Jump to content

Մենակության ոգին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Մենակության ոգին
Աղբյուր. ԵԼԺ հ5, էջ 495
ծ. ― էջ 807

ՄԵՆԱԿՈՒԹՅԱՆ ՈԳԻՆ

Դալուկ, սևաշոր, տխուր մի երիտասարդ։

[1]Երեկույթ– զուգված, ջահել աղջիկներ[2], խնջույք, պար, զվարճություն։ Հերոսը իր սիրած օրիորդի հետ խոսում է վերջին խոսքերը– արդեն ձանձրանում է– հեռվից նրան գլխով է անում մենակության ոգին– դեպի անկյունը– սիրուհին ձանձրացնում է– [3]սիրում ես, թե չէ– երդվիր, ուրիշին չես սիրել– եթե մեռնեմ, ի՞նչ կանես․․․– Թող այդ հիմար հարց ու փորձը, սիրելիս– քանի ու քանի հարցնես– դու այդ բոլորի պատասխանը վաղուց ես լսել։ Ա՜խ, ինչ անգութն ես– իսկի չես սիրում․․․ ուզում ես փախչել․․․ Եկ միասին պարենք– պար սովորիր, պար․․․ Լսիր, սիրելիս, դու (և մի լուրջ բանից է խոսք գցում)– (աղջիկը իր խոսքն է շար<ունակում>)։– [4]Է՛հ, թող այդ հիմար բաները, խոսք տուր, որ պար կսովորես․․․Մենակ<ության> ոգին մոտենում է– կանչում– կգամ, կգամ– ո՞վ է դա– հարցրեց աղջիկը[5].

– Դա[6] իմ ընկերն է– շատ լուրջ[7] մի տղա– դա շատ բարձր մտածմունքներ ունի, եթե ճանաչես– շարունակ մտածում է թշվառների մասին, նեղված ժողովուրդների մասին, անիրավությունների մասին– (մենակության ոգու հատկությունները)։

– (Աղջ<իկը>) Ի՜նչ լավ փողպատ ունի։

Ոգին– քարշում է դեպի անկյունը– տանում է անկյուն– (աղջիկը նեղացած նայում է– ուզենալով նրան շատ զգացնել տալ– իսկ նա ետ չի նայում)։

Ոգին նստացնում է– խոսեցնում– ես, ինչ թաքցնեմ, ընկեր, մեր մեջ գաղտնիք չկա– դրան սիրում էի ու շատ լավ բաներ էի որոնում– չկան– (իր ցնորքները ու հույսերը)։

Իմ դիցուհիներ։

– Օ, դա քո անփորձությունից, ջահելությունից է եղել, քո խակությունից– դրանք շատ հասարակ, չնչին, դատարկ արարածներ են (կնոջ մասին Նիցշեն և <1 անընթ.>։

– Ճիշտ ես ասում, ա՛յ, պատմում է։

– Դրանք մարդկանց հիմարացնում են։

Հերոսը ընկերություն, ընկերներ, մարդիկ է որոնում անդադար։– Ոգին նրան միշտ հեռու է քաշում՝ մարդկանց ստոր կողմերը ներկայացնելով, կեղծությունը երևան հանելով նրանց գաղափարների և միշտ խաբուսիկ պատրանքներով հիասթափեցնելով։

Հերոսը[8] երջանկություն է ուզում գտնել կնոջ հետ, ընկերի հետ, գործչի, մեծ մարդկանց, ոգին միշտ նսեմացնում է սրանց և միշտ կրկնում.

– Բարձր մարդը ուրիշի միջոցով չի հասնում երջանկության, այդ թույլ խղճուկ հոգիներն են, որ չեն կարող տալ իրանք իրանց, այլ ուրիշն է խնդացնելու։

(Մեզ անեկդոտ պատմիր,– ասում են աղջիկները,– որ ծիծաղեն– թե չէ ուրիշ ի՞նչ անեն– և ծիծաղել գիտեն միշտ)– հզորը միշտ ինքը գտնում է սնունդ իր հոգու համար– և իր ազատ մենակության մեջ ապրում է ազատ ամեն կապերից, որոնք նրա ինքնուրույն մեծությունը կարող էին այս կամ այն կողմը թեքել, եղծել, նվաստացնել, քսել իրանց գույներից և այլն։

Հերոսը անցնում է աղջիկներից երիտասարդներին– Ոգին գտնում է նրան և նա– բան չի գտնում– տափակ, խեղճ աղմկողներ, փոքրիկ եսեր, նեղ, սահմանափակ հեղափոխականներ– նեղ, երկչոտ, խաբեբա, անարդար– դարձյալ դժգոհ– բայց միշտ պահանջում է և անցնում է հասարակ<ական> գործիչներին– աջավոր, նենգավոր, խաբող, փոփոխական, կրքոտ։

Անցնում է մամուլին– գրականությունը– ամեն տեղ ձանձրույթ, մենակության ոգին քարշում է– այդ ամենահավատարիմ ընկերը տանում է զանազան մռայլ տեղեր, առանձնանում միասին– մութ անկյուններում, դատարկ փողոցներում, դարտակ ոգիներ, լուռ գերեզմանատներ, լեռ, անապատ[9]․․․ ամենքի վատ կողմերը քարոզում։

Ընտանիքի– հորն ու մորը, եղբայրների տարբերությունը– ամենածածուկ վիշտը, ամենանվիրական մտածումները միայն նրան է հայտնում ու հավատում– այն, որ [10]ծածկում է բոլոր մտերիմներից ու հարազատներից։

Կարդալ Նիցշեն, Լեոպարդու մասին– пессимизм.

Շեքսպ<իր>, Տիմոն Աթենացին, Շոպենհաուեր, Հաուպտման։

  1. [Հերոսը]
  2. [երեկույթ]
  3. [չի]
  4. [Չէ]
  5. [– Նայիր, դու ճանաչում ես, սիրելիս, այն տղին— նա մեր լավագույն մարդկանցից]
  6. [մեր]
  7. [ծանոթներից մեկը]
  8. [(հետևելով մենակության, ձանձրույթի ոգուն)]
  9. [բամբասում]
  10. [չի]