Jump to content

Մասնակից:Xelgen/ՀՍՀ Գործիքներ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Կոճակները խմբագրման էջի վահանակում

ՀՍՀ գործիքները ՀՍՀ (Հայկական Սովետական Հանրագիտարանի) սրբագրումն հեշտացնող մի շարք գործիքների հավաքածու է, որը կարող է իր համար ակիտվացնել ցանկացած գրանցված օգտագործող։

Ներկա պահին այն

  • Ավտոմատ (եթե էջը Սրբագրված կամ Հաստատված կարգավիճակում չէ)
    1. Փորձում է տարբերել հոդվածանունը տեքստում և բաժանում հոդվածները իրարից նոր տողով, հոդվածանունները աչքով հեշտ տարբերելու և բաժին սարքելու համար [1]
    2. Բոլոր «գծիկի» նշանները փոխում է «–» (en dash) [2]
  • Ավելացնում է հետևյալ գործիքները (կոճակների տեսքով)
    1. Լայն գրված տեքստը նշելու կոճակ (Կաղապար:լայն) եթե տեքստը գրված է բացատներով (օրինակ), բացատները ավտոմատ կհանվեն ( Alt + L )
    2. ՀՍՀ հոդվածի հեղինակին նշելու կոճակ (Կաղապար:ՀՍՀ հեղ) (Alt + H)
    3. ՀՍՀ տեսածրված էջը ավելացնում է որպես պատկեր (ընտրված տեքստի առկայության դեպքում այդ տեքստը կդառնա պատկերի նկարագրությունը) ( Alt + P )
    4. Հոդվածանունը թավատառ ստեղծող և բաժին ավելացնելու գործիք (<section begin> <section end/> ## ## տեսքով) (պարզապես ընտրեք բառը սեղմած պահելով Alt կոճակը)
    5. Նախորդ էջի վերջին բաժինը՝ և հաջորդ էջի առաջին բաժինը՝ ավելացնող կոճակներ, եթե այդպիսի էջեր կան։
    6. Տողադարձերի զգուշավոր հեռացում ( Alt + 2 )
    7. Նոր տողերի հեռացում (միայն հայերեն տառերի դեպքում, առանց նոր տողին նախորդող որևէ կետադրական նշանի) (Alt + 3)
    8. Կետադրության նշանների ուղղում (լատիներեն նման տեսք ունեցող նշանները, փոխվում են ճիշտ, Յունիքոդին համապատասխանող նշաններով[3] ( Alt + 4 )
    9. Չափման միավորները շեղատառ նշող գործիք։ Շեղատառ է դառնում նաև հաճախ հանդիպող «Գրկ․» գրականության համապավումը (Alt + 5)[4]
Էջի ընդհանուր տեսքը, սխալներ հայտնաբերելու դեպքում։ Նախորդ և հաջորդ էջերի և բաժինների նախադիտումը բացված տեսքով։
  • Ցուցադրում է հավելյալ տեղեկություններ
    1. Նախորդ և հաջորդ էջերի պարունակությունը (եթե էջերը ստեղծված են Վիքիդարանում)
    2. Նախորդ մի քանի էջերում հայտնաբերված բաժինների անվանումները և դրանց մանրամասները (մկնիկի ցուցիչը բաժնի վրա պահելու դեպքում)
    3. Զգուշացնում է համընկնող բաժնի անվանումների մասին, էջը բացելիս, բաժին ավելացնելիս, նախադիտելիս և հիշելուց։

Նախորդ էջերի մասին տեղեկությունները ցուցադրվում են պատուհանից վերև, հաջորդ էջերի տեղեկությունները խմբագրման դաշտից ներքև։ Դրանք թաքցվում են, և վիճակը (թաքցված կամ բացված պահպանվում է)։

Սխալների մասին հաղորդագրությունը նախորդ էջերի բաժնից վերև է ցուցադրվում, այն հնարավոր չէ թաքցնել և մինչ սխալների վերացումը էջը հնարավոր չի լինի հիշել։

Էջը հիշելուց, գործիքը կլրացնի նաև խմբագրման ամփոփումը։

Տեղադրում

[խմբագրել]

Գործիքները ավելացնելու համար ձեր անձնական սկրիպտերի էջում ավելացրեք հետևյալ տողերը, և հիշեք էջը։

if ( $.inArray( mw.config.get( 'wgAction' ), ['edit', 'submit'] ) !== -1 
		&& mw.config.get( 'wgPageName' ).substr(0,66) == 'Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_') {
    importScript( 'User:Xelgen/SAETools.js' );
}

Ուրախ կլինեմ եթե հայտնեք ձեր սխալների և թերությունների մասին հայտնելու և առաջարկներով կիսվելու համար։ Խնդրում եմ գրեք դրանց մասին այս քննարկման էջում։

Հաճախ տրվող հարցեր

[խմբագրել]
  • Գուգլ Քրոմում Alt սեղմած ընտրելուց ոչ միշտ է ստեծղվում բաժին։
Դա Քրոմի առանձնահատկություն է․ եթե բառը ընտրում եք երկկտոցով կամ ձախից աջ ընտրելով, ապա խնդիր չի առաջանա, սակայն երբ ընտրում եք բառը աջից ձախ, գրեթե միշտ մկնիկի կոճակը բաց եք թողնում երբ կուրսորը խմբագրման դաշտից դուրս է և ծրագիրը այլևս չի կարող այն հաշվել, որպես խմբագրական գործողություն։ Ընտրեք բառը երկկտոցով, ձախից աջ, սեղմելով գրաֆիկական կոճակը, կամ օգտվեք Ֆայրֆոքսից, որը նաև կարողանում է ստուգել հայերենի ուղագրությունը, ինչը կարևոր է սրբագրելուց։։ :)
  • Կարո՞ղ եմ արդեն ստեղծված բաժինը և թավատառ ձևավորված հոդվածանունը ուղղել գործիքով
Այո, սակայն ի տարբերություն այլ դեպքերի, ծրագիրը այդքան ներողամիտ չի լինի, դուք պետք է ընտրեք բաժնի անունը վանդականիշից, մինչ թավատառ մասի ապաթարցները։ Եթե հետը ընտրեք վերևի նոր տողը, ապա ծրագիրը ձեզ չի հասկանա։ Սակայն ազատ զգացեք փորձարկել, ես նախատեսել եմ բազմաթիվ սցենարներ, իսկ անբավարար արդյունքի դեպքում միշտ կա գործողությունը հետարկող Ctrl + Z։


Մանրամասներ

[խմբագրել]

Ստորև, նկարագրված են գործիքների մասին մանրամասներ, հետաքրքրվողների համար։ Գործիքից օգտվելու համար, բնավ անհրաժեշտ չէ կարդալ այս ամենը։

Բաժին ավելացնելու գործիք

[խմբագրել]

ՀՍՀ հոդվածանունը ընտրելով, և սեղմելով «Բաժին» կոճակը, կստեղծվի նույնանուն բաժին, իսկ հոդվածանունը կդառնա թավատառ։ Օրինակ «ՕՊՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ» տեքստը կդառնա «## Օպտիկական համակարգեր ## (նոր տող) '''ՕՊՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ'''»։

Առավել արագ և հարմար եղանակ

[խմբագրել]

Բաժին ստանալու համար կարելի է, սեղմած պահելով Alt կոճակը երկկտել («դաբլ քլիք» անել) բառի վրա, կամ եթե հոդվածանունը երկու և ավել բառից է, սեղմած պահելով Alt կոճակը ընտրել տեքստը մկնիկով։

Alt կոճակի հետ միառժամանակ նաև Ctrl կոճակը պահելու դեպքում, բաժնի անունը կգրվի «proper case»–ով, այսինքն բառակապակցության ամեն բառի առաջին տառը կլինի մեծատառ, օրինակ՝ «Տեր–Գրիգորյան», «Երևանի Պետական Համալսարան»։ Սա օգտակար է անվանումների և կրկնակի ազգանունների դեպքում։

Ոչ միայն մեծատառ գրվածքն ընտրելու դեպքում

[խմբագրել]

Այն դեպքերում, երբ նույն հոդվածանունով մի քանի հոդված կա, հատկապես նույն ազգանունով տարբեր մարդկանց մասին հոդվածներ, կարող եք ընտրել ոչ միայն ազգանունը, այլ նաև հաջորդող հայրանունն և անունը։ Այդ դեպքում թավատառ կդառնա միայն մեծատառերով գրված ազգանունը, բայց հայրանուն և անունը կդառնան բաժնի անվան մաս, թույլ տալով խուսափել նույնանուն բաժիններից։

Մեծատառ/փոքրատառ փոփոխությունը տեղի կունենա միայն այն մասի վրա, որը ամբողջությամբ մեծատառ էր գրված։

Եվ իհարկե ցանկացած թերություն հնարավոր է ուղղել նաև ձեռքով, երկու տողում, ինչպես նաև չեղարկել գործողությունը ամբողջությամբ (սեղմելով Ctrl-Z

Լայն գրված տեքստ

[խմբագրել]

ՀՍՀ–ում որպես տեքստը ձևավորելու միջոցներից մեկը, օգտագործվել է տառամիջյան մեծ հեռավորությամբ գրված տեքստը։ Չսրբագրված տեքստում ինքը հաճախ (բայց ոչ միշտ) ունի ամեն տառից հետո բացատով գրված տեսք։ Քանի որ տեխնիկան տեսակետից դա ընդունելի չէ (մեքենաների կողմից այն չի ընկալվի որպես մեկ բառ, այն որոնելի չի լինի, մասամբ տեղափոխվելու է այլ տող, առանց տողադարձի և այլն) Վիքիդարանում նման տեքստը նշելու համար օգտագործում ենք Կաղապար:լայն, կաղապարի մեջ տեքստը գրելով սովորական տեքստի պես {{լայն|օրինակ}}։

կոճակը կտեղադրի ձեր ընտրած տեքստը կաղապարի մեջ։ Եթե բառը գրված է ամեն տառից հետո բացատներով, ապա այն կհեռացնի բացատները[5]։ Եթե ընտրած տեքստի մի մասը գրված է բացատներով մյուսը ոչ, ապա բացատները ավտոմատ չեն հեռացվի։

Նման տեքստը ընտրելուց Alt կոճակը սեղմած պահելու դեպքում, տեքստը կտեղադրվի լայն կաղապարում, և իր միջից կհեռացվեն տառամիջյան բացատները[5]։ Այս մեթոդը ավելի զգուշավոր է գործում և ոչ ստանդարտ դեպքերում չի աշխատի (մարդկային սխալները նվազեցնելու համար)։ Այդ դեպքում օգտվեք կոճակից։

Տողադարձերի հեռացում

[խմբագրել]

Տողադարձը հեռացվում միայն հայերեն բառերում, եթե բառը բառամիջում չի պարունակում «ը» տառը, տողադարձը չի ընկնում «և» տառի վրա և՝

  • տողադարձի երկու կողմից յուրաքանչյուրում եղած տառերի քանակը չի գերազանցում 6 նիշը, կամ
  • տողադարձից առաջ ընդամենը 2 տառ է («ու»-ն ընկալվում է որպես մեկ տառ), կամ
  • տողադարձից հետո միայն 2 կամ 3 տառ է, կամ
  • տողադարձից հետո հայերենում տարածված որևէ վերջածանցներ և հոդեր են (–ներում, –թյուն, –թյամբ, –թյուններից, –յինը, –կանը և այլն)

Մնացած դեպքերում տողադարձը մնում է, և այն պետք է հեռացնել ձեռքով։ Քանի որ գործիքին այն թվաց կասկածելի, ձեռքով հեռացնելիս նույնպես ուշադիր եղեք, եթե երկար բառ է հավանական է, պարունակում է գաղտնավանկ ը, ընկնում է և–ի վրա, կամ գծիկով բաժանված երկու բառ է (օր․՝ արև–երկիր համակարգ, սոցիալ–տնտեսական և այլն)։

Թվերի միջև ընկած գծիկի դեպքում, հեռացվում է գծիկից հետո նոր տողը, բայց գծիկը պահպանվում է։

Նոր տողերի հեռացում

[խմբագրել]

Չափման միավորները շեղատառ

[խմբագրել]

Այս պահին շեղատառ կդառնան հետևյալ չափման միավորները՝

մմ, սմ, մ, կմ, մմ/վ, սմ/վ, մ/վ, կմ/վ, մմ/ժ, սմ/ժ, մ/ժ, կմ/ժ, կգ, գ, Վտ, կՎտ, մՎտ, Հց, կՀց, ՄՀց, Գհց, կգ/մ

Եթե ՀՍՀ–ում այլ տարածված և այլ կարճ բառերի հետ չհամընկող չափման միավորների առաջարկներ ունեք, խնդրում գրեք քննարման էջում։

ՀՍՀ հոդվածներում հաճախ հանդիպող «Գրկ․» Գրականության հապավումը նույնպես կդառնա շեղատառ, եթե այն նոր տողից է գրված։

Կիսվեք ձեր առաջարկներով քննարկման էջում։

Հայտնի խնդիրներ

[խմբագրել]
  1. Չի զգուշացնում եթե երկու և ավել էջում գտնվող հոդվածի հաջորդ մասերը ընդգրկված չեն բաժնում։ Դա արդեն հոդվածների ցանկ ստեղծող գործիքի գործառույթը կլինի։
  2. Չի զգուշացնում հարակից էջերում եղած խնդիրների մասին, սրբագրողներին հավելյալ աշխատանք չպարտադրելու նպատակով։ Գուցե ավելացվի ընտրովի տարբերակ։

Նշումներ

[խմբագրել]
  1. Նոր տողից 5 և ավել մեծատառերով գրված բառերի համար
  2. Սա նույնպես, «Ոչ սրբագրված» էջերում, քանի որ օրինակ մաթեմատիկական բանաձևերում մինուսի նշանը չենք ուզում գծիկով փոխարինել
  3. Միայն հայերեն տեքստում, քառակուսի չակերտներից դուրս
  4. 6-9 կետերում նշբած գործիքները հնարավոր է ակիտվացնել միաժամանակ սեղմելով Alt + A, սակայն սրբագրման ընթացքում, դուք հավանաբար կուզենաք անել որոշ գործողություններ առանձին–առանձին։
  5. 5,0 5,1 Սկրիպտը որոշակի հանդուրժողականություն է ցուցաբերում, եթե տառամիջյան բացատների մի մասը բացակայում է։