Մարմնի վերք, սրտի վերք
Jump to navigation
Jump to search
Միսաք Մեծարենց |
Մարմնի վերքը՝ արտաբացված դանակե՝
Ի՜նչ արցունքներ դառնակայլակ կը քամե.
Ի՜նչ հուզումով ու տխրությամբ համակե,
Մարմնի վերքը՝ արտաբացված դանակե.
Սրտի վե՞րքը, ո՜հ, դառնագույն է, Աստվա՜ծ,
Սևով անքակ, խոցերով ժանտ է պատած
Խեղճ ու թշվառ կամ տարամերժ ու լքված
Սրտի վե՞րքը, ո՜հ, դառնագույն է, Աստվա՜ծ:
Մարմնի վերքը սպեղանի ունի բույժ,
Անցնելով նա մոռացուկ կ'ըլլա շան կանուխ,
Զանգակ չունի նա տխրահունչ, մահագույժ.
Սրտի վերքը մինչ գերեզմանն երկարած
Ուղի մ'ունի, արցունքներու զերթ մեկ ուղի.
Սպեղանին անոր երկինքն է պահված:
1901, հունիս