Միմիայն Վինդոուզ օպերացիոն համակարգով նաև կարելի է որևէ ազատ գիրք/տեքստ/հրատարակչություն տեսածրել և Վիքիդարանում տեղադրել։ Այստեղ սեղմ բայց համապարփակ ձևով բացատրվում է ինչպիսությունը։ Վիքիդարանում էջերի սրբագրման փորձը հաստատ օգտակար կլինի Վիքիդարանի ընդհանուր միջավայրին և գործելաոճին ծանոթանալու համար։
Վիքիդարանում կարելի է տեղադրել միայն այն տեքստերը որոնք կա՛մ Քրիեյթիվ Քոմմոնս ԸՍՏ-ՀՏ 3.0 թույլատրագրի և կա՛մ նրա հետ համատեղելի (հանրային սեփականություն, ԳՆՈՒ, և այլն) թույլատրագրերի ներքո են գտնվում։
Հայաստանում հրատարակված ստեղծագործությունները հանրային սեփականություն են համարվում եթե հեղինակը վախճանվել է 1953 թվականի Սեպտեմբերի 25-ից առաջ (ըստ ՀՀ օրենքի գործերը ՀՍ են դառնում հեղինակի վախճանից 70 տարի անց)։ Այլ երկրներում հրատարակված ստեղծագործությունների համար տե՛ս Վիքիպահեստի թույլատրագրերի ուղեցույցը։
Օրենքները, պաշտոնական օրհներգերը և ելույթները, ինչպես նաև ժողովրդական ստեղծագործությունները համարվում են հանրային սեփականություն։
2011 թվականի սեպտեմբերի 30-ից Քրիեյթիվ Քոմմոնս ԸՍՏ-ՀՏ 3.0 թույլատրագրի ներքո են գտնվում հետևյալ հրատարակչությունները՝
Հայկական Սովետական Հանրագիտարան, 13 հատոր, ՀՍՀ գլխ. խմբ. 1974-1987թթ.
Հայկական Համառոտ Հանրագիտարան, 4 հատոր, ՀԽՀ գլխ. խմբ, 1990-2003թթ.
Հայկական Հարց, 1 հատոր, Հայկական Հանրագիտարանի գլխ. խմբ. 1996թ.
Հայաստանի Բնաշխարհ, Հայկական Հանրագիտարան հրատ. 2006թ.
Ով ով է. Հայեր կենսագրական հանրագիտարան, 2 հատոր, Հայկական Հանրագիտարան հրատ. 2005 – 2007թթ.
Ղարաբաղյան Ազատագրական Պատերազմ 1988-1994 հանրագիտարան, Հայկական Հանրագիտարան հրատ. 2004թ.
Դպրոցական Մեծ Հանրագիտարան, 4 հատոր, Հայկական Հանրագիտարան հրատ. 2008 – 2010թթ.
Հայ Սփյուռք հանրագիտարան, 1 հատոր, Հայկական Հանրագիտարան հրատ. 2003թ.
Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, 1 հատոր, Հայկական հանրագիտարանի գլխ. խմբ. 2002թ. (առկա է առցանց՝ Արմսկի ստանդարտով)
Ուշադրություն․ Տեքստը ԱրմՍԿԻ ստանդարտից Յունիկոդ ստանդարտի վերածելու համար կարող եք օգտվել Հայենա ծրագրից (hyaena) (Վիքի նախագծերում ընդունված են միայն Յունիկոդ տեքստերը)։
ՍքանԹեյլորը տեսածրած էջերը մշակելու (երկու էջը մեկ էջում տեսածրածի դեպքում՝ երկու տարբեր էջերի վերածելու, էջերը պտտեցնելու, տեքստի հորիզոնական ուղղությամբ ուղղելու, էջի լուսանցքները ուղղելու և էջերը տեսածրային ավելորդություններից մաքրելու) համար հիանալի ծրագիր է։ Ահա՛ և մի օգտագործման տեսահոլովակ-ուղեցույց (անգլերենով)։
Բոլոր տեսածրած թիֆ նիշքերը կարդալ ՖայնՌիդերով, և հիշել որպես առանձին թեքստ նիշքեր․
Save Selected Pages As -> Text Document
Options...-ի ներքո, ՅուԹիԷֆ-8 (UTF-8) պիտի ընտրված լինի և «Use blank line as paragraph seperator»-ը (Օգտագործել մեկ դատարկ գիծ որպես պարբերության բաժանիչ) հաստատ պիտի ընտրված լինի՝ Վիքիդարանի համար ամեն տողադարձի համար երկու տող մտցնելու համար։
Դեժավյու Սոլոն թույլ է տալիս առանձին թիֆ նիշքերը միացնելով իրար մեկ դեժավյուի վերածել (հա՛մ դեժավյուի է վերածում, հա՛մ միացնում)։ Սակայն դա մի քիչ ոչ բնազդային ձևով է, և ձևը գեղեցկորեն նկարագրված է այստեղ (անգլերենով) (Հավելյալ հետաքրքիր ընթերցում (անգլերենով) - նաև բացատրում է ինչպես անվճար ծրագրերով ՕՍիԱր-ի շերտ ստանալ դեժավյու նիշքում)։ Տեսածրած դեժավյու նիշքն ապա կարելի է տեղադրել Վիքիպահեստում։
Էջերի տեքստերը բոտի օգնությամբ Վիքիդարանում ներմուծում[խմբագրել]
Տեքստերը ներմուծող բոտ վարելու համար քայլերը՝
Ներբեռնել և տեղադրել Փիթոն 2.7 (բայց հաստատ ոչ 3.2 - ահա թե ինչո՞ւ)
Ներբեռնել և ապակոմպրեսավորել package/pywikipedia/pywikipedia-nightly.zip-ը (եթե ապակոմպրեսավորող չունեք, այժմ ՎինՌարն առկա է հայատառ հայերենով :) )։ Ապակոմպրեսավորումից հետո պանակը տեղադրման կարիք չունի, բայց հրահանգումը ճիշտ ուղուց (path--ից) սկսելով՝ օգտագործումը հեշտացնելու համար՝ ստեղծեք դյուրանցում (անգլերենով)։
Գրանցեք մի բոտային հաշիվ ձեր ցանկացած Վիքի նախագծում։
Հետևեք հրահանգներին և կստանաք երկու գեղեցիկ նիշք՝ user_config.py և user_fixes.py։ (Այս նիշքերը կարող եք ապագայում էլ բզբզել՝ ձեր մասնակցային հաշվի անունը կամ նախագիծը փոխելու համար)
Դարձյալ դյուրանցումի պատուհանից տպեք՝
C:\Users\Desktop\pywikipedia>login.py
և մուտք կգործեք user_config.py-ում ձեր նախընտրած նախագիծը։
-start: - նոր էջի սկիզբը մատնանշող նիշքի մեջ տեղադրված տեքստը
-end: - նոր էջի վերջը մատնանշող նիշքի մեջ տեղադրված տեքստը
-file: - նիշքը, որից տեքստը ներմուծվելու է Վիքիդարան
-titlestart: - Վիքիդարանում նոր էջի անվանումի սկիզբը մատնանշող տեքստ, որը գտնվում է նիշքում
-titleend: - Վիքիդարանում նոր էջի անվանումի վերջը մատնանշող տեքստ, որը գտնվում է նիշքում
-force - եթե արդեն գոյություն ունի նույն անունով էջ՝ նորից վրան գրել
-notitle - էջի անվանումը, որն առկա է նիշքում, Վիքիդարանի նոր էջում չընդգրկել
Բազմանիշքանի ներմուծման համար կարելի է ստեղծել բաթչ նիշք (բոլոր հրահանգները name.bat նիշքում հիշելով)․ իսկ բոլոր հրահանգների ձեռքբերման համար կարելի է օգտվել Էքսելից, ինչպես բացատրվում է Այլ բաժնում։
Ուշադրություն․ ԴՕՍ ՕՀ-ն կատարում է միայն ԱՆՍԻ (ANSI) ստանդարտով հիշված բաթչ նիշքերը։
Այլ (բազմանիշքային վերանվանում, բազմանիշքային մշակում)[խմբագրել]
Հոդվածները վերանվանելու, սկզբում կամ վերջում նոր տեքստ ավելացնելու համար ամենահեշտ ձևն է օգտվել Մայքրոսոֆթ Էքսելից՝ ամեն նոր էջի համար նույն սյունակում նոր հրահանգ ստանալով․ ապա այդ հրահանգները տեղադրել որևէ բաթչ նիշքում և հրահանգների տողից գործածել։
Օգտակար ԴՕՍ հրահանգներ՝
ren - վերանվանում է էջը
copy filename1.txt +filename2.txt +filename3.txt file.txt - առաջին երեք նիշքը հաջորդականությամբ միացնում է իրար և տեղադրում վերջին նիշքի մեջ
Օգտակար Էքսելի գործողությունների օրինակներ՝
=CONCATENATE("ren ",A1, " ", B1, ".tif")
Հնարքներ․
ԴՕՍ ՕՀ-ն նիշքի անվան մեջ բացատի առկայությունը չի ընդունում․ դրան շրջանցելու համար, նիշքի անունը տեղադրել անգլերեն կրկնաչակերտների մեջ, օր․՝ "im nishk.txt"
Մայքրոսոֆթ Էքսելում կրկնաչակերտները ստրինգի մատնանշման համար են․ որպեսզի ստրինգի մեջ նաև ցուցադրվի կրկնաչակերտ, իրար հետևից երկու անգամ պիտի կրկնաչակերտ դնել։