմից։ Սրխավենդ ադրբեջանաբնակ գյուղի կողմն են տարվել 52 գլուխ խոշոր եղջերավոր անասուններ, որպես պատանդ՝ 3 զինվորականներ։ Հետագայում պատանդները վերադարձվել են, իսկ անասունները՝ ոչ։

Ժամը 7։15-ից Շուշիի կողմից ինտենսիվորեն հրետա-գնդակոծվել է Քարին տակ գյուղը։ Հրդեհվել է 5 տուն, հրազենային վերքեր են ստացել Աշոտ Վարդանյանը, Կառլեն Խաչատրյանը և Վլադիկ Ասրյանը։

Ժամը 10։00-ին Հադրութ ավանի և Դուդուկչի գյուղի ճանապարհահատվածում ադրբեջանական գրոհայինների կողմից գնդակոծվել է «Բելոռուս» տրակտորը։ Արդյունքում՝ զոհվել են Լալա Ավանեսյանը և Սամսոն Սարգսյանը, վիրավորվել՝ Վլադիկ Պողոսյանը։ Բոլորն էլ՝ Դուդուկչի գյուղի բնակիչներ են։

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22. Մոտավորապես ժամը 19։00-ին Շոշ գյուղին պատկանող «Պըլը-Պուղի» տեղամասի դիտակետը ինտենսիվորեն գնդակոծվել է Շուշիի կողմից, ինչի հետևանքով հրազենային վերքեր են ստացել Վրեժ Աբելյանը և Արթուր Մարգարյանը՝ երկուսն էլ՝ Շոշ գյուղի բնակիչներ։

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23. Վնասազերծվել է ռազմական հենակետի վերածված Լեսնոյե գյուղը (Ասկերանի շրջան)։

Հրազենային վերքերից հանրապետական հիվանդանոց են տեղափոխվել Հովհաննես Ալեքսանյանը և Արտուր Պապիկյանը։ Ստացած վերքերից ճանապարհին մահացել է Բադարա գյուղի բնակիչ Վալերի Ավանեսյանը։ Հանգամանքները պարզվում են։

20-30 մարդուց բաղկացած անհայտ անձանց մի խումբ, զինված ավտոմատ զենքով, հարձակվել է Ասկերանի շրջանի Փրջամալ գյուղի Մաշտոցի անվան կոլտնտեսության անասնապահական ֆերմայի վրա ու քշել 111 գլուխ խոշոր եղջերավոր անասուն։ Հետքերը տանում են Աղդամի շրջանի Մուղանլու գյուղի կողմը։

Մոտավորապես ժամը 11։00-ին, ադրբեջանական ազգության մոտ 150 հոգուց բաղկացած զինված մի խումբ Ջաբրայիլի շրջանի Մազրա գյուղից ավտոմեքենաներով ներխուժել է Հադրութի շրջանի Քարագլուխ գյուղ և հրդեհել ամբողջ գյուղը։ Տեղում 16 պահակություն անողներից 6-ն անհայտ կորել են, որոնցից 3-ը՝ Հադրութի շրջմիլիցիայի աշխատակիցներ՝ միլիցիայի կապիտան Վլադիկ Սահակյանը, լեյտենանտ Էրիկ Պողոսյանը և սերժանտ Հակոբ Պողոսյանը։

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24. Մարտունու շրջանի Ավդուռ գյուղի դեոահառների կողմից գտնվել է անհայտ տիպի պայթեցնող հարմարանք, որը պայթել է մեխանիկական ազդեցությունից։ Զոհվել են Նելսոն ու Մերուժան Գրիգորյան եղբայրները, Մխիթար Պողոսյանը, Սամվել Գրիգորյանր և Արմեն Ավանեսյանը, իսկ Սասուն Պողոսյանը վիրավոր վիճակում հագցվել է Նորշենի տեղամասային հիվանդանոց։

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25. Ժամը 21։40-ից Ստեփանակերտ քաղաքը հրետակոծվել է Շուշիի կողմից։ Արձակվել է «Ալազան» տիպի 12 հրթիռ։ Զոհեր ու ավերածություններ չկան։

Ժամը 6։00-ին Շուշիի կողմից ինտենսիվորեն գնդակոծվել է Քարին տակ գյուղը։ Հրազենային վերք է ստացել նույն գյուղի բնակիչ Բաղդասար Բաղդասարյանը։

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28. Ժամը 13։30-ից մինչև 23։00-ն Աղդամի կողմից ինտենսիվորեն հրետակոծվել է Ասկերան ավանը։ Հրազենային վերք է ստացել ու հոսպիտալացվել ավանի բնակիչ Ալեքսանդր Քոչարյանը։ Կան ավերածություններ:

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30. Սկսած ժամը 8։00-ից մինչև 16։00-ն Շուշի քաղաքից հրթիռակոծվել է Ստեփանակերտը։ Արձակվել է «Ալազան» տիպի ավելի քան 21 հրթիռ և «Ռապիրա» տիպի հակատանկային 10 արկ։ Կան զգալի ավերածություններ։ Տարբեր աստիճանի բեկորային վերքեր են ստացել քաղաքի 17 բնակիչներ։

Մարտակերտի շրջանի Վանք գյուղի բնակիչ Մասիս Աբրահամյանը չպարզված հանգամանքներում բեկորային վնասվածք է ստացել ու տեղափոխվել հանրապետական հիվանդանոց։ ...Դեկտեմբերից հակառակորդն անցել է բացահայտ ռազմագործողությունների կիրառման պրակտիկային, դադարեցնելով քաղաքականություն խաղալն ու տարաբնույթ որոշումների ընդունումը։

Հրթիռահրետակոծվել են խաղաղ բնակավայրերը, ավերվել երբեմնի շեն ու բարգավաճ քաղաքներն ու գյուղերը։

Ու շարունակվել է դիմակայությունը։ Թեև ամբողջովին կտրված արտաքին աշխարհից՝ Արցախը շարունակել է դիմանալ, քանի որ մշտապես զգացվել է հայ ոգու ուժը, ինչը կասեցնել հնարավոր չէր ոչ մի հակազդող ուժի կողմից։

Մոսկվայում ձախողված օգոստոսյան հեղաշրջման փորձն իր հետևանքներն է ունեցել նաև Արցախում։ Փլուզված ԽՍՀՄ-ի փլատակների տակ չմնալու համար Արցախն իրեն վերջնականապես դուրս է հայտարարել Ադրբեջանի կազմից և սեպտեմբերի 2-ին հոչակել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն՝ ազատ ու ինքնիշխան, և դա վավերացվել է դեկտեմբերի 10-ի համաժողովրդական հանրաքվեով։ Իսկ աշխարհը դեռևս շատ էր հեռու ԼՂՀ-ի պետական անկախությունը ճանաչելու մտքից։ Օգտվելով դրանից, ադրբեջանական իշխանությունները բազմիցս փորձել են արյան մեջ խեղդել նորանկախ հանրապետությունը, սակայն նրանք միշտ էլ սխալվել են իրենց հաշիվներում, նորաստեղծ հանրապետության ներսում անջատ-անջատ գործող ջոկատներն ու ինքնապաշտպանական ուժերը, միավորվելով մեկ միասնական հրամանատարության ներքո՝ կարողացել են միշտ էլ արժանի հակահարված տալ արյունով ու ավարով հարբած ադրբեջանցի ելուզակներին։

1992. ՄԵՆՔ ԵՆՔ, ՄԵՐ ՍԱՐԵՐԸ»

[խմբագրել]
Արցախեան պահանջատիրական շարժումը եկաւ ապացուցելու, որ Ոգին չի մեռնիր, որ Ոգին անման է։ Ան փաստեց, որ հակառակ 70 տարիներու բռնապետական վարչակարգին, հայը ոչինչ կորսնցուցած է իր մարտունակութենէն, կռուելու իր պատրաստակամութենէն, կռուով՝ իր տունն ու պատիվը պաշտպանելու կարողութենէն։
Վրեժ-Արմեն


ՀՈՒՆՎԱՐԻ 1. Նախորդ օրվա ժամը 15։00-ից սկսվել ու մինչև առավոտյան 7։00-ն շարունակվել է ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի ինտենսիվ հրթիռահրետակոծումը ադրբեջանաբնակ Շուշի քաղաքի, նույն շրջանի Ջանհասան ու Մալիբեկլու գյուղերի, ինչպես նաև՝ մայրաքաղաքի Կրկժան թաղամասի կողմից։ Քաղաքի վրա արձակվել է

«Ալազան» տիպի 54 հրթիռ, Տ-12 թնդանոթներից տրվել է 8 համազարկ։ Կան զգալի ավերածություններ, ամբողջովին ավերվել ու հրդեհվել է Կասպարով փողոցի 21 տունը։ Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել ու հոսպիտալացվել 4 մարդ։

Ամբողջ օրվա ընթացքում Կրկժան թաղամասի ադբբեջանաբնակ մասից գնդակոծվել է Ստեփանակերտը։ Տարբեր աստիճանի հրազենային վերքեր են ստացել ու հոսպիտալացվել քաղաքի 3 բնակիչներ՝ Լ. Թավադյանը, Ջ. Հակոբյանը և Ա. Սևումյանը։

Ժամը 15։00-ին Աղդամի կողմից Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի տարածք են մտել ռուս սպաների կողմից կառավարվող Տ-64 տիպի սովետական բանակի 5 տանկեր և ավելի քան 40 րոպե արկակոծել գյուղը։ Այնուհետև գյուղ են ներխուժել մոտ 1000 ադրբեջանցի ելուզակներ և մարտ սկսել տեղաբնակների հետ։ Նախնական տվյալներով՝ գյուղում եղել է 7 սպանված, ադրբեջանցիները հրկիզել են գյուղը, ավերվել է մոտ 40 տուն։ Ժամը 21։00-ի դրությամբ հաղորդված տվյալների համաձայն՝ ինքնապաշտպանության ուժերը հետ են մղել հակառակորդին իր ելման դիրքերը և առգրավել 2 զրահամեքենա։

ՀՈՒՆՎԱՐԻ 4-7. Գումարվել է ԼՂՀ աոաջին գումարման Գերագույն խորհրդի աոաջին նստաշրջանը, ուր ԼՂՀ ԳԽ աոաջին նախագահ է ընտրվել Արթուր Մկրտչյանը։

ՀՈՒՆՎԱՐԻ 7. Ժամը 9։00-ին Ֆիզուլու շրջանի Վեյսալու գյուղի կողմից, զինված ավտոմատ զենքով և 3 զրահամեքենաների ուղեկցությամբ, ավելի քան 200 հոգուց բաղկացած խմբով ադրբեջանցիները մոտեցել են Վեյսալու և Մարտունու շրջանի Ճարտար գյուղերի միջև գտնվող ջրմուղ կայանին ու սկսել ինտենսիվորեն գնդակոծել Ճարտար գյուղը։ Հրազենից զոհվել է գյուղի բնակիչ Ա. Ավանեսյանը, վիրավորվել է Ա. Առուշանյանը։ Հրդեհվել է ջրմուղ կայանը։ Գնդակոծությունը շարունակվել է մինչև ժամը 21։45-ը։

ՀՈՒՆՎԱՐԻ 8. Ֆիզուլու շրջանից զինված հարձակում է կատարվել Հադրութի շրջանի Քոչբեկ (Այգեստան) գյուղի վրա։ Տեղաբնակներից մեկ մարդ զոհվել է, 2-ը՝ վիրավորվել։ Ժամը 21։15 րոպեին «Խաչին տափ» տեղամասում ադրբեջանական օմոնականների կողմից գնդակոծվել է «ԿաՄԱԶ» մակնիչի մի ավտոմեքենա, որը Քարին տակ գյուղից Ստեփանակերտ էր ուղևորվում։ Արդյունքում՝ զոհվել է 3 մարդ՝ Ա.Առուշանյանը, Ֆ.Բաղդասարյանը, Ռ. Թևոսյանը։ Տարբեր աստիճանի հրազենային վերքեր են սյտացել Վ.Աբրահամյանն ու Գ.Ավանեպանը։ Մեքենայում կար 14 ուղևոր։

ՀՈՒՆՎԱՐԻ 9. Ժամը 11։45-ին ադրբեջանական ելուզակների զինված մի խումբ, զրահամեքենայի օգտագործմամբ, գնդակոծել է Ասկերանի շրջանի Հասանաբադ ավանը։ Իրենց այգում աշխատելիս գնդակոծման հետևանքով զոհվել են Ստեփանակերտի բնակիչներ Մանվել և Մաքսիմ Սարգսյանները։

Մոտ ժամը 15։00-ին ադրբեջանական ազգության զինված մի մեծ խումբ (ավելի քան 50 մարդ) զրահամեքենայի օժանդակությամբ, Աղդամի շրջանի Գյուլափլու գյուղի կողմից հարձակվել է Մարտունու շրջանի Նորշենի Իլյիչի անվան կոլտնտեսության խոզաբուծական ֆերմայի վրա, հրդեհել այն, գնդակահարել մոտ 20 խոզ ու այդքան էլ քշել Գյուլափլու գյուղի ուղղությամբ։ Այդ խմբի կողմից հրդեհվել է նաև Հացի գյուղի Աբովյանի անվան գոլտնտեսությանը պատկանող խոտի երկու դեզ։

Ժամը 18։00-ին մարզային հիվանդանոց է հասցվել աջ թևից հրազենային վերք ստացած, Հադրութի շրջանի Տող գյուղի բնակիչ, Ռ. Ավանեսյանը։ Հանգամանքները պարզվում են։

ՀՈՒՆՎԱՐԻ 10. Ազատագրվել է Հադրութի շրջանի Հախուլլու գյուղը։

Շուշվա շրջանի Քարին տակ գյուղի ինտենսիվ գնդակոծության հետևանքով հրազենային թեթև վերք է ստացել նշյալ գյուղի բնակչուհի Անժելա Վարդանյանը։

ՀՈՒՆՎԱՐԻ 11. Վնասազերծվել են Շուշիի շրջանի Մալիբեկլու և Ղուշչիլար գյուղերում տեղակայված հակառակորդի ռազմական հենակետերը (այժմ՝ Ասկերանի շրջանում)։ Ժամը 10։40-ին Կրկժանի իր բնակարանում գլխից հրազենային վերք է ստացել Ա. Աղաջանյանը։ Հանգամանքները պարզվում են։

Խիստ ծեծված վիճակում Ստեփանակերտի քաղաքային հիվանդանոց է հարցվել խորհրդային բանակի փոխգնդապետ Վ.Ն.Կովալսկին։ Տուժածի պատմածներով՝ նա անհայտ անձի կողմից ծեծվել է Բալլուջա գյուղի մոտակայքում։ Հանգամանքները պարզվում են։

Ժամը 7։00-ին Թարթառի շրջանի կողմից ադրբեջանական զինված կազմավորումները գնդակոծության և ապա հարձակման են ենթարկել Մարտակերտի շրջանի Սեյսուլան, Կարմիրավան և Չայլու գյուղերը։ Հրետակոծության հետևանքով Կարմիրավան գյուղում ավերվել ու հրդեհվել են 3 բնակելի տներ, Սեյսուլանի անասնաբուծական ֆերմայից քշվել է 105 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, իսկ ֆերման՝ հրդեհվել։ Չայլու գյուղից քշվել է 45 գլուխ խոզ, խոզաբուծական ֆերմայի 8 աշխատակիցներ պատանդ են վերցվել։ Տվյալները ճշտվում են։

Ամբողջ օրվա ընթացքում ադրբեջանական զինված կազմավորումները գրոհել են Շահումյանի շրջանի Կարաչինար գյուղը։ Արդյունքում՝ Կարաչինարում զոհվել է մեկ մարդ և մեկն էլ վիրավորվել։ Տվյալները ճշտվում են։

ՀՈՒՆՎԱՐԻ 12. Ժամը 13։00-ից մինչև 24։00-ն Մարտունու շրջանի Ամիրանլար գյուղի կողմից հրթիռահրետակոծության է ենթարկվել Մարտունի քաղաքը։ Արձակվել է ավելի քան 10 արկ։ Հրետակոծության հետևանքով քաղաքում ավերվել է մոտ 10 տուն, 2 մարդ զոհվել, 2-ը՝ վիրավորվել։

ՀՈՒՆՎԱՐ 13. Գիշերը Ֆիզուլու շրջանի Վերին Վեյսալու գյուղի կողմից մի խումբ զինված ադրբեջանցիներ ներխուժել են Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի բնակիչ Միքայել Հովսեփյանի բնակարանը, գնդակահարել նրա կնոջը՝ Սիլվային ու որդուն՝ Արայիկին, իսկ տանտիրոջը՝ մյուս երկու որդիների հետ, տարել իրենց հետ։ Տարվում է հետաքննություն՝ պատանդներին ետ վերադարձնելու համար։ .

ՀՈՒՆՎԱՐԻ 14. Ժամը16։20-ին Մարտունու շրջանի Ամիրանլար գյուղի կողմից ինտենսիվ կերպով հրթիռահրետակոծության է հնթարկվել Մարտունի շրջկենտրոնը։ Մասնակի ավերածություն են ստացել մոտ 12 բնակելի տներ։ Հրազենային տարբեր աստիճանի վերք է ստացել ու հոսպիտալացվել 4 մարդ։ Հրետակոծությունը դադարել է 0։30-ին։

Աղդամի շրջանի Գյուլափլու գյուղի կողմից միաժամանակ հրետակոծվել են Մարտունու շրջանի Ավդուո և Մյուրիշեն գյուղերը։ Ավերածությունների ու զոհերի մասին տեղեկություններ չկան։

ՀՈՒՆՎԱՐԻ 15. ՄայրաքաղաքիԿրկժան թաղամասի տարածքում գլխից ստացած վերքից Ստեփանակերտի հիվանդանոցում մահացել է Արմենավան թաղամասի բնակիչ Ա. Գալոյանը։ Հանգամանքները պարզվում են։

ՀՈՒՆՎԱՐԻ 16. Մոտ Ժամը 13։30-ին իր բակում երկու ոտքերից հրազենային վերք է ստացել ու հոսպիտալացվել քաղաքացի Մ. Չոբանյանը։ Կրակը վարվել է Կրկժան թաղամասի ադրբեջանական հատվածից։

Ժամը 18։30-ին Ասկերանի շրջանի Խոջալու բնակավայրից հրթիռակոծվել է նույն շրջանի Նորագյուղ բնակավայրը։ Արձակվել է «Ալազան» տիպի 6 հրթիռ։ Նախնական տվյալների համաձայն՝ գյուղի 1 բնակիչ վիրավորվել է (տվյալները ճշտվում են)։

Ժամը 19։30-ին Խոջալուի կողմից հրթիռակոծվել է նաև Ասկերանի շրջանի Դաշբուլաղ զյուղը։ Արձակվել է «Ալազան» տիպի 40 հրթիռ, որոնք պայթել են օդում։ Տուժածներ ու ավերածություններ չկան։

ՀՈՒՆՎԱՐԻ 17. Ազատ են արձակվել Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի բնակիչ Միքայել Հովսեփյանն՝ իր երկու անչափահաս որդիների հետ, որոնք չորս օր առաջ պատանդ էին տարվել Ֆիգուրու շրջանի Վերին Վեյսալու գյուղի կողմից ներխուժած ադրբեջանական ավարառուների կողմից։ ՀՈՒՆՎԱՐԻ 18. Ժամը 6։30-ին մի անհայտ անձնավորություն հարձակվել է Ստեփանակերտում տեղաբաշխված 39828 զինմասի ժամապահի վրա, խլել նրանից «Կալաշնիկով» մակնիշի ավտոմատ զենքն ու երկու պահունակը՝ 60 փամփուշտներով և անհետացել։ Հանգամանքները պարզվում են։

Անհայտ անձանց զինավառ մի խումբ հարձակում է գործել Ասկերանի շրջանի Քյաթուկ գյուղի հասարակական հոտիհովիվ Հ. Սաֆարյանի վրա ու նրան 14 գլուխ խոշոր եղջերավոր անասունների հետ միասին տարել Ասկերանի շրջանի Խոջալու գյուղի ուղղությամբ։

Գիշերը զինավառ մի խումբ, մոտ 100 մարդ, հարձակվել է Մարտունու շրջանի Նոշենի Իլյիչի անվան կոլտնտեսության անասնաբուծական ֆերմայի վրա, հրի մատնել ծղոտի 7 դեզ ու քշել 80 գլուխ խոշոր եղջերավոր անասուն։ Հետքերը տանում են Աղդամի շրջանի Գյուլափլու գյուղի կողմը։

ՀՈՒՆՎԱՐԻ 19. Ժամը 17։20-ին Շուշիից, Կրկժանից ու Ասկերանի շրջանի Ջանհասան գյուղից միաժամանակ սկսվել է Ստեփանակերտ քաղաքի հերթական ինտենսիվ հրետակոծումը։ Ուղիղ նշանառությունից ավերվել ու մասնակի վնասվածք են ստացել 8 բնակելի տներ և 8 պետհիմնարկներ։ «Կարկառ» ռեստորանի մոտ, Բաղրամյան փողոցի վրա, ճանապարհին, արկի բեկորից զոհվել է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավոր Վիգեն Շիրինյանը։ Տարբեր աստիճանի վիրավորվածությամբ հոսպիտալացվել է 6 մարդ։ Քաղաքի վրա արձակվել է «Ալազան» տիպի 53 հրթիռ և «Տ-12» տիպի 15 արկ։

Ժամը 17։20-ին Մարտունու շրջանի Ամիրանլար ադրբեջանաբնակ գյուղի կողմից սկսվել է Մարտունի քաղաքի հրետակոծությունը «Տ-12» տիպի արկերով։ Ուղիղ նշանառությունից Ն. Ստեփանյանի փողոցի No 20 տան նկուղում զոհվել է 8 մարդ։ Տարբեր աստիճանի վերքեր է ստացել 5 մարդ։ Մասնակիորեն վնասվել են 9 բնակելի տներ։ Ընդհանուր առմամբ՝ շրջկենտրոնի վրա արձակվել է «Տ-12» տիպի 23 արկ։

ՀՈՒՆՎԱՐԻ 20. Վնասազերծվել են մայրաքաղաքի Կրկժան թաղամասում տեղակայված թշնամական կրակակետերը։

Առավոտյան կողմ իր բնակարանում (Չկալովի փողոց, տուն No 10, բնակարան 10) գտնվել է քաղաքացի Վ. Թավադյանի դիակը, բռնի մահվան նշաններով։ Նախնական ստուգումների համաձայն՝ գլխին հարվածել են բութ առարկայով։ Հանգամանքները պարզվում են։

Ժամը 14։40-ից մինչև 2։50-ը Ստեփանակերտ քաղաքը հրթիռակոծվել է Շուշի քաղաքի կողմից։ Արձակվել է «Ալազան» տիպի 16 հրթիռ և համազարկ է տրվել հրանոթներից։

Մասնակի վնասվածքներ են ստացել մի քանի բնակելի շենքեր։ Ուղիղ նշանառությունից՝ իր բնակարանում (Բաղրամյանի փողոց 12, բնակարան 6) արկի բեկորից զոհվել է Կարինե Աբրահամյանը։

Ասկերանի շրջանի ադրբեջանաբնակ Կարագյավ գյուղից ժամր 14։00-ին հրետակոծվել է նույն շրջանի Բադարա գյուղը։ Արձակվել է 40 արկ։ Մասնակի վնասվածքներ են ստացել 8 բնակելի տներ։ Տուժածներ չկան։

ՀՈՒՆՎԱՐԻ 21. Ժամը 20։55-ին «Ալազան» տիպի հրթիռներով և «Տ-12» տիպի արկերով Շուշի քաղաքի և Ասկերանի շրջանի Ջանհասան գյուղի կողմից հրթիռահրետակոծվել է մայրաքաղաքը։ Արձակվել է «Ալազան» տիպի 10 հրթիռ և «Տ-12» տիպի 6 արկ։ Արկի բեկորներից իր բնակարանում երկու ոտքերից ծանր վերքեր է ստացել Ն. Սարգսյանը։ Մասնակիորեն ավերվել են մի քանի բնակելի շենքեր։

ՀՈՒՆՎԱՐԻ 22. Սկսած ժամը 12։00-ից՝ Ստեփանակերտ քաղաքը հրթիռահրետակոծվել է Շուշի քաղաքի, Մալիբեկլու, Խոջալու և Քյոսալար գյուղերի կողմից։ Արձակվել է «Ալազան» տիպի 45 հրթիռ և «Տ-12» ու «Ռապիրա» տիպի 38 արկ։ Առանձնակի վնասվածքներ են ստացել մի քանի բնակելի շենքեր։ Ուղիղ նշանառությունից իրենց բնակարանում արկի բեկորներից տարբեր աստիճանի վերքեր են ստացել 0. Գաբրիելանը. Ա. Գաբրիելյանը և նրանց երկու ամսական երեխան։

ՀՈՒՆՎԱՐԻ 23. Մոտավորապես ժամը 6։00-ի և 7։00-ի արանքում, Ասկերանի շրջանի Մեհթիշեն գյուղից ոչ հեռու, զինված անհայտ անձանց կողմից շրջապատվել ու պատանդ են վերցվել նշված գյուղի բնակիչներ Մ. Այվազյանն ու Մ. Պետրոսյանը։ Ըստ նախնական տվյալների՝ իրենց անձնական օգտագործման «ՎԱԶ-21011» մակնիշի 44-04 ԱԶՕ համարանիշի մեքենայով նրանց տարել են Խոջալու բնակավայրի ուղղությամբ։

Սկսած ժամը 3։00-ից՝ Մարտունու շրջանում անջատվել են էլեկտրական հոսանքն ու կապի կոմունիկացիաները։

0։45-ին Մարտունու շրջանի Ամիրանլար գյուղի կողմից հրետակոծվել է Մարտունի քաղաքը։ Արձակվել է «Տ-12» տիպի 12 արկ։ Մասնակի վնասվածքներ են ստացել 6 բնակելի տներ ու մի շարք հիմնարկ-ձեռնարկություններ։ Նախնական տվյալների համաձայն՝ զոհեր ու տուժածներ չկան։

Սկսած ժամը 20։40-ից «Ալազան» տիպի հրթիռներով ու «Տ-12» տիպի արկերով Շուշի քաղաքից և Մալիբեկլու, Խոջալու ու Ջանհասան գյուղերից սկսվել է Ստեփանակերտ քաղաքի հրթիռահրետակոծությունը։ Արձակվել է «Ալազան» տիպի 27 հրթիռ և «Տ-12» տիպի 15 արկ։ Բեկորային վերք է ստացել ու հոսպիտալացվել քաղաքի բնակիչ Մ. Բարսեղյանը։ Մասնակի ավերածության են ենթարկվել մի քանի բնակելի շենքեր ու հիմնարկ-ձեոնարկություններ։

Ժամը 14։00-ին Ստեփանակերտի հիվանդանոց են բերվել Վ. Հայրապետյանի (ք. Աբովյան) և Կ. Սարգսյանի (Ստեփանակերտ) դիակները, ինչպես նաև տարբեր աստիճանի հրազենային վերքեր ստացած Ա. Աղաջանյանն ու Ա. Խաչատրյանը։ Հանգամանքները պարզվում են։

Ժամը 8։00-ին Աղդամից և շրջանի այլ բնակավայրերից սկսվել է Ասկերան ավանի ու շրջանի Գահրազ, Աղբուլաղ, Արանզամին, Փրջամալ, Նախիջևանիկ և Խանաբադ գյուղերի հրետակոծումը «Տ-12» տիպի արկերով։ Ավերվել են մի քանի բնակելի տներ։ Զոհեր ու տուժածներ չկան։

ՀՈՒՆՎԱՐԻ 25. Առավոտյան ժամը 7։00-ից մինչև 8։15-ը Շուշի քաղաքի կողմից հրթիռահրետակոծվել է Ստեփանակերտը։ Արձակվել է «Ալազան» տիպի 18 հրթիռ և «Տ-12» տիպի 9 արկ։ Մասնակի ավերածություններ են ստացել մի շարք բնակելի տներ։ Բեկորային տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել ու հոսպիտալացվել քաղաքի բնակիչներ Է. Կարապետյանը և Վ. Լազարյանը։

Ժամը 12։40-ից մինչև 16։30-ը Մարտունու շրջանի Ամիրանլար գյուղի կողմից 122 մմ արկերով հրետակոծվել է Մարտունի քաղաքը։ Արձակվել է 28 արկ, ինչի հետևանքով զոհվել է քաղաքի բնակիչ Ա. Մանասյանը, իսկ Ա. Պողոսյանն ու 0. Երեմյանը, տարբեր աստիճանի վերքերով, հոսպիտալացվել են։ Ամբողջովին ավերվել են 8 բնակելի տներ։

Ողջ օրվա ընթացքում տանկերից ու հրետանուց արկակոծվել ու հրետակոծվել է Շահումյանի շրջանի Կարաչինար գյուղը։ Ընդհանուր առմամբ, գյուղի վրա արձակվել է 415 արկ ու «Գրադ» տիպի 17 հրթիռ։ Ամբողջովին ավերվել են 40 և մասնակի վնասվածքներ են ստացել 10 բնակելի տներ։ Զոհվել է 1, վիրավորվել՝ 8 մարդ։

ՀՈՒՆՎԱՐԻ 26. Հայ մարտիկները հերոսաբար պաշտպանել են Քարին տակը։

Ժամը 5։00-ին Շուշվա շրջանի Քարին տակ գյուղը խոշորամասշտաբ հարձակման է ենթարկվել Շուշի քաղաքի կողմից։ Ադրբեջանական զինված կազմավորումների և հայկական ինքհրապաշտպանության ջոկատների միջև տեղի ունեցած մարտի ընթացքում, որը տևել է մինչև ժամը 20։30-ը, զոհվել են քարինտակցիներ Ալբերտ և Ադելա Աթաշյանները, Կ. Ավանեսյանը, Ա. Վարդանյանը, Մ. Հովհաննիսյանը, Ա. Մարգարյանը, Վ. Առուշանյանը, Ա. Հարությունյանը, Վ. Համբարձումյանը, Կ. Առուշանյանը, Գ. Ամիրանյանը և Գ. Միքայելյանը, ստեփանակերտցիներ Ա. Շումանյանը, Ռ. Արզումանյանը, Սղնախից՝ Ն. Ավետիսյանը, Սզնեքից՝ Գ. Միքայելյանը, Շոշից՝ Ս. Բաբայանն ու Ռ. Սիմոնյանը։ Տարբեր աստիճանի վերքեր են ստացել ու հոսպիտալացվել՝ Սզնեքից՝ Տ. Աոստամյանը, Ստեփանակերտից՝ Դ. Ստեփանյանը, Ս. Բալայանը, Քարին տակից՝ Շ. Բաղդասարյանը, Ս. Բալասանյանը, Ն. Աոաքելյանը, Ստեփան Բալասանյանը, Անյա Հակոբյանը, Ժ. Աբաղյանը և Բ. Բաբայանը։

Սկսած ժամը 11։30-ից մինչև 14։50-ը Ստեփանակերտը հրթիռահրետակոծվել է Շուշի քաղաքի կողմից։ Արձակվել է «Ալազան» տիպի 8 հրթիռ և «Տ-12» 6 արկ։ Մասնակի ավերածություններ են ստացել մի քանի բնակելի շենքեր։ Ամբողջովին ավերվել է Թումանյան փողոցի No 8 տան 2-րդ բնակարանը, ուր զոհվել են տան բնակիչներ Գրետա և Իրինա Հարությունյանները։ Տարբեր աստիճանի վերքեր են ստացել Գ. Հարությունյանը, Միշա և Մասիս Աթասյանները։

Ժամը 16։30-ին Աղդամի կողմից հրետակոծության են ենթարկվել Ասկերան ավանն ու Խանաբադ գյուղը։ Արձակվել է 19 արկ։ Ավերվել է Խանաբադի միջնակարգ դպրոցն ու բնակելի 1 տուն։ Զոհեր չկան։

Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների շնորհիվ ետ են վերադարձվել Ասկերանի շրջանի Մեհթիշեն գյուղի մոտ երեք օր առաջ պատանդ վերցված Մ. Այվազյանն ու Մ. Պետրոսյանը։

ՀՈՒՆՎԱՐԻ 27. Ադրբեջանական զինված կազմավորումների Ջանհասանի հրակետը վերացնելու ժամանակ հրազենայ՚ին վերքեր են ստացել ու հոսպիսաղացվել ստեփանակերտ ցիներ Ա. Սողոմոնյանը, Մ. Պետրոսյանը, Դ. Ղարամանյանը, Մ. Հայրումյանը և Ռ. Գրիգորյանը։ Վերջին երեքը վերքերից մահացել են մարզային հիվանդանում։

Մոտավորապես ժամը 18։00-ին ադրբեջանական զինված կազմավորումների մի խումբ փորձ է ձեռնարկել գրոհով գրավել Հադրութի շրջանի Ցոր գյուղի բարձունքը։ Գրոհը ետ մղելու ընթացքում հրսւզենալին տարբեր աստիճանի վերքեր են ստացել հինգ ազատամարտիկներ։ Վիրավորների տվյալները ճշտվում են։

ՀՈՒՆՎԱՐԻ 28. Ժամը 8։40-ին Շուշի քաղաքի կողմից սկսվել է Ստեփանակերտի ինտենսիվ հրթիռակոծությունը։ Արդեն ժամը 10։00-ին մոտ՝ արձակվել է «Ալազան» տիպի ավելի քան 17 հրթիռ։ Նախնական տվյալների համաձայն՝ մասնակի վնասվածք է ստացել բնակելի 1 շենք։ Կոլտնտեսային շուկայի տարածքում պայթած հրթիռից բեկորային վերք է ստացել ու հոսպիտալացվել Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղի բնակիչ Մ. Միրզոյանը։

Մոտավորապես ժամը 16։30-ին Շուշի քաղաքի հյուսիսային մասում, անհայտ հանգամաքնեում, վթարի է ենթարկվել Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիական ավիացիային պատկանող «ՄԻ-8» ուղդաթիռը։ Անձնակազմն ու բոլոր ուղևորները զոհվեր են։ Ճշգրտվում է նրանց քանակն ու տվյալները։

ՀՈՒՆՎԱՐԻ 29. Շուշի քաղաքի և Ասկերանի շրջանի Ջանհասան գյուղի կողմից Ստեփանակերտի հրթիռակոծման հետևանքով, ուղիղ նշանառությունից ամբողջովին ավերվել է բնակելի 1 տուն, ուր տեղում բեկորներից զոհվել է Ս. Բադալյանը, նրա դուստրը՝ Ժ. Բադալյանը վիրավորվել ու հոսպիտալացվել է։ Մասնակի ավերել են 4 բնակելի ու 3 հիմնարկ-ձեռնարկության շենքեր։

ՀՈՒՆՎԱՐԻ 31. Սկսած ժամը 9։40-ից մինչև 3։40-ը, 6 ժամ շարունակ, Ստեփանակերտը հրթիռակոծության է ենթարկվել Շուշի քաղաքի և Ջանհասան գյուղի կողմից։ Արձակվել է «Այազան» տիպի 87 հրթիո և «Տ–12» տիպի 46 արկ։ Մասնակի ավերածություններ ու վնասվածքներ են ստացել 10 բնակելի տներ։ Տարբեր աստիճանի բեկորային վերքեր են ստացել Գ. Ավանեսյանը, Ե. Ավանեսյանը, Ա. Շահնազարյանը, Ն. Գաբրիելյանը, Վ. Զաքարյանը, Ս. Նալբանդյանը, Ա. Նալբանդյանը և Ծ. Բարխուդարյանը։

Մոտավորապես ժամը 10։00-ին Ասկերան ավանն ու շրջանի Խրամորթ, Խանաբադ, Նախիջևանիկ, Աղբուլաղ Արանզամին և Փրջամալ գյուղերը հրետակոծվել են Աղդամի շրջանից։ Միաժամանակ՝ ադրբեջանական զինված կազմավորումների մի ջոկատ, 12 զրահատեխնիկայի (այդ թվում՝ «Տ–62» տանկեր) ուղեկցությամբ, գրոհել ու մտել է Խրամորթ գյուղն ու ավերել այն։ Ինքնապաշտպանության ուժերի միջոցով գյուղն ազատագրվել է։ Մարտական գործողությունների ժամանակ զոհվել են 4 տեղաբնակներ (տվյալները ճշտգում են)։ Տարբեր աստիճանի հրազենային ու բեկորային վերքեր են ստացել Ասկերան ավանի բնակիչներ Վ. Գաբրիելյանը, Ա. Մարգարյանր, Զ. Ղազարյանը, Ա. Հարությունյանը, Ս. Աղաջանյանը, Ն. Պողոսյանը, Է. Բաղդասարյանը, Աղբուլաղից՝ Ս. Սիմոնյանը, Խանաբադից՝ Ա Մանգասարյանը։ Հրի է մատնվել Փառուխ գյուղը։

ՓԵՏՐՎԱՐԻ 1. Ժամը 7։00-ից մինչև ժամը 20։00-ն Մարտակերտի շրջանի Ջանյաթաղ և Կարմիրավան գյուղերը հրետակոծության են ենթարկվել 100 մմ հրանոթներից, տանկերից ու զրահամեքենաներից։ Ադրբեջանական զինված կազմավորումները փորձ են ձեռնարկել գրավել Ջանյաթաղ գյուղը։ Նրանք հերխուժել են գյուղի ծայրամասում գտնվող Ե. Դանիելյանի տունը և ուղղակի մորթել նրան։ Կարմիրավանում հրետակոծության հետևանքով մասնակի ավերածություններ են ստացել մի քանի բնակելի տներ, բեկորային վերք է ստացել ու հոսպիտալացվել գյուղի բնակիչ Վ. Սարգսյանը։

Ժամը 8։45-ից վերսկսվել է Ասկերանի շրջանի հրետակոծությունը, ընդ որում՝ ադրբեջանական զինկազմավորումները, զրահամեքենաների ուղեկցոթյամբ, նորից գրոհել են շրջանը։ Ինքնապաշտպանական ուժերը ետ են մղել գորհը՝ ոչնչացրել են 1 զրահամեքենա, 2-ը՝ ռազմավար վերցրել։ Նախիջևանիկ գյուղում մասնակիորեն ավերվել է 20, հրի մատնվել 8 տուն։ 2 մարդ վիրավորվել է։ Ռազմական գործողությունները շրջանում շարունակվում են։

Ժամը 11։00-ին ադրբեջանական զինված կազմավորումները, 6 տանկերի ուղեկցությամբ, գրոհ են ձեռնարկել Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի վրա։ Ինքնապաշտպանության ուժերը կարողացել են կասեցնել հակառակորդի գրոհը։ Զոհեր ու տուժածներ չկան։

Ժամը 18։00-ից Մարտակերտի շրջանի Լենինավան ավանը հրետակոծվել է Թարթառի շրջանից։ Արձակվել է «Տ-12» տիպի 18 արկ։ 8 մարդ վիրավորվել է, ավերվել է 4 տուն։

ՓԵՏՐՎԱՐԻ 2. Ժամը 10։00-ից մինչև 13։00-ն Շուշի քաղաքի հրակետերից հրետակոծվել է Ստեփանակերտ քաղաքը։ Արձակվել է «Տ-12» տիպի ավելի քան 20 արկ, ինչի հետևանքով մի քանի բնակելի շենքեր մասնսկի ավերածություններ են ստացել, վիրավորվել է 3 և Ձերժինսկի փողոցի No 27 շենքի 8-րդ բնակարանում, ուղիղ նշանառությամբ, գոհվել է 1 կին։ Տուժածների տվյալները ճշտվում են։

Ասկերանի շրջանի Շոշ գյուղը, սկսած ժամը 12։00-ից մինչև 18։00-ն ավտոմատ զենքից գնդակոծվել է Շուշի քաղաքի կողմից։ Հրազենային վերք է ստացել ու հոպիտալացվել գյուղի բնակիչ Հ. Մարգարյանը։

Ժամը 18։0-ից մինչև 21։00-ն Շահումյանի շրջանի Կարաչինար և Բուզլուխ գյուղերը հրետակոծության են ենթարկվել ադրբեջանական զինված կազմավորումների կողմից։ Արձակվել է ավելի քան 50 արկ։ Գյուղերում կան բնակելի տների և հասարակական շենքերի զգալի ավերածություններ։ Զոհեր ու տուժածներ

ՓԵՏՐՎԱՐ 3. Ժամը 14։50-ին Խնածախ-՚Ստեփանակերտ մայրուղու վրա, անհայտ անձինք գնդակոծել են No 39829 զինմասին պատկանող ԶԻԼ-181 մակնիշի 82-27 ՄՕ համարանիշով ավտոմեքենան, ինչի հետևանքով հրազենային վերքեր են ստացել լեյտենանտ Գ. Գլաշենկոն և շարքային 0. Մակավոզը։Հանգամանքները պարզվում են։

ՓԵՏՐՎԱՐԻ 4. Ժամը 8։30-ին Ասկերան ավանը հրետակոծվել է Աղդամի շրջանից։ Արձակվել է Տ–12 տիպի ավելի քան 15 արկ։ Վնասվել է հակահրդեհային ծառայության շենքը։ Բեկորային վերքեր է ստացել հակահրդեհային ծառայության աշխատակից Վ. Ղա՚հրամանյանը։

ՓԵՏՐՎԱՐԻ 5. Ասկերանի շրջանի Մալիբեկլու գյուղի կողմից ավտոմատ զենքից, ուղիղ նշանառությամբ, արձակված գնդակից կրծքից վիրավորվել ու հոսպիտալացվել է պահակակետում ծառայություն կրող քաղաքացիական ավարտոտեսչության աշխատակից, միլիցիայի սերժանտ Լ. Բախշիյանը։

Ժամը 22։50-ից մինչև 5-ը Ստեփանակերտ քաղաքն ինտենսիվորեն հրթիռակոծվել է Շուշիի հրակետերից։ Արձակվել է «Ալազան» տիպի 21 հրթիռ և Տ-12 տիպի 13 արկ։ Բեկորներից վերքեր է ստացել ու հոսպիտալացվել Վ. Դարյանը։

Մարտունու շրջանի Ամիրանլար գյուղից ուղիղ նշանառությամբ արձակված գնդակից վիրավորվել ու շրջանային հիվանդանոց է տեղափոխվել Մարտունի քաղաքի բնակիչ Ա. Մոսիյանը։

Ժամը 10։30-ից Աղդամի շրջանի հրակետերից սկսվել է Ասկերան ավանի և շրջանի Խանաբադ, Ղլիժբաղ, Նախիջևանիկ, Աղբուլաղ, Փրջամալ, Արանզամին ու Քարագլուխ բնակավայրերի հրետակոծությունը։ Արձակվել է ավելի քան 150 արկ։ Տուժածներ չկան։ Մարտեր են գնում Փառուխ և Քարագլուխ գյուղերում։ Մարտական գործողությունների ժամանակ հրազենային վերք է ստացել ու հոսպիտալացվել Աղբուլաղ գյուղի բնակիչ Մ. Գաբրիելյանր։

ՓԵՏՐՎԱՐԻ 6. Ժամը 15։00-ին Շուշի քաղաքի կողմից երկու Տ-12 տիպի արկ է արձակվել Ասկերանի շրջանի Շոշ գյուղի վրա։ Արկի բեկորներից իրենց տան մոտ զոհվել են եղբայրներ Նորայր և Մհեր Սաֆարյանները։

ՓԵՏՐՎԱՐԻ 7. Շուշի քաղաքի կողմից մայրաքաղաք Ստեփանակերտը ենթարկվել է հրթիռահրետակոծության։ Արձակվել է «Ալազան» տիպի 8 հրրիռ և 7 Տ-12 տիտի արկ։ Հրետակոծման հետևանքով մասնակի ավերածություններ են ստացել մի քանի բնակելի տներ։ Ստացած բեկորային վերքերից հիվանդանոցի ճանապարհն մահացել է քաղաքացի Ա. Աղաջանյանը։

Ժամը 21։00-ին Մարտակերտի շրջանի Կիչան գյուղից հանրապետական հիվանդանոց է տեղափոխվել հրազենային վերք ստացած, նույն շրջանի Թբղլու գյուղի բնակիչ Ս. Մկրտումյանը։ Հանգամանքները պարզվում են։

ՓԵՏՐՎԱՐԻ 8. Տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ Մարտակերտի շրջանի Կիչան գյուղը, սկսած փետրվարի 6-ից, ինտենսիվորեն, անընդհատ, հրետակոծվել է նույն շրջանի Սրխավենդ ադրբեջանաբնակ գյուղի կողմից։ Ավերվել ու հրի է մատնվել 7 տուն, 5 տուն մասնակի վնասվածքներ է ստացել։ Կան երկու վիրավորներ, որոնց տվյալները ճշտվում էն։

ՓԵՏՐՎԱՐԻ 9. Ժամը 20։49-ին Շուշի քաղաքի Զանհասան, Խոջալլու, Մալիբեկլու բնակավայրերի կողմից սկսվել է Ստեփանակերտ քաղաքի ինտենսիվ հրթիռահրետակոծությունը։ Արձակվել է «Ալազան» տիպի 55 հրթիո և 80 հրետանային արկ։ Միաժամանակ, քողարկվելով ինտենսիվ հրետակոծության ներքո, Մալիբեկլու գյուղից ադրբեջանական գինած կազմավորումները փորձել են գրոհել Ստեփանակերտ քաղաքի ներքին թաղամասերը։ Ինքնապաշտպանության ուժերը կարողացել են կասեցնել հակառակորդի գրոհները։ Նախնական տվյալների համաձայն՝ կան 4 վիրավորներ։ Ավերվել է 10 տուն։

Մոտավորապես ժամը 20։20-ին Մարտակերտի շրջանի Կիչան գյուղն ինտենսիվ հրետակոծության է ենթարկվել նույն շրջանի Սրխավենդ գյուղի կողմից, ինչի հետևանքով ամբողջովին ավերվել է 7 տուն։ Զոհվել են Բ. Սարգսյանը՝ Չլդրան գյուղից, հաթերքցիներ Ժ. Պետրոսյան և Գ. Հարությունյանը, Ռ. Առաքելյանը՝ Դամիրլուից։ Կան վիրավորներ։ Տվյալներն ու հանգամանքները ճշտվում են։

ՓԵՏՐՎԱՐԻ 10. Ամբողջ օրվա ընթացքում Ստեփանակերտը հրթիռահրետակոծվել ու գնդակոծվել է Շուջի քաղաքի և Խոջալու, Զանհասան, Մայիբեկլու բնակավայրերի կողմից։ Արձակվել է «Ալազան» տիպի 45 հրթիռ և Տ-12 տիպի 82 արկ։ Մասնակի ավերածություններ ու վնասվածքներ են ստացել մի քանի բնակելի տներ։ Տարբեր աստիճանի հրազենային ու բեկորային վերքեր են ստաքել ու հոսպիտսղացվել քաղաքացինեց Ա. Բալասանյանը, Ս. Մուսայելյանն ու Ա. Աթայանը։

ՓԵՏՐՎԱՐԻ 11. Ժամը 10։00-ից 8։00-ն, 22 ժամ շարունակ, Ստեփանակերտը հրետակոծության է ենթարկվել Շուշի քաղաքի ու Ջանհասան բնակավայրի կողմից։ Արձակվել է «Ալազան» տիպի 62 հրթիռ և «Ռապիրա» տիպի 48 արկ։ Հրետակոծության հետևանքով վնասվածքներ է ստացել 7 բնակելի տուն և մեկ պետհիմնարկ։ Բեկորներից ստացած վնասվածքներից զոհվել է Ա. Հարությունյանը, տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել են Ն. Հարությունյանը, Ա. Սահակյանր, Պ. Գևորգյանը, Լ. Խաչատրյանը, Ա. Սարգսյանը և Վ. Խաչատրյանը, ով մահացել է ստացած վերքերից։

Ժամը 18։00-ին Շուշի քաղաքի կողմից հրետակոծվել է Ասկերանի շրջանի Դաշուշեն գյուղը, ինչի հետևանքով ավերվել է 3 տուն։ Զոհվել է գյուղի բնակչուհի Օ. Օհանջանյանը։

Ժամը 17։00-ից մինչև 22։00-ն Ֆիզուլու շրջանի Ղարադաղլու գյուղի կողմից հրետակոծվել է Հադրութի շրջանի Քոչբեկ (Այգեստան) գյուղը։ Զոհվել են գյուղի բնակիչներ Ռ. Ստեփանյանն ու Ս. Բալայանը։ Հանգամանքները պարզվում են։

ՓԵՏՐՎԱՐԻ 12. Աղղամի շրջանի Գյուլափլու գյուղի կողմից ժամը 19։00-ից մինչև 21։00-ն հրետակոծվել են Մարտունու շրջանի Ավդուռ և Մյուրիշեն գյուղերը։ Արձակվել է չպարզված տիպի 18 արկ։ Զոհեր ու ավերածություն չկան։

ՓԵՏՐՎԱՐԻ 13. Ժամը 15։50-ին Շուշի քաղաքի և Ջանհասան գյուղի կողմից սկսվել է Ստեփանակերտի հրթիռահրետակոծությունը։ Արձակվել է «Ալազան» տիպի 12 հրթիռ և չպարզված տիպի 12 արկ։ Հրետակոծությունից զոհվել են քաղաքի բնակիչներ Ֆ. Խաչատրյանն ու Վ. Ջաքարյանը, բեկորային վերքեր է ստացել ու հոսպիտալացվել Ն. Պողոսյանր։

ՓԵՏՐՎԱՐԻ 14. Ժամը 10։00-ից մինչև 2։00-ն Ստեփափակերտ քաղաքը պարբերաբար հրթիռակոծվել է Շուշի քաղաքի կողմից։ Արձակվել է Տ-12 տիպի 87 արկ և 32 հրթիո, որոնցից 12-ը՝ «Գրադ» տիպի։ Հրթիռահրետակոծությունից վիրավորվել ու հոսպիտալացվել են քաղաքի բնակիչներ Է. Աթաջանյանը, Մ. Գրիգորյանո, Ժ. Սաֆարյանը և Վ. Գրիգորյանը։ Մասնակի ավերածություններ ու վնասվածքներ են ստացել 8 բնակելի տներ և 8 պետհիմնարկներ։

Հրազենային վերքից հանրապետական հիվանդանոց է տեղափոխվել Ասկերան ավանի բնակիչ Ժ. Գրիգորյանը։ Հանգամանքները պարզվում են։

ՓԵՏՐՎԱՐԻ 15. Ժամը 10։00-ից մինչև 2։00-ն մայրաքաղաքը հրթիռահրետակոծվել է Շուշի քաղաքի և Ջանհասան բնակավայրի կողմից։ Արձակվել է 88 արկ ու հրթիռ, որից 51-ը՝ տանկային, 12-ը՝ «Ալազան» տիպի, 20-ը՝ «Գրադ» համակարգի։ Ավերվել ու մասնակի վնասվածքներ են ստարել 11 բնակելի շենքեր։ Տարբեր աստիճանի բեկորային վերքեր են ստացել ու հոսպիտալացվել Վ. Աղաբեկյանը, Դ. Ավագյանը, Ա. Մելիքսեթյանը, Ն. Դավթյանը։ Ուղիղ նշանառությունից Սարդարովի փողոցի No 3 տանը զոհվել է Ն. Դավթյանը։

Ժամը 23։00-ից մինչև 1։00-ն Մարտակերտ շրջկենտրոնը հրթիռահրետակոծվել է Աղդամի շրջանի Փափրավենդ գյուղի կողմից։ Արձակվել է «Ալազան» տիպի 12 հրթիռ և Տ-12 տիպի 9 արկ, ինչի հետևանքով ավերվել է երկու բնակելի տուն, զոհվել Մարտակերտի բնակիչ Ա. Մկրտումյանը։ Միաժամանակ՝ հրազենային վերքով շրջանային հիվանդանոց են տեղափոխվել Մարտակերտի բնակիչներ Ա. Եղիազարյանն ու Հայրիյանը։ Հանգամանքները պարզվում են։

ՓԵՏՐՎԱՐԻ 16. Սկսած ժամը 11։45-ից մինչև 23։50-ը Ստեփանակերտը ինտենսիվորեն հրթիռահրետակոծվել է Շուշի քաղաքի և Ջանհասան բնակավայրի կողմից։ Արձակվել է ավելի քան 800 հրթիռ ու արկ, այդ թվում՝ «Գրադ» և «Ուրագան» համակարգի։ Հրետակոծությունից զոհվել են քաղաքի բնակիչներ Ս. Սարկիսովը, Ա. Մեսրոպյանը, Գ. Մեսրոպյանը, Ա. Մեսրոպյանը, Ք. Սարգյսյանր, Շ. Բալայասր։ Տարբեր աստիճանի վերքերով հանրապետական հիվանդանոց են տեղափոխվել Ն. Պողոսյանը, Վ. Հովհաննիսյանը, Ջ. Վերդյանը, Ի. Լազուտկինը, Ա. Խրամցովր, Ս. Բալայանը, Կ. Աարգսյանը, Մ. Ավանեսյանը, Է. Հայրապետյանր, Ա. Հակոբյանը, Վ. Ֆարաջյանը, Յու. Ջամալյահը, Ս. Պետրոսյանը, Մ. Ստեփանյանը, Գ. Գրիգորյանը և Է. Մելքումյանը։ Ամբողջովին ավերվել ու մասնակի վնասվածքներ են ստացել 15 բնակելի տներ և պետհիմնարկներ։ Լրիվությամբ հրի են մատնվել հանրապետական դատախազության, No 8 դպրոցի շենքերն ու պետմատակարարման պահեստները։

Ժամր 10։00-ից մինչև 23։30-ը Մարտունի շրջկենտրոնը հրետակության է ենթարկվել շրջանի Ամիրանլար գյուղից, ուր հակառակորդի մեծաքանակ տեխնիկա էր կուտակվել։ Արձակվել է 51 արկ, ինչի հետևանքով զոհվել է Մարտունի քաղաքի բնակիչ Կ. Կարապետյանը, իսկ Բ. Բաբայանը, Շու. Բաբայանն ու Ն. Պետրրսյանը տարբեր աստիճանի բեկորային վնասվածքներ են ստացել ու տեղափոխվել շրջանային հիվանդանոց։

ՓԵՏՐՎԱՐԻ 17. Վնասազերծվել է Մարտունու շրջանի Ղարադաղլու գյուղը։

Ամիրանլար ադրբեջանաբնակ գյուղի կողմից կրկին հրետակոծվել է Մարտունի շրջկենտրոնը։ Արձակվել է 14 արկ, ինչի հետևանքով զոհվել են քաղաքի բնակիչներ Վ. Հարությունյանն ու Ա. Սարգսյանը, վիրավորվել՝ Մ. Պետրոսյանն ու Կ. Բալասանյանը։ Ավերվել են 5 բնակելի տներ։

ՓԵՏՐՎԱՐԻ 18. «ՄԻ-24» երկու ոազմական ուղղաթիռների կողմից Ասկերանի շրջանի Նորագյուղ բնակավայրի հրթիռակոծման հետևանքով մասնակի ավերածություններ են ստացել 16 բնակելի տներ։ Վիրավորվել ու հոսպիտալացվել է 1 մարդ։

ՓԵՏՐՎԱՐԻ 19. Ժամը 9։00-ից մինչև 21։00-ն Ստեփանակերտը հրթիռահրետակոծման է ենթարկվել Շուշի քաղաքի և Ջանհսաան գյուղի կողմից։ Արձակվել է 268 արկ ու հրթիռ, այդ թվում («Գրադ» համակարգ՝ 218, Տ-12՝ 40, «Ալազան»՝ 10)։ Հրետակոծման հետևանքով ավերվել են 10 պետհիմնարկներ և 23 բնակելի տներ։ Սպանվել է 17, վիրավորվել՝ 34 մարդ։

Մարտունու շրջանի Ամիրանլար ադրբեջանաբնակ գյողից հրետակոծվել է շրջկենտրոնը։ Արձակվել է Տ-12 տիպի 20 արկ։ Վիրավորվել ու հոսպիտալացվել է քաղաքաբնակ Գ. Ավանեսյանը։ Ավերածություններ չկան։

ՓԵՏՐՎԱՐԻ 20. Շուշի քաղաքի և Ջանհսաան բնակավայրի կողմից Ստեփանակերտ քաղաքի վրա արձակվել է «Գրադ» համակարգի 32 հրթիռ, Տ-12 տիպի արկ։ Հրետակոծության հետևանքով ավերվել ու մասնակի վնասվածքներ են ստացել 14 պետհիմնարկներ ու բնակելի տներ։ Ուղիղ նշանառությունից իր բնակարանում զոհվել է ներքին գործերի վարչության աշխատակից Ս. Համբարձումյանը, վիրավորվել ու հոսպիտալացվել է նույն տան բնակիչ Զ. Համբարձումյանր։

ՓԵՏՐՎԱՐԻ 21. Ժամը 18։10-ից մինչև 2։05-ը Ստեփանակերտը հրթիռահրետակոծվել է Շուշի քաղաքի և Ջանհսաան գյուղի կողմից։ Արձակվել է «Գրադ» համակարգի 78 հրթիռ և Տ-12 տիպի 7 արկ։ Մասնակիորեն ավերվել ու հրդեհվել է 1 տուն։ Զոհերի ու տուժածների մասին տվյալներ չկան։

ՓԵՏՐՎԱՐԻ 22. Ժամը 10։00-ից մինչև 22։00-ն Ստեփանակերտ քաղաքի բնակելի թաղամասերը հրթիռակոծվել են ԲՄ-21 «Գրադ» կայանքից։ Արձակվել է 94 ռեակտիվ արկ, ինչի հետևանքով զրհվել է 4, վիրավորվել 7 մարդ։ Ավերվել ու մասնակի վնասվածքներ են ստացել 17 բնակելի տներ ու 8 պետհիմնարկներ։ Ասկերան ավանն ու շրջանի Խանաբադ,

Նախիջևանիկ և Նորագյուղ բնակավայրերը «Գրադ» կայանքից հրթիռակոծվել են Աղդամի շրջանի կողմից։ Արձակվել է 105 ռեակտիվ հրթիռ, ինչի հետևանքով զոհվել են Ասկերան ավանի բնակիչներ Յու. Աղաջանյանը և Ս. Աղաջանյանը, Նորագուղից՝ Ա. Մարտիրոսյանը։ Վիրավորվել է 1 մարդ։ Ավերվել ու մասնակի վնասվել են 4 բնակելի տներ ու Ասկերանի գինեգործարանի վարչական շենքը։

Մարտունու շրջանի Ճարտար գյուղի ինքնապաշտպանության ժամանակ, մարտական գործողությունների ընթացքում, զոհվել է 4 մարդ՝ Ճարտարից՝ Ն. Մինասյանը, Գիշուց՝ Մ. Հայրապետյանն ու Հ. Հարությունյանը և Մարտունի քաղաքից՝ Ն. Խաչատրյանը։ Տարբեր աստիճանի հրազենային վերքեր են ստացել ու հոսպիտալացվել 5 տեղաբնակներ։

ՓԵՏՐՎԱՐԻ 23. Ժամը 8։25-ից մինչև 17։00-ն Ստեփանակերտ քաղաքը պարբերաբար հրթիռահրետակոծվել է Շուշի քաղաքի կողմից։ Արձակվել է «Գրադ» համակարգի 148 հրթիռ, Տ-12 տիպի 4 արկ և «Ալազան» տիպի 5 հրթիռ։ Հրթիռակոծության հետևանքով զոհվել է 7, վիրավորվել 21 մարդ։ Ավերվել ու վնասվածքներ են ստացել 28 բնակելի տներ և 2 պետհիմնարկի շենքեր։

ՓԵՏՐՎԱՐԻ 24. Ստեփանակերտ քաղաքի բնակելի թաղամասերը հրթիռահրետակոծվել են Ասկերանի շրջանի Ջանհասան և Քյոսալար ադրբեջանաբնակ գյուղերի կողմից։ Հրթիռակոծվել է «Գրադ» համակարգից, ինչի հետևանքով ավերվել ու մասնակի վնասվածքներ են ստացել 14 բնակելի տներ ու 2 պետհիմնարկներ։ Զոհերի ու տուժածների մասին տվյալներ չկան։

ՓԵՏՐՎԱՐԻ 25. Ժամը 10։35-ին վերստին սկսվել է Ստեփանակերտ քաղաքի հրթիռահրետակոծությունը Շուշի քաղաքի և Ջանհասան բնակավայրի կողմից։ Արձակվել է «Գրադ» համակարգի 36 հրթիռ, ինչի հետևանքով ավերվել ու մասնակի վնասվածքներ են ստացել 6 բնակելի տներ ու 2 պետհիմնարկներ։ Նախնական տվյալների համաձայն՝ զոհվել է 4, վիրավորվել՝ 3 մարդ։ Տվյալները ճշտվում են։

ՓԵՏՐՎԱՐԻ 26. Հայկական զինված ջոկատները հասել են առաջին լուրջ հաջողությանը. վնասազերծվել է Խոջալվում տեղակայված ադրբեջանական խոշոր ռազմական հենակետը։ Ստեփանակերտի օդանավակայանի ապաշրջափակման և Ասկերանի շրջանի Խոջալու գյուղում (ուր երկար ժամանակ տեր ու տնօրինություն էին անում ադրբեջանական օմոնականները) տեղաբաշխված հրակետերը ճնշելու ընթացքում զոհվել է 7, վիրավորվել ավելի քան 80 ազատամարտիկ։

Ադրբեջանցիները գրավել են Մարտակերտի շրջանի Սեյսուլան գյուղը։

Ժամը 11։04-ից մինչև 20։30-ը Ստեփանակերտ բնակելի թաղամասերը հրթիռահրետակոծվել են Շուշի քաղաքի և Ջանհասան բնակավայրի կողմից։ Արձակվել է «Գրադ» համակարգի 144 հրթիռ և 29 հրետանային արկ։ Բեկորներից զոհվել է Ժ. Սիմոնյանը, վիրավորվել՝ Ս.Գրիգորյանը։ Ավերվել ու մասնակի վնասվածքներ են ստացել 5 պետհիմնարկներ ու 6 բնակելի տներ։ Ուղիղ նշանառությունից հրդեհվել է 14 բնակարան։

Ստեփանակերտի օդանավակայանի ապաշրջափակման և Ասկերանի շրջանի Խոջալու գյուղում (ուր երկար ժամանակ տեր ու տնօրինություն էին անում ադրբեջանական օմոնականները) տեղաբաշխված հրակետերը ճնշելու ընթացքում զոհվել է 7, վիրավորվել ավելի քան 80 ազատամարտիկ։ Միր-Բաշիրի և Աղդամի շրջանների կողմից խոշորամասշտաբ հարձակում է ձեոնարկվել Մարտակերտի շրջանի Սեյսուլան, Մարաղա և Կարմիրավան բնակավայրերի վրա։ Մարտական գործողությունների ընթացքում զոհվել է երկու, վիրավորվել՝ 6 մարդ, որոնցից 4-ը՝ արդեն տարիքն առած տեղաբնակ կանայք։

ՓԵՏՐՎԱՐԻ 27. Ժամը 9։30-ից մինչև 17։00-ն Աղդամի շրջանի կողմից հրթիռահրետակոծվել են Ասկերան ավանն ու շրջանի Խանաբադ, Նախջևանիկ և Նորագյուղ բնակավայրերը։ Արձակվել է «Գրադ» համակարգի 195 հրիռ, ինչի հետևանքով մասնակի ավերածություններ են ստացել 8 տուն Ասկերան ավանում, 5-ը՝ Խանաբադում, 1-ը՝ Նախիջևանիկում։ Նախիջևանիկի երկու բնակիչներ բեկորային վերքեր են ստացել ու հոսպիտալացվել (տվյալները ճշտվում են)։ Միաժամանակ՝ Ասկերան ավանը գնդակոծվել է ԱՊՀ զինված ուժերի տարբերանշաններով «Կոկորդիլոս» տիպի ուղղաթիռից։

ՓԵՏՐՎԱՐԻ 29. Ազատագրվել է երեք օր առաջ գրավված Սեյսուլան գյուղը։

ՄԱՐՏԻ 6. Գրավվել է Ղազանչի գյուղը (Մարտակերտի շրջան)։

ՄԱՐՏԻ 10. Ժամը 18։00-ից մինչև 16։45-ը Շուշիի կողմից Ստեփանակերտի վրա 2 «Գրադ» կայանքներից տրվել է 8 համազարկ։ Արդյունքում ավերվել ու մասնակի վնասվածքներ են ստացել 7 բնակելի տներ ու պետհիմնարկներ։ Բեկորներից զոհվել են 0. Սահակյանն ու Գ. Ստեփանյանը։ Վիրավորվել ու հոսպիտալացվել են Մ. Գրիգորյանը, Ժ. Գևորգյանը, Ն. Գասպարյանը, Յու. Ստեփանյանր, Ս. Ավետյանը, Ս. Աբրահամյանն ու Ս. Ավանեսյանը։

Ժամր 20։00-ից մինչև 12։00-ն Զեյվա գյուղի կողմից հրետակոծվել է Շահումյան շրջկենտրոնն ու Կարաչինար գյուղը, ինչի հետևանքով զոհվել են Ա. Խաչատրյանը, Ա. Նալբանդյանը և Յու. Նալբանդյանը։ Բեկորային վերքեր են ստացել ու հոսպիտալացվել Կ. Արզուխանյանը, Գ. Արզուխանյանը և Բաղդասարյանը (տվյալնեը ճշտվում են)։ Ավերվել են 10 բնակելի տներ։

ՄԱՐՏԻ 11. 16։05-ին Շուշի քաղաքի կողմից Ստեփանակերտի վրա արձակվել է «Գրաղ» համակարգի 40 հրթիռ։ Բեկորներից վիրավորվել են Է. Սարգսյանը, Է. Դալլաքյանը, Ժ. Ստեփանյանը, Ա. Ավանեսյանը, Ա. Տոնյանը, Հ. Մելքումյանը։ Ավերածությունների մասին տվյալները ճշտվում են։

Շուշի քաղաքի կողմից «Գրադ» կայանքից 6 համազարկ (120 հրթիռ) է տրվել Ասկերանի շրջանի Կարմիր գյուղի վրա։ Զոհվել է 13-ամյա մի տղա, վիրավորվել Վ. Գրիգորյանը։ Ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել։

Ֆիզուլու շրջանի կողմից ավտոմատ զենքով ու նռնականետերով գնդակոծվել է Հադրութի շրջանի Դուդուկչի գյուղը, ինչի հետևանքով հրազենային վերքեր են ստացել գյուղի բնակիչներ Ա. Ղարայանը և Ա. Ալեքսանյանը։

ՄԱՐՏԻ 12. Ազատագրվել է Սրխավենդ գյուղը (Մարտակերտի շրջան)։

Ժամը 16։10-ից մինչև 18։45-ը Շուշի քաղաքի կողմից Ստեփանակերտի բնակթաղամասերի վրա արձակվել է «Գրադ» համակարգի 216 հրթիռ և 2 հրետանային արկ։

Հրթիռահրետակոծության հետևանքով զոհվել են քաղաքի բնակիչներ Ա. Մելքումյանը, Գ. Առստամյանը, Ռ. Սարգսյանը, Լ. Առստամյանը, Ռ. Բեգլարյանը։ Տարբեր աստիճանի բեկորային վերքեր են ստացել ու հոսպիտալացվել Մ. Ավանեսյանը, Վ. Գասպարյանը, Ն. Գաբրիելյանը, Ի. Գասպարյանը, Յա. Առստամյանը, Ռ. Առստամյանը։ Ավերվել ու մասնակի վնասվածքներ են ստացել 7 պետհիմնարկներ ու 20 բնակելի շենքեր։

Զրահատեխնիկայի օգնությամբ Աղդամի կողմից Ասկերանի շրջանի վրա կատարած հարձակումը կասեցնելու ընթացքում զոհվել են Ասկերան ավանի բնակիչներ Ա. Աղաջանյանը, Կ. Շահբազյանը և Ռ. Առստամյանը։

Շուշի քաղաքի կողմից «Գրադ» կայանքից 6 համազարկ (120 հրթիռ) է արվել Ասկերանի շրջանի Կարմիր գյուղի վրա։ Զոհվել է 13-ամյա մի տղա, վիրավորվել Գ. Գրիգորյանը։ Ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել։

ՄԱՐՏԻ 13. Մարտակերտի շրջանի Կիչան գյուղի վրա կատարած հարձակումը կասեցնելու ընթանում զոհվել են 10 ազատամարտիկներ՝ Ա. Հովսեփյանը, Կ. Առաքելյանը, Վ. Հայրապետյանը, Ա. Այվազյանը, Գ. Պետրոսյանը, Ա. Ավանեսյանը, Կ. Սևյանը, Ա. Բաղդասարյանը (2-ի ինքնությունը չի պարզվել)։

ՄԱՐՏԻ 14. Ազատագրվել է Ղազանչի գյուղը (Մարտակերտի շրջան)։

Ադրբեջանցիներն առանց մարտի լքել են Դոլանլար (Արևշատ) գյուղը (Հադրութի շրջան)։

Հրետակոծության հետևանքով ԼՂՀ Գերագույն խորհրդի շենքում զոհվել է միլիցիայի սերժանտ Հ. Սահակյանը, ով այնտեղ անց էր կացնում իր ծառայողական հերթապահությունը։

Ժամը 7։35-ից մինչև 18։00-ն Ստեփանակերտը հրթիռահրետակոծվել է Շուշի քաղաքի և Ջանհասան ու Քյոսալար ադրբեջանական գյուղերի կողմից։ Արձակվել է «Գրադ» համակարգի 96 հրթիռ և Տ-12 արկ, ինչի հետևանքով զոհվել է քաղաքի բնակիչ Ա. Պետրոսյանը, իսկ Ա. Խաչատրյանն ու Լ. Գալստյանը, բեկորային տարբեր աստիճանի վերքերով, հոսպիտալացվել են։ Ավերվել ու մասնակի վնասվածքներ են ստացել 7 բնակելի և 4 պետհիմնարկների շենքեր։

Ասկերանի շրջանի Բալլուջա գյուղի գյուղխորհրդի շենքի բակում գտնվել է Ստեփանակերտի բնակիչ Կ. Գաբրիելանի դիակը՝ հրազենային բազմաթիվ վերքերով։ Կատարվում է հետաքննություն։

ՄԱՐՏԻ 16. Ժամը 17։30-ից կրկին սկսվել է Ստեփանակերտ քաղաքի հրթիռակոծությունը Շուշիի կողմից։ Արձակվել է «Գրադ» համակարգի 8 և «Ալազան» տիպի 5 հրթիռ, ինչպես նաև 10 հրետանային արկ։ Ավերածությունների և տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել։

ԱՊՀ զինված ուժերի տարբերանշաններով ՄԻ-24 ուղղաթիռները հրթիռակոծել են Ասկերան ավանն ու շրջանի Շոշ գւուղը։ Ավերվել ու մասնակի վնասվածքներ են ստացել տասից ավելի բնակելի տներ։ Զոհերի և տուժածների մասին տեղեկություններ չկան։

Ժամը 8։00-ից մինչև 9։00-ն Աղդամի շրջանի Փափրավենդ և Ղարաչիլար գյուղերի կողմից հրետագնդակոծվել են Մարտակերտ քաղաքն ու շրջանի Ջանյաթաղ գյուղը։ Արձակվել է 185 արկ։ Ավերածությունների ու տուժածների մասին տեղեկություններ չկան։

ՄԱՐՏԻ 17. Ժամը 12։24-ին Ստեփանակերտը հրթիռակոծվել Շուշի քաղաքի կողմից։ Արձակվել է «Գրադ» համակարգի 18 հրթիռ, ինչի հետևանքով զոհվել են քաղաքացիներ Ա. Մարդիյանն ու Ա. Մնացականյանը։ Բեկորային տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել են Ա. Սաֆարյանը, Ն. Ջամալյանը, Զ. Աբրահամյանը, Ե. Մարդիյանը, Ա. Գասպարյանը, Լ. Հակոբյանը, Վ. Պետրոսյանը, Ս. Ասատրյանը, Ս. Գրիգորյանը, Ա. Մովսիսյանը, Զ. Աբրահամյանը, Ռ. Աբրահամյանը և Ն. Սարգսյանը։ Կան զգալի ավերածություններ։

ԱՊՀ զինված ուժերի տարբերանշաններով ՄԻ-24 երեք ուղղաթիռներ հրթիռակոծել են Մարտունի քաղաքը, ինչի հետևանքով բեկորային տարբեր աստիճանի վերքեր են ստացել ու հոսպիտալացվել Ռ. Երեմյանը, Ռ. Ղուկասյանը և Գ. Կարապետյանը։ Մասնակիորեն ավերվել են 5 բնակելի տներ։

Գերանբոյի շրջանի Շաֆագ գյուղի կողմից հրետակոծվել են շրջանի Կարաչինար, Խարխապուտ հայաբնակ գյուղերն ու Շահումյան ավանը։ Արձակվել են Տ-12 տիպի արկեր, ինչի հետևանքով զոհվել է Խարխապատ գյուղի բնակիչ Յու. Ավագյանը։ Ավերվել են 12 բնակելի տներ։

ՄԱՐՏԻ 18. Ամբողջ օրվա ընթացքում Ստեփանակերտը պարբերաբար հրթիռակոծվել է Շաշի քաղաքի կողմից։ Արձակվել է «Գրադ» համակարգի 118 հրթիռ, ինչի հետևանքով զոհվել է քաղաքի բնակիչ Ա. Ղահրամանյանը։ Տարբեր աստիճանի բեկորային վերքեր են ստացել ու հոսպիտալացվել Ա Բոզիյանը, Ե. Ասրիյանը, Կ. Սողոմոնյանը և Ն. Հարությունյանը։ Ավերվել ու մասնակի վնասվածքներ են ստացել 12 բնակելի շենքեր։

ՄԱՐՏԻ 18-21. Գերանբոյի շրջանի Շաֆազ գյուղից հրետակոծության է ենթարկվել Շահումյանի շրջանի Խարխապուտ գյուղը։ Նշված ժամանակահատվածում գյուղի վրա արձակվել է 800 հրետանային արկ, ինչի հետևանքով զոհվել են գյուղի 2 և վիրավորվել 11 բնակիչներ։ Կան զգալի ավերածություններ։

ՄԱՐՏԻ 20. Ժամը 18։30-ին Ֆիզուլու շրջանի Գոգա գյուղի կողմից հրետակոծվել է Հադրութի շրջանի Աղբուլաղ գյուղը, ինչի հետևանքով զոհվել են 4-6 տարեկան 4 երեխաներ՝ Ն. Հարությունյանը, Ռ. Հարությունյանը, Ն. Հարությունյանը և Ն. Բաղդասարյանը։

ՄԱՐՏԻ 21. Հանրապետական հիվանդանոց են բերվել բզկտված, մասնակիորեն ածխացած 5 տղամարդու և 4 կնոջ դիակներ։ Նրանցից 3-ը Հայաստանի Հանրապետության Գորիսի շրջանի Խութ գյուղի բնակիչներ են, ովքեր նախկինում գերեվարվել ու տարվել էին Ղուբաթլվի շրջան, իսկ 6-ը՝ Մարտակերտի շրջանի Ղազանչի գյուղի բնակիչներ (Բ. Հարությունյանը, Ս. Պետրոսյանը, Մ. Աղաջանյանը, Ն. Պետրոսյանը, Արուսյակ և Արշալույս Գրիգորյանները), ովքեր պատանդ էին տարվել մարտի 5-ին՝ գյուղն ադրբեջանական ավարառուների կողմից գրավելուց հետո։

Ժամը 16։00-ից մինև 22։00-ն Մարտունու շրջանի Մուղանլու և Ամիրանլար ադրբեջանաբնակ գյուղերի կողմից հրետակոծվել է Մարտունի քաղաքը։ Արձակվող է 20 հրետանային արկ, ինչի հետևանքով վիրավորվել ու հոսպիտալացվել է քաղաքի բնակիչ Վլ. Սաղյանը։ Մասնակիորեն ավերվել են 5 բնակելի տներ։

ՄԱՐՏԻ 22. ԱՊՀ զինված ուժերի տարբերանշաններով ՄԻ-24 ուղղաթիռները հրթիռակոծել են Շահումյանի շրջանի Կարաչինար և Էրքեջ գյուղերը, ինչի հետևանքով վիրավորվել են նշված գյուղերի 8 բնակիչներ։ Կան զգալի ավերածություններ։ Հանգամանքները ճշտվում են։

ՄԱՐՏԻ 28. Ժամր 16։00 մինչև 22։00-ն Մարտունի ավանը հրետակոծվել է շրջանի Ամիրանլար ադրբեջանաբնակ գյուղի կողմից։ Արձակվել է ավելի քան 15 արկ, ինչի հետևանքով բեկորային վերքեր է ստացել ու հոսպիտալացվել ավանի բնակիչ Հ. Մանասյանր։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Ժամը 17։00-ին Աղդամի շրջանի Փափրավենդ գյուղում տեղակայված ադրբեջանական զինված կազմավորումները հարձակում են գործել Մարտակերտ քաղաքի վրա։ Հարձակումը կասեցնելու ընթացքում, նռնականետից արձակված արկի պայթյունից, զոհվել է շրջկենտրոնի բնակիչ Ն. Բաղրյանը։ Հարձակումը հետ է մղվել հայկական ինքնապաշտպանական ուժերի կողմից։

ՄԱՐՏԻ 31. Ազատագրվել է տասնամյակներ առաջ Ֆիզուլու շրջանին բռնակցված Հողեր հայկական բնակավայրը։

ԱՊՐԻԼԻ 1. Ժամը 9։30-ից մինչև 1։20-ը Շուշի քաղաքի կողմից հրթիռակոծման է ենթարկվել քաղաքամայր Ստեփանակերտը։ Արձակվել են ԲՄ-21 «Գրադ» կայանքի 16 ռեակտիվ հրթիռներ։ Հրթիռակոծության հետևանքով ավերվել է Սասունցի Դավիթ փողոցի թիվ 8 տունը և ԼՂՀ կույրերի ընկերության ուսումնաարտադրական ձեռնարկության շենքը։ Տուժածներ չկան։

Ժամը 17։15-ից վերսկսվել է Մարտակերտ քաղաքի հրետակոծությունը Աղդամի շրջանի Փափրավենդ գյուղի կողմից։ Արձակվել է տարբեր տիպի 23 արկ։ Ավերվել է 5 բնակելի տուն։ Տուժածներ չկան։

ԱՊՐԻԼԻ 2. ժամը 12։20-ից մինչև 18։30-ը Ամիրանլար գյուղի կողմից Մարտունի քաղաքի վրա արձակվել է 17 հրետանային արկ, վիրավորվել է քաղաքաբնակ Լեռնիկ Էդիկի Օհանյանը, ծնվ. 1969 թ., մասնակիորեն ավերվել են մի քանի բնակելի տներ։

Ժամը 16։00-ից մինչև 21։00-ը Ֆիզուլու շրջանի Ղաջար գյուղից հրետակոծվել են Մարտունու շրջանի Կարմիր շուկա ավանը, Սոս և Շեխեր գյուղերը։ Արձակվել է 17 արկ։

Վնասվել է Շեխերի կաթնապրանքային ֆերմայի շենքը։ Բեկորային վերքեր են ստացել և հոսպիտալացվել ֆերմայի աշխատողներ Էդիկ Սևումյանը, Գարիկ Սաֆարյանը և Արթուր Շահնազարյանը։

ԱՊՐԻԼԻ 3. Ժամը 7։00-ից մինչև 8։30-ն Ասկերանի շրջանի Բադարա գյուղի վրա արձակվել է թնդանոթային 15 արկ, որի հետևանքով մասնակիորեն ավերվել է 5 բնակելի տուն։ Տուժածներ չկան։

Ժամը 20։00-ից մինչև 21։30-ը հրթիռակոծման է ենթարկվել Հւսդրութ ավանը։ Արձակվել է «Ալազան» տիպի 10 հրթիռ։

ԱՊՐԻԼԻ 4. Ժամը 5։00-ից մինչև 20։00-ն Ֆիզուլու շրջանի Ղաջար գյուղից հրետակոծվել է Մարտունու շրջանի Կարմիր շուկա ավանը։ Արձակվել է 30 արկ։ Բեկորային վերքերից զոհվել է ավանի բնակիչ Իլյազ Բալայանը։ Մասնակի ավերվել են 15 բնակելի տներ և բնակչության կենցաղսպասարկման կոմբինատի շենքը։ Այրվել է նաև գինեգործարանի գինեհումքով լի երկու տարողություն։

Ֆիզուլու շրջանի Ղաջար գյուղից ժամը 16։30-ին Մարտունու շրջանի Ճարտար գյուղի վրա ԲՄ-21 «Գրադ» կայանքից արձակվել է 8 ռեակտիվ հրթիռ, ինչի հետևանքով բեկորային վերքեր է ստացել ու հոսպիտալացվել գյուղի բնակիչ Էդիկ Ղուկասյանը։ Ավերածություններ չկան։

ԱՊՐԻԼԻ 6. Աղդամի շրջանի Գյուլափլու և Մարզիլու գյուղերի կողմից ժամը 19։00-ից մինչև 20։30-ը հրետակոծվել են Մարտունու շրջանի Մյուրիշեն, Բերդաշեն, Ավդուռ և Նորշեն գյուղերը։ Արձակվել է թնդանոթային 8 արկ։

ԱՊՐԻԼԻ 7. Ժամը 9։35-ից մինչև 17։00-ն Շուշի քաղաքի և Ասկերանի շրջանի Ջանհասան գյուղի կողմից «Գրադ» կայանքից և հրանոթներից հրթիռա-հրետակոծվել է Ստեփանակերտ քաղաքը։ Արձակվել է տարբեր տիպի 69 հրթիռ և արկ, ինչի հետևանքով բեկորային վերքեր է ստացել և հոսպիտալացվել քաղաքի երեք բնակիչ։ Մասնակիորեն վնասվել է 4 բնակելի տուն։

Շուշի քաղաքի կողմից նույն շրջանի Քարին տակ գյուղի հրետակոծման հետևանքով բեկորային վերքեր է ստացել և հոսպիտալացվել Սանասար Ասծատրյանը։

ԱՊՐԻԼԻ 8. Ժամը 14։55-ից մինչև 21։05-ը Շուշի քաղաքի կողմից Ստեփանակերտի վրա ԲՄ-21 «Գրադ» կայանքից արձակվել են 12 ռեակտիվ հրթիռներ։ Մասնակի ավերվել է Կալինինի փողոցի թիվ 4 տունը։ Տուժածներ չկան։

Ադրբեջանական զինված կազմավորումները Ջաբրայիլի շրջանի տարածքից ժամը 16։00-ին հարձակվել են Հադրութի շրջանի Ծամձոր գյուղի վրա։ Գյուղում հրդեհվել է 4 բնակելի տուն։ Ժամը 17։00-ին մոտ ինքնապաշտպանության ջոկատների ուժերով հարձակումը ետ է մղվել։ Տուժածներ չկան։

Վնասազերծվել են Քելբաջարի շրջանի Աղդաբան և Չայղովշան գյուղերում տեղակայված թշնամական հենակետերը, որտեղից հրետակոծվում էին Հաթերքի ենթաշրջանի գյուղերը։

ԱՊՐԻԼԻ 9. Ժամը 11։35-ից մինչև ժամը 20։00-ն Շուշի քաղաքի կողմից Ստեփանակերտի վրա արձակվել է «Գրադ» կայանքի 3 հրթիռ։ Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

ԱՊՐԻԼԻ 10. Ադրբեջանական հրոսակները զրահամեքենաների ու տանկերի ուղեկցությամբ աննախադեպ հարձակում են ձեռնարկել Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղի ուղղությամբ։ Առավոտյան ժամը 4։30 րոպեից Աղդամի, Միր-Բաշիրի և Գերանբոյի շրջանների տարածքից սկսվել է Մարտակերտ քաղաքի, Լենինավան, Մարաղա, Լևոնարխ, Հայկաջուր (Հասանղայա), Կարմիրավան, Թալիշ և Քաջավան գյուղերի զանգվածային հրետակոծությունը։ Արձակվել են «Գրադ» և «Ալազան» տիպի ավելի քան 700 հրթիռներ ու հրետանային արկեր։ Միաժամանակ ադրբեջանական զինված կագմավորումները, մոտ 1000 մարդ, 20 միավոր զրահամեքենաների, այդ թվում՝ Տ-72 3 տանկ, աջակցությամբ Միր-Բաշիրի տարածքից փորձել են գրավել Մարաղա գյուղը։ Ժամը 22։00-ին գրոհը ետ է մղվել։ Ինքնապաշտպանության ուժերը՝ ոչնչացնելով 6 զրահամեքենա, խլելով 2 հրանոթ և գերի վերցնելով 18 հոգու, թշնամուն հետ են շպրտել նախկին դիրքերը։ Այդ զավթողական գործողության հետևանքով ավերվել, հրդեհվել է Մարաղա գյուղի ավելի քան 50 տոկոսը։ Զոհվել են 5 ազատամարտիկ և գյուղի 40 բնակիչներ։ Ազերի գրոհայինների կողմից 5 բնակիչ պատանդ է վերցվել։

Ժամը 15։30-ից մինչև 17։20 րոպեն Ստեփանակերտը հրետակոծման է ենթարկվել Շուշի քաղաքի և Ջանհասան գյուղի կողմից։ Արձակվել է 21 արկ։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։

ԱՊՐԻԼԻ 11. Առավոտյան ժամը 10։00-ից մինչև կեսգիշեր Ստեփանակերտը կրկին Շուշիի ու Ջանհասանի կողմից ԲՄ-21 «Գրադ» կայանքից և հրանոթներից հրթիռա-հրետակոծման է ենթարկվել. արձակվել է 120 հրթիռ ու արկ, որի հետևանքով զոհվել է Աշոտ Գարայանը, վիրավորվել են Սամվել Ղուլյանն ու Լարիսա Հակոբյանը։

Ֆիզուլու շրջանի Խաթումբուլախ գյուղի կողմից «Գրադ» կայանքից ժամը 14։00-ից մինչև 16։35-ը հրթիռակոծվել է Հադրութ ավանը։ Արձակվել է 25 հրթիռ, ինչի հետևանքով զոհվել է մեկ մարդ, երկուսը՝ վիրավորվել։

Ֆիզուլի քաղաքի և Ղաջար գյուղի կողմից հրետակոծման է ենթարկվել Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղը, ինչի հետևանքով զոհվել են Նիկոլայ, Օլյա, Վալենտինա, Արմինե և Անդրանիկ Բալայանները վիրավորվել են Ժաննա Բաբայանը, Ալեքսեյ, Նիկոլայ, Արմեն և Ալինա Բալայանները։ Զգալի ավերվել են մի քանի բնակելի տներ։

ԱՊՐԻԼԻ 12. Շուշի քաղաքի և Ջանհասան ու Քյոսալար գյուղի կողմից ժամը 10։20-ից մինչև հաջորդ օրվա առավոտյան ժամը 7։30-ը հրետակոծման է ենթարկվել Ստեփանակերտի հյուսիսային մասը։ Արձակվել է 62 արկ։ Տուժածներ և ավերածություններ չկան։

Ժամը 15։00-ից մինչև 16։00-ն Ֆիզուլու շրջանի Կարադաղլի գյուղի կողմից Հադրութ շրջկենտրոնի վրա արձակվել են ԲՄ-21 «Գրադ» կայանքի 25 ռեակտիվ հրթիռներ։ Զոհվել է միլիցիայի կրտսեր սերժանտ Ռազմիկ Միրզոյանը։

ԱՊՐԻԼԻ 15. Գերանբոյի շրջանի տարածքից ԲՄ-21 «Գրադ» կայանքից Շահումյան ավանի վրա արձակվել է 10 ոեակտիվ հրթիռ։ Տուժածներ չկան։

Ժամը 21։30-ից Աղդամի շրջանի Մուղանլի և Մարտունու շրջանի Ամիրանլար ու Կուրոպատկինո գյուղերի կողմից հրթիռահրետակոծվել է Մարտունի քաղաքը։ Արձակվել են ԲՄ-21 «Գրադ» կայանքի 180 ռեակտիվ հրթիռներ և թնդանոթային 30 արկեր։ Զոհվել են Սաթենիկ Ղահրամանյանը և Աստղիկ Դանիելյանը, բեկորային վերքեր է ստացել ու հոսպիտալացվել Հրանտ Բալայանը։ Ավերվել են 15 բնակելի տներ, պետական դրամատան և քաղխորհրդի գործկոմի շենքերը, հրկիզվել են կահույքի և էժանացված ապրանքների խանութները։

ԱՊՐԻԼԻ 16. Ստեփանակերտի արևմտյան մասը Շուշի քաղաքի Քյոսալար գյուղի կողմից առնվել է գնդացրային կրակի տակ։ Վիրավորվել է Վյաչեսլավ Հակոբյանը։

Ամիրանլար գյուղի կողմից հրետակոծման է ենթարկվել Մարտունի քաղաքը։ Արձակվել է թնդանոթային 28 արկ։ Վիրավորվել են Արամ Սարգսյանը, Ալիկ Ավանեսյանը, Ռուդիկ Մկրտչյանը, Արկադի Հովսեփյանը, Իսրայել Ստեփանյանը, որը հետագայում մահացել է հիվանդանոցում։

ԱՊՐԻԼԻ 17. ժամը 21-ից սկսվել է Ստեփանակերտի հրթիռակոծությունը, որը տևել է մինչև կեսգիշեր։ Շուշի քաղաքից արձակվել է ԲՄ-21 «Գրադ» կայանքի 5 ռեակտիվ հրթիռ։

ԱՊՐԻԼԻ 18. Գերանբոյի և Միր-Բաշիրի շրջաններից ժամը 10։30-ից մինչև ժամը 18։00-ն հրթիռակոծվել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղը, ինչի հետևանքով գոհվել են գյուղի բնակիչներ Արթուր Դանիելյանը և Անդրանիկ Սարինյանը, ավերվել են բազմաթիվ բնակելի տներ։

ԱՊՐԻԼԻ 19. Ժամը 22։40-ից մինչև 23։00-ն Շուշի քաղաքի կողմից Ստեփանակերտի վրա արձակվել են թնդանոթային 5 արկեր։ Տուժածներ չկան։

ԱՊՐԻԼԻ 20. Շուշի քաղաքի կողմից տարբեր տիպի զենքերից պարբերաբար հրետակոծվել է Քարին տակ գյուղը։ Տուժածների և ավերածությունների մասին տվյալներ չկան։

Ժամը 10։30-ից մինչև կեսգիշեր Ստեփանակերտի հյուսիս-արևմտյան մասը Շուշի քաղաքի կողմից ենթարկվել է հրետակոծման։ Արձակվել է հրետանային 45 արկ։ Վիրավորվել ու հոսպիտալացվել են Գեորգի Լալայանն ու Վլադիմիր Սարգսյանը, ով հետո մահացել է հիվանդանոցում։

Գերանբոյի շրջանի Զեյվա, Շաֆագ, Տողան գյուղերի կողմից հրանոթներից, տանկերից և ԲՄ-21 «Գրադ» կայանքից հրթիռահրետակոծման են ենթարկվել Շահումյանի շրջանի Կարաչինար, Էրքեջ, Խարխապուտ գյուղերը և Շահումյան ավանը։ Հրթիռահրետանակոծումը տևել է մինչև ապրիլի 22-ը։ Արձակվել են 300 արկեր ու հրթիռներ։ Ավերվել է 20 բնակելի տուն։ Տուժածներ չկան։

ԱՊՐԻԼԻ 22. Ստեփանակերտից Հադրութի շրջանի Ազոխ գյուղը մեկնող «Կուբան» մակնիշի 04-41 ԱԳԴ պետհամարանիշով ավտոբուսը Շեխեր-Դրախտիկ ճանապարհահատվածում, մոտ ժամը 23։00-ին, ընկել է ազերիների ծուղակի մեջ և ենթարկվել գնդակոծման, որի հետևանքով զոհվել են 14 և վիրավորվել 5 ուղևորներ։

ԱՊՐԻԼԻ 23. Ժամը 12-ին Միր-Բաշիրի (Թարթառ) շրջանի Ղափանլի գյուղի կողմից հետևակի մարտական մեքենաներից և թնդանոթներից սկսվել է Մարտակերտի շրջանի Կարմիրավան գյուղի հրետակոծությունը։ Ավերվել են 23 բնակելի տներ։ Զոհեր չկան։

Գերանբոյի շրջանի Շաֆագ գյուղի կողմից ժամը 16։00-ին սկսվել է Շահումյան ավանի հրետակոծությունը, ինչի հետևանքով զոհվել են Ասյա, Կարեն և Կարմեն Զաքարյանները. Բեկորային վերք է ստացել Արայիկ Զաքարյանը։

Ադրբեջանական գինված կազմավորումներն Աղդամի շրջանի տարածքից Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղի վրա ավտոմատ զենքերից կրակահերթեր են արձակել, ինչի հետևանքով զոհվել է Մխիթար Բաղրյանը։

ԱՊՐԻԼԻ 24. Ժամը 6։15-ից մինչև 12։00-ն Աղդամի շրջանի կողմից հրթիռահրետակոծության են ենթարկվել Մարտակերտ քաղաքը, շրջանի Ջանյաթաղ, Վարդաձոր (Գյուլաթաղ), Ներքին Հոռաթաղ գյուղերը։ Արձակվել են «Գրադ», «Ալազան» և 100 մմ հրանոթների 203 հրթիռներ և արկեր։ Վիրավորվել և հոսպիտալացվել են մարտակերտցի Վահրամ Մարությանը և ջանյաթաղցի Արթուր Գասպարյանը։

Շուշի քաղաքի և Ջանհասան գյուղի կողմից ժամը 16։50-ից մինչև հաջորդ օրվա առավոտյան ժամը 8։00-ն Ստեփանակերտը հրթիռահրետակոծության է ենթարկվել։ Արձակվել են ԲՄ-21 «Գրադ» կայանքի 29 ռեակտիվ հրթիռներ և հրանոթային 21 արկեր։ Վիրավորվել ու հոսպիտալացվել են քաղաքի 16 բնակիչներ։ Ավերվել են նաև բնա- կելի տներ։

ԱՊՐԻԼԻ 25. Ժամը 10։40-ից մինչև 19։50-ը Ստեփանակերտն ինտենսիվ հրթիռահրետակոծության է ենթարկվել Շուշի քաղաքի և Ջանհասան գյուղի կողմից։ Արձակվել են ԲՄ-21 «Գրադ» կայանքի 40 ռեակտիվ և «Ալազան» տիպի 10 հրթիռներ, Տ-72 տիպի տանկի և 122 մմ հրանոթների 32 արկեր։ Ավերվել են 9 բնակելի տներ և 4 պետհիմնարկներ։ Զոհվել է Արարատ Մովսիսյանը, վիրավորվել ու հոսպիտալացվել է 5 հոգի։

Աղդամ քաղաքի կողմից ժամը 5։00-ից մինչև 22։00-ն Ասկերանի շրջանի Խանաբադ գյուղը 122 մմ հրանոթներից ենթարկվել է հրետակոծման։ Բեկորային վերքեր է ստացել ու հոսպիտալացվել Էդուարդ Գրիգորյանը, ով Ստեփանակերտի հոսպիտալում մահացել է։ Ավերածությունների մասին տվյալներ չկան։

Ժամը 15։00-ից մինչև հաջորդ օրվա ժամը 8։00-ն Ֆիգուլու շրջանի Ղաջար և Ն. Վեյսալի գյուղերի կողմից հրետակոծվել են Մարտունի քաղաքը, շրջանի Սոս, Մաճկալաշեն և Ղուզե Ճարտար գյուղերը։ Հրետակոծության հետևանքով Մարտունիում ավերվել են 6, Ղուզե Ճարտարում՝ 2 բնակելի տներ։ Բեկորային վերքեր է ստացել ու հոսպիտալացվել Մարտունի քաղաքի բնակչուհի Ռազմիկա Հարությունյանը։

ԱՊՐԻԼԻ 26. Ֆիզուլի քաղաքի կողմից Հադրութի շրջանի Էդիլլու և Հախուլլու գյուղերը հրթիռակոծվել են ԲՄ-21 «Գրադ» կայանքից, ինչի հետևանքով Հախուլլու գյուղի բնակիչ Ռաֆայել Բալայանը զոհվել է, իսկ Էդիլլու գյուղի բնակիչ Արծվիկ Պողոսյանը բեկորային վերքեր է ստացել ու հոսպիտալացվել։

Ֆիզուլու շրջանի Ղաջար գյուղի կողմից ժամը 17։30-ից մինչև ժամը 19։00-ն հրետակոծվել են Մարտունու շրջանի Կարմիր շուկա ավանը, Շեխեր գյուղը, Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղը։ Արձակվել են ԲՄ-21 «Գրադ» կայանքի 120 ռեակտիվ հրթիռներ և հրանոթային 17 արկեր։ Ավերվել է 7 բնակելի տուն։ Տուժածներ չկան։

ԱՊՐԻԼԻ 29. Մայրաքաղաքի հրետակոծությունից հետո ադրբեջանական զինյալները Շուշիի կողմից հարձակվել են Ստեփանակերտի հարավ-արևմտյան դիրքերի վրա և փորձել են գրավել այն։ Դիրքերի պաշտպանության մարտերում զոհվել են 4, վիրավորվել 23 հայ ազատամարտիկներ։

ՄԱՅԻՍԻ 1. Առավոտյան ժամը 11-ին վերսկսվել է Ստեփանակերտի հրետակոծությունը Շուշի քաղաքի և Ասկերանի շրջանի Ջանհասան ու Քյոսալար գյուղերի կողմից։ Արձակվել են 100-ից ավելի արկեր և հրթիռներ, որոնց մեծ մասը «Գրադ» կայանքից։ Կան ավերածություններ։ Վիրավորվել են մոտ 10 բնակիչներ։ Կան գոհեր, այդ թվում՝ 2 երեխա։

ՄԱՅԻՍԻ 2. Գիշերը և ողջ ցերեկը Շուշի քաղաքից և Ջանհասան ու Քյոսալար գյուղերից, «Գրադ» կայանքից և ծանր հրետանիներից հրետակոծության է ենթարկվել Ստեփանակերտը։ Արձակվել է մոտ 200 հրթիռ ու արկ։ Կան ավերածություններ։ Վիրավորվել են 12, զոհվել՝ 2 խաղաղ բնակիչներ։

Շուշի քաղաքից հրետակոծության են ենթարկվել նաև Ասկերանի շրջանի Շոշ, Դաշուշեն, Քռասնի, Խնածախ և Այգեստան գյուղերը։ Կան վիրավորներ և գոհեր։

Ստեփանակերտի ծննդատան վրա ռումբի ուղղակի հարվածից առավոտյան զոհվել են վեց հոգի, այդ թվում՝ երկու նորածիններ։ Բուժանձնակազմի և հիվանդների մեջ կան վիրավորներ։

Վաղ առավոտյան ադրբեջանական գրոհայինները լայնածավալ հարձակում են ձեռնարկել Շահումյանի շրջանի Էրքեջ գյուղի վրա։ Կեսօրվա դրությամբ գյուղի մերձակայքում մարտերը շարունակվել են։ Երկուստեք կան վիրավորներ և զոհեր։

Ֆիզուլու շրջանի Ղարաքյոլլու գյուղի կողմից ծանր թնդանոթներից հրետակոծվել է Հադրութ ավանը։ Վիրավորվել են երեք խաղաղ բնակիչներ։ Ավերածություններ չկան։

Միր-Բաշիրի (Թարթառի) շրջանի տարածքից հրետակոծության է ենթարկվել Մարտակերտի շրջանի Կարմիրավան գյուղը։ Կան լուրջ ավերածություններ։ Գյուղի չորս բնակիչներ վիրավորվել են։

Ժամը 20։00-ից ադրբեջանաբնակ Ամիրանլար գյուղից տարբեր զինատեսակներից սկսվել է Մարտունի քաղաքի հրետակոծությունն ու գնդակոծությունը, որը կարճ ընդմիջումներով տևել է մինչև լուսաբաց։ Փոխհրաձգության ընթացքում վիրավորվել են երկու ազատամարտիկներ։ Թշնամու կորուստների մասին տեղեկություններ չկան։

ՄԱՅԻՍԻ 3. Ադրբեջանի ազգային բանակը հաջողությամբ առաջ է շարժվել Շուշիի, Քյոսալարի և Ջանհասանի տարածքից և ժամը 16։00-ին մոտ ադրբեջանական գինյալներն արդեն Ստեփանակերտի մատույցներում էին։ Ինքնապաշտպանության ուժերը մայրաքաղաքի հարավ-արևմտյան թաղամասերում շարունակել են դիմադրել թշնամու գերակշռող ուժերին։

Միաժամանակ շարունակվել է մայրաքաղաքի բնակելի թաղամասերի գնդակոծությունն ու ռմբակոծությունը, ինչի հետևանքով բռնկվել են բազմաթիվ հրդեհներ, որոնք չի հաջողվել մարել՝ ջրի բացակայության պատճառով։ Կան նաև զոհեր ու վիրավորներ։ Բուժսպասարկման օբյեկտները չեն հասցնում ընդունել տասնյակ վիրավորներին։ Երեկոյան ժամը 19-ի դրությամբ կատաղի մարտերը Ստեփանակերտի մատույցներում շարունակվում էին։

Առավոտյան նորից սկսվել է փոխհրաձգությունը Մարտունու և Ամիրանլարի միջև։ Պատահական գնդակից քաղաքի մեկ բնակչուհի վիրավորվել է։

ՄԱՅԻՍԻ 4. Գիշերը ադրբեջանցի զինյալները Միր-Բաշիրի (Թարթառի) շրջանից լայնածավալ հարձակում են սկսել Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի վրա։ Թշնամու և հայ ինքնապաշտպանների միջև մարտերը շարունակվել են նաև հաջորդ օրը և մատնվել անհաջողության։ Չորս ազատամարտիկներ զոհվել են, կան նաև վիրավորներ։ Թշնամու կորուստների մասին տեղեկություններ չկան։

ՄԱՅԻՍԻ 5. Շուշվա բարձունքներից և Ջանհասան ու Քյոսալար գյուղերի կողմից նորից հրետակոծվել ու գնդակոծվել են Ստեփանակերտն ու քաղաքի ինքնապաշտպանական դիրքերը։ Քաղաքի վրա արձակվել են 20-ից ավելի տարբեր տեսակի արկեր։ Տուժածներ չկան։ Մի քանի բնակելի տներ մասնակի ավերվել են։

Ժամը 14-ին Ֆիգուլու շրջանի Ղաջար գյուղի մոտակա բարձունքներից հրթիռակոծվել են Կարմիր շուկա ավանը, ՇԵխեր, Հերհեր և Թաղավարդ գյուղերը։ Արձակվել են 20-ից ավելի «Գրադ» կայանքի հրթիռներ։ Կարմիր շուկայում կան ավերածություններ։ Տուժածներ չկան։

Միր-Բաշիրի (Թարթառի) և Գերանբոյի շրջաններից հրթիռակոծության են ենթարկվել Մարտակերտի շրջանի Թալիշ, Չայլու, Մատաղիս և Լենինավան գյուղերը։ Արձակվել են ավելի քան 500 հրթիռներ։ Մի քանի բնակիչներ վիրավորվել են։ Կան ավերածություններ։

Ֆիզուլու շրջանի տարածքից ժամը 16։00-ին և 19։00-ին «Գրադ» կայանքից հրթիռակոծվել են Տումի և Էդիլլու գյուղերը։ Էդիլլու գյուղում վիրավորվել է մեկ խաղաղ բնակիչ, կան ավերածություններ։

ՄԱՅԻՍԻ 6. Գիշերը և առավոտյան ժամը 11։00-ից հետո Ջանհասանի բարձունքներից հրետակոծվել են Ստեփանակերտը, Խանածախ և Այգեստան գյուղերը, հանրապետության օդակայանը։ Այգեստանում զոհվել է մեկ խաղաղ բնակիչ։

ՄԱՅԻՍԻ 8. ՍՈՒ-25 գերձայնային ինքնաթիռներից գնդակոծվել ու ռմբակոծվել են Մարտունու շրջանի Մյուրիշեն, Ասկերանի շրջանի Դաշուշեն, Քռասնի, Շոշ գյուղերը։

ՄԱՅԻՍԻ 9. Ստեփանակերտի շրջակայքում գտնվող աղրբեջանական գինյալների կրակակետերի՝ գիշերվա ժամը 2։30-ից սկսված վնասազերծման գործողությունները պսակվել են հաղթանակով, ճնշված են թշնամու կրակակետերը։ Մարտեր են ընթանում Ջանհասան և Կարագյավ գյուղերի շրջակայքում։

Կեսօրին ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատար Գ. Պետրոսյանը նախագահության անդամների ուղեկցությամբ այցելել է ազատագրված Շուշի։ Այցելության ընթացքում նա ծանոթացել է քաղաքի իրավիճակին, ինչպես նաև՝ այցելել է ռազմատնտեսական նշանակություն ունեցող օբյեկտները։ Ադրբեջանական բանակի կողմից զինապահեստի վերածված Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում Պարգև եպիսկոպոս Մարտիրոսյանը մատուցել է հոգեհանգստի պատարագ՝ Շուշիի ազատագրման մարտերում զոհված հայ մարտիկների հիշատակին։ Այնուհետև, ժամը 17։00-ին, Շուշի կատարած այցելությունից հետո, ԼՂՀ Գերագույն խորհրդի պատվիրակությունն այցելել է հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի գերեզմանին և նրա շիրմին դրել Շուշիից բերված թարմ ծաղիկներ։

Երեկոյան ժամը 17։00-ին ադրբեջանական օդային ուժերը՝ ՍՈՒ-25 մեկ ինքնաթիռը և ՄԻ-24 4 ուղղաթիռներ ռմբակոծել են Շուշի քաղաքը, Մարտունու շրջանի Հաղորտի, Կաղարծի, Ննգի և Ասկերանի շրջանի Հարավ գյուղերը։

ՄԱՅԻՍԻ 12. Առավոտյան Աղդամի շրջանի Գյուլափլի գյուղի կողմից հրետակոծվել է ենթարկվել Մարտունու շրջանի Նորշեն գյուղը։ Տուժածներ չկան։

Ամբողջ օրվա ընթացքում «Գրադ» կայանքից և ծանր թնդանոթներից հրետակոծվել են Ասկերանի շրջանի Սառնաղբյուր, Նախիջևանիկ, Փրջամալ և Վարազաբուն գյուղերը։ Թշնամու կողմից այնուհետև գրավվել են Ասկերանի շրջանի Նախիջևանիկ, Փրջամալ, Դահրազ գյուղերը։

ՄԱՅԻՍԻ 13. Ռմբակոծվել են Շահումյանի շրջանի սահմանային գյուղերը և Մարտակերտ քաղաքը։ Շահումյանում զոհվել է մեկ բնակիչ։

Հայ ինքնապաշտպանության ուժերն առանց գոհերի վնասազերծել են Շուշիի շրջանի Զարիսլու գյուղում տեղակայված ադրբեջանական զինված ուժերի կրակակետերը։ Գյուղը և նրա շրջակա բարձունքներն անցել են հայ ազատամարտիկների հսկողության տակ։

Ժամը 15։00-ին Ֆիզուլու շրջանի տարածքից հրթիռակոծվել է Մարտունու շրջանի Ճարտար գյուղը։ Կան ավերածություններ, զոհվել է մեկ բնակիչ։ Երեկոյան Աղդամի շրջանի Գյուլափլի և Մարտունու շրջանի Հացի գյուղերի պաշտպանական ուժերի միջև տեղի է ունեցել զինված ընդհարում, ինչի հետևանքով մեկ հայ վիրավորվել է։

ՄԱՅԻՍԻ 14. ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահության որոշումով ստեղծվել է Շուշի քաղաքի յոթ հոգուց բաղկացած ժամանակավոր վարչություն, որի ղեկավար է նշանակվել Սեմյոն Բաբայանը՝ նախկին ԼՂԻՄ մարզգործկոմի նախագահը։ Ժամանակավոր վարչությունը մինչև Շուշիի շրջանում մնայուն իշխանությունների ընտրությունները պիտի կատարի նրա պարտականությունները։

ՄԱՅԻՍԻ 15. Հրետակոծվել է Ստեփանակերտի օդակայանը, ինչի հետևանքով հրդեհվել է դեպի Երևան թռիչքի պատրաստվող մեկ օդանավ։ Վառվող օդանավից հաջողվել է դուրս բերել բոլոր ուղևորներին։ Զոհեր չկան։ Ուղևորների մեծ մասը վիրավորվել է։ Օդակայանի զինվորներին հաջողվել է մարել հրդեհը։

Զարիսլու գյուղի ադրբեջանական բանակի կրակակետերը վերացնելուց հետո, ինքնապաշտպանության հայկական ջոկատները հետապնդել են նահանջող թշնամուն։ Լիսագորի կողմից օգնության շտապող ադրբեջանական բանակի զրահամեքենաները ուժեղ կրակահերթ են բացել դեպի յուրայինները, ինչի հետևանքով սպանվել են ադրբեջանցի 35 զինյալներ։ Դա մի յուրօրինակ ինքնադատաստան էր՝ նահանջող զինված կազմավորումներին։

Վաղ առավոտյան սկսվել են Աղդամի շրջանի Աբդալ և Գյուլափլի գյուղերում տեղակայված ադրբեջանական բանակի կրակակետերի վերացման գործողությունները։ Կատաղի մարտերը շարունակվել են մինչև կեսօր։ Հայերին հաջողվել է խփել օգնության հասած ռազմական ուղղաթիռներից մեկը, որի անձնակազմը օդապարիկներով իջել և ընկել է հայերի ձեռքը։ Ռազմական գործողությունները դադարեցվել են երեկոյան ժամը 19։00-ին։ Երկու գյուղերի մեծ մասն անցել է հայերի հսկողության տակ։ Վիրավորվել է երկու հայ ազատամարտիկ։ Տուժածների մասին այլ տեղեկություններ չկան։ Հետախուզության տվյալներով՝ թշնամին կրել է կենդանի ուժի մեծ կորուստներ։

ՄԱՅԻՍԻ 16. Աղդամի շրջանի տարածքից հրետակոծվել են Մարտունի քաղաքը և շրջանի Նորշեն գյուղը։ Միաժամանակ՝ Ֆիզուլու շրջանից հրետակոծվել է Ճարտար գյուղը։ Տուժածներ չկան։

Մարտակերտի շրջանի Մարաղա և Կարմիրավան գյուղերը հրթիռակոծության են ենթարկվել Թարթառի շրջանի տարածքից։ «Գրադ» կայանքից արձակվել են 60-ից ավելի հրթիռներ։ Կան ավերածություններ։

Արցախի ինքնապաշտպանության ուժերը սրընթաց գրոհով մտել են Շուշիի շրջանի Լիսագոր գյուղը և սկսել այնտեղ տեղակայված ադրբեջանական կրակակետերը վերացնելու գործողությունը։ Թշնամին կատաղի դիմադրություն է ցույց տվել։ Կան տասնյակ սպանվածներ և վիրավորներ։ Հայկական կողմից տուժածների մասին տվյալներ չկան։

ՄԱՅԻՍԻ 17. Առավոտյան Արցախի ինքնապաշտպանության ուժերի կողմից ազատագրվել են Բերդաձորի ենթաշրջանի գյուղերը, որոնք մեկ տարի առաջ խորհրդային բանակի ստորաբաժանումների օժանդակությամբ, անձնագրային ռեժիմի ստուգման պատրվակի տակ, գավթել էին ՕՄՕՆ-ական ավազակները։

Գիշերվա ժամը 2։00-ին թշնամին հետ է քաշվել դեպի ելման դիրքերը՝ Ֆիզուլու շրջանի տարածք, որտեղից նախորդ օրվա կեսօրից հետո անարդյունք գրոհ է ձեռնարկել Հադրութի շրջանի Տող գյուղի ուղղթյամբ։ Մարտերի ընթացքում վիրավորվել է մեկ ազատամարտիկ։

ՄԱՅԻՍԻ 18. Վաղ առավոտյան հայ ազատամարտիկներն ազատագրել են Լաչին քաղաքը։ Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղին ամբոջությամբ վերահսկվում է Արցախի ինքնապաշտպանության ուժերի կողմից։ Ցամաքային կապը Հայաստանի հետ կվերականգնվի Զաբուղ գետի վրա ժամանակավոր կամուրջ կառուցելուց հետո, որը պայթեցրել է նահանջող թշնամին։ Անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվել այն շուտափույթ շարք վերադարձնելու համար։

ՄԱՅԻՍԻ 19. Վերանորոգվել է Լաչին քաղաքը մտնող կամուրջը։

ՄԱՅԻՍԻ 20. Ֆիզուլու շրջանի Դիլաղարդա տարածքից հրթիռակոծվել ու հրետակոծվել է Մարտունու շրջանի Ճարտար գյուղը։ «Գրադ» կայանքից և ծանր թնդանոթներից արձակվել են 35 հրթիռներ և արկեր, ինչի հետևանքով զոհվել է մեկ, վիրավորվել երկու բնակիչ։

Ժամը 14։00-ին Աղդամի շրջանի Գյուլափլի գյուղի տարածքից հրասայլերից կրակ է բացվել Մարտունու շրջանի Նոր շեն գյուղի վրա։ Ավերվել է մեկ տուն։

ՄԱՅԻՍԻ 26. Ստեփանակերտ է ժամանել ՄԱԿ-ի պատվիրակությունը՝ Ֆրանչեսկո Վենդրելի գլխավորությամբ։ ԼՂՀ Գերագույն խորհրդում ՄԱԿ-ի պատվիրակության հետ տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկվել են Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղիները, ինչպես նաև՝ հանրապետությունում տիրող իրավիճակը։

Մարտունու շրջանի Ամիրանլար, Մուղանլու և Կուրոպատկինո գյուղերի կողմից հրետակոծվել է Մարտունի քաղաքը, ինչի հետևանքով ավերվել են երեք բնակելի տներ ու վիրավորվել երկու կին։

Երեկոյան Աղդամի շրջանի Գյուլափլի գյուղի տարածքից ռմբակոծվել են Մարտունու շրջանի Նորշեն, Ավդուռ և Մյուրիշեն գյուղերը։ Կան ավերածություններ։ Նորշենում վիրավորվել է մեկ բնակիչ։

Ռմբակոծության է ենթարկվել Մարտակերտի սահմանամերձ գոտին։ Ավերածություններ կան Ներքին Հոռաթաղ, Ջանյաթաղ գյուղերում և Մարտակերտ քաղաքում։ Կան նաև վիրավորներ։

Շաֆագ գյուղի կողմից հրետակոծվել է Շահումյան ավանը։ Ավերածությունների և տուժածների մասին տվյալներ չկան։

ՄԱՅԻՍԻ 27. 300-ից ավելի արկեր և հրթիռներ են արձակվել Մարտակերտ քաղաքի և շրջանի Ն. Հոռաթաղ, Գյուլաթաղ և Ջանյաթաղ գյուղերի վրա։ Կան զոհեր և վիրավորներ։

ՄԱՅԻՍԻ 28. Ֆիզուլու շրջանի տարածքից «Գրադ» կայանքից հրթիռակոծվել է Հադրութ ավանը։ Արձակվել են 80 հրթիռներ։ Կան ավերածություններ։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։

ՄԱՅԻՍԻ 29. Հայաստանի «Գանձասար» ազգագրական համույթը ժամանել է Արցախ և այցելել Շուշի քաղաքի Ղագանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին։ Ստեփանակերտի Ն. Ստեփանյանի անվան զբոսայգում տրվել է Հայաստանի անկախության տարեդարձին նվիրված համերգ։ Համույթը Արցախի բնակչության առջև հանդես է եկել մինչև հունիսի 1-ը։

ՄԱՅԻՍԻ 30. Լուսաբացին մոտ Ֆիզուլու շրջանի տարածքից հրետակոծման է ենթարկվել Ճարտար գյուղը։ Արձակվել են 20-ից ավելի արկեր։ Տուժածներ չկան։

Երեկոյան ժամը 9։00-ից մինչև կեսգիշեր, Աղդամի շրջանի Փափրավենդ գյուղից հրթիռակոծվել է Մարտակերտ քաղաքը։ «Գրադ» կայանքից արձակվել է 30 հրթիռ։ Ավերվել է մեկ բնակելի տուն։ Տուժածներ չկան։

Կեսգիշերին «Գրադ» կայանքից հրթիռակոծվել է Հադրութ ավանը՝ Ֆիզուլու շրջանի տարածքից։ Արձակվել է 30 հրթիռ։ Կան ավերածություններ։ Տուժածներ չկան։

ՄԱՅԻՍԻ 31. Վաղ առավոտյան Շաֆագ գյուղի կողմից հրթիռակոծվել է Շահումյանի շրջանի Ղարաչինար գյուղը։ Արձակվել 1120 հրթիռ։ Տուժածներ չկան։

Կուրոպատկինո գյուղում տեղակայված «Գրաղ» կայանքից հրթիռակոծվել է Մարտունի քաղաքը։ Արձակված 10 հրթիռներից Կարվին թաղամասում սպանվել է մեկ բնակչուհի, վիրավորվել երեք հոգի։ Կան ավերածություններ։

Կեսօրից հետո Ստեփանակերտի մի քանի փողոցների բնակիչներ իրենց բնակարաններում վերջապես էլեկտրական լույս ունեցան։ Այն անջատվել էր 1992-ի հունվարի 6-ից՝ Ադրբեջանի հանրապետության տարածքից։ Էլեկտրամատակարարման հանրապետական միավորմանն անհրաժեշտ է մեկ-երկու ամիս՝ հրետակոծման հետևանքով վնասված էլեկտրալարերը, հոսանքափոխարկիչները վերականգնելու և հանրապետության բնակավայրերը էլեկտրական հոսանքով ապահովելու համար։

... Ազատագրական մարտերը 1992-ի մայիսին Շուշիից շարունակել են ձգվել դեպի Բերդաշենի ենթաշրջան, Լաչին շրջկենտրոնն ու շրջակա գյուղերը։ Բզկտված ու օազիսված Արցախը, որ տարիներ շարունակ շրջափակման մեջ էր, արտաքին աշխարհի հետ կապվելու ելք էր փնտրում, իսկ դեպի Հայաստան տանող ամենակարճ ճանապարհն անցնում է Լաչինով։

Ամսվա երկրորդ կեսին բացվել է Ստեփանակերտ-Գորիս ավտոմայրուղին, որը հետագայում դարձել է Արցախը սնուցող մայր երակը։ Բայց հաջողությունների այդ շղթային փոխարինելու է եկել դառնության ժամանակը, այն սկսվել է Շահումյանի անկումով, իսկ հուլիս ամսվա աոաջին տասնօրյակում մեկը մյուսի հետևից ընկել են Մարտակերտի գյուղերը...

Մարտի դաշտում զոհվել են Վլադիմիր Բալայանը (9 հունիսի 1992թ.), Լեոնիդ Ազգալդյանը (21 հունիսի 1992թ.), Աշոտ Ղուլյանը (26 օգոստոսի 1992թ.)...

Սակայն հայ ազատամարտիկներն իրենց քաջարի հրամանատարների զոհվելուց հետո էլ չեն երկնչել և կրկնակի կատաղությամբ ու վրեժխնդրության զգացումով են նետվել գրոհի։

...Պատերազմի դաշտում խիզախության բազում օրինակներ են ցուցաբերել նաև կին ազատամարտիկները։ Իրենց մատաղ կյանքը Արցախի ազատության զոհասեղանին են դրել Քանաքարա Ղարայանը, Ստալինա (Ստելլա) Ասրյանը, Անյա Ավանեսյանը, Անուշ Ավագյանը, Մարգարիտա Սարգսյանը...

ՀՈՒՆԻՍԻ 1. Երեխաների միջազգային պաշտպանության օրը, չորս տարվա ընդմիջումից հետո, նորից մարդաշատ էր մայրաքաղաք Ստեփանակերտի Ն. Ստեփանյանի անվան զբոսայգին։ Ամենուր երեխաների ծիծաղ ու երգ, ազգային-հայրենասիրական երգերի հնչյուններ։ Այդ օրը սպասվում էր մի անակնկալ ևս՝ սահմանային գյուղերի և ծնողազուրկ 170 երեխաներ ուղևորվել են Հայաստանի Հանրապետության Բյուրականի մանկական ճամբարը՝ ամառային արձակուրդներն անցկացնելու համար։

Գիշերը Ջաբրայիլի շրջանի տարածքից հարձակվել են Հադրութի շրջանի Ցոր գյուղի վրա։ Ինքնապաշտպանության հայ մարտիկները ետ են մղել թշնամական գրոհն ու անցել հակահարձակման։ Մարտի ընթացքում հայ զինվորները չեն տուժել։

Լուսաբացին Գևորգավանի տեղամասում տեղակայված տանկերից հրետակոծվել են Ճարտար գյուղի Ալիբալի տեղամասի հայկական պաշտպանական դիրքերը։ Երեք հայ ազատամարտիկներ վիրավորվել են։

ՀՈՒՆԻՍԻ 2. Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան հայկական դրամատիկական թատրոնի դահլիճում իր աշխատանքն է սկսել ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին գումարման առաջին նստաշրջանի հերթական նիստը, որի ընթացքում, ըստ օրակարգի, պիտի քննարկվեն 20-ից ավելի հարցեր, այդ թվում՝ ԼՂՀ ԳԽ նախագահի և նախագահի տեղակալի ընտրությունները, «ԼՂՀ պետական անկախության հիմունքների մասին» սահմանադրական օրենքը, կառավարության անհատական կազմի հասատատումը, ինքնապաշտպանության և միլիցիայի մասին օրենքները ու այլ կարևորագույն խնդիրներ։ Նիստում ողջույնի խոսքերով հանդես են եկել Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի խոսնակ Քերոլայն Քոքսը, ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ Բաբկեն Արարքցյանը։ Նիստի ընթացքում հաստատվել է Արցախի պետական կարմիր-կապույտ-նարնջագույն դրոշը, որի աջ փոքրիկ հատվածը եռանկյունի սպիտակ գծով փոքր-ինչ անջատված է դրոշի հիմնական մասից։

ՀՈՒՆԻՍԻ 3. ԼՂՀ Գերագույն խորհրդի պատգամավորներն անդրադարձել են նստաշրջանի 4-րդ հարցին՝ խորհրդարանի նախագահի ընտրություններին։ Առաջարկվել են Ռոբերտ Քոչարյանի և Գեորգի Պետրոսյանի թեկնածությունները, ովքեր հանդես են եկել իրենց նախընտրական ծրագրերով և պատասխանել պատգամավորների հարցերին։ Ընդմիջման ընթացքում կայացած քվեարկության համաձայն, Ռ. Քոչարյանը ստացել է 23, Գ. Պետրոսյանը՝ 30 ձայն։ Թեկնածուներից և ոչ մեկը անհրաժեշտ քանակության ձայն չի հավաքել։

Ֆիզուլու շրջանի Ղաջար գյուղի բարձունքներում տեղադրված թնդանոթներից և տանկերից հրետակոծվել է Մարտունու շրջանի սահմանային Մաճկալաշեն գյուղը։ Կան ավերածություններ և վիրավորներ։

ՀՈՒՆԻՍԻ 4. ԼՂՀ Գերագույն խորհրդի պատգամավորները կրկին փորձել են լուծել խորհրդարանի նախագահի ընտրության հարցը. Այս անգամ առաջարկվել են Ռ. Քոչարյանի, Գ. Պետրոսյանի, Շ. Մեղրյանի, Վ. Հակոբյանի և Բ.Առուշանյանի թեկնածությունները, ովքեր մեկը մյուսի ետևից ինքնաբացարձակ են հայտարարել։ Ցուցակում մնացել է միայն Շահումյանի շրջխորհրդի նախագահ, շրջանի ինքնապաշտպանության ուժերի գլխավոր հրամանատար, ՀՅԴ անդամ Շահեն ՄԵղրյանը, ով ևս անհրաժեշտ քանակության ձայն չի հավաքել (կողմ՝ 33, դեմ՝ 23)։ Այնուհետև դռնփակ նիստում որոշվել է ստեղծել համաձայնեցնող հանձնաժողով՝ խորհրդարանի երկու հիմնական պատգամավորական խմբակցությունների ներկայացուցիչների ընդգրկումով։ Նիստում քննարկվել է նաև Հռոմի խորհրդաժողովին մասնակցելու հարցը, որտեղ ԵԱՀԽ-ը պետք է քննարկի Արցախի կացությունը։ Պատգամավորների կարծիքները բաժանվել են երկու խմբի։ Նրանց մի մասը առաջարկել է խորհրդաժողով ընդհանրապես չգնալ, քանի որ չկա պաշտոնական հրավեր։ Հարցի վերաբերյալ վերջնական որոշում չի կայացվել։

ՀՈՒՆԻՍԻ 8. Սկսել է գործել Շուշի-Ստեփանակերտ երթուղային ավտոբուսը։

Կեսգիշերին ծանր թնդանոթներից հրետակոծվել է Մարտակերտ քաղաքը։ Աղդամի շրջանի Փափրավենդ գյուղի տարածքից արձակված 17 արկերից ավերվել են մի քանի բնակելի տներ։ Վնասվել է նաև Մարտակերտի կոլտնտեսությանը պատկանող անասնապահական մի մասնաշենք, ինչի հետևանքով տուժել են մեծ քանակությամբ մանր եղջերավոր անասուններ։

Գիշերը, Մարտունու ինքնապաշտպանական ուժերի և Ամիրանլար գյուղի ադրբեջանական զինված կազմավորումների միջև տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով հրդեհվել են թշնամու կրակակետերը։

ՀՈՒՆԻՍԻ 9. Առավոտյան Մարտունու շրջանի Ավդուռ և Մյուրիշեն գյուղերը ուժեղ հրետակոծության են ենթարկվել Աղդամի շրջանի տարածքից։ Արձակված 100 արկերից վիրավորվել են 5 բնակիչներ, հրդեհվել 2 և վնասվել մի քանի բնակելի տներ։

Առավոտյան ժամը 9։00-ից սկսվել է Մարտակերտի շրջանի Չայլու, Մարաղա, Կարմիրավան և Թալիշ գյուղերի հրթիռահրետակոծությունը։ Մի քանի ժամվա ընթացքում արձակվել են տարբեր տրամաչափի բազմաթիվ արկեր և հրթիռներ։ Պաշտպանական դիրքերում մահացել են երկու, վիրավորվել վեց ազատամարտիկներ, ավերվել են մի քանի տասնյակ տներ։

Հրթիռակոծվել է Շահումյան ավանը։ Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Մինչև գիշերվա ժամը 3։00-ն 150 հրթիռ է արձակվել Շահումյանի շրջանի Ղարաչինար գյուղի վրա։ Կան ավերածություններ։ Տուժածներ չկան։

ՀՈՒՆԻՍԻ 10. Վաղ առավոտյան Մուղանլու ադրբեջանաբնակ գյուղի ռազմական հանգրվանից հակառակորդը ուժեղ հարձակում է ձեռնարկել Մարտունի քաղաքի պաշտպանական դիրքերի վրա։ Վիրավորվել են երկու ազատամարտիկներ։

Մարտակերտի շրջանի Նարեշտար գյուղի թշնամական կրակակետերը վնասազերծելու ժամանակ զոհվել են երեք, վիրավորվել ութ ազատամարտիկներ։ Ռազմական գործողությունները շարունակվում են։

Փափրավենդ և Շոթլանլու գյուղերի ռազմական հենակետերից և Թարթառի շրջանի տարածքից ուժեղ հրթիռակոծության են ենթարկվել Մարտակերտ քաղաքը և շրջանի Կարմիրավան ու Մարաղա գյուղերը։ Տանկերից և «Գրադ» կայանքից արձակվել են 300-ից ավելի արկեր և հրթիռներ։ Կա մեկ վիրավոր, ավերվել են մի շարք շինություններ։

ՀՈՒՆԻՍԻ 12. Նախիջևանիկ-Ասկերան-Հասանաբադ սահմանահատվածում շարունակվել են կատաղի մարտերը։ Թշնամուն հաջողվել է ճեղքել պաշտպանության շղթան Նախիջևանիկ գյուղի մոտ և մտնել գյուղ։ Երեկոյան մոտ ժամը 21։00-ին լրացուցիչ ջոկատներ են ուղարկվել օգնության, սակայն ադրբեջանական զինված կազմավորումները 20 միավոր զրահատեխնիկայով և տանկերով վստահորեն առաջ են շարժվել։ Մոտ ժամը 23։30-ին ադրբեջանցիներին հաջողվել է գրավել ինքնապաշտպանության ուժերի Ասկերան ավանից ներքև գտնվող երկու դիրքերն ու մարտերը տեղափոխել Ասկերանի մատույցները։

Ադրբեջանական զինված կազմավորումներն ուժեղ հարձակում են ձեռնարկել Սրխավենդ գյուղի ուղղությամբ։ Երեկոյան ժամը 9-ի դրությամբ մարտերն ընթանում էին գյուղի մեջ։ Ռազմական տեխնիկայով և կենդանի ուժով զգալիորեն գերազանցող հակառակորդին հայ ինքնապաշտպանության ջոկատներն ուժեղ դիմադրություն են ցույց տվել։ Զոհվել է մեկ, վիրավորվել՝ 10 ազատամարտիկ։ Ժամը 22-ն անց 30 րոպեի դրությամբ մարտերը շարունակվում են արդեն Կիչան գյուղի մոտ։ Այստեղ ևս հայերը ստիպված էին զիջել դիրքերը՝ թշնամու մեծաքանակ զրահատեխնիկայի առջև։ Կա ևս 8 վիրավոր։

ՀՈՒՆԻՍԻ 13. Առավոտյան ժամը 6-ի դրությամբ հայ մարտիկները Ասկերանի հատվածում գրավել են մեկ պաշտպանական ամրություն։ Գիշերը և առավոտյան տեղի ունեցած մարտերում զոհվել է մեկ, վիրավորվել 20 ազատամարտիկ։ Խանաբադ գյուղում հրթիռակոծողի հետևանքով զոհվել են 4 խաղաղ բնակիչներ։ Խանաբադ-Ասկերան-Նախիջևանիկ-Փրջամալ-Դահրազ սահմանահատվածում մարտերը շարունակվել են։ Դեռևս թշնամու ձեռքում են մնացել հայկական Նախիջևանիկ, Փրջամալ, Դահրազ գյուղերը։

Առավոտյան ժամը 10-ին հայկական ուժերը հակահարձակման են անցել և թշնամուց ետ խլել ևս երկու պաշտպանական ամրություն։ Թեժ մարտեր են ընթացել նավթամթերքների բազայի մոտ գտնվող պաշտպանական ամրություններից մեկի համար։ Որոշ հատվածներում թշնամին խուճապահար փախել է։

Առավոտյան Ադրբեջանի զինված կազմավորումները լայնածավալ գրոհ են սկսել Շահումյանի շրջանի Մանաշիդ և Բուգլուխ գյուղերի ուղղությամբ։ «Գրադ» կայանքից և տանկերից հրթիռահրետակոծության հետ միաժամանակ այդ գյուղերը ենթարկվել են նաև ռմբակոծության ՍՈՒ-25 գերձայնային օդանավից և ռազմական ուղղաթիռներից։ Այնուհետև թշնամին մեծ թվով ռազմական տեխնիկայով և հետևակով առաջ է շարժվել դեպի Էրքեջ գյուղը։ Տուժածների մասին ստույգ տվյալներ չկան։

Հայկական ջոկատներն իրենց վերահսկողության տակ են վերցրել Խաչեն գետի կամուրջը, դրանով հանդերձ՝ կասեցրել թշնամու առաջխաղացումը դեպի Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղը։ Հակառակորդը շարունակել է գնդացրային նշանառության տակ պահել կամուրջն ու գլխավոր ճանապարհը։

Երեկոյան ժամը 21։00-ին Արցախի ինքնապաշտպանության մարտիկները դիպուկ նշանառությամբ խփել են թշնամու ՍՈՒ-25 գերձայնային օդանավը, որը մի քանի ուղղաթիռների օժանդակությամբ ռմբակոծում էր Ասկերան ավանը։ Օդանավն ընկել է Աղդամ քաղաքի վրա և պայթել։ Ռմբակոծության հետևանքով Ասկերանի տարբեր թաղամասերում հրդեհներ են բռնկվել։

ՀՈՒՆԻՍԻ 14. Վաղ առավոտից Նախիջևանիկ-Դահրազ-Ասկերան, Կիչան-Սրխավենդ, Էրքեջ-Բուզլուխ-Մանաշիդ ռազմաճակատային գոտիներում և Շահումյան ավանի պաշտպանական դիրքերում շարունակվել են ռազմական գործողությունները։ Հայ ինքնապաշտպաններին հաջողվել է ետ մղել թշնամու գրոհը բոլոր գոտիներում և անցնել հակահարձակման։ Թշնամին, կենդանի ուժի և տեխնիկայի մեծ կորուստներ տալով, ետ է նահանջել։ Ազատագրվել են Ասկերան ավանի սահմանագծի բոլոր պաշտպանական դիրքերն ու ամրությունները, սակայն դեռևս Ադրբեջանի զինված կազմավորումների հսկողության տակ են մնացել Նախիջևանիկ, Փրջամալ, Դահրազ և Աղբուլաղ (Սառնաղբյուր) գյուղերը, որտեղ թշնամին լրացուցիչ ուժեր է կուտակել և անընդհատ փորձել առաջ շարժվել դեպի Քյաթուկ գյուղը։ Դիրքային մարտերը շարունակվել են։

Ադրբեջանական բանակին հաջողվել է գրավել Շահումյանի շրջանի բոլոր գյուղերը (բացի Գյուլիստանից)։ Շրջանի բնակչությունը էվակուացվել է անվտանգ գոտիներ։ Երկու կողմերից կան մեծ թվով զոհեր ու վիրավորներ։

ՀՈՒՆԻՍԻ 15. Կեսօրից հետո թշնամուց ազատագրվել են Կիչան և Սրխավենդ գյուղերը (Մարտակերտի շրջան)։ Ադրբեջանցիները մարտադաշտում թողել են բազմաթիվ դիակներ, զրահատեխնիկա և ռազմամթերք։ Հայկական կողմից ևս կան զոհեր ու վիրավորներ։

Ուժեղ հրթիռակոծության են ենթարկվել Մարտակերտ քաղաքը և շրջանի Թալիշ ու Չայլու (Գետառատ) գյուղերը։ Տուժածների մասին տվյալներ չկան։ Հադրութի շրջանի սահմանով մեկ ձեռնարկված լայնածավալ գրոհը մատնվել է անհաջողության։ Հայ ինքնապաշտպաններն արժանի հակահարված են հասցրել՝ թշնամուն պատճառելով զգալի կորուստներ։

Աղդամի շրջանի Գյուլափլի գյուղի տարածքից հրթիռակոծվել է Մարտունու շրջանի Ավդուռ գյուղը։ Արձակվել է 20 հրթիռ։ Տուժածներ չկան։ Շահումյանի շրջանը շարունակվել է մնալ թշնամու թյան տակ։ Ինքնապաշտպանության ուժերն անցել են պարտիզանական գործողությունների։ Մոտ 10 հագար հայեր անօթևան են մնացել։

ՀՈՒՆԻՍԻ 16. Չնայած ինքնապաշտպանության հայկական ուժերի կատաղի դիմադրությանը՝ թշնամին կեսօրից հետո ճեղքել է պաշտպանությունն ու գրավել Մարտակերտի շրջանի Չայլու և Թալիշ գյուղերը։ Ինքնապաշտպանները փորձել են կասեցնել թշնամու առաջխաղացումը դեպի Մարտակերտ, Մարաղա և Լենինավան։ Երեկոյան պարզ է դարձել, որ թշնամու հսկողության տակ է նաև Մատաղիս գյուղը։ Հայերն առայժմ հաջողությամբ պաշտպանում են Մարաղա-Լենինավան-Հասանղայա-Լևոնարխ գիծը։ Անընդհատ հրետակոծության է ենթարկվում Մարտակերտը։

Վաղ առավոտից մինչև ուշ գիշեր Ֆիզուլու շրջանի Ղաջար գյուղի տարածքից «Հաուբից» տեսակի թնդանոթներից որոշ ընդհարումներով հրետակոծվել է Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղը։ Կան ավերածություններ, տուժածներ չկան։

Գևորգավանի տարածքից թշնամին «Գրադ» կայանքի 30 հրթիռ է արձակել Մարտունի քաղաքի բնակելի թաղամասերի և պաշտպանական դիրքերի վրա։

ՀՈՒՆԻՍԻ 17. Առավոտյան ժամը 9։00-ին ազատագրված Շուշի քաղաքում ծնվել է առաջին մանուկը։ Քաշը 3,5 կգ է, հասակը՝ 50 սմ։ Ի պատիվ ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի հրամանատար Արկադի Տեր-Թաղևոսյանի, նրան կոչել են վերջինիս անվամբ։

Վաղ առավոտյան հրետակոծվել են Մարտունու շրջանի Նորշեն, Հացի, Ավղուռ, Մյուրիշեն գյուղերը։ Արձակվել է 60 հրթիռ։ Կան ավերածություններ։ Ուշ երեկոյան, կատաղի մարտերից հետո, թշնամին գրավել է Լենինավանը։

ՀՈՒՆԻՍԻ 18. Մարտակերտի շրջանի հյուսիս-արևելյան հատվածում շարունակվել են կատաղի մարտերը։ Բացի ինքնապաշտպաններից՝ թշնամուն ուժեղ դիմադրություն են ցույց տվել նաև հայ պարտիզանները։ Այնուամենայնիվ, պաշտպանական գիծը Լևոնարխ-Հասանղայա տարածքից տեղափոխվել է Մարտակերտ քաղաքի շրջակայքը։ Տեխնիկայի և կենդանի ուժի բացահայտ առավելություն ունեցող թշնամին փորձել է ճեղքել այդ գիծը ևս։

Հանրապետության ամբողջ տարածքում մեկ ամիս ժամկետով մտցվել է արտակարգ դրություն։ Հայտարարվել է նաև համընդհանուր զորահավաք։ Որոշման երկրորդ կետով թշնամու կողմից բռնազավթված տարածքում հայտարարվել է պարտիզանական պատերազմ։

ՀՈՒՆԻՍԻ 25. Կեսօրին մոտ, Գևորգավանի տարածքից հրետակոծության են ենթարկվել Մարտունու շրջանի Ճարտար գյուղի Ալիբալի տեղամասի պաշտպանական դիրքերը։ Կան վիրավորներ։

Երեկոյան, Ասկերանի պաշտպանական դիրքերի հրետակոծության հետևանքով, զոհվել է մեկ հայ ազատամարտիկ։

Երեկոյան, երկրորդ անգամ ազատագրելով Կարմիրավանը և նահանջելով թշնամու գերակշռող ուժի առջև, հայկական ինքնապաշտպանական ուժերին հաջողվել է ամրանալ այդ գյուղում և դիրքավորվել։ Ազատագրվել է նաև Քաջավանը։

ՀՈՒՆԻՍԻ 26. Կեսօրին, ՍՈՒ-25 մակնիշի ռազմական ինքնաթիռից Մարտակերտ քաղաքի վրա նետվել է երկու ռումբ։ Ավերածությունների և տուժածների մասին տվյալներ չկան։

ՀՈՒՆԻՍԻ 27. Կեսօրից հետո ուժեղ հրետակոծության են ենթարկվել Հադրութ ավանը և շրջակա հայկական բնակավայրերը։ «Գրադ» կայանքից և ծանր թնդանոթներից ավանի բնակելի թաղամասերի վրա արձակվել է ավելի քան 50 հրթիռ ու արկ։ Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

ՀՈՒՆԻՍԻ 28. Վաղ առավոտյան Ադրբեջանի զինված կազմավորումները լայնածավալ հարձակում են ձեռնարկել ԼՂ Հանրապետության սահմանների ամբողջ երկայնքով։ Լուրջ վտանգի տակ են հայտնվել հատկապես Հադրութի և Մարտունու շրջանները։ Մարտերի ընթացքում հայերին հաջողվել է ոչնչացնել թշնամու 9 տանկ և 7 զրահամեքենա։

ՀՈՒՆԻՍԻ 29. Առավոտյան ժամը 8։00-ին Ֆիզուլու շրջանի տարածքից սկսվել է Մարտունու շրջանի Մաճկալաշեն, Սոս, Ճարտար գյուղերի և Կարմիր շուկա ավանի հրթիռակոծությունը, որը տևել է մոտ երեք ժամ։ Արձակվել են մոտ 1000 հրթիռներ և արկեր։ Հրետակոծությունից անմիջապես հետո, թշնամին 40 զրահամեքենաներով ու տանկերով, մեծաքանակ հետևակով լայնածավալ գրոհ է ձեռնարկել չորս ուղղությամբ՝ Ալիբալի, Մաճկալաշեն, Ճարտար և Կարմիր շուկա։ Ձեռք բերելով որոշ հաջողություններ՝ թշնամին հասել է մինչև Կարմիր շուկայի գինեգործարանը և Ղուզե Կալերի (Ճարտար) պաշտպանական դիրքերը։ Մաճկալաշեն գյուղը մնալով եռակի շրջապատման մեջ՝ դիմել է հերոսական ինքնապաշտպանության։ Թշնամին հետ է շպրտվել՝ տալով 200-ից ավելի զոհեր ու վիրավորներ և մարտադաշտում թողել 6 զրահամեքենա ու տանկ, որոնցից երեքը՝ օգտագործման համար պիտանի։ Հայերի կողմից զոհվել են 20, վիրավորվել 21 հոգի։

Մարտակերտի շրջանի Լևոնարխ-Հասանյաղա-Լենինավան ռազմաճակատային գծում տեղի են ունեցել լուրջ ընդհարումներ հայ ինքնապաշտպանների և ադրբեջանական զինված կազմավորումների միջև։ Այդ ընթացքում մի քանի ազատամարտիկներ զոհվել են, կան վիրավորներ։

Հայկական ինքնապաշտպանական ջոկատները սկսել են Աղդամի շրջանի Փափրավենդ գյուղի կրակակետերի վնասազերծման գործողությունները, սակայն հանդիպելով նախապատրաստված դիմադրության՝ ետ են քաշվել՝ տալով 7 զոհ և 3 վիրավոր։

ՀՈՒՆԻՍԻ 30. Դիրքային մարտեր են ընթացել Ասկերանի շրջանի ռազմաճակատային գծում։ Ադրբեջանական բանակը շարունակում է իր հսկողության տակ պահել Հադրութի շրջանի Ցոր գյուղը, որտեղ անընդհատ կուտակվում են նոր ուժեր և ռազմական տեխնիկա։

ՀՈՒԼԻՍԻ 1. ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում է ընդունել պատվիրակություն ուղարկել Հռոմի նախապատրաստական խորհրդաժողովի աշխատանքներին մասնակցելու համար։

Առավոտյան դիրքային մարտեր են ընթացել Մարտակերտի և Ասկերանի շրջանների սահմանային գոտիներում։

Կեսօրին մոտ ազատամարտիկներին հաջողվել է ճեղքել ազերի զինված ստորաբաժանումների պաշտպանական գիծն ու ազատագրել Ասկերանի շրջանի Դահրազ գյուղը, իսկ երեկոյան՝ առաջ շարժվել ռազմաճակատի Նախիջևանիկ-Աղբուլաղ հատվածի ուղղությամբ։

ՀՈՒԼԻՍԻ 3. Մոտ ժամը 11։00-ին ռազմական ինքնաթիռներից հրթիռակոծվել են Սարտունու հարավային թաղամասերը։ Արձակվել է 6 հրթիռ։ Կան ավերածություններ։ Տուժածներ չկան։

Առավոտյան «Գրադ» կայանքից հրթիռակոծության է ենթարկվել Հաղրութ ավանը։

ՀՈՒԼԻՍԻ 4. Կեսօրից հետո Ադրբեջանի ազգային բանակը նոր գրոհ է սկսել Մարտակերտի ուղղությամբ։ Թշնամու տանկերը մի քանի տեղամասերում ճեղքել են հայերի պաշտպանությունն ու առաջ շարժվել։ Երեկոյան ժամը 17։00-ի դրությամբ կատաղի մարտեր էին մղվում Մարտակերտ քաղաքի մատույցներում։ Թշնամու առաջխաղացումն այդ ուղղությամբ կասեցնել դեռևս չէր հաջողվում։ Շահումյանի շրջանում տեղակայված թշնամական մեծաքանակ ուժերը ևս Գյուլիստան գյուղի մոտ ճեղքելով հայերի պաշտպանական գիծը՝ սկսել են առաջ շարժվել դեպի Հաթերք։ Նպատակ ունենալով հայ պաշտպանական ուժերը շրջափակման մեջ առնել, թշնամին նոր գրոհ է ձեռնարկել Քելբաջարի շրջանի տարածքից և հասել մինչև Չափար ու Գետավան գյուղերը։ Օրվա վերջում հայտնի է դարձել, որ շրջանի ամբողջ հյուսիսային հատվածը՝ Թարթառի ձախ ափով և Մարտակերտի շրջակայքով, հայտնվել է թշնամու հսկողության տակ։ Կեսգիշերին թշնամուն հաջողվել է գրավել նաև Մարտակերտ քաղաքը։

ՀՈՒԼԻՍԻ 5. Հայ ինքնապաշտպանական ջոկատներին հաջողվել է սրընթաց գրոհով ազատագրել Ասկերանի շրջանի Նախիջևանիկ գյուղը։

Կեսօրին մարտեր էին մղվում Փրջամալ գյուղի մատույցներում, իսկ երեկոյան ժամը 20։00-ի դրությամբ արդեն ազատագրվել էին Նախիջևանիկ-Սառնաղբյուր (Աղբուլաղ) սահմանագծի բոլոր հայկական գյուղերը։

ՀՈՒԼԻՍԻ 6. Ադրբեջանական բանակի հարվածի տակ են հայտնվել Մարտակերտ քաղաքից դեպի արևմուտք ընկած Թարթառ գետի աջափնյա գյուղերը՝ Մարտակերտ-Քելբաջար մայրուղու ամբողջ երկայնքով։

Կեսօրվա դրությամբ հայկական պաշտպանական ջոկատներն արդեն թողել էին Ներքին Հոռաթաղ, Գյուլաթաղ, Ջանյաթաղ և Կուսապատ գյուղերը։ Պաշտպանական գիծն անցնում է

Չլդրան գյուղի շրջակայքով։ Թշնամական գինյալ ուժերը շարունակում են ռազմական ուղղաթիռներից և ինքնաթիռներից գնդակոծել և ռմբակոծել դեռևս հայկական ուժերի հսկողության տակ գտնվող գյուղերը։

ՀՈՒԼԻՍԻ 7. Մարտակերտի շրջանի Մեհմանա և Դրմբոն գյուղերի ուղղությամբ ուշ երեկոյան մեծաքանակ հետևակով և զրահատեխնիկայով ձեռնարկված գրոհը ետ է մղվել։ Թշնամուն հասցվել է կենդանի ուժի զգալի կորուստ։

ՀՈՒԼԻՍԻ 8. Փոխհրետակոծություն է տեղի ունեցել Մարտունու շրջանի Մաճկալաշեն և Ֆիզուլու շրջանի Ղաջար գյուղերի միջև։ Տուժածներ չկան։

ՀՈՒԼԻՍԻ 9. Ադրբեջանի ազգային բանակի ստորաբաժանումները կրկին անգամ գրոհ են ձեռնարկել Մարտակերտի շրջանի Դրմբոն-Մեհմանա հատվածում։ Հայ պաշտպանները կրկին անգամ ետ են մղել թշնամուն։ Հայկական կողմից զոհվել են երեք և վիրավորվել մի քանի ազատամարտիկներ։

ՀՈՒԼԻՍԻ 10. Հայկական ինքնապաշտպանական ուժերը Մարտակերտի ռազմաճակատում անցել են հակահարձակման։ Ուշ երեկոյան հայկական ջոկատները գրավել են ՄԵհմանա, Կուսապատ գյուղերը և շարունակում են առաջ շարժվել դեպի Մարտակերտ։ Թշնամին մարտադաշտում թողել է տասնյակ դիակներ և ռազմական տեխնիկա։

ՀՈՒԼԻՍԻ 11. Կեսօրից հետո հայկական ջոկատները հարձակում են ձեռնարկել Մարտակերտի շրջանի Ջանյաթաղ, Գյուլաթաղ և Մանիքլու գյուղերի ուղղությամբ։ Թշնամուց առգրավվել են մեկ «Գրադ» կայանք, ավտոմատներ, գնդացիրներ։ Հայկական ջոկատների առաջխաղացումը շարունակվում է։

ՀՈՒԼԻՍԻ 12. Գիշերը, անհայտ անձանց կողմից պատվանդանից ցած է բերվել Ստ. Շահումյանի արձանը, որը տեղադրված էր Ստեփանակերտ քաղաքի երկու գլխավոր պողոտաների հատման վայրում գտնվող զբոսայգում։ Պոկվել է նաև պատվանդանի մի մասը։

ՀՈՒԼԻՍԻ 13. Հայկական ջոկատները թշնամուց ազատագրել են կարևոր նշանակություն ունեցող մի քանի դիրքեր՝ Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ գյուղի մերձակայքում։ Ազատագրված գյուղերի բնակիչները վերադառնում են հարազատ օջախները։

ՀՈՒԼԻՍԻ 16. Առավոտյան հայկական ջոկատները Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ, Մեծշեն և Մոխրաթաղ գյուղերի ուղղությամբ անցել են լայնածավալ հակահարձակման։ ժամը 11-ից թեժ մարտեր են սկսվել նաև Հաթերք գյուղի մատույցներում։ Թշնամու կողմից կան տասնյակ զոհեր և վիրավորներ։

ՀՈՒԼԻՍԻ 18. Կրկին հարձակում է ձեռնարկվել Ղազանչի գյուղի վրա։ Ձեռնարկված երկու գրոհներն էլ ետ են շպրտվել։ Թշնամին ունեցել է կենդանի ուժի բազմաթիվ կորուստներ, բայց, այնուամենայնիվ, ձգտում է ամեն կերպ իր հսկողության տակ վերցնել գյուղի մոտ գտնվող պաշտպանական նշանակության կարևոր բարձունքները։

ՀՈՒԼԻՍԻ 19. Մոտ ժամը 16։00-ին հայկական ջոկատներն ազատագրել են Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ և Ումութլու գյուղերն ու գրավել շրջակա բարձունքները։ Տուժածների մասին տվյալներ չկան։ Ուշ երեկոյան ազատագրվել են նաև Հաթերք, Դամիրլու, Մեծշեն գյուղերը։ Թշնամին կրել է կենդանի ուժի (100-ից ավելի սպանվածներ) և տեխնիկայի (խփվել է մեկ ուղղաթիռ, ոչնչացվել է «Գրադի» մեկ կայանք, առգրավվել է երկու տանկ, մեկ զրահամեքենա) զգալի կորուստ։ Հայկական ջոկատները հարձակում են ձեոնարկել Մաղավուզ գյուղի ուղղությամբ։

ՀՈՒԼԻՍԻ 20. Երեկոյան կողմ ազատագրվել են Մաղավուզ, Ումութլու, Զագլիկ գյուղերը։ Սարսանգի ջրամբարի ողջ ավազանը գտնվում է հայկական ջոկատների վերահսկողության տակ։

ՀՈՒԼԻՍԻ 21. Մարտակերտի շրջանի Չլդրան գյուղի օդային տարածքում խփվել է թշնամու ՍՈԻ-25 մակնիշի մեկ ռազմական ինքնաթիռ։

ՀՈՒԼԻՍԻ 22. Երեկոյան կողմ սկսվել է Մարտունի քաղաքի հրետակոծությունը՝ թնդանոթներից։ Կան վիրավորներ և ավերածություններ։

ՀՈՒԼԻՍԻ 24. Շարունակվում են դիրքային մարտերը Մաղավուզ, Մեծշեն և Մոխրաթաղ գյուղերի մերձակայքում։

Ժամը 18։30-ին ՍՈԻ-25 ինքնաթիռից երկու ավիառումբ է նետվել Ստեփանակերտի վրա։

ՀՈԻԼԻՍԻ 25. Երեկոյան Ադրբեջանի ազգային բանակը լայնածավալ հարձակում է ձեռնարկել Սարսանգի ջրամբարի ուղղությամբ։ Հայ պաշտպանները ետ են մղել թշնամու գրոհը՝ նրան պատճառելով զգալի կորուստներ։ Հայկական կողմից ևս կան վիրավորներ։

ՀՈԻԼԻՍԻ 26. Պաշտոնական այցով Ստեփանակերտ է ժամանել Ռուսաստանյան ֆեդերացիայի արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարությունների դեսպան, Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման Ռուսաստանի միջնորդական միսիայի ղեկավար Վ.Կազիմիրովը։ Նրա և հանրապետության իշխանությունների միջև տեղի ունեցած բանակցությունների ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորումը։

ՀՈԻԼԻՍԻ 27. Աոավոտյան ազատագրվել է Մեծշեն գյուղը։ Շարունակվում է հայկական ջոկատների առաջխաղացումը Մոխրաթաղի ուղղությամբ։ Ուշ երեկոյան ազատագրվել են Մաղավուզ, Մինգրելսկ և Հակոբ Կամարի գյուղերը։ Տուժածների մասին տվյալներ չկան։

ՀՈԻԼԻՍԻ 28. Հռոմի բանակցություններին մասնակցելու համար Ստեփանակերտից մեկնել է Լեռնային Ղարաբաղի պատվիրակությունը, որի կազմում են հանրապետության նախարարների խորհրդի նախագահի աոաջին տեղակալ Բորիս Առուշանյանը և ԳԽ մանդատային պարկեշտության, մարդու և ազգային փոքրամասնությունների իրավունքների հանձնաժողովի նախագահ Հրանտ Խաչատրյանը։

Կեսօրից հետո նորից ռմբակոծվել է Հադրութ ավանը։ Տուժածներ չկան։

ՀՈՒԼԻՍԻ 29. Առավոտյան հայկական ջոկատներն ազատագրել են Ներքին Հոռաթաղ գյուղը։ Թշնամին կրել է կենդանի ուժի զգալի կորուստ։ Ճեղքելով հակառակորդի պաշտպանական գիծը, հայկական ջոկատներն առաջ են շարժվել Մարտակերտ քաղաքի ուղղությամբ։

ՀՈՒԼԻՍԻ 30. Առավոտյան Ֆիզուլու շրջանի սահմանամերձ ռազմական հենակետերից ռմբակոծվել են Մաճկալաշենի պաշտպանական դիրքերը։ Տանկերից և «Գրադ» կայանքից հրթիռակոծվել են Հադրութ ավանն ու շրջակա հայկական բնակավայրերը։ Արձակվել է 40 հրթիռ։ Տուժածներ չկան։

Մարտակերտ քաղաքի մոտ տեղի ունեցած մարտերի ժամանակ 100-ից ավելի ադրբեջանական զինվորներ են սպանվել։ Թեժ մարտեր են ընթացել նաև Մատաղիս ու Լևոնարխ գյուղերի մոտ։ Որոշ հատվածներում թշնամին թողել է պաշտպանական դիրքերը։ Իսկ երեկոյան հանկարծակի հարձակում է ձեռնարկվել Գյուլաթաղ գյուղի հայկական պաշտպանական դիրքերի վրա։ Հայ ազատամարտիկներն արժանի հակահարված են հասցրել թշնամուն, որը հետ է քաշվել՝ մարտադաշտում թողնելով 10-ից ավելի դիակ։

ՀՈՒԼԻՍԻ 31. Աղդաբան գյուղի մոտ տեղի ունեցած մարտերի ժամանակ Մարտակերտի հայկական ջոկատները թշնամուց առգրավել են չորս գրահատեխնիկա և չորս թնդանոթ։ Ուրիշ մանրամասնություններ հայտնի չեն։

ՕԳՈՍՏՈՍԻ 1. Առավոտյան Ֆիզուլու շրջանի Ղաջար գյուղի տարածքից հրթիռակոծվել է Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղը։ Կան վիրավորներ։

Կատաղի մարտեր են ընթանում Մարտակերտ քաղաքի մատույցներում։ Երկու կողմից կան զոհեր և վիրավորներ։

ՕԳՈՍՏՈՍԻ 2. Կեսօրից հետո հրթիռահրետակոծվել են Հադրութի և Մարտունու շրջանների սահմանային դիրքերը։ Ուժեղ հրթիռակոծության է ենթարկվել նաև Հադրութ ավանը։ Տուժածների մասին տվյալներ չկան։

ՕԳՈՍՏՈՍԻ 3. Ֆիզուլու շրջանի տարածքից կարճատև հրթիռակոծության է ենթարկվել Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղը։ Կա մեկ վիրավոր։

Մարտունի քաղաքի ինքնապաշտպանության ուժերի և Ամիրանլար ադրբեջանաբնակ գյուղի միջև տեղի է ունեցել փոխհրաձգություն։ Վիրավորվել է մեկ ազատամարտիկ։

ՕԳՈՍՏՈՍԻ 4. Հայկական ջոկատները շարունակել են իրենց վերահսկողության տակ պահել Մարտակերտի շրջանի ազատագրված գյուղերն ու Մարտակերտ քաղաքի և Ներքին Հոռաթաղ գյուղի շրջակա բարձունքները։

ՕԳՈՍՏՈՍԻ 5. Երեկոյան ժամը 22։15-ին Ստեփանակերտի վրա արձակվել են «Գրադ» կայանքի 30-ից ավելի հրթիռներ։ Մայրաքաղաքի 31 խաղաղ բնակիչներ զոհվել են, 75-ը՝ վիրավորվել։ Ավերվել են մոտ 15 բնակելի տներ և այլ շինություններ։

ՕԳՈՍՏՈՍԻ 6. Ավիացիայի օժանդակությամբ և մեծաքանակ զրահատեխնիկայով զինված ազերի հրոսակներին կրկին հաջողվել է ճեղքել հայկական պաշտպանական գիծն ու առաջ անցնել։ Թշնամու հսկողության տակ են անցել Մեծ շեն, Մաղավուզ և Հակոբ Կամարի (Լյուլասազ) գյուղերն ու Մարտակերտ քաղաքի շրջակա բարձունքները։ Երկու կողմից էլ կան գոհեր ու վիրավորներ։ Հայ պաշտպանների կողմից ոչնչացվել է երեք տանկ ու երկու ռազմական ուղղաթիռ։

ՕԳՈՍՏՈՍԻ 7. Կեսօրից հետո Աղդամի շրջանի տարածքից հրթիռակոծվել է Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղը։ Մեկ բնակիչ զոհվել է, ութը՝ վիրավորվել։ Կան ավերածություններ։

ՕԳՈՍՏՈՍԻ 8. Մաղավուզ գյուղի մոտակայքում թեժ մարտեր են ընթացել։ Թշնամին նահանջել է։ Զոհերի ու վիրավորների մասին տվյալներ չկան։

ՕԳՈՍՏՈՍԻ 9. Կեսգիշերին հրետակոծվել են Հադրութ ավանն ու շրջանի Դուդուկչի գյուղը։ 100-ից ավելի արկեր են արձակվել, ինչի հետևանքով զոհվել է երկու հայ խաղաղ բնակիչ։ Կան ավերածություններ։

ՕԳՈՍՏՈՍԻ 10. Ֆիզուլու շրջանի Ղաջար գյուղի տարածքից հրետակոծվել է Կարմիր շուկա ավանը։ Տանկերից ու թնդանոթներից արձակվել է 51 արկ։ Տուժածներ չկան։ Վնասվել է ավան մտնող կամուրջը։

ՕԳՈՍՏՈՍԻ 11. Երեկոյան թշնամին նոր հարձակում է ձեռնարկել Մաղավուզի ուղղությամբ, սակայն ստանալով արժանի հակահարված, ետ է քաշվել՝ տալով կենդանի ուժի զգալի կորուստ։

Գիշերը Աղդամի շրջանի տարածքից հրետակոծվել են Մարտունու շրջանի սահմանային բնակավայրերն ու պաշտպանական դիրքերը։

ՕԳՈՍՏՈՍԻ 12. Ֆիզուլու շրջանի տարածքից կարճատև հրետակոծության է ենթարկվել Մարտունու շրջանի Ճարտար գյուղը։ Տուժածներ չկան։

Կեսօրին մոտ լայնածավալ ռազմական գործողություններ են սկսվել Մարտակերտի շրջանի Հաթերք, Չափար և Գետավան գյուղերի ուղղությամբ։ Ժամը 17։00-ի դրությամբ արյունահեղ մարտեր են մղվել Չափար գյուղի մոտակայքում։ Երեկոյան ադրբեջանական զինված կազմավորումներին հաջողվել է մտնել Գետավան գյուղը։ Լայնածավալ հարձակում է ձեռնարկվել նաև Մարտակերտի շրջանի արևելյան ռազմաճակատում՝ Մեծշեն-Մաղավուզի ուղղությամբ։ Հայկական ջոկատները հակահարվածներ են հասցրել թշնամուն՝ պատճառելով կենդանի ուժի զգալի վնասներ։

ՕԳՈՍՏՈՍԻ 13. Կեսօրից հետո Ադրբեջանի զինված կազմավորումները մեծաքանակ գրահատեխնիկայով, տանկերով և մեծաթիվ հետևակի ուղեկցությամբ գրոհ են ձեռնարկել Վաղուհաս գյուղի ուղղությամբ։ Հայկական ջոկատներն ուժեղ դիմադրություն են ցույց տվել։ Երկու կողմերից էլ կան զոհեր և վիրավորներ։

ՕԳՈՍՏՈՍԻ 14. Ժամը 16-ին ռազմական Սու-25 ինքնաթիռից ռմբակոծվել են Մարտունի քաղաքն ու շրջանի Աշան գյուղը։ Քաղաքի վրա արձակված 4 ռումբերից զոհվել են հինգ, վիրավորվել ութ խաղաղ բնակիչներ։ Աշանում վիրավորվել է երկու հոգի։ Կան ավերածություններ։

ՕԳՈՍՏՈՍԻ 15. Երեկոյան հարձակում է ձեռնարկվել Մարտակերտի շրջանի Գյուլաթաղ գյուղի վրա։ Գրոհը հետ է մղվել, տուժածների մասին տվյալներ չկան։

ՕԳՈՍՏՈՍԻ 16. Առավոտյան կրկին հարձակման է անցել թշնամու օդուժը։ ՍՈՒ-25 ինքնաթիռներից ռմբակոծվել են Մարտունի քաղաքն ու շրջանի Սպիտակաշեն և Խնուշինակ գյուղերը։ Կան գոհեր և վիրավորներ։ Ռմբակոծվել են նաև Հադրութի սահմանային գյուղերն ու Հադրութ ավանը։ Կան զոհեր և ավերածություններ։

Մարտակերտի շրջանի Գանձասար նշանավոր վանքը երկու անգամ ենթարկվել է ռմբակոծության։ Կան ավերածություններ։

ՕԳՈՍՏՈՍԻ 17. Առավոտյան Ադրբեջանի ազգային բանակը վերսկսել է պատերազմական գործողությունները Մարտունու շրջանի տարածքում։ Կեսօրից հետո թշնամին հետ է մղվել։ Պայթեցվել են հակառակորդի մեկ տանկ և զինամթերքով բեռնված մեկ ավտոմեքենա։

ՕԳՈՍՏՈՍԻ 18. Գիշերվա ժամը մեկին ՍՈՒ-25 տիպի ռազմական երկու ինքնաթիռներ կրկին հայտնվել են Ստեփանակերտի օդային տարածքում և 5-6 ռումբ նետել քաղաքի բնակելի թաղամասերի վրա։ Զոհվել ու վիրավորվել են 10-ից ավելի խաղաղ բնակիչներ։ Կան զգալի ավերածություններ։

ՕԳՈՍՏՈՍԻ 21. Ուշ երեկոյան հակառակորդի զինված կազմավորումները կրկին լայնածավալ գրոհ են ձեռնարկել Մարտակերտի շրջանի Գյուլաթաղ և Ջանյաթաղ գյուղերի վրա։ Ունենալով կենդանի ուժի և զրահատեխինկայի զգալի գերակշռություն՝ թշնամուն հաջողվել է ճեղքել հայկական ջոկատների պաշտպանական գիծը՝ գրավվել են Գյուլաթաղ և Ջանյաթաղ գյուղերը։ Երկու կողմերից կան կենդանի ուժի կորուստներ։

ՕԳՈՍՏՈՍԻ 22. Ժամը 18։15-ին կրկին օդային հարձակման է ենթարկվել Ստեփանակերտը։ Զոհերի ստույգ թիվն անհայտ է։

ՕԳՈՍՏՈՍԻ 23. Կիրակի կեսօրին, Սուրբ պատարագի ժամանակ, թշնամին ռմբակոծել է Շուշիի Ղազանչեցոց Ս. Ամենափրկիչ եկեղեցու շրջակայքը։ Պատարագի մասնակիցներից կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ։ Ավերվել են մի քանի բնակելի շենքեր։

Ժամը 11։30-ին թշնամու ռազմական ինքնաթիռները ռմբակոծել են մայրաքաղաքի ամենամարդաշատ վայրերը՝ մանկավարժական ինստիտուտը, ուր այդ պահին անց էին կացվում ընդունելության քննություններ, և շուկայի շրջակայքը, ուր կիրակի օրը բազմամարդ էր։ Ռումբերը փլատակների են վերածել 6 բնակելի տներ, որոնցից մեկում՝ ինստիտուտի հինգհարկանի հանրակացարանում փրկարար աշխատանքները տևել են մի ամբողջ օր։

ՕԳՈՍՏՈՍԻ 24. Ադրբեջանական ավիացիան Ասկերանի շրջանի Նորագյուղ և Խոջալու գյուղերի վրա մի քանի գրոհ է ձեռնարկել: Ընդհանուր առմամբ՝ նետվել են 13 կասետային ռումբեր։ Կան զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ բնակելի տներ։

Երեկոյան թեժ մարտեր են ընթացել Մարտակերտի շրջանի Դրմբոն և Գյուլաթաղ գյուղերի մոտ։ Երկու կողմերից կան զոհեր և վիրավորներ։ Դրմբոնում զոհվել է ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի առաջին վաշտի հրամանատար Աշոտ Ղուլյանը։

ՕԳՈՍՏՈՍԻ 25. ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահության «Աշոտ Ղուլյանի (Բեկոր Աշոտ) հիշատակը հավերժացնելու մասին» հրամանագրով հանրապետության մայրաքաղաքի՝ նախկինում Բոգդան Կնունյանցի անունը կրող պուրակը վերանվանվել է նախորդ օրը Դրմբոն գյուղի պաշտպանության համար զոհված ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի առաջին վաշտի հրամանատարի անունով։

ՕԳՈՍՏՈՍԻ 26. Բոգդան Կնունյանցի՝ Աշոտ Ղուլյանի անունով վերանվանված պուրակում ամփոփվել է Բեկոր Աշոտի դիակը։

Գիշերը Մարտակերտի շրջանում մարտերը շարունակվում էին։ Այն առավել կատաղի բնույթ է ստացել Դրմբոն գյուղի շրջակայքում։ Հայ պաշտպաններին հաջողվել է շարքից հանել թշնամու մեկ տանկ։ Հակառակորդը կրել է նաև կենդանի ուժի զգալի կորուստ։

ՕԳՈՍՏՈՍԻ 27. Առավոտյան սկսվել է Կարմիր շուկա ավանի հրթիռակոծությունը Ֆիզուլու շրջանի Ղաջար գյուղի տարածքից և ընդհատումներով շարունակվել մինչև երեկո։ Տուժածների մասին տվյալներ չկան։

ՕԳՈՍՏՈՍԻ 28. Առավոտյան Աղղամի շրջանի Գյուլափլի և Ավդալ գյուղերի տարածքից հրթիռահրետակոծվել են Մարտունու շրջանի Մյուրիշեն և Ավդուռ գյուղերը։ Հայկական կողմը պատասխան կրակով լռեցրել է թշնամու կրակակետերը։ Տուժածների մասին տվյալներ չկան։

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8. Թշնամին նոր հարձակում է ձեռնարկել Մեհմանա-Դրմբոն ռազմաճակատային գծում։

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8. Ազատագրվել է Ուրյան լեռը։

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20. Ազատագրվել են Սարիբաբ լեռան դիրքերը։

ՆՈՅԵՄԲԵՐԻ 10. Մի քանի ամսվա ադրբեջանական գերությունից ազատվել են Վաղուհաս, Հարությունագոմեր, Կոճողոտ, Պողոսագոմեր գյուղերը (Մարտակերտի շրջան)։

ՆՈՅԵՄԲԵՐԻ 15. Ազատագրվել է Չլդրան (Մարտակերտի շրջան) գյուղը։

ՆՈՅԵՄԲԵՐԻ 16. Թշնամին գրավել է Չլդրան (Մարտակերտի շրջան) գյուղը։

ՆՈՅԵՄԲԵՐԻ 19. Թշնամին գրավել է նաև Կիչան (Մարտակերտի շրջան) գյուղը։

ՆՈՅԵՄԲԵՐԻ 29. Լաչինի միջանցքի հյուսիսային ճակատում մեր պաշտպանական ուժերը լռեցրել են Այբազար, Գյուլուդուզ, Կոզլու և Ղարաչիլար ադրբեջանաբնակ գյուղերում տեղակայված թշնամական կրակակետերը։

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6. Վնասազերծվել են հակառակորդի՝ Մարզիլու գյուղում տեղակայված կրակակետերը։

...Եվ միավորված ուժերով հայ ազատամարտիկները կրկին նետվել են կենաց ու մահու պայքարի հորձանուտը՝ թշնամու կողմից գերեվարված մեր գյուղերի վերջնական ազատագրման հավատով։ Եվ քանի որ միայն միասնական ուժերով կարող են հասնել հաջողության մինչև ատամները զինված արյունռուշտ թշնամու նկատմամբ, ֆիդայական խմբերն ու առանձին վաշտերը համախմբվել են մեկ կուռ ու կենտրոնական հրամանատարության շուրջ՝ ստեղծելով ԼՂՀ Պաշտպանության բանակը։ Մարտական գործողությունները ծավալվել են ամենուր, ամեն թիզ հողի համար հեղվել է հայ ազատամարտիկների արյունը և մինչև տարեվերջ շարունակված այդ պայքարի ընթացքում մի քանի անգամ ձեռքից ձեռք են անցել Մարտակերտի գյուղերը։

1993. «ՀԱՅԵ՛Ր, ՄԻԱՑԵ՛Ք...»

[խմբագրել]
Հայե՛ր, միացե՜ք,
Միացե՜ք, հայե՛ր,
Արցախն է կանչում,
Օգնության հասեք...
Գուսան ՀԱՅԿԱԶՈՒՆ


ՀՈՒՆՎԱՐԻ 3. Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի նախագահները հանդես են եկել Լեռնային Ղարաբաղի մասին համատեղ հայտարարությամբ։

ՀՈՒՆՎԱՐԻ 14. ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերն ազատագրել են Գևորգավանը։

...Ու այդպես շարունակվել են ազատագրական մարտերը հունվար-փետրվար ամիսներին։ Հիմնականում մարտական գործողություններ են ծավալվել Մարտակերտի շրջանի բռնագրավված գյուղերի ազատագրման և հակառակորդի՝ Լաչին-Քելբաջարի զորախմբավորման ջախջախման ուղղությամբ։ Չնայած զինապաշարի, վառելիքի և նյութատեխնիկական այլ միջոցների պակասին, արցախյան զորամիավորումները պատվով են կատարել իրենց առջև դրված խնդիրները։ Մարտերի ընթացքում հակառակորդը կորցրել է հետևակի երեք վաշտ, 23 տանկ, 12 ՀՄՄ, 11 հրանոթ, 1 ուղղաթիռ, մեծ քանակությամբ զինամթերք։

ՓԵՏՐՎԱՐԻ 5. Ծանր մարտերից հետո ազատագրվել են Մարտակերտի շրջանի Չլդրան և Թղկոտ գյուղերը։

ՓԵՏՐՎԱՐԻ 6-7. Ազատագրվել է Վաղուհաս գյուղը։

ՓԵՏՐՎԱՐԻ 13. Ազատագրվել են Գետավան և Խունկութալա գյուղերը։

ՓԵՏՐՎԱՐԻ 16. Ազատագրվել է Դրմբոնը։

ՓԵՏՐՎԱՐԻ 17. Ազատագրվել է Խրամորթը։

ՓԵՏՐՎԱՐԻ 19-20. Ազատագրվել են Չափար, Զարդախաչ, Հաթերք, Զագլիկ, Ումութլու գյուղերը։

Մարտ ամսին ևս շարունակվել են ազատագրական մարտերը, արդյունքում՝ ազատագրվել է Մարտակերտի շրջանի տարածքի զգալի մասը, ջախջախվել է Լաչին-Քելբաջարի զորախմբավորումը, որով և վերացվել է Լաչինի մարդասիրական միջանցքի փակման վտանգը։ Բայց և՝ հակառակորդը շարունակել է Հադրութի, Մարտունու և Ասկերանի ուղղություններում դիրքերի և խաղաղ բնակավայրերի հրթիռահրետակոծությունը, սակայն չի կարողացել ձեռնարկել մարտական ակտիվ գործողություններ։

ՄԱՐՏԻ 7-8. Ազատագրվել են Մեծ շեն, Կուսապատ, Մոխրաթաղ, Դամիրլու, Մաղավուզ, Ներքին Հոոաթաղ գյուղերը։

ՄԱՐՏԻ 8. Գրավելով մի շարք կարևորագույն բարձունքներ՝ հայկական ուժերն ընդհուպ մոտեցել են Մարտակերտ քաղաքին։

ՄԱՐՏԻ 15-16. Ազատագրվել է Տոնաշեն գյուղը։

ՄԱՐՏԻ 17. Ազատագրվել են Գյուլաթաղ, Ջանյաթաղ գյուղերն ու շրջկա բարձունքները։

ՄԱՐՏԻ 20. Ազատագրվել են Մաղավուզ, Մինգրելսկ և Հակոբ Կամարի (նախկինում՝ Լյուլասազ, ներկայում՝ Վարընկաթաղ) գյուղերը։

...Մարտակերտում մարտնչող զորամասերը թիկունքից հարվածվելու մշտական սպառնալիքի տակ էին, ուստի որոշվել է վնասազերծել Քելբաջարի շրջանում տեղակայված հակառակորդի ոազմական հենակետերը։

ՄԱՐՏԻ 27. Ազատագրվել է Նարեշտար գյուղը։

ՄԱՐՏԻ 29. Քելբաջարի շրջանի Չարեքտար, Աղդաբան, Չայղովշան, Ենիքենղ, Աղջաքենդ գյուղերում (Մարտակերտի և Քելբաջարի սահմանագիծ) վնասազերծվել և ոչնչացվել են հակառակորդի կրակակետերը։

ՄԱՐՏԻ 31. Ազատագրվել է Դադիվանքը՝ հայկական ճարտարապետության գլուխգործոցներից մեկը։

ԱՊՐԻԼԻ 1. Մեր ստորաբաժանումները գրավել են Մարտունու շրջանի հարավ-արևմտյան «Կըզըլկայա» գերիշխող բարձունքը։

ԱՊՐԻԼԻ 2. Վնասազերծվել են Դիվանլար, Ղաջար գյուղերում և Խազազ ու «Շահրուվան-յալ» բարձունքներում տեղակայված կրակակետերը։

Ոչնչացվել են Քելբաջարի շրջանում տեղակայված թշնամական բոլոր կրակակետերը։

ԱՊՐԻԼԻ 3. Մեր մարտիկները ազատագրել են Քելբաջար (Քարվաճառ) շրջկենտրոնը։

...Մարտական գործողություններն ընթանում են մյուս ուղղություններում ևս։ Հակառակորդը շարունակում է հրետակոծության ենթարկել Հադրութի Տող, Ազոխ և Էդիլլու գյուղերը։ Ղուբաթլուի շրջանի կողմից հրետակոծվում է Լաչինի միջանցքի հարավային հատվածը։ Ձեռնարկված համարժեք գործողությունների շնորհիվ մեր զորամասերն ազատագրեն են Ղովշաթլի բնակավայրը, Մենգելենաթա բարձունքը, Ղաջար, Դիվանլար գյուղերը, Խազազ և Յահրուվան յալ բարձունքները։

Մարտերի ընթացքում հակառակորդը հրետանու հետ զուգընթաց կիրառել է նաև օդուժ և փորձել է ճեղքում կատարել մեր քաջազունների հսկողության տակ գտնվող Օմարի լեռնանցքով, որը ևս չի հաջողվել։ Թշնամին նահանջել է՝ մարտի դաշտում թողնելով 50 դիակ։

ԱՊՐԻԼԻ 4. ԼՂՀ ԻՊ ուժերը ազատագրել են Հադրութի շրջանի հյուսիս-արևելքում գտնվող Դովշաթլի բնակավայրը (Ֆիզուլու շրջան) և Մենգելենաթա բարձունքը։

ԱՊՐԻԼԻ 5. Հակառակորդը օդուժի և հրետանու օժանդակությամբ նոր հակագրոհ է ձեռնարկել, որի հետևանքով մեր մարտիկները ստիպված թողել են Մենգելենաթա բարձունքը, սակայն թշնամու հետագա առաջխաղացումը կասեցվել ու հետ է շպրտվել։ Գրավվել է Ֆիզուլու շրջանի Դովշաթլի գյուղը։ Օմարի լեռնանցքի ուղղությամբ ևս ետ է մղվել հերթական գրոհը։

Ապրիլ ամսվա ընթացքում հանրապետության քաղաքացիական կյանքում նկատվել են դրական տեղաշարժեր, իսկ ճակատային գծում առանց դադարի շարունակվել են մարտական գործողությունները, խաղաղ բնակավայրերի հրթիոահրետակոծությունն ու ռմբակոծությունը։ ԵԱՀԽ դիտորդների առաջին խումբն Արցախ ժամանելու կապակցությամբ ԼՂՀ ԻՊԿ նախագահի հրամանով ապրիլի 19-ից 21-ը կրակի միակողմանի դադարեցում է հայտարարվել, սակայն հակառակորդը շարունակել է մեր դիրքերի հրետակոծությունը. 20-ին՝ Կարաչուկ սարում ու Օմարի լեռնանցքում, 21-ին՝ Ուրյանասարում, էդիլլու գյուղի մերձակայքում։ Մեր մարտիկները, կատարելով կրակի դադարեցման մասին հրամանը, պատասխան հարվածներ չեն հասցրել։

ՄԱՅԻՍԻ 9. Նշվել է Շուշիի ազատագրման առաջին տարեդարձը։

ՄԱՅԻՍԻ 10. Բացվել է Արցախի պետական համալսարանը։

ՄԱՅԻՍԻ 28. Տոնվել Հայոց պետականության վերականգնման օրը:

ԼՂՀ ՊԲ ուսումնական կենտրնում տեղի է ունեցել հրետանավորների հերթական թողարկումը։

... Ու շարունակվել է մեր պաշտպանական դիրքերի ու խաղաղ բնակավայրերի հրթիռահրետակոծությունը։ Անընդհատ։ Մայիս ամսվա ողջ ընթացքում։

Հունիսը ևս սկսվել է նույն «սցենարով»։ Ավելին՝ ադրբեջանական զինված կազմավորումների կողմից նաև լայնածավալ հարձակումներ են ձեռնարկվել։ Մեր զորամասերը ամենուր հաջողությամբ են իրականացրել տրված մարտական առաջադրանքները։ Պատերազմի դաշտում մահը շարունակ հետապնդել է մեր խիզախ մարտիկներին, որոնք, սակայն, մարտադաշտ են մեկնել ո՛չ թե զոհվելու, այլ կռվելու ու հաղթելու համար։ Բայց զոհվելն, այնուամենայնիվ, անխուսափելի էր. ու եղան զոհեր՝ թանկ ու նվիրական։

ՀՈՒՆԻՍԻ 12. Մարտունու շրջանի սահմանամերձ գոտում դիմահար կրակից զոհվել է շրջանի ինքնապաշտպանության ուժերի քաջարի հրամանատար Մոնթե Մելքոնյանը՝ լեգենդար Ավոն։

ՀՈՒՆԻՍԻ 13. Ազատագրվել են Լյուլասազ և Տոնաշեն գյուղերը։

ՀՈՒՆԻՍԻ 15. ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանը, չցանկանալով ստորագրել ՍԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 822 բանաձևի իրականացումն ապահովող «Անհապաղ միջոցառումների ժամանակացույցը»՝ հրաժարական է տվել։ ԼՂՀ ԳԽ նախագահի պաշտոնն ստանձնել է ԼՂՀ ԳԽ նախագահի առաջին Կարեն Բաբուրյանը, որը և ստորագրել է նշված փաստաթուղթը։

ՀՈՒՆԻՍԻ 16. Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները վաղ առավոտյան հարձակում են ձեռնարկել ԼՂՀ ռազմաճակատի արևելյան գոտում։ Հայ ինքնապաշտպաններին հաջողվել է կասեցնել բազմաքանակ տանկերով ու այլ գրահատեխնիկայով առաջ շարժվող թշնամու գրոհներն ու ետ շպրտել նրան գրաված դիրքերից։ Երկու կողմերից էլ եղել են կորուստներ։

Երեկոյան Աղդամի տարածքում տեղակայված հեռահար հրանոթներից հուժկու հրետակոծության է ենթարկվել մայրաքաղաք Ստեփանակերտը։

ՀՈՒՆԻՍԻ 18. Առավոտյան հակառակորդի ռազմական ինքնաթիռները փորձել են ռմբակոծել Ստեփանակերւոը։ Հակաօդային պաշտպանության հայ մարտիկներին հաջողվել է խփել մեկ ինքնաթիռ, մյուսները դիմել են փախուստի։

ՀՈՒՆԻՍԻ 21. Վաղ առավոտյան հակառակորդի երկու ռազմական ինքնաթիռներ, կրկին խախտելով ԼՂՀ օդային սահմանները՝ ռմբակոծել են Մարտունու շրջանի Գիշի գյուղի շրջակայքը։

ՀՈՒՆԻՍԻ 22. Վաղ առավոտյան թշնամին կրկին դիմել է օդուժի օգնությանը։ Այս անգամ ռմբակոծիչները հայտնվել են Մարտակերտի երկնքում ու ռմբակոծել խաղաղ բնակավայրերն ու մեր պաշտպանական դիրքերը։

ՀՈՒՆԻՍԻ 26-27. Հակառակորդի զինված կազմավորումները լայնածավալ գրոհ են ձեռնարկել ԼՂՀ ռազմաճակատի հյուսիսային հատվածում։ Հայկական ուժերին հաջողվել է կասեցնել թշնամու առաջխաղացումը, գրավել նպաստավոր դիրքեր և շարժվել դեպի Մարտակերտ։ Խփվել է թշնամու մեկ ինքնաթիռ։ Հակառակորդը ձգտել է ամեն գնով վերագրավել Հաթերքի ենթաշրջանի ազատագրված գյուղերը, սակայն բոլոր ջանքերն ապարդյուն են անցել՝ ստանալով արժանի հակահարված։ Թշնամուց առգրավվել են մոտ մեկ տասնյակի հասնող տանկեր, երեք թնդանոթ, երկու «Գրադ» կայանքներ։ Խփվել է հակառակորդի երկու ինքնաթիռ։

ՀՈՒՆԻՍԻ 28. Վերջնականապես ազատագրվել է Մարտակերտ քաղաքը, որը բռնազավթվել էր մեկ տարի առաջ, և մեր գլխավոր ուժերը դուրս են բերվել Խրամորթ-Բոյահմեդլի-Փափրավենդ-Մարտակերտ-Մատաղիս բնագիծը։

ՀՈՒԼԻՍԻ 13. Ստեփանակերտ է ժամանել Եվրոպայի անվտանգության և համագործակցության խորհրդի (ԵԱՀԽ) պատվիրակությունը` ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման Մինսկի համաժողովի նախագահ, իտալացի դիվանագետ Մարիո Ռաֆայելլիի գլխավորությամբ: ԵԱՀԽ ներկայացուցիչների և ԼՂՀ ղեկավարության միջև տեղի ունեցած բանակցությունների ընթացքում քննարկվել Են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 922 բանաձևի իրականացման հետ կապված հարցեր, բայց կողմերը կոնկրետ համաձայնության չեն եկել։

Ստեփանակերտ են ժամանել նաև Ռուսաստանի մտավորականության «Դարաբաղ» կոմիտեի անդամներ Անդրեյ Նույկինը, Գաչինա Նդւյկինան և Վիկտոր Օսկոցկին։ Նրանք այցելել են Մարտակերտի, Հադրութի ու Ասկերանի շրջաններ, եղել են ռազմաճակատային գոտում։

Իսկ իրադրությունը շարունակում էր մնալ լարված, առանց դադարի հրթիռակոծվում էին Արցախի խաղաղ բնակավայրերն ու պաշտպանական դիրքերը։

ՀՈՒԼԻՍԻ 21. Վնասազերծվել են Աղդամի շրջանի Մարտակերտին հարող գյուղերում (Շիխբաբալի, Փոլադլի, Մախսուդլու, Գիյասլի, Թարնայուտ, Շահբուլաղ) տեղակայված կրակակետերը, ներառյալ՝ Աղդամ քաղաքի արվարձանները։

ՀՈՒԼԻՍԻ 22. Վաղ առավոտյան հակառակորդը հարձակում է սկսել Հակոբ Կամարի (Մարտակերտի շրջան) գյուղի ուղղությամբ, որը ետ է մղվել։ Հակառակորդը օգտագործել է օդուժ, արձակել «Երկիր-օդ» տիպի մեկ հրթիռ։ Արցախցի հակաօդայինները խփել են մեկ ինքնաթիռ և մեկ ռազմական ուղղաթիռ։ Հակառակորդի՝ Ասկերանի ուղղությամբ ձեռնարկած գրոհը ևս ձախողվել է։ ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումները, անցնելով հակահարձակման, վնասազերծել են թշնամական մի քանի կրակակետեր ևս։

ՀՈՒԼԻՍԻ 23. Աղդամին ընդհուպ մոտեցած մեր զորամասերը սկսել և հաջողությամբ են ավարտել հակառակորդի այդ կարևոր հենակետի գրավման ոազմագործողությունը։ Հակառակորդը կրկին լայնածավալ հարձակում է սկսել Ասկերանի ուղղությամբ։ ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումները մեծ կորուստների գնով կարողացել են ետ մղել հակառակորդի գրոհներն ու անցել հակահարձակման։ Թշնամին ստիպված թողել է Աղդամ (Ակնա) քաղաքը։ Ադրբեջանցիները Աղդամի կորստից հետո են միայն լրջորեն զգացել դարաբաղյան զորամիավորումների ուժի ու տոկունության ողջ հզորությունը և դիմել կրակի դադարեցման խնդրանքով։

ՀՈՒԼԻՍԻ 25. Ժամը 12։00-ից կրակի չորսօրյա դադարեցման վերաբերյալ բանավոր համաձայնություն է ձեռք բերվել։

ՀՈՒԼԻՍԻ 28. Մարտակերտի մոտակայքում տեղի են ունեցել ղարաբաղա-ադրբեջանական բանակցություններ, որոնց ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել հրադադարը երկարաձգել ևս 7 օրով և հանդիպում նախապատրաստել ու անցկացնել երկու հանրապետությունների ղեկավարների միջև։ Իսկ հետագա օրերի ընթացքում հակառակորդի կողմից հրադադարի խախտման բազմաթիվ դեպքեր են արձանագրվել։

ՕԳՈՍՏՈՍԻ 1. Անհայտ անձանց կողմից գնդակահարվել է արցախցիների դահիճ Վիկտոր Պոլյանիչկոն։

ՕԳՈՍՏՈՍԻ 10. Հրապարակվել է ԼՂՀ ԳԽ նախագահության հրամանագիրը, որով ԼՂՀ ՊԲ 14 զինծառայողներ հետմահու պարգևատրվել են «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով, այդ թվում՝ Մոնթե Մելքոնյանը, Յուրի Պողոսյանը, Աշոտ Ղուլյանը, Սամվել Հարությունյանը, Արարատ Ղազարյանը և ուրիշներ։ Շարունակվել են մեր զորամասերի հաղթարշավը Ֆիզուլի-ջաբրայիլյան ուղղությամբ։

ՕԳՈՍՏՈՍԻ 15. Ազատագրվել են Հադրութի շրջանի հարավային մասի գյուղերը (Ցոր, Բանաձոր, Մուլքուդարա, Առաքել), Հադրութի շրջանին հարող՝ Ջաբրայիլի շրջանի Մազրա, Դաշբաշ, Ղշլաղ, Ղոշչուլար և Ֆիզուլու շրջանի Ն.Վեյսալի գյուղերը։

ՕԳՈՍՏՈՍԻ 17. Երեկոյան ԼՂՀ ԳԽ նախագահությունը Բաքվից ստացել է Հ. Ալիևի ստորագրությամբ պաշտոնական գրություն, որով նոր հրադադար է առաջարկվում և հայտնվում, որ «Ադրբեջանի ղեկավարությունը փոխվարչապետ Ո. Գուլիևին լիազորում է 5 օրվա ընթացքում Ադրբեջանի և Լեռնային Դարաբաղի ղեկավարների միջև հանդիպում կազմակերպելու շուրջ վարել բանակցություններ»։ Այդ և հաջորդ օրերին իրադրությունը ռազմաճակատում լարված էր ու պայթունավտանգ։

ՕԳՈՍՏՈՍԻ 27. Ստեփանակերտ է ժամանել ՌԴ հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Վլադիմիր Կազիմիրովը։

ՕԳՈՍՏՈՍԻ 30. Վերջնականապես վնասազերծվել են Ջաբրայիլ քաղաքում տեղակայված հակառակորդի ռազմական հենակետերը և «կանաչ լույս է վառվել» դեպի Հորադիս, Զանգելան, Ղուբաթլու տանող ճանապարհների վրա։ Այդ ուղղություններով էլ կատաղի մարտեր են մղվել ու կրկին անգամ փառքով է պսակվել հայ բազկի ուժը։

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-2. Վնասազերծվել են Ղուբաթլվում և Զանգելանում տեղակայված կրակակետերը։

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2. Նշվել է Լեռնային Ղարարաղի Հանրապետության հռչակման 2-րդ տարեդարձը։

ՍԵՊՏԵՍԲԵՐԻ 3-9. Ռազմաճակատային գծի ամբողջ երկայնքով պահպանվել է հարաբերական անդորրը։

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-13. Սոսկվայում կայացել է Ադրբեջանի և Լեռնային Ղարարաղի ղեկավարության ներկայացուցիչների հանդիպումը, ուր կարևորվել է վիճահարույց հարցերի փուլ առ փուլ լուծումը։ Բանակցությունների ընթացքում կողմերը համաձայնել են հրադադարը երկարաձգել մինչև 1993-ի հոկտեմբերի 5-ը։

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10. Հրետանային նախապատրաստությունից հետո հակառակորդը Կույջակ և Սաֆարչա բնակավայրերի մոտ տեղակայված ռազմական հենակետերից զրահատեխնիկայի աջակցությամբ հարձակում է ձեռնարկել հայկական պաշտպանական դիրքերի վրա։ Դաժան մարտերից հետո թշնամու առաջխաղացումը կասեցվել է, և հայկական պաշտպանական ուժերը անցել են հակագրոհի, վնասազերծել հակառակորդի՝ այդ բնակավայրերում տեղակայված կրակակետերը։

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12. ԵԱՀԽ Մինսկի խմբի պատվիրակությունը, շվեդ դիվանագետ Մատիաս Մոսբերգի գլխավորությամբ, ժամանել է Ստեփանակերտ։ ԼՂՀ ղեկավարության հետ հանդիպման ընթացքում քննարկվել են դարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները։

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18. Անհայտ հանգամանքներում ողբերգական վախճան է ունեցել Մարտակերտի պաշտպանական շրջանի հրամանատար, փոխգնդապետ Նորայր էդուարդի Դանիելյանը։

ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-20. Բոլոր ռազմաճակատներում տիրել է հարաբերական անդորր։

Դեկտեմբերը ևս սկսվել է «հարաբերական անդորրով», թեև՝ տեղ-տեղ փոխհրաձգության փաստեր են արձանագրվել, նաև նկատվել են հակառակորդի կենդանի ուժի և զրահատեխնիկայի կուտակումներ, բայց և այնպես՝ հակառակորդը խոշորամասշտաբ գործողություն դեռևս չէր ձեռնարկում։

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11. Հակառակորդը վաղ առավոտյան հարձակողական գործողություն է սկսել ղարաբաղա-արդբեջանական ռազմաճակատի հարավ-արևելյան ուղղությամբ։ Համառ մարտերի ընթացքում, որոնք տևել են 3 օր, ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումներին հաջողվել է կասեցնել հակառակորդի առաջխաղացումն ու, անցնելով հակահարձակման՝ գրավել ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող մի քանի բարձունքներ; Նահանջող թշնամին մարտադաշտում թողել է մոտ 250 սպանված զինվոր և մեծ քանակությամբ զենք ու զինամթերք, այդ թվում՝ Տ-72 տիպի 8 հրասայլ։ Ղարաբաղյան կողմից զոհվել են 5, վիրավորվել 2 զինվոր, վնասվել են 1 ՀՄՄ և 2 հրասայլ։

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19. Հակառակորդը առավոտյան Մարտունու պաշտպանական դիրքերի հրետակոծությունից հետո անցել է հարձակման, սակայն հանդիպելով ուժեղ դիմադրության՝ նահանջել է նախկին դիրքերը։

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22. Հակառակորդը հարձակողական գործողություններ է սկսել ԼՂՀ հարավ-արևելյան ուղղությամբ։ Բորբոքվել են թեժ մարտեր։

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24. Մեկօրյա ընդմիջումից հետո կրկին վերսկսվել են մարտական գործողությունները նույն ուղղությամբ։

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27. Ազատագրվել են Խանլըղ և Մամեդբեյլի գյուղերը։

...Հակառակորդը լայնածավալ հարձակում է սկսել ԼՂՀ սահմանների ողջ երկայնքով, փորձելով ի վերջո բեկում մտցնել պատերազմի մեջ։ Ամեն օր, ռազմաճակատային տարբեր ուղղություններում, մարտեր՝ համառ ու անզիջում։ Կենաց ու մահու մարտեր...

1994. «ՍԱ ՄԵՐ ՊԱՏԵՐԱԶՄՆ է...»

[խմբագրել]
- Մի՞թե ձեր բանակում վարձկաններ չկան։ Ես զարմանքով իմացա, որ մեր «աֆղանցիներին» օգտագործում են ամերիկյան բանակում։ Միանգամայն օրինական կարգով։ Ձեր մտքով երբևէ չի՞ անցել վարձկաններ հրավիրել։
- Ինչի՞ համար։
- Չէ՞ որ դուք շատ քիչ եք։
- Բայց սա մեր պատերազմն է։
(Լրագրող Անդրեյ ԿԱՐԱՈՒԼՈՎԻ և ԼՂՀ ՊՊԿ նախագահ Ոոբերտ ՔՈՉԱՐՅԱՆԻ հեռուստազրույցից)։


...Մեր հողի վրա, մեր խաղաղ երկնքի տակ մեզ ստիպեցին զենք վերցնել ու պատերազմել։ Արևը՝ մշտավառ և հողը՝ հնավանդ ու բարեբեր՝ ազատ ու անկաշկանդ։ Ռազմաճակատի ամբողջ երկարությամբ ադրբեջանցի հրոսակները 1993-ի դեկտեմբերից ձեռնարկել են աննախադեպ ռազմագործողություն, փորձելով մի քանի հատվածներում ճեղքել մեր պաշտպանական գիծը։ Սրությունն առավելս զգացվել է հարավ-արևելյան հատվածում, ուր մեր զորամիավորումները ետ են քաշվել երկրորդ պաշտպանական գիծ՝ համալրվելու նոր ուժերով և կասեցրելու թշնամու առաջխաղացումը։

Հունվար ամսվա ընթացքում թշնամին բազմիցս փորձել է ճեղքել մեր զորքերի պաշտպանական գիծը, հունվարի 3-ին՝ Լևոնարխում, 4-ին՝ Մարտունու ուղղությամբ, 5-ին՝ Բոյուկ-Բահմանլիի մոտ, 6-ին՝ Մատաղիսում, 7-ին՝ Մարտունու և Հադրութի պաշտպանական դիրքերի ուղղությամբ, Սալահլի-Քենգերլիում՝ 8-ին, 9-ին, 10-ին... շարունակ համառ մարտեր էին մղվում ամեն թիզ հողի համար և ամենուր էլ ազերի հրոսակների դեմ-հանդիման հառնում էր հայ ոգու անհաղթելի ուժը։

Հակառակորդի օդուժը սկսել է հաճախակի խախտել ԼՂՀ օդային տարածքը, սակայն դա ևս անկարող էր որևէ ձևով անդրադառնալ պատերազմի ընթացքի վրա։ Ավելին՝ ռազմաճակատի առանձին հատվածներում կասեցնելով հակառակորդի գրոհները և անցնելով հակահարձակման՝ ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումները զգալիորեն ետ են մղել հակառակորդին, պատվով կատարելով իրենց առջև դրված մարտական բոլոր առաջադրանքները։

Հունվարի 20-ին Ստեփանակերտ է ժամանել Ռուսաստանի գրողների միության պատվիրակությունը, որի կազմում էին Վալենտին Օսկոցկին, Օլեգ Շեստինսկին, Անաիդա Բեստալաշվիլին և ուրիշներ։

ՌԴ հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Վ. Կազիմիրովը կրկին այցելել է տարածաշրջան և հունվարի 28-29-ին Ստեփանակերտում հանդիպումներ ունեցել ԼՂՀ ղեկավարության հետ. քննարկվել է ղարաբաղա-ադրբեջանակսւն հակամարտության գոտում կրակի դադարեցման համաձայնագրի վերաբերյալ Ռուսաստանի առաջարկը և այդ առնչությամբ կատարվել է դիրքերի ճշգրտում։

Հաջողության չհասնելով հունվարին ձեռնարկած միաժամանակյա հարվածի հիմնական ուղղություններից և ոչ մեկում, հակառակորդը փետրվարին ուժի գերակշիռ մասը ուղղել է դեպի Մարտունու պաշտպանական շրջան, սակայն բոլոր գրոհներն էլ ստացել են արժանի հակահարված։ Փետրվարի 19-ին վերջնականապես ազատագրվել է Քելբաջարը և լրիվությամբ վնասազերծվել ադրբեջանցիների օմարյան խմբավորումը։ Իսկ, ընդհանրապես, փետրվար ամսում հակառակորդը կորցրել է մոտ 5 հազար զինվոր, 5 տասնյակից ավելի Տ-72 հրասայլ 2 ռազմական ինքնաթիռ։

Պատերազմական գործողություններին զուգընթաց, շարունակվել են խաղաղարար ջանքերը Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության, այլ երկրների ու միջազգային կազմակերպությունների կողմից՝ տարածաշրջանում հրադադարի վերահաստատման ուղղությամբ։

Պատերազմական դեկտեմբեր-հունվար-փետրվար շղթան ձգվում էր. և մարտ ամիսը չէր կարող հերթական օղը չլինել այդ շղթայի վրա։ Խոշորամասշտաբ ռազմագործոդությունների, կենդանի ուժի ու զրահատեխնիկայի կորուստների թվով մարտը ևս չի զիջել նախորդ ամիսներին։

ՓԵՏՐՎԱՐԻ 19. Վերստին ազատագրվել են Օմարի լեռնանցքը և Քարվաճաոը։

Մարտ և ապրիլ ամիսներին շարունակվել են մարտական գործողությունները։

Ապրիլի առաջին տասնօրյակն անցել է գրեթե առանց խոշոր ռազմագործոդությունների։

Անարդյունք են անցել նաև խաղաղարար ջանքերը։ Անարդյունք, որովհետև չեն դադարել մարտական գործողությունները հակամարտության գոտում։ Ապրիլի 15-ին, Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի նախագահների հանդիպման ընթացքում ընդունվել է նոր հայտարարություն դարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ, իսկ ղարաբաղա-ադրբեջանական ճակատային գծում շարունակվում էին թեժ մարտերը։

ԱՊՐԻԼԻ 11. Ազատագրվել են Մարտակերտի շրջանի Թալիշ և Գյուլաթաղ գյուղերը։

ԱՊՐԻԼԻ 16-17. Ազատագրվել են Մարտակերտի շրջանի Լեոնարխ և Վերին Չայլու գյուղերը։

Ապրիլ ամսին ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումներն ազատագրել են նաև Մարտակերտի շրջանի Մատաղիս, Դաստակերտ, Թալիշ, Լեոնարխ, Վերին Չայլու, Յարմջա գյուղերը և վնասազերծել Աղդամի շրջանի Գյուլիջա, Շոթլանլու, Ումութլու, Նամիրլի, Շուրաբադ, Թալիշբեյլի, Ջավահիրլի, Շիխլյար, Օրթա-Քարվենդ, Բաշ-Քարվենդ և այլ բնակավայրերում տեղակայված թշնամական կրակակետերը։ Ապրիլյան մարտերում հակառակորդը կորցրել է մոտ երկու հազարից ավելի զինծառայող, խփվել ու առգրավվել է Տ-72 տիպի 12 տանկ, տասնյակ այլ զրահամեքենաներ։ Հակառակորդը կրկին կիրառել է օդուժ և ապրիլի 13-ին և 23-ին հայ հակաօդայինների կողմից խփվել է ևս 2 ինքնաթիռ։ Մայիս ամսվա առաջին օրերին ռազմաճակատում վերսկսվել են մարտական գործողությունները։ Մայիսի 4-5-ին, Ղըրղըզստանի մայրաքաղաքում կայացած ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովում ստորագրվել է մի արձանագրություն, որով հակամարտող կողմերին կոչ է արվել վերջ տալ զինված ընդհարմանը ղարաբադա-ադրբեջանական հակամարտության գոտում։ Պատերազմը, սակայն, շարունակվել է իր բոլոր օրենքներին համապատասխան։ Համարյա ամեն օր ադրբեջանական կողմը սկսել է նոր ռազմագործողություն։ Շատ անգամ մեր մարտիկները, կասեցնելով հակառակորդի գրոհն ու անցնելով հակահարձակման՝ տիրացել են հակառակորդի նոր դիրքերի։ Նման ելք է ունեցել նաև մայիսի 11-ի մարտը, երբ, ետ մղելով հակառակորդի հարձակումը և անցնելով հակագրոհի մեր մարտիկներն ազատագրել են Սեյսուլան գյուղն ու վնասազերծել Ղափանլու բնակավայրում տեղակայված թշնամական կրակակետերը։ Ու թեև Մոսկվայում, ՈԴ պաշտպանության նախարար Պավել Գրաչովի միջնորդությամբ, հակամարտող կողմերի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպում է կայացել, ռազմաճակատի բոլոր հատվածներում շարունակվել են դիրքային մարտերն ու փոխհրաձգությունները։

Մայիսի 12-ին հայտարարված հրադադարը պաշտպանական դիրքերում կանգնած մեր զինվորները շատ ուշ են զգացել, քանի որ անընդհատ գնդակոծվում ու հրետակոծվում էին հակառակորդի կողմից։ Գնդակոծություններն ու հրետակոծությունները շարունակվել են ամբողջ մայիս ամսվա ընթացքում։

ՄԱՅԻՍԻ 24. Հրապարակվել է ԼՂՀ ԳԽ նախագահության հրամանագիրը ԼՂՀ Պաշտպանության բանակի համար հրամանատարական կադրերի և զինվորական մասնագետների պատրաստման լրացուցիչ միջոցառումների մասին։

ՀՈՒՆԻՍԻ 3. ԼՂՀ ԳԽ նախագահության հրամանագրով ԼՂՀ ՊԲ հրամանատար, գնդապետ Սամվել Բաբայանին գեներալ-մայորի զինվորական կոչում է շնորհվել։

ՀՈՒԼԻՍԻ 4. Հակառակորդի օդուժը երկու անդամ փորձել է խախտել ԼՂՀ օդային սահմանները։ Շարունակվել են առանձին ուղղություններում հակառակորդի զորքերի կուտակումներն ու տեղաշարժերը, իսկ ընդհանուր առմամբ, հունիսի կեսերից սկսած հարաբերական անդորրը պահպանվել է։

ՕԳՈՍՏՈՍԻ 24-25. Աշխատանքային այցով Ստեփանակերտում էր գտնվում ԵԱՀԽ պատվիրակությունը՝ Մինսկի խմբի նախագահ Յան էլյասոնի գլխավորությամբ։ ԼՂՀ ղեկավարության հետ հանդիպման ընթացքում քննարկվել են հակամարտող կողմերի դիրքորոշումները և ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ Ռուսաստանի Դաշնության և ԵԱՀԽ կողմից արված առաջարկները։

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2. Հանդիսավորությամբ նշվել է ԼՂ Հանրապետության հռչակման 3-րդ տարեդարձը։

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-14. Ավստրիայի մայրաքաղաքում սկսվել է ԵԱՀԽ Մինսկի խմբի հերթական հանդիպումը Լեռնային Ղարաբաղի հարցով։ Հանդիպմանը, Ադրբեջանից ու Հայաստանից բացի, մասնակցում էր նաև ԼՂՀ-ի պատվիրակությունը՝ հանրապետության արտգործնախարար Արկադի Ղուկասյանի գլխավորությամբ։ Քննարկման են ներկայացվել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտում ստեղծված վիճակը և հրադադարի ամրապնդման ու անվտանգության երաշխիքների ապահովման ուղղությամբ հետագա անելիքները։ .

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21. Հայաստանի անկախության օրը ԼՂՀ ԳԽ-ի և ԼՂՀ ՊՊԿ-ի կողմից շնորհավորական հեռադիր է ուղարկվել Հայաստանի ղեկավարությանը։

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13. Ստեփանակերտ է ժամանել ԵԱՀԽ պատվիրակությունը՝ Մինսկի խմբի փոխնախագահ Պյեռ Անդերմանի գլխավորությամբ։ ԼՂՀ արտգործնախարար Ա. Ղուկապանի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են տարածաշրջանում առկա իրավիճակը, հակամարտության կարգավորմանը և ԼՂՀ-ի ու Ադրբեջանի միջև վստահության հաստատմանն ուղղված միջոցառումների իրականացման հարցերը, շոշափվել է նաև ռազմագերիների ու պատանդների հիմնախնդիրը։

ՆՈՅԵՄԲԵՐԻ 11. ԵԱՀԽ Մինսկի խմբի նորընտիր նախագահ Անդերս Բյուրները ժամանել է Ստեփանակերտ և հանդիպում ունեցել ԼՂՀ ղեկավարության հետ։

ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-24. Կայացել է ԼՂՀ առաջին գումարման ԳԽ առաջին նստաշրջանը, ուր հաստատվել է ԼՂՀ պետական զինանշանը։

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7. Հայոց մեծ երկրաշարժի վեցերորդ տարելիցի օրը ստեփանակերտցիներն իրենց հարգանքի տուրքն են մատուցել ահավոր աղետի անմեղ զոհերի հիշատակին։

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21. ԼՂՀ ԳԽ նստաշրջանում ընդունվել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մասին» օրենքը։

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22. ԼՂՀ առաջին նախագահ է ընտրվել Ոոբերտ Սեդրակի Քոչարյանը (51 կողմ, 2 դեմ):

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27. ԼՂՀ նախագահ Ռ. Քոչարյանի արձակած առաջին հրամանագրով ԼՂՀ վարչապետ է նշանակվել Լեոնարդ Պետրոսյանը։

Եվ այսպես, պատմության գիրկն է անցել ևս մեկ պատերազմական տարի՝ դժվար ու խորդուբորդ, հակասական ու կայունության որոշակի երաշխիքներ խոստացող։ Շարունակվող հրադադարի պայմաններում կատարելագործվել են երկրի կառավարման մարմինները, ավելին՝ հանրապետությունն անցել է կառավարման նախագահական ձևին։ Ընդունվել են պետական զինանշանը, օրհներգը, դրոշը... Եվ աշխարհին պարզվել է մեր նորանկախ հանրապետության ինքնության առհավատչյան։

Տևական հրադադարի պայմաններում ավելի է հզորացել և կազմակերպական գործընթաց ապրել ԼՂՀ Պաշտպանության բանակը, նոր թափով է ընթացել բանակային շինարարությունը՝ ստեղծվել ու կատարելագործվել են ուսումնական կենտրոնները՝ զինվորական մասնագետների պատրաստման համար։ Երիտասարդ զինվորները, զորամասերում կարճ ժամանակահատվածում կարողանում են տիրապետել ռազմական գործին ու տեխնիկային, զինատեսակներին, ձեռք են բերում տոկունության, դիմացկունության, արիության հմտություններ։

Այսօր ԼՂՀ Պաշտպանության բանակը Արցախի ժողովրդի պաշտպանունակության երաշխավորն է։ Թշնամական նոր որոգայթների սպասումով՝ հայ զորամիավորումների կուռ շարքերում մարտնչող քաջարի զինվորներն ու սպաները զգոն աչքով հսկողության տակ են պահում մեր պաշտպանական բնագծերը և պատրաստ են ետ մղել հակառակորդի ռազմական ցանկացած ոտնձգություն։

«Արցախ» հանդես, No No 3,4 (1991), 1,2-3 (1992), 1-2 (1993)
«Մարտիկ» թերթ, No No 3,4,5,6 (1998թ)


Օր-օրի, ժամ առ ժամ
ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԲԱԽՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
(2008 - 2020)

[խմբագրել]

Օր-օրի, ժամ առ ժամ
ԱՐՑԱԽՅԱՆ 2-ՐԴ (02-05.2016 Թ.) ՔԱՌՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
(02-05.2016 Թ.)

[խմբագրել]

Օր-օրի, ժամ առ ժամ
ԱՐՑԱԽՅԱՆ 3-ՐԴ (ԱՇՆԱՆԱՅԻՆ) ՊԱՏԵՐԱԶՄԻ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
(27.09-09.11.2020 Թ.)

[խմբագրել]

2020. ՊԱՏԵՐԱԶՄ՛ «ԱՌԱՆՑ ԿԱՆՈՆՆԵՐԻ»

[խմբագրել]