Մասնակցի քննարկում:Գրքասեր

Page contents not supported in other languages.
Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Հեղինակային իրավունքի խնդիր Ջուլիետ Մատինյան ստեղծագործությունների հետ կապված[խմբագրել]

Ողջույն հարգելի Գրքասեր և բարի գալուստ հայերեն Վիքիդարան։ Վիքիդարանը, ինչպես իր քույր նախագծերը (օր․ Վիքիպեդիան, Վիքիքաղվածքը) հեղինակային իրավունքների սահմանափակումներից ազատ բովանդակությամբ նախագծեր են, և Հեղինակային իրավունքով պաշտպանված նյութեր այս նախագծերում չի կարելի տեղադրել։ Ըստ ՀՀ և ԱՄՆ օրենքների, հեղինակային իրավունքի «նյութական» իրավունքները, սպառվում են հեղինակի մահից 70 տարի անց, այսպիսով ձեր կողմից տեղադրվող Ջուլիետ Մատինյան ստեղծագործությունները, այստեղ չեն կարող հայտնվել, և ենթակա են հեռացման։ Այլ հնարավոր դեպք է, երբ ՀԻ բոլոր իրավատերերը (որպես կանոն դա բոլոր ժառանգներն են) թողարկում են այն ազատ ատրոնագրի տակ, սակայն կարծում եմ սա այն դեպքը չէ։ Համացանցում կան այլ նմանատիպ նախագծեր, որտեղ նպատակ չեն դնում ազատ բովանդակություն տարածելու, և այդքան խիստ չեն հետևում հեղինակային իրավունքի օրենքին, որտեղ դուք գուցե կարող եք տեղադրել այս նյութերը։ Հարգանքներով --Ալեքսեյ a.k.a. Քսելջեն (քննարկում) 23:24, 15 Նոյեմբերի 2013 (UTC)[reply]

Շնորհավոր Նոր տարի[խմբագրել]