Մարդ ես դուն, իմ ընկեր
Արտաքին տեսք
ՄԱՐԴ ԵՍ ԴՈՒՆ, ԻՄ ԸՆԿԵՐ
Հուսահատ ը
Կարդացած գիրքերեդ ոչ մեկ հույս
Հոգիիդ մեջ ինկավ։
Ու ապրած օրերեդ ոչ մեկ հուշ
Քեզ եղավ ապավեն։
Եվ հիմա ջարդված նավ մը ինչպես,
Կսուզվիս ժամ առ ժամ։
Բայց չէ՞ որ մարդ ես դուն, իմ ընկեր,
Աչքերուս իմ նայիր։
Բաց սիրտս ու կարդա քեզ համար
Տխրությունս անծիր։
Ու եթե հոն ոչինչ կտեսնես,
Դաշտերուն գեթ նայիր…
Տես կանաչ հրդեհը խոտերու,
Որոնց մեջ քիչ առաջ
Փոթորիկ մը անսանձ բռնեց պար
Ու կորավ խելագար…
Խոտ չես դուն, հիշե այդ, իմ ընկեր։
Փարիզ, 1964