Մասնակից:ArtyomGH

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄՈԴԵԼՆԵՐ Եվրոպական Իտալական Գերմանական Ֆրանսիական


Եվրոպական:Թավատառ տեքստ Չնայած նրան, որ այսօր եվրոպական երկները այդքան ընդհանուր բաներ ունեն, բայց նրանք մշակույթի առումով միատարր չեն: Ինտեգրացիան թույլ տվեց Եվրոպային դուրս մղել ոչ ավանդական տնտեսական ոճը, բայց մշակույթը, լեզուն ավանդույթները մինչ օրս տարբեր են: Եվրոպան շատ հեռու է մեկ ամբողջություն լինելուց՝ միատարրության առումով: Այդ պատճառով արդի խնդիրները եվրոպացիները լուծում են տարբեր կերպ: Եվրոպական միությունը դա տնտեսական հզորության միավոր է, բայց նրան չի բավարարում ներքին միասնականությունը: Եվրոպական երկրների մշակութային և քաղաքական տարբերությունները հնարավոր չէ հաղթահարել միայն տնտեսական համագործակցումով: Մշակույթի պաշտպանները հայտարարում են, որ վերջին հարյուրամյակում ստեղծված ազգային մշակութային ժառանգությունը կորցնելու վտանգ կա: Նրանք վճռականորեն պահանջում են պահպանել և հարգել մշակույթը, այն տնտեսական շահերին զոհաբերելու փոխարեն: Այս Առումով Հովշտեդը սկսեց տարբեր եվրոպական երկրների մի շարք կազմակերպություններում ուսումնասիրություններ կատարել, մոտավորապես 18 դուստ կազմակերպություններում, և եկավ հետևյալ եզրակացության, որ Եվրոպական կառավարման մոդել դեռ գոյություն չունի : Մշակույթների տարբերությունները ազդեցություն է ունեցել եվորպական երկրների կառավարման ոճի վրա: Քանի որ, երբ ուսումնասիրում ենք եվրապական երկրների պատմությունը, մշակույթը, սովորույթներն ու ավանդույթները տեսնում ենք, որ դրանք արմատապես տարբերվում են իրարից: Իսկ արամատապես տարբերվող հասարակություններում ապրող և այդ մշակույթի առանձնահատկությունները կրող մարդկանց միավորել և արդյունավետորեն որևէ աշխատանքային համակարգում ինտեգրել նույնպես պահանջում է տարբեր մոտեցում ու վարվելակերպի տարբեր ոճեր: Ստորև կդիտարկենք եվրոպական երեք երկրների՝ Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի կառվարման ոճերը, որոնք միմյանցից խիստ տարբեր են:

Իտալական մոդել:Թավատառ տեքստ Իտալական մշակույթը ներկայացվում է որպես խիստ ինդիվիդուալ, որը հատկապես դրսևորվում է նրանց ընտանեկան հարաբերություններում: Դա նշանակում է, որ իտալացիները, որպես կանոն, հոգ են տանում իրենց և իրենց հարազատների մասին առաջին հերթին: Կառավարման Իտալական մոդելը հետաքրքիր է մի շարք պատճառներով: Այն իր մեջ ներառում է իտալական մշակույթի տաք կոլորիտը իր բոլոր երանգներով՝ շեշտը հիմանականում դնելով ընտանիքի վրա: Ընդհանուր առմամբ աշխարհում իտալական արդյունաբերությունն այնքան էլ մրցունակ չէ, որքան օրինակ ԱՄՆ-ինը, Ֆրանսիայինը կամ Ճապոնիայինը: Այստեղ դեռ գերիշխում է կառավարության անկայուն վիճակը և պետական անարդյունավետ ընկերությունների առկայությունը: Չնայած այս ամենին Իտալացիները դրսևորում են անսովոր դինամիզմ և նախաձեռնողականություն՝ ստեղծելով արտադրանք, որը գլոբալ մասշտաբով կարող է լինել մրցունակ ցանկացած գերտերության կողմից արտադված ապրանքի կողքին: Իտալական մրցունակ ընկերությունների մեծամասնությունը՝ փոքր կամ միջին բիզնեսից է: Այստեղ տեսնելով այս առանձնհատկությունը, ևս մեկ անգամ համոզվում ենք, որ իտալական արդյունաբերության արդյունավետության վրա մեծապես ազդում է կառավարության քաոսային վիճակը: Իտալական կառավարման ոճը սերտորեն կապված է ընտանիք հասկացության հետ: Իտալացիները մեծ նշանակություն են տալիս ընտանիքին, ընտանեկան արժեքներին, նրանք ընտանիքը համարում են շատ կարևոր ֆակտոր արդյունաբերության զարգացման ուղղության մեջ: Նրանք քանի որ իրենց ընտանիքին նվիրված, հավատարիմ են այդ պատկերացումները նրանք կարծես փորձում են իրացնել նաև բիզնեսի ոլորտում՝ ակնկալելով կազմակերպության աշխատակիցներից նույն հավատարմությունը, անձնիվիրությունը և պարտականությունների կատարումը ինչ, բնականաբար սպասում են նաև իրենց ընտանիքի անդամներից, ինչպես նաև անցկացնում են հստակ սահմանագիծ այն մարդկանց միջև, որոնք ըստ նրանց պատկերացումների «օտար» են: Նման փոխադրումը հնարավոր է դարձնում բացատրել, թե ինչու են իտալացիները նախընտրում սերտ անձնական շփումները. նրանք փորձում են ստեղծել վստահելի մարդկանց այսպես ասած «ցանց», որը նրանց համար կարող է լինել ընտանիքի անալոգ: Ընտանիքի հասկացությունը հաճախ օգտագործվում է իտալացի մենեջերների կողմից, երբ նրանք փորձում են նկարագրել կազմակերպությունը, որում նրանք աշխատում են: Հաճախ ղեկավարները, աշխատողները ծագումով լինում են Իտալիայի նույն շրջանից, ինչը նրանց միջև ստեղծում է ավելի ջերմ կապ, իսկ հենց ընկերությունը ինքը հշեցնում է մեծ ընտանիք, որը միավորում է բազմաթիվ անդամներին: Հենց այս պատճառով շատ իտալական ընկերություններ կողմնորոշված են դեպի հեռավոր ապագան և հավատարիմ են իրենց աշխատանքին, քանի որ ընտանիքը և բիզնեսը առավել լայն իմաստով շատ սերտորեն փոխկապակցված են իրար հետ: Իտալիայում ծաղկում և զարգանում է ձեռներեցությունը: Իտալացիները շատ են ցանկանում լինել անկախ և չեն վախենում ռիսկի դիմելուց: Միջին և փոքր ֆիրմաների ինտենսիվ մրցակցության մթնոլորտում անընդհատ ի հայտ են գալիս նոր ընկերություններ: Կառավարման իտալական մոդելը, ինչպես և ֆրանսիականինը, հանդիսանում է պադերնալիստական: Իտլական մենեջերները ձգտում են հստակության և սիրում են, երբ ամեն ինչ հսկողության տակ է: Նրանք հատկապես անվստահորեն են վերաբերում կասկածելի համակարգերին, այնպիսին ինչպիսին է մատրիցային կազմակերպությունները /матричная организация/, որը աղավաղում, խեղաթյուրում է հրամանարձակման վերահսկման հստակ ուղեծրերը և որոշումների կայացման իրավասությունները: Կառավարման իտալական ոճը առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ այստեղ հիերարխիկ շեշտվածությունը շատ ուժեղ է: Իտալական ընկերությունների ղեկավարները ունեն բացահայտ առավելության իրավունք: Կազմակերպության աշխատակիցները ընդունում են այդ անհավասարությունը: Ենթականերն ունեն մեծ կախվածություն իրենց ղեկավարներից: Որոշում կայացնելու իրավունք ունի միայն ղեկավարությունը: Իտալական կառավարման մոդելի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ այստեղ ղեկավար ենթակա հարաբերություններն ունեն իրենց հստակ հիարարխիական կարգը, որտեղ խստորեն պահպանվում է ղեկավարի դերը, ինչպես միապետականության դեպքում: Այստեղ ավտորիտար ռեժիմը խիստ է դրված :

Գերմանական մոդել:Թավատառ տեքստ Երկրոդ համաշխարհային պատերազմից հետո Գերմանիայի տարածքային և տնտեսական ռեսուրսները զգալիորեն կրճատվեցին, խաթարվեցին շրջանների միջև տնտեսական կապերը, շրվել է արտադրության կոնվերսիաները, պայքար ինֆլյացիայի դեմ, փախստականների և վերաբնակեցվածների հարցն էր սրվել: Այսօր արդյունաբերական արտադրանքի ծավալով առաջին տեղն է զբաղեցնում Եվրոպայում և Երրորդը աշխարհում ԱՄՆ-ից և Ճապոնիայից հետո: Ի դեպ առաջին համաշխարհային պատերազմից հետո, երբ Գերմանիան վճարեց մեծ ռազմատուգանքներ, նա պարտված երկիր էր բազմաթիվ ռեպրեսիաներ տվեց, 1930 ական թվականներին տնտեսությունն արդեն դուրս էր բերել ճգնաժամային վիճակից և արդեն 1939 թվականին պատրաստ էր իր ուսերին կրել երկրորդ աշխարհամարտի ծանրությունը: Գերմանիայի վերջին հաջողությունները մեծապես կապված են Լյուդվիգ Էրհարդի անվան հետ, որը 50-60-ական թվականներին Արևմտյան Գերմանիայում ընդգրկուն տնտեսական բարեփոխումներ կատարեց՝ արատապես վերաձևավորելով եկրի սոցիալ տնտեսական կյանքը: Էրհարդի տեսական հայացքները հիմնված էին « Սոցիալական շուկայական տնտեսության» վրա: Նրա համար սա հենց սկզբից ոչ միայն տեսություն էր այլ նաև պրակտիկ կիրառման մեթոդ, որը թույլ էր տալիս կտրուկ փոխել երկրի տեսքը  :

Գերմանիայի կառավարման կարևորագույն հայեցակարգերը նրա վերածննդից մինչ օրս հանդիսնում է շուկայական տնտեսության և պետության կարգավորիչ դերը ազատ տնտեսական ձեռնարկատիրական գործունեության նկատմամբ հավատարիմ լինելը Այստեղ հատկապես կարևոր է ընգծել Գերմանական կառավարության դերը սոցիալական և տնտեսական հարցերում, որը բնորոշ է միայն հետպատերազմյան Գերմանիային: Գերմանացի կառավարիչների կարծիքով պետությունը պատասխանտվություն է կրում նրա համար, որ տնտեսական գործունեության ոլորտում բոլորի համար գործի միասնական նորմեր և կանոններ: Պետությունը չպետք է թույլ տա արտադրաության չափից ավելի կենտրոնացում խոշոր կորպորացիաների ձեռքում և նպաստել առանձին մարդկան մասնավոր շահերին: Գերմանացի կառավարիչները մեծ ուշադրություն են դարձնում պլանավորմանը: Եթե իրավիճակը բարդանում է նախատեսածից ավելի բարդ բնույթ է սկսում ստանալ բրիտանական ընկերությունները հաճախ կրճատում են պլանավորման մասը , այն դեպքում երբ գերմանացիները, ավելի շուտ հակված են ակտիվացնել պլանավորման գործընթացը: Կարևոր է հիշատակել նաև այն ուշադրությունը, որը գերմանացիները հատկացնում են կրթությանը: Կառավարման գերմանական մոդելի բնորոշ գիծ է նաև ազգային կրթական համակարգը: Արդյունքում գերմանացի աշխատավորները տիրապետում են գիտելիքների և հմտությունների, որը շատ ավելին է քան պահանջում է բուն մասնագիտությունը: Այսպես 1988թ. «Մաննեսման» կոնցերնում կադրերի պատրաստման վրա ծախսվել է 127 մլն մարկ /յուրաքանչյուրին ընկնում է մոտավորապես 20 հզ. մարկ/ :

      Գերմանիայում մեծ են բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունները նաև արտասահմանցի ուսանողների համար: Գերմանիայում և նրա սահմաններից դուրս գործում են գերմանական գիտակրթական տասնյակ հիմնադրամներ, որոնք արտասահմանցի ուսանողներին տալիս են կրթաթոշակներ` գերմանական բուհերում ուսումը շարունակելու կամ հետազոտական աշխատանք իրականացնելու համար:  Գերմանական բուհական համակարգը, ամերիկյանի և բրիտանականի հետ մեկտեղ, հանդիսանում է աշխարհում առաջատարներից մեկը:

Մասնավորապես, կարելի է նշել երկու փաստ. այլ երկրների հետ համեմատած, Գերմանիայում սովորելն ավելի մատչելի է, և, թերևս, ամենակարևորն այն է, որ գերմանական համալսարաններում ուսանողներն ավելի վաղ շրջանից են սկսում ընդգրկվել հետազոտական գործընթացներում և բաղկացուցիչ մասն են համալսարան-արդյունաբերություն շղթայի: Ի դեպ, ՀՊՃՀ բազմաթիվ ուսանողներ և մի շարք դասախոսներ, գիտնականներ տարիներ շարունակ բարեհաջող օգտվել են DAAD-ի հնարավորություններից և այժմ էլ ակտիվորեն մասնակցում են ծառայության կրթաթոշակային ծրագրերին : Հաճախ կառավարման գերմանական մոդելը բնորոշում են որպես ռիսկին հակվածությամբ առանձնացող մոդել, հատկապես համեմատած իտալական մոդելի հետ: Այս թերությունը, եթե այն կարելի է համարել այդպիսին, փոխհատուցվում է ինտենսիվորեն կրթելով, բյուրոկրատական կառույցների և արհմիությունների հետ համագործակցության ներդրումներով: Բայց և այնպես գերմանացիները չեն սիրում ռիսկի դիմել : Հատուկ օրենքով կարգավորվում է աշխատողների տնգրկումը կառավարման համակրգի մեջ, որի հիման վրա Գերմանիայում ստեղծվել են աշխատողների խորհուրդներ: Գերմանական արտադրության մեջ կառավարման ժողովրդավարացման սկզբունքները շատ ամուր են: Դրանք նրա համար են որ ըմբոստություններ, գործադուլներ չլինեն: Գերմանիայի փորձը վերցրել են նաև Ավստրիայում, Դանիայում, Հոլանդիայում, Լյուքսեմբուրգում և շվեդիայում, որտեղ ևս ընդունվել են օրենքներ, որպեսզի աշխատողները մասնակցեն արտադրության կառավարման գործին:

Ֆրանսիական մոդել:Թավատառ տեքստ Ֆրանսիական մենեջմենթի և կառավարման դպրոցի հիմնադիրը կարելի է ասել, որ Անրի Ֆայոլն է: Ստանալով լեռնաարդյունաբերող ինժեների կրթություն, նա սկսած 1866թ.-ից դարձավ ածխագործական հանքերից մեկի կառավարիչը: Նա կարողացավ սնանկացման եզրին կանգնած ընկերությունը վերածել Ֆրանսիայի ամենահաջողակ ընկերություններից մեկը: 1918թ-ից հետո Ա.Ֆայոլը ֆրանսիական կառավարությունում էր՝ որպես արդյունաբերության ոլորտի խորհրդական: Ֆրանսիան ավելի շուտ կարելի է համարել չափավոր կանացի մշակութային երկիր, այն բանի համար, որ այստեղ թե կանանց, թե տղամարդկանց կողմից դրսևորվում է ավելի շուտ զգայուն, քան ագրեսիվ վարք: Փոխզիջումն ու բանակցություններն այստեղ գնահատվում են ամենից առավել: Ֆրանսիական կառավարումը առանձնանում է անորոշությունից խուսափելու բարձր մակարդակով, ինչն արտացոլվում է բազմաթիվ կանոններով, ակտերով, որոնք կարգավորում են աշխատողների իրավունքներն ու պարտականությունները: Ֆրանսիան դա ֆորմալ ընթացակարգերի, օրենքների, սխեմաների և կանոնների օրինակ է: Ֆրանսիացինրը իրենց բնույթով հակված չեն ռիսկի դիմելուն: Այս հատկությունը կարելի է դիտարկել որպես կարտեզիանյան փիլիսոփայության հետևանք, որում շատ մեծ տեղ էր հատկացվում հստակությանը, որոշակիությանը, կարգ ու կանոնին: Բյուրոկրատիզացիան՝ իր կանոններով, հրահանգներով և բարդ համակարգով, հանդիսանում է բարդ գործողությունները կանխատեսելի դարձնող շատ հզոր զենք: Այդ պատճառով Ֆրանսիական կառավարչական պլանավորման և կանխատեսման մեթոդները հարմարեցված են ռիսկը վերահսկելու համար: Ֆրանսիայում անորոշությունից խուսափելու բարձր աստիճանը կարող է բացատրվել այն հանգամանքով, որ ֆրանսիացի կառավարիչներն իրենց կարիերայի ընթացքում հավատարիմ են մնում հիմանականում մեկ կազմակերպության: Համաձայն Հովշտեդի, նման մշակույթին բնորոշ է կարիերայի կայունությունը, որը հանդիսանում է անորոշություններից խուսափելու արդյունավետ ռազմավարություն: Ֆրանսիական կառավարման առանձնահատկություններից մեկն էլ հանդիսանում է իշխանության խիստ հեռավորությունը / дистанция/: Կառավարման ոճերը հանդիսանում են կառավարման արժեքներ, որոնք մաս առ մաս ձևավորվում են կրթության ազդեցության տակ: Սա հստակ երևում է Ֆրանսիայում, որտեղ բարձր է տեսական նախապատրաստման մակարդակը: Յուրահատուկ կրթակական բնութագրիչները ֆրանսիական կառավարիչների կողմից ապահովում են այնպիսի կանխատեսելի արդյունքները ինչպիսիք են խիստ հիերարխիական և դիստանցիավորված հարաբերությունները ենթակաների հետ: Ավտորիտար մոտեցման վերաբերյալ եզրահանգումը հաստատվեց Ա.Լորանայի հետազոտությունների շնորհիվ : Ֆրանսիական կառավարման հետևյալ առանձնահատկությունները՝ իշխանական համակարգի խիստ արտահայտվածությունը և ինդիվիդուալիզմի բարձր աստիճանը թեկուզ և հակասում են միմյանց, սակայն բյուրոկրատական համակարգի սահմաններում կարողանում են գոյակցել այն բանի համար, որ անդեմ օրենքները և կենտրոնացվածությունը թույլ են տալիս հավասարակշռության բերել բացարձակ իշխանական հայեցակարգը և կախվածության ուղղակի հարբերությունների բացակայությունը: Սակայն Ֆրանսիայում ևս աշխատողները՝ ենթակաները, ունեն իրենց ներկայացուցիչը ղեկավարների խորհրդում, նրամք նաև իրավունք ունեն մասնակցել սոցիալական հարցերի լուծմանը: