Jump to content

Մասնակցի քննարկում:HAKmasnakic

Page contents not supported in other languages.
Ավելացնել քննարկում
Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Ողջույն

[խմբագրել]

Բարի՜ գալուստ։

Ողջո՛ւյն, HAKmasnakic, և բարի գալուստ հայերեն վիքիդարան։ Շնորհակալություն ձեր ներդրումների համար։ Հուսով եմ ձեզ դուր կգա այստեղ, և դուք կդառնաք հայերեն վիքիդարանի հանրության անդամ ու կօգնեք մեզ միասին զարգացնել ազատ գրադարանը։ Կոչ եմ անում ձեզ ծանոթանալ Օգնության բաժնին։

Խնդրում եմ չմոռանալ ստորագրել ձեր մեկնաբանությունները քննարկման էջերում՝ ավելացնելով 4 թիլդաներից (~~~~) կազմված նշանագիրը։ Սա ավտոմատիկ կերպով մեկնաբանության վերջում կավելացնի հղում դեպի ձեր մասնակցի էջը և մեկնաբանության ժամանակը։ Հարցերի դեպքում մի հապաղեք կապնվել ինձ հետ իմ քննարկման էջում կամ դիմեք հանրությանը խորհրդարանի էջում։ — Teak 18:01, 12 Նոյեմբերի 2011 (UTC)Պատասխանել

Հեղինակային իրավունքների հաշվով

[խմբագրել]

HAKmasnakic, ուրախ եմ, որ որոշեցիք գրանցվել նախագծում։ Շնորհակալություն ԼՏՊ-ի ելույթների հաշվով հեղինակային իրավունքների կարգավիճակը պարզաբանելու համար։ Մինչ օրս հնարավորություն չէի ունեցել քաղաքական ելույթների հետ աշխատելու և սրանց ՀԻ առակա չլինելուն ծանոթ չէի։ Սակայն հրավիրում եմ ձեզ մեկնաբանել հարցազրույցների հարցը, քանի որ ըստ ՀԻ մասին օրենքի 32րդ հոդվածի՝ հարցազրույցների հեղինակային իրավունքները պատկանում են հարցազրույցը տվողին և վերցնողին միասնաբար։ — Teak 18:15, 12 Նոյեմբերի 2011 (UTC)Պատասխանել

Ձեր հարցի պատասխանը զետեղված է այս էջում | Search Results 1 - 20 of 5,044 for "Interview with", հետևաբար, եթե խնդիր լիներ ապա հարցազրույցները կարգելվեին /բացառությամբ 70 տարվա ժամկետի/.HAKmasnakic 21:31, 12 Նոյեմբերի 2011 (UTC)Պատասխանել
Խնդրում եմ գտնել կոնկրետ օրինակ այդ ցանկում, որը ուղիղ համապատասխանում է ԼՏՊ հարցազրույցների դեպքին։ Ինչը որ ես ստուգեցի, պատահաբար անցնելով հղումներով, կա՛մ հին էին (հանրության սեփականության ներքո), կա՛մ պաշտոնական անձանց հետ հարցազրույցներ էին (հանրության սեփականության ներքո), կա՛մ հատուկ արտոնագրի ներքո (CC-BY-SA)։ Եվ ամեն դեպքում անգլերեն վիքիդարանում տեղադրված գործերը ՀՀ հեղինակային իրավունքների մասին օրենքին ենթական չեն։ Ի՞նչ կասեք ԼՏՊ-ի հարցրազրույցների վերաբերյալ ՀՀ հեղինակային իրավունքների մասին օրենքի դրույթներից ելնելով։ — Teak 21:17, 12 Նոյեմբերի 2011 (UTC)Պատասխանել
Խնդրում եմ, կասե՞ք, թե ինչպես կարող ա հեղինակը իր համաձայնությունը տալ իր ստեղծագործությունը ազատ օգտագործելու համար, գրավոր, բանավոր, պայմանագրով, հայտարարությամբ, թերթի միջոցով, կայքի միջոցով, ինչպե՞ս: (այս հարցը պարզելուց հետո միայն կարելի կլինի վերջնական վերլուծություն կատարել)Կանխավ շնորհակալություն HAKmasnakic 21:31, 12 Նոյեմբերի 2011 (UTC)Պատասխանել
Օրինակ այս հարցազրույցի պարագայով․ քանի որ չկա հարցազրույցը վարողի անունը (բնօրինակում նույնպես), ապա տարածման արտոնագիր պետք է տա Ա1+ գործակալությունը։ Այս դեպքում բավական կլինի Ա1+-ի կայքում զետեղված մի հայտարարություն, որ նյութերը (և ոչ միայն լրատվությունը) կարող են ազատ տարածվել Ա1+ կայքին հղում ընդգրկելու պայմանով։ Քանի որ հարցազրույցի հեղինակային իրավունքները պատկանում են նաև ԼՏՊ-ին, ապա ԼՏՊ-ն էլ պետք է արտոնագիր տա։ Սա կարող է արվել օրինակ իր նախընտրական շտաբի (մամլո խոսնակի) կողմից կամայական վավերացվելի եղանակով (որպեսզի հնարավոր լինի վավերացնել ԼՏՊ-ի հետ կապը)։ Ամեն դեպքում Վիքիմեդիա հիմնադրամի նախագծերում հարցական հեղինակային իրավուններով նյութեր ընդգրկումը թույլատրող արտոնագրեր կարելի տալ OTRS համակարգի միջոցով։ — Teak 22:21, 12 Նոյեմբերի 2011 (UTC)Պատասխանել
Կայքում դժվար նման բան գրեն, ավելի հավանական է OTRS-ի տարբերակը: Ինչ վերաբերում օրենքին ապա դրա 7․ մեր գործը ավելի է հեշտացնում «Համահեղինակությամբ ստեղծված և անբաժանելի ամբողջականություն համարվող ստեղծագործության համահեղինակներից ոչ մեկն իրավունք չունի առանց հիմնավորված պատճառաբանությունների արգելելու մյուս համահեղինակներին ստեղծագործության օգտագործումը», փաստորեն համահեղինակներից մեկ կողմից թույլտվությունն էլ բավական է օրենքի պայմանը բավարարելու համար: Ի՞նչ կասեք այս մասին...HAKmasnakic 23:07, 12 Նոյեմբերի 2011 (UTC)Պատասխանել
Ողջույն։ Համահեղինակի կողմից օգտագործելը և առանց համահեղինակների 3-րդ անձանց փոխանցելը, շատ տարբեր հասկացողություններ են, եթե ես մի բան հասկանում եմ իրավաբանությունից։ Եթե առարկան ունի մի քանի տեր, ապա անհրաժեշտ է այդ բոլոր տերերի համաձայնությունը, այն փոխանցելու համաև։ Նույնը ՀԻ դեպքում։ --Ալեքսեյ a.k.a. Քսելջեն 23:12, 12 Նոյեմբերի 2011 (UTC)Պատասխանել
Ողջույն հարգելի Ալեքսեյ a.k.a. Քսելջեն օգտագործել նշանակում դրա օգտակար հատկանիշներից օգտվել(«Օգտագործման իրավունքը գույքից դրա օգտակար բնական հատկությունները քաղելու, ինչպես նաև դրանից օգուտ ստանալու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է»): «Անձնական ոչ գույքային իրավունքներն անօտարելի և անփոխանցելի են և պահպանվում են անժամկետ»(Անձնական ոչ գույքային իրավունք Է նաև հեղինակային իրավունքը) հետևաբար հնարավոր չէ այն փոխանցել երրորդ անձանց, խոսքը միայն օգտագործելու թույլտվության մասին է, որը կարող է տալ համահեղինակներից որևիցէ մեկը, քանի դեռ մյուս համահեղինակները հիմնավոր պատճառաբանված կերպով չեն արգելել: Ուղակի պետք է պահպանել այս կանոնները «Քաղ օր: Հոդված 1124.Ստեղծագործությունն օգտագործելու հեղինակի իրավունքը», որը սահմանափակվում է նույն օրենսգրքի այս հոդվածով «Հոդված 1117. Համահեղինակություն»: Սակայն խնայելով իմ և ձեր ժամանակը և այսքան խորանալու փոխարեն ավելի լավ է փորձել կապ հաստատել տվյալ կազմակերպության հետ, հավանաբար նրանք կհամաձայնեն իրենց կայքի նյութը/երը OTRS այս հիմունքներով ազատ տրամադրել Վիքիպեդիային: Շնորհակալություն խորհրդատվության համար.HAKmasnakic 01:13, 13 Նոյեմբերի 2011 (UTC)Պատասխանել
Համաձայն եմ Xelgen-ի հետ 3-րդ կողմին փոխանցելու հարցում։ Օրինակ երկու գյուտարերների համահեղինակած առարկայից երկուսն էլ կարող են օգտվել, սակայն երրորդ անձանց տրամադրելուց երկուսն էլ պետք է համաձայնություն տան։ Ամեն դեպքում ողջունում եմ ձեր որոշումը թույլտվություն հայցելու և OTRS համակարգի օգնությամբ Վիքիմեդիային այն տրամադրելու։ — Teak 01:53, 13 Նոյեմբերի 2011 (UTC)Պատասխանել

Համաձայն եմ — Teak, հիմա էլ մի ուրիշ հարց է ծագել, կոնկրետ կայք կա որի ադմինիստրատորը հաստատ կտա թույլտվություն որպեսզի իր կայքի պարունակությունը տեղադրենք, սակայն այդ OTRSը որքան կարդում եմ չեմ կարողանում հստակ հասկանալ թե այս դեպքում կոնկրետ ինչպես կարելի արագ ու հեշտ ձևով թույլտվություն տալ այնպես որպեսզի բավարար լինի նյութերը վիքիպեդիա անց կացնելու համար HAKmasnakic 18:40, 13 Նոյեմբերի 2011 (UTC)Պատասխանել