Jump to content

Մասնակցի քննարկում:Karen Antashyan

Page contents not supported in other languages.
Ավելացնել քննարկում
Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Ողջույն

[խմբագրել]

Բարի՜ գալուստ։

Ողջո՛ւյն, Karen Antashyan, և բարի գալուստ հայերեն վիքիդարան։ Շնորհակալություն ձեր ներդրումների համար։ Հուսով եմ ձեզ դուր կգա այստեղ, և դուք կդառնաք հայերեն վիքիդարանի հանրության անդամ ու կօգնեք մեզ միասին զարգացնել ազատ գրադարանը։ Կոչ եմ անում ձեզ ծանոթանալ Օգնության բաժնին։

Խնդրում եմ չմոռանալ ստորագրել ձեր մեկնաբանությունները քննարկման էջերում՝ ավելացնելով 4 թիլդաներից (~~~~) կազմված նշանագիրը։ Սա ավտոմատիկ կերպով մեկնաբանության վերջում կավելացնի հղում դեպի ձեր մասնակցի էջը և մեկնաբանության ժամանակը։ Հարցերի դեպքում մի հապաղեք կապնվել ինձ հետ իմ քննարկման էջում կամ դիմեք հանրությանը խորհրդարանի էջում։ — Teak 01:56, 9 Սեպտեմբերի 2009 (UTC)Պատասխանել

Բարի՜ գալուստ։ — Teak ես նորեկ եմ և այնքան ել լավ չեմ հասկանում այս կայքի գործիքներից ու կանոններից և հուսով եմ փոխադարձ օգնությամբ կստացվի մի բան: Այն գործերը, որոնք ես տեղադրել եմ - արդեն հրատարակված են գրքերով և գրական տարբեր հանդեսնորում: Էդ CC by ... ես փորձում էի դնել քո ասած լիցենզիան, ոնց հասկացա սխալ եմ արել???

Գործերի ավելացումը

[խմբագրել]

Կրկին ողջո՜ւյն, Կարեն։ Խնդրում եմ ի նկատի ունենալ, որ վիքիդարանը ցանցային ազատ գրադարան է, և ուստի այստեղ տեղադրված նյութերը պետք է լինեն ազատ տարածումը թույլատրող (CC-by) լիցենզիայի տակ կամ հանրության սեփականության մեջ։ Այս պատճառով եթե դուք ցանկանում եք ձեր բնօրինակ գործը տեղադրել վիքիդարանում, ապա պետք է այն հրատարակեք այսպիսի լիցենզիայի տակ, ինչի հետևանքով յուրաքանչյուր ոք իրավունք կունենա ձեր գործը օգտագործել կոմերցիոն և ոչ-կոմերցիոն նպատակներով, փոփոխել այն և նույնիսկ վերահրատարակել փոփոխված տարբերակը իր անվան տակ միակ պայմանով՝ ձեր բնօրինակ հեղինակության մասին նշումով։ Եթե իսկապես պատրաստեք ձեր գործերը հրատարակել այսպիսի լիցենզիայի տակ, ապա խնդրում եմ տեղեկացնել թե որ լիցենզիայի տակ եք նախընտրում դրանք հրատարակել, որպեսզի համապատասխան պիտակները ավելացվեն էջերին (օր՝ հանրության սեփականություն, GFDL, CC-by)։ Կարող եք մի երկու բառով նշել սա գործի էջին կցված քննարկման էջում և այլ մասնակիցները կավելացնեն համապատասխան պիտակները։ Այլապես ձեր գործերը լինելով պաշտպանված գույքային հեղինակային իրավունքներով և չթողարկված ազատ տարածումը ապահովող լիցենզիայի տակ ենթակա են շուտափույք հեռացման վիքիդարանից։

Նաև ի նկատի ունեցեք, որ վիքիդարանը բնօրինակ գործերի զետեղարան է այլ ոչ թե գրական հանդես։ Այս պատճառով առաջին անգամ հրատարակվող գործերը չեն պատկանում վիքիդարանում։ Խնդրում եմ այստեղ տեղադրել միայն այն գործերը, որոնք արդեն լույս են տեսել այլուր և նշել բնօրինակի աղբյուրը՝ այլ մասնակիցների կողմից հեշտ վավերացման համար։ — Teak 02:35, 9 Սեպտեմբերի 2009 (UTC)Պատասխանել

Լիցենզիայի հարցով

[խմբագրել]

— Teak ես նորեկ եմ և այնքան ել լավ չեմ հասկանում այս կայքի գործիքներից ու կանոններից և հուսով եմ փոխադարձ օգնությամբ կստացվի մի բան: Այն գործերը, որոնք ես տեղադրել եմ - արդեն հրատարակված են գրքերով և գրական տարբեր հանդեսնորում: Էդ CC by ... ես փորձում էի դնել քո ասած լիցենզիան, ոնց հասկացա սխալ եմ արել??? Karen Antashyan 19:51, 18 Սեպտեմբերի 2009 (UTC)Պատասխանել

Կարեն, այստեղ հարցը ոչ թե ինչ-որ բան դնելն է, այլ կոնկրետ լիցենզիայի տակ գործի թողարկելու հարցը։ Եթե ուզում ես որևէ գործ տեղադրել վիքիդարանում, ապա այն պիտի լինի ազատ լիցենզիայի տակ, ինչպես նշել էի վերևում։ Եթե ծանոթ ես ազատ լիցենզիաներին, ապա խնդրում եմ ամեն գործ ավելացնելուց (և նաև բոլոր այն գործերի համար, որոնք արդեն տեղադրել ես) հստակ նշես թե որ լիցենզիայով ես հրատարակում և թե որտեղ է գործը նախկինում լույս տեսել։ Օրինակ կարող ես գրել՝ «Թողարկում եմ CC-by v.3 լիցենզիայի տակ։ Առաջին անգամ լույս է տեսել 2005 թ. առանձին ժողովածույով ԱԲԳ հրատարակչությամբ»։ Եթե չգիտես թե որ լիցենզիայով ես ուզում թողարկել (ծանոթ չես լիցենզիաների մանրամասն տարբերություններին), ապա կորող ես մի երկու բառով նշել թե ինչպես ես ուզում գործը հետագայում տարածվի։ Օրինակ՝ «յուրաքանչյուրը կարող է օգտագործել ոնց ուզում է» կամ «քաղվածումն անհրաժեշտ է հղմամբ այս էջին» կամ նման մի նախադասություն, որը կտեղեկացնի որ իսկապես պատրաստեք գործը թողարկել ազատ լիցենզիայի տակ։ Առայժմ ձեր այստեղ տեղադրված գործերից ոչ մեկի լիցենզավորման հարցը պարզ չէ...
Հ.Գ. խնդրում եմ պատասխանել այստեղ. ես հետևում եմ քո քննարկման էջին։ — Teak 21:10, 18 Սեպտեմբերի 2009 (UTC)Պատասխանել