Jump to content

Մենք հանդիպո՞ւմ ենք

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Մենք հանդիպո՞ւմ ենք
Աղբյուր՝ Արիս Արսենի, Մի անուն էի սերտել դեռ վաղ մանկությունից, «Ծիծեռնակ» հրատ., Երևան, 2023, էջ 55։
«Արցախի կոմունիստ» (Արցախի կոմկուսի Կենտկոմի ամսաթերթ), No 10 (212), հոկտեմբեր, 2017, էջ 4։


ՄԵՆՔ ՀԱՆԴԻՊՈ՞ՒՄ ԵՆՔ


Մեր հանդիպումը գուցե չլինի:
Բայց եթե լիներ՝
Կուզեի լիներ կայծակի նման՝
Ամպրոպ-որոտո՛վ,
Ծովի խորությա՛մբ,
Երկնի պարզությա՛մբ,
Մաքրությա՜մբ լույսի:

Մեր հանդիպումը գուցե չլինի:
Բայց եթե լիներ՝
Թող այնպես լիներ,
Որ չկրկնվեր ուրիշ ո՛չ մի տեղ
Ու ո՛չ մեկի հետ...

...Մեր հանդիպումը գուցե չլինի՝
Լո՛կ այն պատճառով,
Որ չդարձնեմ քեզ էլ մեղավոր: