Jump to content

Մատաղ կրծքում սիրտ զգայուն․․․

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Մատաղ կրծքում սիրտ զգայուն․․․

Մատաղ կրծքում սիրտ զգայուն,
Ոսկի հույսեր կրծքի տակ.
Պայծաո դեմքին աչեր փայլուն.
Աչերի մեջ — սիրո կրակ.
Թե ժպտում է — գարնան քնքուշ
Վարդ է բացվում շրթունքին.
Թե խոսում է — ձայնիկն անուշ
Կախարդում է իմ հոգին…
Եվ ամեն ժամ, երբ տեսնում եմ
Այդ նազելի էակիս,
Ես վառ սիրով փայփայում եմ
Նստած ես իմ ջերմ կրծքիս, —
Ինձ թվում է, թե մահ չկա՛,
Մահու ժամն է — լոկ երազ.
Եվ չեմ ուզում ես հավատալ,
Թե կյանքն ունի և՛ օրհաս…
16 փետրվարի 1895 թ.
Մոսկվա