Մենք միայնակ ենք

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այնպես կուզեի Վիրավոր ժամանակ (Մենք միայնակ ենք)

Վարդան Վարդազարյան

Ինձ հարազատ փողոցներում
***

Բոլորս մեռնող ուրվապատկեր ենք
Առանձնատան մեջ կամ բազմահարկում,
Հարստության մեջ կամ աղքատության:
Որքա՜ն անհույս է մեր վերջին ժամը.
Հեռու-հեռավոր ծննդյան օրով
Էլ չենք հարբելու, որքան էլ հիշենք,
Քանզի մենակ ենք, ոչ ոք չի օգնում,
Թեև ուզում են, չեն կարողանում:
Արդեն օգնության կանչերն են մարում,
Մենք միայնակ ենք դեպի մահ սուրում: