Jump to content

Մեծագույն կորուստ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Մեծագույն կորուստ


[էջ]
ՄԵԾԱԳՈՒՅՆ ԿՈՐՈՒՍՏ

Գորկու մահը մեծագույն կորուստ է ոչ միայն խորհրդային ողջ կուլտուրայի և գրականության՝ աշխարհում ամենագաղափարական գրականության համար, այլև ապագայի մարդու հումանիստական կուլտուրայի համար, այն մարդու, որը Խորհրդային Միության մեջ այսօր կառուցում է այդ կուլտուրայի հիմքը։ Գորկին իր մեջ հավաքում էր խորհրդային մշակույթի ողջ լավագույնը, հանձնում էր այն ողջ աշխարհին։ Սրա մեջ էր Գորկու հատուկ նշանակությունը։ Կուլտուրական մարդկության լավագույն մասը մեր [էջ]Միությունից դուրս Գորկու մեջ տեսնում էր նոր աշխարհի կուլտուրայի առաջնորդին, որը աշխատավորների ազնիվ պոտենցիան կոչում էր դեպի կոմունիստական ապագան։

Ես համոզված եմ, որ խորհրդային գրական հասարակայնությունը և այսօր մեզ հետ քայլող և մեզ հետ սգացող համաշխարհային հասարակայնությունը, անպայման կիրականացնեն այն մեծ գործը, որը․․․ հանձին Գորկու գտնում էր իր լավագույն ներկայացուցչին, երգչին, ղեկավարին։

Հայ բանաստեղծ Եղիշե Չարենց
1934