Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
{{Համեմ
|վերև1 = (եթե բացակայում է` «բնագիր»)
|վերնագիր1 =
|տեքստ1 = <poem></poem>
|ներքև1 =
|վերև2 = (եթե բացակայում է` «թարգմանություն»)
|վերնագիր2 =
|տեքստ2 = <poem></poem>
|ներքև2 =
}}
բնագիր
54.
Այիբ Ա՛ստուաձ սիրիս, Բէն բա՛րի կացի.
Գիմ գագաթըդ ա՛րա Դա ու Այիբ Թո (դաթ)
Եչ երանի չըկայ Զա զալում մարդուն.
Է, Ըթ էրե՛սիդ դի Թո ու Այիբ Թո: (թաթ)
Ժէ ժամանակ հասաւ աչքիրիս` լալու.
Ինի ինձ գըցեցիր դարդըս վուղբալու.
Լիւն լալով իմ յիս աշխարհիս մընալու.
Էնդուր վա~խ քաշեցի Խէ ու Այիբ Թո: (խաթ)
Ծա ծովումըն մընաց, դուս չէկաւ նաւըդ.
Կէն կամով աւելցըրար սըրտի ցաւըդ.
Հո համան կանչում իս Ձա ձայնով դաւդ.
Ղատ ղաբուլ կաց` ճարիս Ճէ ու Այիբ Թո: (ճաթ)
Էս այբբենական ղարահէջա է. հայերէն (Օհանի ծան.)
|
թարգմանություն
54.
Այբ Ա՛ստված սիրես, Բեն բարի մնա1,
Գիմ գլուխդ Դա՛րձ հեզ ու խոնարհ մնա,
Եչ երանի չկա Զազրելի մարդուն
Է, Ըթ էրե՛սդ Թող համեստ մնա:
Ժէ ժամանակ հասավ աչքերիս` լալու,
Ինի ինձ գցեցիր դարդս ողբալու,
Լիւն լացով եմ ես աշխարհիս մնալու,
Էնդուր վա~խ քաշեցի Խէ խաթա-շառից:
Ծա ծովում մնաց դուրս չեկավ նավդ,
Կեն կամոք ավելցրիր քո սրտի ցավդ,
Հո հա~ կանչում ես Ձա ձայնով ողբդ,
Ղատ ղաբուլ* Ճէ ճարես կորեկահացդ:
1 Խաղից առնվազն երկու տուն պակաս է:
* ղաբուլ - համաձայն եղիր
** րուն - առուն /վրց./: Ն.Աղբալյանը «Րէ րուն ցամքել է» բառերը մեկնաբանում է այն իմաստով, որ Ր տառով հայերեն բառ գրեթե չի կազմվում:
|