Մեր հայ գավառն է խավար...
Արտաքին տեսք
Մեր հայ գավառն է խավար,
Տգիտության է ավար.
Ուսում տարեք
Ու լույս վառեք,
Ու հույս վառեք,
Հայ տգետը վտարեք։
Պանծա՛ դու, հայ միություն,
Գյուղին տվիր հայ դպրոց,
Սրտի, մտքի կուռ հնոց.
Պանծա՛ դու, հայ միություն,
Պանծան հայեր բարեգործ.
Հայուն՝ դպրո՜ց,
Հայո՛ւ դպրոց։
Մեր հայ երկիրն անապատ,
Ու հայն ընկել պատեպատ.
Գութան տարեք
Ու հող վարեք,
Ու խոր վարեք,
Հողի կուրծքը պատառեք։
Պանծա՛ դու, հայ միություն,
Գյուղին տվիր հուր գութան,
Որ գյուղացիք արտ փութան,
Պանծա դու, հայ միություն,
Մաճկալ, հոտաղ ձայն կուտան՝
Հայուն՝ գութան,
Հայո՛ւ գութան։