Մենություն երկրորդ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Չգիտեմ՝ ով եմ ես Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Մենություն երկրորդ)

Վարդան Հակոբյան

Գիտեմ, փորձում ես դու
ՄԵՆՈՒԹՅՈՒՆ ԵՐԿՐՈՐԴ


Դու մի եղիր նա, ով սպանում է ինձ։

Այն, ինչ իմ մեջ է, այն ինչ իմ ապրումներն են, այն... այն... Դժվար է, ապրումներս՝ անծիր-անսկիզբ-անվերջ-անսահման։ Եվ այլն, եւ այլն... Դժվար է դրանք ամփոփել մի բառով, ասենք՝ սեր... Այս բառը իր աղքատությունն է դրսեւորում ապրումներիս առաջ, ասես հեգնանք է այս բառը, այս բառը հեգնում է իմ անասելի ապրումները... Ո՞վ է ասել՝ մեծ վշտի մեջ մարդուն մխիթարելը, դա համահավասար է նրան հեգնելուն... Թող ներվի, իմ սիրուց խոսող իմ բանաստեղծություններն էլ ասես հեգնում են ապրումներս... Ու չգիտեմ՝ ինչ անեմ։
Անբառ մոմ վառեմ, անբառ աղոթեմ...