Մեռելներուն ջրկիրը
ՄԵՌԵԼՆԵՐՈԻՆ ՋՐԿԻՐԸ
Մեր գյուղի գերեզմանատան մոտերը բնակող պառավ կին մը, պատանեկութեանս ատեն, օր մը, իրիկնամուտին, ինծի պատահեց, նստած շիրմաքարի մը եզրը, տրտում ու թաղմանական ձայնով, Թումիկ աղբոր պատմությունը, որ երկար տարիներե հեռավորության մը մեջեն տակավին մինչև հի մակ կենդանի կը մնա մաքիս մեջ՝ հնության կոթողի մը պես զոր ժամանակին հարվածները չեն կրցած տապալել:
Կտրիճ երիտասարդ մըն էր Թումիկ, սիրտովն ու հոգիովն ալ մաքուր, և անոր ամբողջ էության խորը կարելի էր հստակորեն տեսնել, ինչպես ականակիտ առվի մը հատակը շարված խիճերը։ Ժողովրդի ամենաստորին դասակարգի զավակ, դպրոցի երես չտեսած, պզտիկուց իսկ հոըը հետ ծովը ելած, Մարմարայի բացերը կամ վերին Վոսֆոր, աստեղաշող անդորր գիշերներու խորհրդին մեջ, կամ տարերացունց մրրիկներու դեմ կյանքի դժնե պայքարը մղելով անվախորեն։ Ձկնորս կամ նավավար, հազիվ հաջողած էր օրապահիկը ճարել և ծնողացը ծերության մեջ՝ նեցուկ ըլլալ անոնց։ Պատմելիք խրճիթ մը ունէին, խարխուլ և այլևս գրեթե անբնակելի, — պապենական ժառան գություն։ Անոր երերուն տախտակամածները կը դղրդային ու կը տքային Թումիկին հաստ ու կորովի ներբաններուն տակ, այնպես որ մայրը շատ անգամ՝ ամբողջական փլուզումէ մը վախնալով կը պաղատեր իր զավակին։
— Աման, որտտի, կամաց կոխն տեևերնին պիտի փլցունես։
Թումիկ շատ հեղ բացակա կըլլար տունեն՝ իր արհեստին իսկ բերմամբը․ և երբոր իր ծնողքը մեռան՝ խնամքի պակասությունե և ծայրահեղ թշվառությունե այլևս շատ քիչ անգամ պապենական խրճիթին փտած տախտակները երերացին անոր կարշնեղ ոտքերուն տակ։ Ամառը լավագույն կը սեպեր լեռը պառկիլ, ազատ օդին, կուրծքը բաց, երեսը աստղերան դարձուցած։ Իսկ ձմեռը հաճախ կը կզկտվեր ձկնորսներու սրճարանին մեկ անկյունը։
Բոհեմի թափառիկ ու թափթփած կենցաղ մը կապրեր մեր ձկնորսը, երբ օրին մեկը հանկարծ իր կյանքը հեղաշրջվեցավ։ Իր դասակարգին պատկանող աղջիկ մը սիրեց, Բերուզը, ձկնորս Ահարոնին աղջիկը։ Սիրո այս անակնկալ հարվածը ինպե՞ս ընդունեց ինք, չկրցավ հասկնալ։ ժամանակ մը ամոթեն կամ համարձակության պակասեն, իրեն պահեց իր սերը․ անով աշխատեցավ, անով քնացավ, անով երազեց և անով տվայտացավ։ Բան մը չըսավ մեկուն. քիչ մը խոհուն եղավ, մինչև իսկ տրտում, իր բարեկամներուն ուշը գրավելու աստիճան։ Բերուզին թովիչ սև աչվըներն ու մսեղ բոբիկ ոտվըները, որոնց կը հանդիպեր երբեմն դրացնության պատճառով, կուռեցնեին իր կուրծքը և մարմինը կը դողացնեին։ Առաջին գործը եղավ նորեն իր հոր խրճիթը բնակիչ և առանձնանալ հոն իր կյանքը լուսավորող այդ ճաճանչին հետ։
Ձկնորս Ահարոն բազմանդամ ընտանիքի տեր էր․ չորս զավակ ուներ, որոնցմե միայն Բերուզը աղջիկ։ Թումիկին ետևի փողոցը կը նստեին, բուն տերերեն լքված խոշոր և կիսափուլ տան մը մեջ, առանց վարձքի։ Բերուզ քսան տարու էր, վայրի աղվորությամբ մը, վհուկի աչվըներով, բնականեն ծարուրված, հաղթական կուրծքով, և համարձակ քալվածքով։ Ավելի պզտիկ տարիքին մեջ, փողոցի անկյունը սիրվըտուքներ ունեցած էր մերձակա թաղեն պատանիներու հետ, որոնք շատ անգամ իրար ծեծած էին անոր համար։ Աղեկ անուն մը չուներ, Բերուզ, բայց գեշ աղջիկ ալ չէր. տարիքը առնելով կը լրջանար և շնորհքով կին մը կըրնար ըլլալ՝ իր դասակարգին համար։ Թեև Թումիկ շատոնց կը ճանչնար զայն, անոր համար զգացած սերը հանկարծակի ծագում առած էր, ճիշդ ինչպես պաշտոնյա մը որ տարիներով հավատարմորեն ծառայելե հետո վաճառականի մը քով, անոր ոսկիներուն մոտիկը, օր մըն ալ չես գիտեր ինչպես, կը գողնա անոնցմե և կը փախչի։
Չխոստովանած տարփանքի մը գելաններուն մեջ բավական ատեն ոգորելե հետո, Թումիկ, խելահեղ, օր մը շիտակ ձկնորս Ահարոնին գնաց և սիրտը բացավ անոր խիզախորեն։
— Ահարոն, Բերուզը ինծի տուր, ես ալ հոգիս տամ ձեզի, համար, ըսավ անոր։
Ահարոն տղուն նայեցավ խոժոռ ու զարմանքոտ նայվածքով մը։
— Ծո՛, բապուճսըզ, քեզի վո՞վ աղջիկ կուտա, ըսավ։
Բայց իր շեշտը իր խոսքին հերքումն էր։ Հայտնապես, չկամություն չունէր․ իրը՝ հայրերու սովորական դժվարությունն էր հարուցված աղջկան թեկնածուներու դեմ։
— Տուն աղջիկդ տուր, ես ինծի ալ բապուճ կառնեմ անոր ալ, պատասխանեց Թումիկ խրոխտ ձայնով մը։
— Ծո տուն աղեկ տղա ես, վրա բերավ Ահարոն, բարա չունիս ամա աղջիկս կուտամ քեզի։
Եվ Թումիկ ու Բերուզ նշանվեցան։ Տարիե մը պիտի կարգվեին և Բերուզ հարս պիտի՜ երթար Թումիկին խրճիթը, ուր իրերը՝ ծնողաց անհայտացումեն ի վեր՝ նույն այն վիճակին մեջ մնացած էին նոր տերերու խնամքին սպասելով կարծես։
Բերուզին մայրը Թումիկի ըսած էր․
— Տղաս, կտոր մը կոկվե, բարայի տեր եղիր քի կնիկ առնես նե ըռհաթ ըլլաք։
Այս հորդորին հետևցավ Թումիկ․ օղին քիչ խմեց, ուրին ջուրին ծախքեր չըրավ, և խնայողության մը կորիզը դրավ։ Տարին չվանով կը քաշեր, մանավանդ որ այդ ստորին դասակարգին մեջ նշանածներու սրտաբաց ու համարձակ հարաբերությունները, զգացումներու անվերապահ արտահայտությունները ներելի չեն։ Անոր համար շատ կը նեղվեր Թումիկ, ինչպես նաև Բերուզ։ Ամուսնության պայմանաժամը լրանալու մոտ էր։ Երկու նշանածները հայտնի հրճվանքով կը խայտային՝ սիրո մերձավոր հագեցման տենդերուն անձնատուր:
Ամիս մը մնացած էր։ Եվ ահա մեկեն ի մեկ Բերուզ հիվընդցավ։ Ի՞նչպես եղավ. ոչ ոք կրցավ ճշդիվ հասկնալ.արյուն պոռթկաց բերնեն, և իր առույգ մարմինը հանկարծ, շանթեն զարնված ուռի մը պես, ուժաթափ , ինկավ անկողին։ Թումիկ, ձեռքերը մազերուն մեջ մխրճած, բժշկին վազեց։ Բժիշկը եկավ, նայեցավ, քիթը բերանը ծռմռկեց և «աղեկ նայելու է»ըսելով մեկնեցավ։ Նշանածը հսկեց իր սրտին հատորին մոտ։ Արյան պոռթկումները կրկնվեցան, և շարունակվեցան։ Թումիկ, դողդողահար, մեկ բժշկեն մեկալին վազեց, աղաչեցավ,պաղատեցավ, լացավ իսկ, որպեսզի աղեկցնեն իր նշանածը։
— Աղեկ նայելու է, կըսեին բժիշկները, վերեմ է. օդափոխություն կուզե. թերևս աղեկնա:
Թումիկ՝ խնայած դրամը մեկ ամսվան մեջ դեղի համար ծախսեց լմնցուց։ Ահարոն, արդեն աղքատ, ապշեցավ շլմորեցավ։ Հեք աղջիկը իր նշանածին ուսին կրթնած, «Թումիկս ինծի աղեկցուր որ կարգվինք, կը հեծեր։
— Ճիտիս պարտքն է, Բերուզս, կը հառաչեր խեղճ տղան։ Մեկ բարա չմնաց։ Թումիկ, փերուշան, փողոցն փողոց կը թափառեր՝ ճարի մը, գերագույն ճարի մը ի խնդիր։ Ազատելու էր Բերուզը, բայց ի՞նչպես։ Հանկարծ լույս մը ծագեցավ մտքին մեջ։ Տեղվուն Թաղական խորհրդին դիմեց, և իր խրճիթը ավանd թողնելութ հինգ ոսկի ուզեց։Կտրիճ և ազնիվ մարգ ճանաչված, չմերժվեցավ։ Տվին իրեն այդ գումարը։ Չորս բժիշկ մեկեն թափեց, վճռական դարմանին համար:Բայց արդյունքը նույնը մնաց ու թեև ամիս մըն ալ հիվանդը աղեկ դարմանվեցավ, բայց վիճակը չը փոխվեցավ՝ դարմանը սպառելուն՝ ա՛լ ավելի վատթարացավ։շ
— Ծո, Բերուզը ծառքե կելլա կոր, ճար մը, կաղաղակեր ինքնիրեն խեղճ ձկնորսը, խելքը գլխեն գացած։
— Աման, Թումիկ, ճա՛ր, ճա՛ր մը, կը հեծեծեր հիվանդը՝ կուրծքը հազերե ցնցված: Է՛ն տագնապալից օրերեն օր մը Թումիկ հանկարծ խոհուն և լռակյաց եղավ։ Իր զվարթ դեմքը կծկված էր․ և նայվածքը անծանոթ հեռուներ սևեռած։ Ահավոր քայլ մը պիտի առներ, ուրկե անգին գուցե անդունդը կար, կորստյան անդունդը։
— Ջո՜ւր, կը հեծեր հիվանդը աղերսարկու․ և երիտասարդ ձկնորսը՝ երազե արթնցած՝ կը ցատքեր, հիվանդին այրող ծարավը անցընելու։
Ու գիշեր մը, մութին մեջ, փողոցներեն գողի պես սպրդեցավ Թումիկ։ Լռություն ամեն կողմ։ Մերթ գիշերապահներու ճոկանները կը թնդան։ Ծովեզրն Է Թումիկ ձողերու վրա փռած ուռկաններու տակ կծկված։ Վստահ Է թե ոչ ոք կա զինքը լրտեսող. և կը սկսի ուռկանները ժողվել, ծալլել, պլորել։
Կես ժամ ետքը, Թումիկ, ահագին բեռան մը տակ կքած, ամայի փողոցներե կերթա, կանհետանա։
Այլևս գող մըն Է ան․ հետևյալ օրը իր ափին մեջ ունի ծախած ուռկաններուն փոխարժեքը, մեկ քանի ոսկի, զորս կը նետե բժիշկներուն՝ որպեսզի փրկեն իր նշանածը։
— Ջո՜ւր, ջո՜ւր, կը հեծե Բերուզը շրթները կափկափելով գիշերվան լռության մեջ, կուրծքը ատող տենդը մարելու։
Եվ ահա աղէտալի կերպով կը բախեն տան դուռը։ Ոստիկաններ ներս կը խուժեն, կը բռնեն Թումիկը և գիշերանց պահականոցե պահականոց, կը տանին կը նետեն բանտ։ Այս հանկարծակի ձերբակալումեն ոչ ոք բան մը հասկցած է։ Բերուզ նվաղած է… վերջացած է…
Ամբողջ գյուղը զարմանքի մեջ թաղվեցավ․ Թումիկ գո՞ղ ան կտրիճ ու ազնիվ Թումիկը։ Շատ քիչեր հասկցան անոր ցավը և անոր անկումին շարժառիթը։
Հեք ձկնորսը դատվեցավ։ Լացավ դատարանին մեջ, և եթե չըլլար սիրտցավ փաստաբանի մը պերճ պաշտպանողականը, Թումիկ վեցամսյա բանտարկությամբ չպիտի ազատեր իր գործած ոճիրին ծանր հետևանքներեն։
Ո՞վ պիտի երթար հարցներ փնտռեր զայն իր բանտին մեջ։ Ի՞նչ եղած Էր իր նշանածը։ Ու իր ահագին ցավին հետ վեց ամիս տանջվեցավ, հալեցավ, մաշեցավ Թումիկ։ Պայմանաժամը լրանալեն ետքը, դուրս ելավ կմախացած, ծերացած։
Բանտին դուռնեն դուրս, չէր ուզեր քալել։ Աշխարհքը դժոխք մը կերևար իրեն, և արևը՝ հնոց մը որ ամեն բան կայրե կր լմնցնե։ Վրան գլուխը պատռտված, կտրտված, ոտքերը բոբիկ, գլուխը թաց, անցավ Բերա՝ լեռնեն Խասգյուղը երթալու համար։ Անոթի Էր, բայց չէր զգար։ Իրեն կը թվեր թե խուլցած է։
Վերջին, զգացում մը կար իր մեջ․—ի՞նչ եղած էր Բերուզ։
Այս հարցումին պատասխանը փնտռելու կերթար մեքենայաբար, գաղտնի ուժե մը հրվելով։ Պատեմփքի բարձունքը, գերեզմանատան մոտ հասնելով, բազմություն մը տեսավ։ Հասավ փոսի մը մոտ, ուր մեռել մը կը թաղեին։ Տերտերը կը կարդար վերջին աղոթքը, խուլ և տարտամ մռլտուքով։
Թումիկ կեցավ, սաստիկ խռոված։ Մարդիկ իրեն նայեցան, բայց չի ճանչցան զինքը։ Մեռելը ճաղի մեջ դրած էին, ի չգոյե դագաղի։ Հետո ժամկոչներե մեկը գրկեց պատաքնված դիակը՝ փոսը նետելու համար։ Պատանքին պզտիկությունեն՝ դիակին գլուխը՝ ճեղքե մը հանկարծ դուրս տնկվեցավ։
— Վա՛յ, Բերուզն է, բացականչությունը թնդաց։
Հուղարկավորները հազիվ արդեն 10—15 հոգի, դարձան ու Թումիկին նայեցան։
— Ես եմ, ե՛ս, Թումիկն եմ, գող Թումիկը պոռաց ձկնորսը, Բերուզին նշանածը։
Հետո ժամկոշին քով վազելով՝ արգիլեց դիակը փոսը իջեցնել։
— Կեցի՛ր, ժամկոչ աղբար, նա՛, չե՞ս լսեր կոր, չե՞ք լսեր կոր, Բերուզս ջուր կուզե կոր, աման ձգեցեք որ ջուր մը տամ, վերջին ջուր մը․ աման ձգեցեք… ոտվընիդ պագնեմ, վար միջեցընեք… ջուր մը, ջուր մը…
Ու մինչ Բերուզին այլակերպված գլուխը պատանքեն դուրս կր ճոճար, Թումիկ վազեց, խենթի պես, մինչև մոտակա սրճարանը, գավաթ մը ջուր հափշտակեց, ու բերավ մեռելին քով։ Թումիկ ջուրը բերավ լեցոլց մեռելին կծկված, իրարու փակած ակռաներեն ներս։ — Խմե՛, անուշս, կըսեր, խմե՛, չըսես որ վերջին ջուրդ չտվի…
Սակայն, ժամկոչը, անհամբեր և ասանկ սրտաշարժ տեսարաններու անզգա, շուտ մը փոսը իջեցուց մեռելը, ու աճապարանքով հողերը վրան նետեցին։ Թումիկ ներկա եղավ այս արարողության, գրեթե անզգա, քար կտրած։ Հետո ամեն մարդ ցրվեցավ։
― Վերջը ի՞նչ եղավ Թումիկ, հարցուցի պառավին, որ ելած կեցած էր շիրմաքարին քով։
— Անիկա անկե ետքը մեռելներուն ջուր կրող եղավ․ Թումիկ աղբար կըսեին իրեն ապուշցավ։ Անկե ասկե ողորմություն ուզելով ապրեցավ։ Ամեն օր նշանածին գերեզմանին վրա սափոր մը ջուր կը թափեր. «ծարավդ անցնի, անուշս» ըսելով։ Խեղճ տղան օր մըն ալ մեռավ․ նշանածին քով թաղեցին: