Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՄԵՆՔ
Լեռների վրա ուռի չի աճում,
Ուռի չեն ծնում լեռները, իրա՛վ...
Այնտեղ կաղնին է ձգվում-կանաչում,
Շյուղերում պահած պապիս «հո՛ ըրան»։
Արմատով ասես ձեւում են շանթեր,
Շանթով ամրացած ձիգ կաղնիները։
Մենք հո ուռենի չենք կարող լինել,
Կաղնիք են եղել մեր նախնիները։
|
|